Դանիայում ․․․նիչյո սեբե ․․․․ ինչքա՞ն ա տենաս դրսից մասնավոր փոխանցումները կազմում դանիացու եկամտի մեջ։ Ու ի՞նչ տիպի փոխանցումներ են դրան։
Քու տունը շինվի, դեւ էս երկրից չե՞ս
https://www.azatutyun.am/a/29600362.html
Եթե խիստ սահմանմամբ վերցնես Դանիայում բնակվող Դանիայի քաղաքացին, ապա երևի տենց մարդ չճարվի։ Ում ինչի՞ն ա դրսից փոխանցվող փողը, երբ պետությունն ամեն ինչին տեր ա
Բայց Դանիայի օրենսդրությամբ պետության ցանկացած օրինական բնակիչ պարտավոր ա սաղ եկամուտները հայտարարագրել ու հարկ մուծել։ Ու դրսից փող ստացողները հիմնականում ոչ֊ԵՄ քաղաքացի ուսանողներն են (երբեմն նաև ԵՄ քաղաքացիները, եթե որոշակի պայմանների չեն բավարարում), որոնք դանիական կրթաթոշակային համակարգ մուտք չունեն, ու տնեցիքն են իրանց պահում։ Բայց դե սրա դեմն առնելու ձևը գտել են. դանիական հաշվեհամար չեն բացում, դե արի ու հայտնաբերի
Բաց էի թողել մի երկու օր ինտերնետ չես մտնում, աշխարհից կտրվում ես
Գաղթական (19.11.2018)
Իսկ դուք ասում եք Ռիո դե Ժանե՜յրո..
Խեղճ մարդիկ հազիվ 2 կոպեկ փղ են ուղարկում տարագիր ուսանող երեխեքին, էն էլ բռնում հարամում են.,
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Նայած, ԱՄՆ-ում հարկային սիստեմը բարդ ա: Եթե ինքդ քեզ ես տրանսֆեր անում, չի հարկվում, եթե օգնություն ես ստանում, ապա կարծեմ տարեկան մինչև $20.000 միանվագ ու մի աղբյուրից` չի հարկվում, դրանից ավել հարկվում է ոչ գծային բանաձևերով, տարբեր աղբյուրներից տրանսֆեր ստանալու հարկերը հաշվելը ավելի խուճուճ է:
Առհասարակ ես կուզեի ՀՀ-ի հարկային համակարգը ԱՄՆ-ի նման լիներ, ահագին խելացի մտածված համակարգ է, բարդ ալգորիթմներով, էլեկտրոնային հայտարարագրումով, ճկուն պլանավորման հնարավորություններով (ասենք կարող ես պլանավորել, թե հարկերիդ վճարումներոը տարվա կտրվածքով ոնց բաշխես), հեշտ հասանելի հարկային պատմությունով, անհատական թոշակի հաշվիչով, և այլն: Ասենք հենց հիմա կարող եմ «թոշակի» կայքը մտնել ու տեսնել թե ամեն տարի ինչքան եկամուտ եմ ունեցել ոու ինչքան հարկ եմ վճարել, ու ասենք հիմա որ հաշմանդամ դառնամ՝ ինչքան կստանամ, հիմա որ մեռնեմ՝ կինս ինչքան կստանա, և այլն:
Մարդ կա, իր հարկերը հայտարարագրելու համար փաստաբան է վարձում, մի $500-$2000 փող է տալիս, որ հարկերը հաշվի: Մեծ մասը ծրագիր են օգտագործում (ասենք turbotax), դա էլ է վճարովի, մի $50-$100 կախված հարկերի բարդությունից, կարելի է ձեռով ու թղթերով հաշվել ու հաշվարկը փոստով ուղարկել հայտարարգրելու: Եթե հարկային իրավիճակդ բարդ է, պիտի հաշվապահականի մագիստրոս լինես, որ դնես ձեռով մի քանի օր հաշվես, ավելի լավ է՝ ծրագրով: Մյուս տարվա սկզբին նախորդ տարվա հարկերը հայտարարգրելիս ամփոփվում են, ու ավել վճարած հարկերը քեզ հետ է գալիս, կամ պակաս վճարածները վճարում ես: Եթե տարվա կտրվածքով չափից ավելի քիչ ես վճարել, տուգանվում ես, իսկ եթե չափից շատ շատ ես վճարել, ու նահանգից քեզ զգալի refund ա եկել, ապա դա համարվում է եկամուտ, որից էլի հարկ ես վճարում:
