User Tag List

Էջ 34 143-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484134 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #496
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որովհետև, հարգելի եղբայր, Նիկոլը թիմ չունի, իր մոտ տոն են տալիս հին մարդիկ... բնականաբար՝ հին ձեռագրով և, բնականաբար, հին մոտեցումներով, այդ թվում նաև՝ սխալներով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.06.2019)

  3. #497
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև, հարգելի եղբայր, Նիկոլը թիմ չունի, իր մոտ տոն են տալիս հին մարդիկ... բնականաբար՝ հին ձեռագրով և, բնականաբար, հին մոտեցումներով, այդ թվում նաև՝ սխալներով:
    Դե հերիք ա էլի էդ «թիմ չունի, թիմ չունի»։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանում մարդիկ ինչից են էսքան բողոքում։ Կարո՞ղ եք մի ոլորտ ասեք, որ ավելի վատն ա քան մի տարի առաջ էր։ Ինչ էլ որ բացթողումներ կան չեն կանգնում ասում «սաղ լավ ա», հերիք չի լսում են, մի հատ էլ ասում են «շնորհակալություն, կաշխատենք/աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Եթե մեկը կարծում ա որ 30տարի բարդակից ու պետությունը սեփական դուքյան սարքելուց հետո մի տարվա մեջ պիտի շվեյցարիա դառնայինք, դե կներեք էլի։

    Ըհըն հրես սփյուռքի հետ կապված https://armtimes.com/hy/article/163884

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (14.06.2019), ivy (14.06.2019), Varzor (14.06.2019), Աթեիստ (15.06.2019), Գաղթական (14.06.2019), Տրիբուն (14.06.2019)

  5. #498
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ եք մի ոլորտ ասեք, որ ավելի վատն ա քան մի տարի առաջ էր։
    Կարող եմ։ Օրինակ՝ ոստիկանությունը։ Բայց էդ չի նշանակում, որ չի կարող ավելի լավ լինել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  6. #499
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հերիք ա էլի էդ «թիմ չունի, թիմ չունի»։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանում մարդիկ ինչից են էսքան բողոքում։ Կարո՞ղ եք մի ոլորտ ասեք, որ ավելի վատն ա քան մի տարի առաջ էր։ Ինչ էլ որ բացթողումներ կան չեն կանգնում ասում «սաղ լավ ա», հերիք չի լսում են, մի հատ էլ ասում են «շնորհակալություն, կաշխատենք/աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Եթե մեկը կարծում ա որ 30տարի բարդակից ու պետությունը սեփական դուքյան սարքելուց հետո մի տարվա մեջ պիտի շվեյցարիա դառնայինք, դե կներեք էլի։

    Ըհըն հրես սփյուռքի հետ կապված https://armtimes.com/hy/article/163884
    Կան ոլորտներ, օրինակ Երևանի քաղաքապետարանը, սակայն հարցն այդ չէ - մենք չենք ուզում անցյալի մակարդակին մնալ, դրա համար էլ սերժենց հեռացրինք, որ դժգոհ էինք, մենք ուզում ենք դրական առաջընթացի գոնե ծիլերը տեսնել այս մեկ տարում, այդ էլ չկա: Կա միայն տապոռային, ոչ մասնագիտական քանդելու մարմաջ՝ դատական համակարգը դրա դասական օրինակը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (14.06.2019), Varzor (15.06.2019)

  8. #500
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հերիք ա էլի էդ «թիմ չունի, թիմ չունի»։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանում մարդիկ ինչից են էսքան բողոքում։ Կարո՞ղ եք մի ոլորտ ասեք, որ ավելի վատն ա քան մի տարի առաջ էր։ Ինչ էլ որ բացթողումներ կան չեն կանգնում ասում «սաղ լավ ա», հերիք չի լսում են, մի հատ էլ ասում են «շնորհակալություն, կաշխատենք/աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Եթե մեկը կարծում ա որ 30տարի բարդակից ու պետությունը սեփական դուքյան սարքելուց հետո մի տարվա մեջ պիտի շվեյցարիա դառնայինք, դե կներեք էլի։

