Ծրագիրն անիմաստ ա, եթե չկա դրա քննարկում-ուղղումն-ընդունում պրոցոսը.... այսինքնս, եթե էդ պրոցեսը չկա, չես իմանա ծրագիրդ ինչքանով ա լավ, ինչքանով ա համապատասխանում հասարակաւթյան պահանջներին...
հիմա, եթե չանցնի, էլի դուրս ենք գալու փողո՞ց...
Ծրագիրն անիմաստ ա, եթե չկա դրա քննարկում-ուղղումն-ընդունում պրոցոսը.... այսինքնս, եթե էդ պրոցեսը չկա, չես իմանա ծրագիրդ ինչքանով ա լավ, ինչքանով ա համապատասխանում հասարակաւթյան պահանջներին...
հիմա, եթե չանցնի, էլի դուրս ենք գալու փողո՞ց...
Որևէ մեկդ լինք կտա՞ք էդ ծրագրի։ Ես մի քիչ գուգլեցի, բայց բան չգտա։ Թե չէ Նիկոլի սիրուն-սիրուն ելույթները ոչ մեկիս պետք չեն, եթե չկա ծրագիր։
Սահմանադրությունը ծրագրի քննարկման-բարելավման գործընթաց չի նախատեսում։ Այսինքն քննարկումը կարող է միմիայն լինել ընտրել-չընտրել որոշման գալու սահմաններում, ոչ թե՝ «էսի լավը չէր, գնացեք մի հատ էլ փորձեք» ձևաչափով։ Իսկապես անկապություն ա ԱԺ-ի մեծամասնություն ունեցող ուժից նշանակված կառավարություն հլը մի հատ էլ ծրագիր հաստատելու կարիք ունենա, յանի ինչի՞ պիտի քեզ կառավարություն դարձրած ԱԺ-ն չընտրի ծրագիրդ ու ինքն իրեն ցրի, աբսուրդ էլի։ Սահմանադրական լծակ լինելուց բացի (հենց էս տիպի պայմաններում, որ կառավարությունը մեծամասնության կողմից չի առաջադրվել, ու հնարավոր լինի ասել՝ չէ, մենք ավելի լավ է ցրվենք ու հենց հիմա նոր ընտրությունների գնանք, թեկուզ դառնանք ԱԺ-ում փոքրամասնությամբ ընդդիմություն, քան էս ծրագրով կառավարություն ունենանք) այս ծրագիր-մրագիրը լրիվ անհեթեթություն է։ Իսկ այդ սահմանադրական լծակն ծառայելն էլ սահմանադրության անկապությունից է, ոչ թե ծրագիր գաղափարի զլությունից, ինչպես արդեն ասել էի։
Տարբեր ԶԼՄ-ները տեղաղդրել էին, օրինակ առավոտը։
StrangeLittleGirl (10.06.2018)
Ծլնգ (10.06.2018)
Մեֆ, դու ոնց որ էս երկրից չլինես
Ապեր, ծրագրը հրապարակվել ա հունիս մեկին ու բաց ա եղել հանրային քննարկումների համար, իսկ հունիս 7-ին մի ամբող օր քննարկվել ա ԱԺ-ում, վերջում էլ քվերակությունով հաստատվել ա։ Քննարկումն էլ շատ էրոտիկ էր, վերջում էլ hardcore.
Ուրիշ ի՞նչ քննարկում ես դու ակնկալում, ապեր։
Հ․Գ․ Ի միջի այլոց, քննարկման ընթացքում փոփոխություններ կարող են մտցնել ծրագրում։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.06.2018, 22:37:
Mephistopheles (10.06.2018)
Հը՞ն, էդ ո՞նց... իմ հասկանալով ծրագրի մեջ փոփոխությունը պիտի կառավարության նիստով լինի, էդ քննարկման ընթացքում մի հատ էլ զուգահեռ կառավարության նիստ են գումարելու, որ պահանջած փոփոխությունները հաստատեն ու նորից ներկայացնեն ԱԺ? Իմ պատկերացմամբ այդ ծրագիրը գրվում ա ԱԺ-ի բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների հիման վրա, ու դրա քննարկումն ու հաստատում-պեչատումը դառնում է լրիվ ֆորմալություն։ Բայց դե մեր մոտ ԱԺ-ն պոռնոգրաֆիայի ստուդիայա. իրար դեմքին թռնել, մեկը մյուսից աչյոտ պահանջել, տնփեսա, բան... երկրի ծաղրածուների հացը կտրում են, մի խոսքով՝ մենաշնորհը ձեռքները վերցնելով։
Չէ, քանի որ ինքը իրավական ակտ չի, օրենք չի, ենթաօրենսդրական ակտ չի, ընթացքում կարան ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ անել։ ԱԺ-ն կարա ընդունի, ու քննարկման ժամանակ ասի, հետո եթե կարաք էս երկու բանը փոխեք, նոր վերջնական տեսքով հրապարակեք, կամ ընդմիջման ժամանակ էս երկու բանը սենց գրեք, և այլն։
Էս ա էլի իմ ասածը, որ սա ընդամենը վստահության քվեյա, ու սպասել, որ տենց մանրամասն պիտի սաղ մեջ քննարկված լիներ, աբսուրդ ա։
Mephistopheles (11.06.2018)
Ավելին, իմ համար նորմալ դեմոկրատական համակարգում, երբ կա հաշվետվողականության ու պատասխանտվության գործող մեխանիզմ, մանրամասն ծրագիրը լրիվ ախմախություն ա։ Ընտրվածը պատասխանատույա իրա նախընտարական ծրագրի ու խոստումներ համար։