Երկրի դրսից ու ներսից ստացվող եկամուտները տարբեր ձևերով են հարկվում, մաքսիմում գումար կա, որը չի հարկվում, մի խոսքով լիքը հետաքրիր ա հարկային կյանքը:
Մանրից ես էլ եմ գալիս են մտքին, որ տափակ հարկային համակարգը մի տեսակ շատ տափակ ա, եթե խնդիր ենք դնում համահայկական մախինացիաների դեմն առնել, ապա տափակ հարկերը վայթե շատ չօգնեն, նորմալ համակարգ է պետք մտածել:
Քանի թոշակի ու արտոնությունների չափը վճարած հարկերից էականորեն կախված չի, ինչ էլ մոգոնեն, էշություն ա լինելու:
Si vis pacem, para bellum
Մեկ էլ էդ id-քարտին մարդու գնումների պատմությունը կպցնելու իմաստն եմ դժվարությամբ հասկանում:
Ասենք խի՞ էլի, պետությունը պիտի իմանա կամ կանտռոլի տակ պահի, թե մարդը տարեկան քանի հատ հաց, զուգարանի թուղթ ու արաղա առնում:
Կրեդիտային համակարգը լավ բանա, բայց սովորաբար դա պետության զբաղվածության մաս չի կազմում:
Սա ընդամենը մարքետինգային տրյուկա, որով սպասարկողը խթանումա հաճախորդների հենց իր ծառայություններից օգտվելը:
Ասենք ամեն իրեն հարգող սպասարկող ծառայություն կամ խանութների ցանց կամ այլ ունի իր հատուկ հաճախորդի քարտը, որը ձրիա ու ընտրովի:
Եթե ուզում ես, թուղթը լրացնում ես ու ստանում տվյալ խանութի կամ սպասարկման կետի անվանդ կցված պլաստիկ քարտ, որն էլ հետագայում օգտագործում ես էդտեղից գնումներ կատարելիս ու ստանում միավորներ:
Իսկ թե ինչպես կարող ես օգտագործել էդ միավորները՝ որոշում է քարտը տվող ձեռնարկությունը:
Կա, որ գումար է տալիս, կա, որ միայն իր մոտից առևտուր անելու որոշակի գումարով չեկ է տալիս, կա, որ նվեր է տալիս կամ զեղչ առաջարկում և այլն:
Գոյություն ունեն նաև իրար հետ քիչ կապ ունեցող կամ ընդհանրապես չունեցող որոշ ցանցեր, որոնք իրենց մեջ պայմանավորվածության հասնելով՝ իրենց քարտերը նույնացնում են, այսինքն՝ ասենք x սուպերմարկետում ու y բենզալցակայանում նույն քարտով ես միավորներ կուտակում:
Բայց id-ն ու պետությունն էս ամենի հետ հեչ կապ չունեն...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ասում ա՝ եթե սկսեն տրանսֆերտները հարկել, շուտ֊շուտ կգնանք Հայաստան, քեշ կտանենք հետներս դե գնացեք
էս էլ իմ հնարամիտ հայկական ուղեղը չի, հալալ֊զուլալ, ազնիվ դանիական միտքն ա
Մաքսիմում $10.000 քեշ կարող ես առանց հայտարարագրելու տանել, իսկ դա հարկելը սրիկայություն կլինի արդեն:
Իսկ դրանից ավել քեշ տարած ոու չհայտարարագրածներին օրինակ Նահանգներում դաժանորեն պատժում են սաղ քեշը բռնագրավելով, որը հետ ստանալը համարյա անհնար ա:
Բայց ինձ ՀՀ մտնելուց դեռ չեն հարցրել, թե ինչքան փող կա մոտս, երևի չմո տեսքիս են խաբնվում :Ճ