    Ըհըն հրես սփյուռքի հետ կապված https://armtimes.com/hy/article/163884
    Ապեր, բլթցնելը փողով չի, դրա համար էլ կարելի ա պլպլան, շուշաթղթած բառերով յանի խելոք բաներ ասել․ թիմ չկա, համակարգային փոփոխություններ, հայեցակարգ, տեսլական ․․․ Այ որ էն Իմ Քայլի դեպուտատը իշխանություններին վիրավորելու ախմախ օրենքի նախագծի փոխարեն ասենք բերեր «ամեն բլթոցի համար 5000 դրամ տուգանք» օրենքի նախագիծ, սենց հավայի մտքերի շարան չէինք կարդա:

    Որ ասես, մի հա հատ առ հատ, անուն առ անուն, պաշտոն առ պաշտոն ասեք, թե ՆԻկոլի թիմի որ անդամն ա, որ կոնկրետ ձեր ակնկալիքներին չի համապատասխանում, ինչի չի համապատսխանում, ինչով ա վատը նախորդ քսան տարիների նույն պաշտոնը զբաղեցրած անհատներից հատ առ հատ, անուն առ անուն ... սենց էլի .... մեռնեմ թե պատասխան կստանաս, կամ էլ կստանաս նույն կարգի անիմաստ բառերի շարան .... հայեցակարգ, ռազմավարություն, թիիիիիմ, արա գործ արեք, գոոոործ, մեզ տեսարաններ պետք չեն, կոնկրետ գործ ենք ուզում, բլա, բլա, բլա ... մարդիկ խելոք երևալու պահանջ ունեն, շատ ավելի խելոք քան իրականում կան:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.06.2019), Freeman (15.06.2019), Աթեիստ (15.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

  10. #501
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում վիճակը սենց ա .. Հայաստանում շատ լուրջ, խորքային փոփոխություններ են տեղի ունենում, սկսած կրթություն-առողջապահությունից, վերջացրած բանակ-ֆինանսներ-դատական համակարգով: Մարդիկ կան, որոնք ՀՀԿ քաքի բոշկի տաքությանը կարոտ են, ֆիզիկապես ու հոգեբանորեն ... դե ՀՀԿ-ն բացի պետականաշին լինելուց նաև խիստ ազգային էր, Նժդեհի ցավը տանեմ ... Ու էտ մարդիկ սենց ձևի մեջ յանի, հա, հեղափոխություն, էս ինչ լավ էր, զարգանանք, ծլենք, ծաղկենք ... բայց իրականում կարոտախտով են տառապում ու իրանց հոգեհարազատ ա մնում հենց ՀՀԿական անիմաստ մթնոլորտը ... Ոչխարամտությունը կամֆոռտնի ա զգում իրան մենակ երբ ողջ համակարգը ոչխարամիտ ա, ու ինչքան էլ ձև տա իրան, մեկա, հեղափոխությունից հետո դուրս ընկել իրա հհկ կոմֆոռտ զոնայից, որը պարարտ հող էր «առաջին աստղադիտարան ու Ադամը հայ էր» տափաաբանությունների համար: Դե իսկ էտ դիսկոմֆոռտը կոմպենսացվում ա սենց դիլխոր դեմքով յանի հոգատար արտահայտություններով ․․․ թիմ ա պետք, պրոֆեսիոնալներ, հայեցակարգ գրենք, նոր օրենք գրենք ․․․ արա, յախք արա ․․․

    Հ.Գ. Հա, աղբահանությունից ես էլ եմ դժգոհ, չնայած գիտեմ ինչի ենք սենց ոռի վիճակի մեջ ընկել։ Չնայած ոնց որ կարգավորվում ա։ Ու եթե լրիվ կարգավորվի, լավ ա կարգավորվելու։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (25.06.2019), Վիշապ (15.06.2019)