Էս մանրամասն ծրագրերը կարային իմաստ ունենային Մուկ, Տիգրան Սարգասյան, Ժիլետ ․․․ չընտրված ու առանց պատասխանատվության համակարգերում։ Երբ դու ընտրողին որևէ կերպ հաշվետու չես, ապա պետք են սենց մանրամասն, շուշաթղթած, պլպստան ծրագրեր, որ տպավորություն ստեղծեն, թե գործ ենք անում։
Եթե էս քո ասելով ա լինում, սա վստահության քվե չի, այլ զուգարանի թուղթ ա.... ժամանակավաճառություն... այդ քննարկումները նախօրոք չե՞ն կարում անել, որ գա ԱԺ, միանգամից պեչատը դնեն անցնեն ավելի կարևոր օրենսդրական գործերի։ Ու ճիշտն ասած մի քիչ կասկածում եմ, որ սենց փոփոխություններ մտցնելու հնարավորություն լինի, բայց հավես չունեմ ԱԺ-ի կանոնակարգերի մեջ հիմա խորանամ։ Ամեն դեպքում ոնց նայում ենք՝ ժամանակի վատնում ա բոլոր ներգրավվածների համար։
Մանրամասն թվերով ծրագրերի տեսանկյունից հետդ համաձայն եմ, բայց ընդհանուր տեսլական ու հնարավոր մեխանիզմներով ծրագիր պետք է ունենալ գոնե ինքդ քեզ համար ճանապարհային քարտեզ որպես։ Թե չէ դառնում ա բարդակ, կառավարության ամեն մի օղակ վերմակը դեպի իրեն է ձգում իր action plan-երի հիման վրա, ու համակարգված կառավարության գործունեություն չի ստացվում։ Էլի, իմ նեղ հասկանալով թե ծրագիրն ինչ ա։ Թող էլի չհրապարակեն, բայց բառադի «հեղափոխական տեմպերով տուրիստական դրախտ ենք դառնալու» տիպի մտածելակերպը զառանցանք ա։
ես հո պատգամավոր չեմ էդքան անկապ ժամանկս վատնեմ
Մի քիչ տարբեր բաների մասին էինք խոսում։ Իմ նախընտրածը կլիներ, որ Նիկոլ ենք high road բռնեին ու հրապարակեին գրագետ գրված ճանապարհային քարտեզ, ոչ թե կծոցիներով ու հեղափոխական բոցաշնչով գրված զուգարանի թուղթ ներկայացնեին թե՛ հանրության դատին, և թե՛ ԱԺ, վրեն էլ խառը չափալախաբաժանում կազմակերպեին ԱԺ-ում։ Ժողովրդին կրթել է պետք կարգին պառլամենտական գործընթացների մասին, իսկ սրանց արածները երկու կողմից էլ կրկես էր... խի՞, էլի։Ու ես մեռա ասելով, որ հավայի ու անիմաստ պրոցես ա, իսկ դուք վիզ դրած գիտական մանրամասներ եք մեջը ման գալիս։
Չէ, Ծլնգ, ներող ․․․ էս շատ պրիմիտիվ մոտեցում ա կառավարության գործունեությանը։
Պառլամենտական համակարգերում գործում ա սենց կոչված cabinet collective responsibility: Մեծամասնության կառավարությունը կոլեկտիվ պատասխանատվություն ա կրում էն ծրագրի համար, որի համար իրան ընտրել են։ Էտ ծրագիրը մարմասն ա եղել, թվերով, ուղենիշերով, միջոցառումների ցանկով, նկարներով, զարդաքանդակներով, թե եղել ա չորս տեղ ու մեջը գրած ա եղել, վաղը սաղով թռնում ենք Մարս, էական չի ․․․․ էտ ծրագրով իրանք ընտրվել են, կազմել են կառավարություն ու առաջնորդվելու են։ Եթե մի բան նենց չի լինում, էտ ժամանակ պատլամենտը կարող ա նախաձեռնի vote of no confidence, ու ասի, դավայ ռասվիդանյա։ Կամ, եթե ընթացքում կառավարությունը որոաշկի ռադիկալ փոփոխություններ ա ուզում իրականացնի, ասենք կուտակային թոշակային համակարգ ա ուզում ներդնի, որը իրա նախընտրականում չի եղել, ու որի նկատմամբ ընտրողների վերաբերմունքը կասկածելի ա, էտ ժամանակ կառավարությունը ինքը կարա կոնկրետ էտ ծրարով մտնի պառլամենտ ու ասի, որ իրան պետք ա vote of confidence:
Բայց ընտրվելուց հետո կառավարությանը մի հատ էլ կանչել ասել, արի ծրագիր գրի, աբսուրդ ա էլի եմ կրկնում։ Ու կառավարման համակարգերում, տենց բան չկա, որ մարդա վերմակը իրա վրա քաշի, քանի որ սաղ պատասխանատու են նրա համար, ինչի համար ընտրվել են։ Դրա համար ա Նիկոլը վիզ դրած կրկնում, որ ինքը ժողովդրի թեկնածու ա, քանի որ ԱԺ-ում ինքը փաստացի ընտրված չի։
Իսկ «հեղափոխական տեմպերով տուրիստական դրախտ ենք դառնալու»-ն զառանցանք չի, դա էսօրվա փաստացի չընտրված ու հեղափոխությամբ կառավարությունը ստանձնած քաղաքական ուժի մեսիջն ա։ Կարաս չհավանես ու մանրամասներ պահանջես էս կես տարվա համար, քո գործն ա, բայց քո պահանջն ավելի ուժեղ զառանցանք կլինի, քան իրանց կես-տողը։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.06.2018, 23:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