Si vis pacem, para bellum
Ես չեմ կարծում, որ նման հիմարություն կանեն: Խոպանից $10.000 ից պակաս բերողին որևէ հարցով անհանգստացնելը (նույնիսկ հայտարարագրելու հարցով) էշություն ա ինձ թվում:
Բայց մեծ փողերի հոսքերը անկասկած պիտի վերահսկվեն, նորմալ եկամուտներն էլ հայտարարգրվեն: ԱՄՆ-ն էդ հարցով ահագին առաջ է, փող արտասահման փոխանցելն էլ լավ վերահսկվում է:
Եթե մի պետություն ուզում է աղքատ ու ստորին միջին խավերը մի քիչ շնչեն ու առաջ գնան, ապա էդ խավերին հարկերով ու բյուրոկրատիայով լավ կլինի շատ չանհանգստացնեն:
Օրինակ եթե ես գամ ՀՀ-ում աշխատեմ որպես Նահանգների քաղաքացի, ապա իմ տարեկան եկամուտների մինչև մոտավորապես $100K նահանգները չի հարկելու, դրանից ավելը նոր հարկելու է ինչ-որ բանաձևով:
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (20.11.2018)
Հաստա՞տ:
Էն պրինց Հարրիի ամուսնության ժամանակ շատ էր խոսվում, թե ԱՄՆ քաղաքացին, ցանկացած երկրում աշխատելիս, ԱՄՆ-ին էլ պիտի հարկ տա..
Հ.Գ. Տրանսֆերտները հարկելուց խուսափելու պահով.
Բանկիդ քարտից 2 հատ ես հանում ու մյուսն ուղարկում ես Հայաստան: Դու ստեղ լցնում ես, ինքն էնտեղ հանումա )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սրանք էլ կարծես լսեցին, թե ինչի մասին էինք խոսում )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Հոպար, ԱՄՆ-ում 10.000 քեշի մուտք ու ելքի դեկլարացիան հարկային նպատակներով չի արվում, անօրինական տնտեսակա գործունեությունն ու փողերի լվացումը կանխելու համար ա արվում։
Հայաստանում էլ կարծեմ պրակտիկան եղել ա (ու երևի մնում ա) նենց, որ ինչքան ուզում ես կարաս մուտք անես, հավիդ քշա անող չի լինի, բայց դուրս էլի, 10.000-ից ավելը պիտի դեկլարացիա անես։ Բայց Հայաստանում ու իրա նման երկրներում նպատակը արտարժույթի հոսքերի կառավարումն ա եղել։ Մեր կարգի երկրները խրախուսումմ են արտարժույթի ներհոսքը, ու փորձում են սահմանափակել արտահոսքը - capital control-ի ձև ա։
Դե հա, սաղ հարցն էն ա, որ էրեկվա շուխուռները խոպանից էկող փողերի մասին էին, ոչ թե մութ ճանապարհներով ելումուտ անողների։ Իսկ էդ մութ ելումուտները վերահսկելը ավելի շատ բանկերի պարտականությունն ա, քանի որ փոխանցումները բանկերով են կատարում, իսկ պետությունը մուտք չունի բանկային հաշիվներ։Իմ բանկը օրինակ տարին մեկ ինձ ստիպում ա մանրամասն հարցաշար լրացնել, թե իմ արտասահմանյան փոխանցումներն ուր են գնում ու ինչի համար, ինչ արտասահմանյան մուտքեր եմ ունենում։ Ստեղի ամեն մի խոշոր բանկ արդեն փողերի լվացման մի սկանդալի մեջ էղել ա։
Բանկերից խոսք գնաց։ Լսե՞լ եք, որ հիմա էլ հայկական բանկերը Իրանում ծնվածների վիզա ու մաստեր քարտերը սառեցնում են։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