  12. #502
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ նորից կրկնեմ՝ խնդիրն այն չէ, որ իրենք լավն են նախորդներից: Խնդիրն այն է, որ իրենք առայժմ չեն բավարարում իրենց հետ կապված ակնկալիքները: Իրենք, ռուսերեն ասած, по умолчанию լավն են նախորդ ցանկացածից, քանի որ իրենց թիմի ղեկավարը ոչ միայն լավն է նախորդինից, այլև նախորդինի, մեղմ ասած, հանցավոր վարքագիծը չի պարտադրում իր ենթականերին: Այսինքն՝ ամենալավ ենթական էլ, կատարելով հանցավոր հրամաններ, վատն էր - սա, կոնցեպտուալ մակարդակում:

    Այնուհանդերձ կրկնեմ՝ թիմից դժգոհ ենք իրենց կիսատ-պռատ, չհամակարգված, թերի աշխատանքի համար: Ու նաև ասեմ՝ որպես պրոֆեսիոնալներ, այո, նախորդ թիմում համապատասխան պաշտոնների ավելի լավ թեկնածուներ կային: Օրինակ, Գագիկ Խաչատրյանը, որպես պրոֆեսիոնալ, իր թիմի հետ միասին հաստատ ավելի լավն էր ներկայիս իր "համարժեքից": Նույնը՝ Գասպարյան-Օսիպյան, Վիգեն Սարգսյան-Էդուարդ Աղաջանյան, Զեյնալյան-Հարությունյան/Հովհաննիսյան, Հարությունյան-Աշոտյան և այլն՝ սա դեռ տեղակալների մակարդակը չհաշված, որտեղ ավելի տխուր վիճակ է...

    Հ.Գ. - էն ՀՀԿ-ական կարոտախտ պահերը կարծես ինձ էին վերաբերվում, որովհետև հենց ես քննադատեցի Նիկոլի թիմը, համենայն դեպս զուտ տեխնիկապես, վերջին պոստն իմն էր, դրա համար ասեմ: Կներես, բայց էդ ծիծաղելի մի բան ես ասում, ինչպես նաև՝ աբսուրդ: Դու քեզնից անկախ նմանվեցիր Նիկոլի ՔՊ-ական պատգամավորներից մեկի օգնականին, որը, երբ քննադատեցի մաքսավորին կոպտելու Նիկոլի վարքագիծը, ինձ մեղադրեց հանրապետական լինելու մեջ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.06.2019, 00:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #503
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուղղակի չեմ կարողանում հասկանում մարդիկ ինչից են էսքան բողոքում։
    Ներս ջան, ոնց տեսնում ես, մարդիկ չեն բողոքում, այլ պրյամոյ հհկական քարոզչություն են անում

    Ասենք, նայի, մարդ կա, Գագիկ Խաչատրյանին իրա թիմով համարում ա պրոֆեսիոնալ, էն Գագիկ Խաչատրյանին, որը ՊԵԿ նախագահ օրոք ՀՀ պետական բյուջեի հետ մեկին մեկ փայ էր, իսկ Ֆինանսների նախարար եղած ժամանակ, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ֆինանսների նախարարության ողջ երրորդ հարկը սարքել էր իրա ու իրա ախռաննիկների նստավայր, ու քանի որ դրանից հետո շենքում տեղ չէր մնացել, ՀՀ գանձապետարանը, ամենակարևոր ինստիտուտներից մեկը, Ֆինանսների նախարարության շենքից հանել էր, ու վարձակալությամբ ուղարկել էր կինո Երևանի կողքի շենքը։ Մնացած հրաշագործություններ մասին չենք խոսում ․․․ դե մարդը ինչ էլ արել ա պրոֆեսիոնալ ա արել, whatever the fuck it means ...

