Չէ, Ծլնգ, ներող ․․․ էս շատ պրիմիտիվ մոտեցում ա կառավարության գործունեությանը։
Պառլամենտական համակարգերում գործում ա սենց կոչված cabinet collective responsibility: Մեծամասնության կառավարությունը կոլեկտիվ պատասխանատվություն ա կրում էն ծրագրի համար, որի համար իրան ընտրել են։ Էտ ծրագիրը մարմասն ա եղել, թվերով, ուղենիշերով, միջոցառումների ցանկով, նկարներով, զարդաքանդակներով, թե եղել ա չորս տեղ ու մեջը գրած ա եղել, վաղը սաղով թռնում ենք Մարս, էական չի ․․․․ էտ ծրագրով իրանք ընտրվել են, կազմել են կառավարություն ու առաջնորդվելու են։ Եթե մի բան նենց չի լինում, էտ ժամանակ պատլամենտը կարող ա նախաձեռնի vote of no confidence, ու ասի, դավայ ռասվիդանյա։ Կամ, եթե ընթացքում կառավարությունը որոաշկի ռադիկալ փոփոխություններ ա ուզում իրականացնի, ասենք կուտակային թոշակային համակարգ ա ուզում ներդնի, որը իրա նախընտրականում չի եղել, ու որի նկատմամբ ընտրողների վերաբերմունքը կասկածելի ա, էտ ժամանակ կառավարությունը ինքը կարա կոնկրետ էտ ծրարով մտնի պառլամենտ ու ասի, որ իրան պետք ա vote of confidence:
Բայց ընտրվելուց հետո կառավարությանը մի հատ էլ կանչել ասել, արի ծրագիր գրի, աբսուրդ ա էլի եմ կրկնում։ Ու կառավարման համակարգերում, տենց բան չկա, որ մարդա վերմակը իրա վրա քաշի, քանի որ սաղ պատասխանատու են նրա համար, ինչի համար ընտրվել են։ Դրա համար ա Նիկոլը վիզ դրած կրկնում, որ ինքը ժողովդրի թեկնածու ա, քանի որ ԱԺ-ում ինքը փաստացի ընտրված չի։
Իսկ «հեղափոխական տեմպերով տուրիստական դրախտ ենք դառնալու»-ն զառանցանք չի, դա էսօրվա փաստացի չընտրված ու հեղափոխությամբ կառավարությունը ստանձնած քաղաքական ուժի մեսիջն ա։ Կարաս չհավանես ու մանրամասներ պահանջես էս կես տարվա համար, քո գործն ա, բայց քո պահանջն ավելի ուժեղ զառանցանք կլինի, քան իրանց կես-տողը։
Էջանիշներ