    Արդարադատության նախարարները, որոնք գրել են ու գործի են դրել մի սահմանադրություն ու դատական համակարգ, որի առանցքային ինստիտուտը, ԲԴԽ-ն, մի փռշտոցից անգործունակ ա դառել ու քանդվում ա, բլյաաաա, պրոֆեսիոնալ աշխատանք ա։

    Կրթության Աշոտյանը, որի օրոք ինչքան էլ տուֆտեցին, դպրոցները սարքել էին երկրի ամենակոռումպացված ինստիտուտները, որտեղ կրթության որակը օր օրի հավասարվում էր զրոյի։ Չնայած, երևի որոշ մարդկանց խեռին չի կրթություն ու գիտություն ասվածը, քանի որ կարելի հազար տարվա գիտնականներին դիպլոմավոր հաստագլուխներ անվանել, իսկ սեփական տխմարաբանությունները ներկայացնել որպես անբեկանելի ճշմարտություն։ Էս պարագայում, հա, Աշոտյանը պրոֆեսիոնալ էլ չի, մտքի գիգանտ ա, Արիստոտել։

    Ասածս ինչ ա ապեր ․․․ դեգենեռատիզմն անբուժելի ա ․․․․

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.06.2019), Աթեիստ (15.06.2019), Ներսես_AM (25.06.2019), Վիշապ (15.06.2019)

  15. #504
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, հիշեցնեմ, Աշոտյանը իմ կուրսեցին ա, իսկ նախարարը Էշոտյանն էր։
    Ու ցանկացած մարդ, որ իրան անվանի պրոֆեսիոնալ, էլ մնացած գրածը լուրջ չեմ ընդունի։

    Էսօր լսել եմ, որ դպրոցը 12 տարուց պակասեցնելու են։ Դեռ պարզ չի 11, թե 10, բայց արդեն լավ ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.06.2019), Freeman (15.06.2019), Ներսես_AM (25.06.2019), Տրիբուն (15.06.2019)

  17. #505
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ահագին ուրախացնում ա Տրիբունի գրածները, որովհետև հիմա Հայաստանում չեմ, ու լուրերից ստացած տպավորությունս էն ա, որ ՀՀ-ում կամ բան չի կատարվում, կամ լրիվ մանկամսուր վիճակ ա :Ճ
    Էս լրատվական դաշտում տեսնես երբ հեղափոխություն կլինի, որ կարևոր ինֆորմացիան մի քիչ ավելի շատ երևա աղբի ֆոնի վրա:
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.06.2019)

  19. #506
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ասեմ, քանի որ տպավորություն կա, թե Տրիբունը ուղղակի դիտավորյալ չի ուզում հասկանալ, իսկ այդ պարագայում անիմաստ է վիճելը:

    Կրկնեմ, այո, հին ռեժիմի կադրերը, այդ թվում նաև Խաչատրյանը, իրենց բնույթով կոռուպցիոն էին, սակայն դա չի բացառում այն հանգամանքը, որ իրենք, այո, բարձր արհեստավարժներ էին: Սրանք տարբեր բաներ են:

    Ի՞նչն է տարբերակում լավ դիպուկահար կիլլեռին սահմանային պատերազմում հերոսացած դիպուկահարից - նպատակներն ու դրված խնդիրները, սակայն երկուսն էլ ցանկացած դեպքում արհեստավարժներ են:

    Այսինքն, կախված է խնդիր դնողից՝ հանցավոր խնդիրնե՞ր դրեցիր, Դավիթ Հարությունյանի պես պրոֆեսիոնալը կդառնա կիլլեռ կամ, մեր օրինակի վրա՝ հանցավոր պաշտոնյա, դրական խնդիրնե՞ր դրեցիր, նա կդառնա հերոս կամ պետականություն կերտող պաշտոնյա:

    Ասածս այս է և պետք չէ այստեղ դեմագոգիայով զբաղվել կամ, կրկնեմ, ինձ մեղադրել ՀՀԿ-ականներին սիրելու, աջակցելու կամ նրանց հանցավոր, ազգն ու պետությունը կործանման տանող ռեժիմն արդարացնելու փորձի մեջ:

    Ես ծայրահեղ պարզ բացատրեցի իմ դիրքորոշումը, եթե սրանից հետո էլ պետք է շարունակեն ինձ մեղադրել ՀՀԿ-ականներին սիրելու, աջակցելու կամ նրանց ռեժիմն արդարացնելու փորձի մեջ, ապա առկա է երկու տարբերակ՝ կամ այդպես վարվողն ուղղախի տխմար մի հիմար է, որն ուղղակի չի հասկանում վերևում գրածս, կամ էլ ուղղակի տռոլլինգով է զբաղված - երկու դեպքում էլ իմաստ չեմ տեսնում վիճել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (15.06.2019), Varzor (15.06.2019), Գաղթական (15.06.2019)

  21. #507
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես փաթթած ունեմ թե նախորդներին և թե ներկաներին: Ու հենց էդ էլ ինձ դզումա

    Թե չէ դրել խելոք-խելոք արհեստավարժ, ֆրական տեղաշարժ և ելի եսիմ ինչ ֆլանաֆստան...
    Ինչքան էլ խելոք գրեք դրանից իրականությոինը չի փոխվում: Իսկ իրականությունն այն է, ինչը գիտակցում ես: Ու ստեղ շատ հանգիստ ստացվում ա, կարան լինեն լիքը իրականություններ` կախված գիտակցություններից
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  22. #508
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ահագին ուրախացնում ա Տրիբունի գրածները, որովհետև հիմա Հայաստանում չեմ, ու լուրերից ստացած տպավորությունս էն ա, որ ՀՀ-ում կամ բան չի կատարվում, կամ լրիվ մանկամսուր վիճակ ա :Ճ
    Էս լրատվական դաշտում տեսնես երբ հեղափոխություն կլինի, որ կարևոր ինֆորմացիան մի քիչ ավելի շատ երևա աղբի ֆոնի վրա:
    Ուզում ես զանգի, վաբշե տարամադրությունդ միլիոն սարքեմ

    Ես քեզ օբյեկտիվորեն ասում եմ, ՀՀ-ում լուրջ խորքային փոփոխություններ են տեղի ունենում։ Ու առաջիկա ամիսներին դատական համակարգի փոփոխությունների սկիզբը դնելով, մոտակա մի քանի տարիներին Հայաստանում շատ բան ա փոխվելու։

    Բայց Վիշապ հոպար, մարդիկ կան, որ կարան «բնույթով կոռուպցիոն արհեստավարժներ» օքսիմորոնով դիրքորոշում հայտնեն ու անունը դնեն, յանի սրտի ցավով քննադատում են: Ասենք, սենց արտահայտությունից հետո քննարկումը լրիվ դառնում ա անիմաստ, էլի: Ասենք, մարդը տաս տարի ՊԵԿ նախագահ ա աշխատել, որի ֆունկցիան հարկեր հավաքելն ա, ու ՀՀ բյուջեի հարկային եկամուտները տաս տարի չեն ավելացել, այսինքն իրա հիմնական ֆունկցիան չի կատարել, ու ինքը արհեստավարժ ա: Դե արի ու հասկացի, թե շումերերեն «արհեստավարժն» ինչ հետաքրքիր իմաստներ կարա ունենա, որ մենք խաբար չենք եղել, հատկապես «բնույթով կոռուպցիոն արհեստավարժը»:

    Էս էն դեպքն ա, որ դաժե Շարմազանովը, իրա «Նիկոլը փոշիացնում ա Սերժ Սարգսյանի տարիներով կուտակած միջազգային քաղաքական կապիտալը» արտահայտությամբ, իմաստ ա ստանում, դառնում ա մտածող:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (25.06.2019)

  24. #509
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, էս կառավարության ֆոնի վրա Արտակ Զեյնալյանը իրոք չէր նայվում: Հիմա սենց որ հետհայացք եմ գցում, ինքը իրոք շատ դանդաղաշարժ էր ու նաև իրավիճակին լավ չէր տիրապետում: Երկու օր առաջ նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն եմ նայում, որ դրվել ա հանրային քննարկման, ինչ-որ փնթի փաստաթուղ ա սարքել Արդարադատ Նախը: Չի սազում տենց որակի փաստաթուղթը էս կառավարությանը: Կարաս ասենք սկզբունքային տարաձայանություններ ունենաս մեթոդների հետ, սկզբունքների հետ, բայց փնթի փաստաթուղթ սարքելը սիրուն չի .... Տարոն ջան .... ականջը կանչի ... նա էլ էր արհետսավարժ՝ կոռուպցիոն հակումներով .... հա, շեղվեցի .... ինչ էի ասում .... Զեյնալյանը շուտ պիտի գնացած լիներ, ու իրա տեղը ավելի արագ կողմնորոշվող ու նախարար պիտի լիներ, որ հիմա արդեն անցումային արդարադատության ողջ օրենսդարական փաթեթը դրված լիներ քննարկման: Իսկ մենք իրա դանդաղաշարժության, հնարավոր ա նաև զրո նախաձեռնողականության պատճառով մի ութ ամիս հետ ենք ընկել:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

  26. #510
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, էս կառավարության ֆոնի վրա Արտակ Զեյնալյանը իրոք չէր նայվում: Հիմա սենց որ հետհայացք եմ գցում, ինքը իրոք շատ դանդաղաշարժ էր ու նաև իրավիճակին լավ չէր տիրապետում: Երկու օր առաջ նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն եմ նայում, որ դրվել ա հանրային քննարկման, ինչ-որ փնթի փաստաթուղ ա սարքել Արդարադատ Նախը: Չի սազում տենց որակի փաստաթուղթը էս կառավարությանը: Կարաս ասենք սկզբունքային տարաձայանություններ ունենաս մեթոդների հետ, սկզբունքների հետ, բայց փնթի փաստաթուղթ սարքելը սիրուն չի .... Տարոն ջան .... ականջը կանչի ... նա էլ էր արհետսավարժ՝ կոռուպցիոն հակումներով .... հա, շեղվեցի .... ինչ էի ասում .... Զեյնալյանը շուտ պիտի գնացած լիներ, ու իրա տեղը ավելի արագ կողմնորոշվող ու նախարար պիտի լիներ, որ հիմա արդեն անցումային արդարադատության ողջ օրենսդարական փաթեթը դրված լիներ քննարկման: Իսկ մենք իրա դանդաղաշարժության, հնարավոր ա նաև զրո նախաձեռնողականության պատճառով մի ութ ամիս հետ ենք ընկել:
    Յա՞, իրո՞ք - բա խի՞ ես վատ զգում, որ քննադատում ենք

    Զեյնալյանը դանդաղում է, Հարությունյան Արայիկը մեկ ամբողջ տարի ոչինչ չարեց, բացի մեկ ինտերնետ կայք ստեղծելուց, որ 1-ին դասարանցիներին օն-լինե գրանցեն, միանգամից լիքը խնդիրներ եղան, ՃՈ-ն շարունակում է հին մեթոդներով տեղապտույտ տալ, Երևանի քաղաքապետարանը նման է գլխից զրկված... բայց ամեն դեպքում՝ մի հրեշի, ֆիննախն ու հարկայինն ուշացնում են հարկային բարեփոխումները, ներկայացրածն էլ կոսմետիկ բաներ են, երկիրը չունի զարգացման ոչ մի հստակ տեսլական, դու էլ նստած՝ շումերերենի թեմայով սրախոսում ես, փորձում ես ծակերը փակել... կամանդոռ

    Հ.Գ. Էս էլ որպես ընթրիք, որ չասես, ճանշին պատասխանատուին խնայեցի, թարմ կարծիք -

    Վերջին խմբագրող՝ Lion: 15.06.2019, 19:04:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.06.2019)

Էջ 34 143-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484134 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •