User Tag List

Էջ 139 143-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,071 համարից մինչև 2,085 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #2071
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ բանասիրականի ուսանողները, խառնված դաշնակների ու հհկ-ի ջահելների հետ, դուրս են գալիս հայոց լեզվի ու պատմության ԲՈՒՀ-ում պարտադիր դասվանդման օգտին հանրահավաքի, բայց լրագրողները հարցնում են ինչի ես եկել, ու ստանում են խառը խշտիկ անալիզներ սկսած Արգիշտիից մինչև ԼԳԲՏ ու հայուգեն, ուրեմն մի բան էն չի։ Կամ փող են տալիս, կամ խաբար չեն ինչից են բողոքում, որը երևի ավելի վատ ա, քան եթե փող վերցրած լինեին։
    Էդ հայոց լեզվի պարտադիր դասավանդման մասով մի այլ կարգի բացում ա: Էն անեկդոտի Մարի Իվանովնան ա, որին միշտ չեն բռնաբարում, որովհետև ինքը չի ուզում: Ուզու՞մ եք, գնացեք 8 անգամ դասավանդվեք այ մարդ, ստեղ ՊԱՐՏԱԴԻՐ դասավանդումն են հանում: Իսկ էս ցույցերը, ըենց մի հատ «Սուրբ Դաշինք» անունով եսիմ ինչ կա, յութուբում ռոլիկներ են տարածում: Սկսնակ PowerPoint յուրացնողը ո՞նց ա պրեզենտացիա սարքում: Ինչ գիտի մեջը դնում ա չէ՞: Էֆեկտ, զվուկ, մկնիկի փոնիթեր, ֆոն մոն, էն որ անում ա ոչ թե նենց, ոնց սիրուն ա, այլ նենց՝ որ մաքսիմալ իրա իմացածը մեջը լցնի: Տակ էդ «Սուրբ Դաշինք» կոչվածը հաջողացրել էր մի ռոլիկում հայոց լեզվի դասավանդումը, ԼԳՏԲ, գարդասիլի պատվաստումները, QR կոդերը ու նույնիսկ հացը ֆոլաթթվով հարստացնելու մամոնտի կղանքի պես հին թեման տեղավորի: Հիմա էս Արայիկ Հարությունյանի դեմ ցույցերն ա: Մեջը ով ասես կա: Միկի Մաուսը, Դոլարի վրի բուրգի աչքը, ԼԳՏԲ-ն, Ստամբույլան Կոնվենցիան ու նույնիսկ Ամուլ սարից են թեթև բդում մդում:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (19.11.2019), Quyr Qery (21.11.2019), Varzor (19.11.2019), Աթեիստ (19.11.2019), Տրիբուն (19.11.2019)

  3. #2072
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք առավել ակտիվ էին Սանիտեկի՝ պարտականություններից հրաժարվելու սեզոնում, մեկ ամսով: Կոնկրետ ֆինանսավորմամբ էին ակտիվությունն ապահովում: Մյուսներն ընկնում էին տրամադրության տակ ))
    Դե, բացի ֆինանսավորվողներից ուղղակի հոռետես բողոքողներն էլ քիչ չէին։

    Մեկը չկա, որ գա ասի "իզուր բողոքում էին, ապրեն, հարցը լավից, վատից լուծեցին, քաղաքն աղբի մեջ չի խեղդվում․․․"։ Իսկ էդ ընթացքում ոնց աղբը թափել են բակերում և աղբամաններից դուրս, տենց էլ շարունակում են։ բայց դե հիմա մաքրող կա՝ իրենց վեջը չի

    Հիմա էլ կխոսեն "քարոզող" ֆիլմերից, հայոց լեզվի աննախադեպ վատ վիճակից ու էլի եսիմ ինչ՝ բողոքելու բան լինի։

    Հ․Գ․
    Ցավոք կառավարությունը չի կարող մաքրել մարդկանց միտքն ու սրտերը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.11.2019)

  5. #2073
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk- ստատուսի քննարկումից եմ բերել, դե... հիմի, մարդ կա նեԴած ուն ՖԲ-ն...

    Ասում եմ, սենսեյի ականջը խուլ, Նիկոլենք էս իրենց ցանած սերմերը, տոնածառ 1 միլիոն դոլարով և այլն, մոտակա իսկ ընտրություններին տոկոսներով կքաղեն։ Ի դեպ, ՃՈ տուգանքների համար տուրք սահմանելու հարցով վարորդների բողոքների համար էլ՝ հետը։ Գիտե՞ք քանի վարորդ է օֆիսումս ամենաանկեղծ ձևով հայհոյում Նիկոլի՞ն։ Էն Նիկոլին, է, որ անցյալ տարի իրենց աստվածն էր։ Իսկ բոլոր այդ մարդիկ քվեարկելու են, ու հլը բոցը պատկերացրեք, որ ասենք մոտակա նախընտրական արշավի ժամանակ Նիկոլն ասի՝ մարդը մեր երկրում տուգանքի մատերիալ չի...

    Էն դասականի «Իյա, իրո՞ք»-ի պահը կլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #2074
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էն որ անհույս ա էս մարդը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #2075
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախպեր, ինչո՞ւ ես անձնավորում ու ֆլուդով զբաղված, հը՞ - պիտի օրինակ լինես, չէ՞, ֆորումին։ Բան ունե՞ս ասելու, ասա, անձնավորելս որնա՞...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #2076
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, ինչո՞ւ ես անձնավորում ու ֆլուդով զբաղված, հը՞ - պիտի օրինակ լինես, չէ՞, ֆորումին։ Բան ունե՞ս ասելու, ասա, անձնավորելս որնա՞...
    Հաջող, Մհեր ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #2077
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր, ինչո՞ւ ես անձնավորում ու ֆլուդով զբաղված, հը՞ - պիտի օրինակ լինես, չէ՞, ֆորումին։ Բան ունե՞ս ասելու, ասա, անձնավորելս որնա՞...
    Լիոն, իբր դու ի՞նչ ես ասում, քո գրածից կարծում ես, բան ենք հասկանու՞մ։ Ինչքա՞ն պիտի լիներ նոր տարվա ծախսերը, որ երջանիկ լինեիր ու ի՞նչ բանաձևով էիր հաշվելու։
    Ի՞նչ բան ա «ՃՈ տուգանքների համար տուրք սահմանելու հարցը», խի՞ ա պրոբլեմ, բացի նրանից, որ ինչ-որ վարորդներ բողոքում են։
    Վերջերս քո գրածները օդի մեջ հիսթերիայի նոպաներ են հիշեցնում, էն ա, որ կողքից մեկը ասի՝ վալերիանկա խմի, կանցնի, կամ մի հատ դիմի նյարդաբանին։
    Մոտավորապես սենց՝ «տեսա՞ք էսօր ինչ արև էր, հեսա շուտով օդը չորանալու է, կոկորդներս վնասվելու է, ու դրանից գլխացավ ա սկսվելու, ու դեռ հլը վաղն ա գալու, բա մյուս օ՞րը ինչ պիտի անենք, նենց չի որ ասում եմ, թե էրէկ լավ էր, էրեկ էլ անձրև էր, ոտքերս էին ցավում, տրամադրություններս ընկել էր, բայց էդ չի նշանակում, որ արևից պիտի ուրախանանք ու հանգստանանք․․․»
    Լավ ե՞ս։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.12.2019), Life (11.12.2019), Quyr Qery (11.12.2019), Varzor (11.12.2019), Աթեիստ (11.12.2019), Ներսես_AM (11.12.2019), Տրիբուն (11.12.2019)

  11. #2078
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk- ստատուսի քննարկումից եմ բերել, դե... հիմի, մարդ կա նեԴած ուն ՖԲ-ն...

    Ասում եմ, սենսեյի ականջը խուլ, Նիկոլենք էս իրենց ցանած սերմերը, տոնածառ 1 միլիոն դոլարով և այլն, մոտակա իսկ ընտրություններին տոկոսներով կքաղեն։ Ի դեպ, ՃՈ տուգանքների համար տուրք սահմանելու հարցով վարորդների բողոքների համար էլ՝ հետը։ Գիտե՞ք քանի վարորդ է օֆիսումս ամենաանկեղծ ձևով հայհոյում Նիկոլի՞ն։ Էն Նիկոլին, է, որ անցյալ տարի իրենց աստվածն էր։ Իսկ բոլոր այդ մարդիկ քվեարկելու են, ու հլը բոցը պատկերացրեք, որ ասենք մոտակա նախընտրական արշավի ժամանակ Նիկոլն ասի՝ մարդը մեր երկրում տուգանքի մատերիալ չի...

    Էն դասականի «Իյա, իրո՞ք»-ի պահը կլինի...
    Լիոն ջան,
    Համընդհանուր տոների մասին մեկ անգամ արդեն ասել եմ` չկրկնվեմ: Տոները պետք են: Նույնիսկ պատերազմի դաշտում` խրամատներում երգ ու պար, ուտուշ-խմուշ են կազմակերպում: Դա դարեդար եկել է` փորձված է որ պետք է, պետք չի հազարամյակների փորձը կասկածի տակ դնել` ընդունենք որպես փաստ:

    Զուտ օրենքի տեսանկյունից նայի: Որ օրենքն է խախտվում 1մլն դոլարանոց տոնածառի գնումը? Որը???
    Խնդրում եմ` բարոյական կողմից չխոսել: Հիշեցնում եմ, որ պետությունը բարոյական նորմերի ապահովման համար չէ: Ըստ էության պետությունը հասարակության շահերի բախման կառավարիչն է, գոյություն ունի փաստացի շահագործման պատճառով և որևէ կերպ չի առաջնորդվում բարոյական նորմերով, որոնք որևէ կերպ օրենքով ամրագրված չեն:

    Ինչ երաբերվում է վարորդներին, ապա, ԻՀԿ, մեր ներկայիս վարորդների մեծ մասին պիտի ուղղակի զրկեն վարորդական իրավունքից` կանոնները չիմանալու, վարորդական իրավունք գնելու և կաշառք տալու համար: Էլ չեմ ասում անհարգալից ու անքթածակ վարման մասին, քանի որ դրանց վերաբերվող օրենքներ և կանոններ չունենք:

    Ավելին քան վստահ եմ, որ քո օֆիսում վարչապետին (ես էլ չեմ սիրում, չեմ էլ վստահում ) հայհոյողների մի զգալի մասն ուղղակի սեփական մորթից այն կողմ բան չեն տեսնում ու չեն էլ գիտակցում: Բայց փաստը հենց այն է, որ էդ վարչապետը նույնիսկ դրանց նմանների շահերը պաշտպանելու համար է:

    Երբ ես վերջապես ընդունելու, որ ժողովրդավարական ճիշտ իշխանության նպատակը ոչ է հաջորդ ընտրություններում վերընտրվելն է, այլ աշխատանք կատարելը` ժողովրդի քվեն իրագործելը: Եթե քո ասած վարորդները պիտի հաջորդ ընտրություններում իրենց ձայնը ուրիշին տան, ապա դա իրենց "սուրբ" իրավունքն է:

    Էդ նույնը կլինի, որ ասենք շինարարը տուն սարքի ոչ թե շինարարական նորմերին հետևելով, այլ զուտ պատվիրատուին հաճոյանալու համար, որ հաջորդ շինարարությունն էլի իրեն պատվիրեն, ջանդամ թե պատերը ծուռ չեն լինի, դռան տեղն էլ` լուսամուտ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.12.2019), Life (11.12.2019), Quyr Qery (11.12.2019), Աթեիստ (11.12.2019), Գաղթական (11.12.2019), Նաիրուհի (21.12.2019), Ներսես_AM (11.12.2019), Վիշապ (11.12.2019), Տրիբուն (11.12.2019)

  13. #2079
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, իբր դու ի՞նչ ես ասում, քո գրածից կարծում ես, բան ենք հասկանու՞մ։ Ինչքա՞ն պիտի լիներ նոր տարվա ծախսերը, որ երջանիկ լինեիր ու ի՞նչ բանաձևով էիր հաշվելու։
    Շատ սովորական բանաձևով, եղբայր - եթե աղքատ երկիր ես, որտեղ հազար ծախս ունես անելու, նոր տարվա հիմար տոնակատարության վրա 1 միլիոն դոլար չեն ծախսում։

    Ի՞նչ բան ա «ՃՈ տուգանքների համար տուրք սահմանելու հարցը», խի՞ ա պրոբլեմ, բացի նրանից, որ ինչ-որ վարորդներ բողոքում են։
    Վերջերս քո գրածները օդի մեջ հիսթերիայի նոպաներ են հիշեցնում, էն ա, որ կողքից մեկը ասի՝ վալերիանկա խմի, կանցնի, կամ մի հատ դիմի նյարդաբանին։
    Մոտավորապես սենց՝ «տեսա՞ք էսօր ինչ արև էր, հեսա շուտով օդը չորանալու է, կոկորդներս վնասվելու է, ու դրանից գլխացավ ա սկսվելու, ու դեռ հլը վաղն ա գալու, բա մյուս օ՞րը ինչ պիտի անենք, նենց չի որ ասում եմ, թե էրէկ լավ էր, էրեկ էլ անձրև էր, ոտքերս էին ցավում, տրամադրություններս ընկել էր, բայց էդ չի նշանակում, որ արևից պիտի ուրախանանք ու հանգստանանք․․․»
    Ակնհայտորեն տեղյակ չես հայաստանյան իրականություններից, երբ «ՃՈ տուգանքների գործերով պետական տուրք սահմանելը» քեզ համար «ինչ-որ վարորդների» բողոքներ են։

    «Ինչ որ վարորդներ» չեն, եղբայր, ՀՀ բոլոր վարորդներն են, մոտ 500.000 հոգի, որոնք նախկինում, այդ թվում նաև սերժենց և քոչարյանենց օրոք, ճանապարհային ոստիկանության (ԳԱԻ) գործերով տուգանքները բողոքարկելուց, սովորաբար 5.000 դրամի կարգի, ազատված էին դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքից - առաջին ատյան՝ 4.000 դրամ, վերաքննիչ՝ 10.000 դրամ, վճռաբեկ՝ 20.000 դրամ, իսկ այժմ ստիպված կլինեն մուծել այդ գումարները։

    Ու ստացվում է ի՞նչ - հաղթե՞ց վարորդը իր 5.000 դրամանոց տուգանքի գործը 4.000 դրամ մուծելուց հետո, 5.000 դրամը չի մուծի, 4.000 դրամն էլ... մի 2 տարի հետո հետ կտան, չհաղթե՞ց... 9.000 դրամ տակ կտա։ Ու դա մեր երթևեկության այս քաոսի և այն պայմաններում, որբ ՃՈ-ն հաջողությամբ վերադարձել է տուգանք պլոկելու, քերթելու քաղաքականությանը, ընդ որում ասեմ, եթե բողոքարկումը սենց բարդացրին, դրանից ոգևորված ՃՈ-ն ավելի եռանդով կսկսի տուգանքներ հորինել։

    Ու չասեք, թե. «Խախտումներ մի արեք, չեք տուգանվի» եվրոպական մաքուր և գեղեցիկ, բայց Հայաստանում չգործող թեզը - մեր երկրում շաաաատ դժվար է առանց խախտումի մեքենա վարել։ Ավելին, որպես այս գործին սերտորեն առնչվող մարդ, ասեմ, մեր երկրում իրավակիրառ և դատական պրակտիկան այնքան անորոշ են, որ տուգանքների 80 տոկոսը կարող են լինե՞լ, կարող են չլինել։ Այսինքն ի՞նչ է ստացվում՝ ՃՈ-ն նա վսյակի տոգանք է գրում, դրանից հետո մարդը քաշքշուքից խուսափելու համար նա վսյակի վճարում է այդ 5.000 դրամը, կամ - տանջվում է, ընկնում է քաշքշուքի մեջ, վերջում էլ, մեկա, պետությունը շահած է, քանի որ առավելագույնը, որ սպառնում է իրեն, դա մարդուց 5.000 դրամ չպահանջելն է և մարդու մուծած 4.000 դրամը 1-2 տարի հետո հետ տալ... կամ չտալը, այն դեպքում, երբ շանս ունի 9.000 դրամ ուղղակի քերել։

    Եվ նաև ավելացնեմ, եթե նախկինում հնարավոր էր ուղղակի դատարան դիմել, ապա նոյեմբերի 30-ից սկսած ՃՈ գործերի համար դա էլ են վերացրել՝ դատարան դիմելու համար պետք է 30 օրում դիմես ՃՈ, իրենք մերժեն, հետո նոր դատարան դիմես։ Եվ կրկին խաղում են իրենց օգտին - փոխանակ նորմալ աշխատեն, նորմալ ակտեր գրեն, նա վսյակի մի հատ հիմար ակտ են կրակում (մեկա, կորցնելու բան չունեն), վարորդը մուծե՞ց, լավ, չմուծե՞ց, այնքան բիթի եղավ, որ սպառնաց իրավաբանի՞ն դիմել, երբ ՃՈ-ն ռիսկ է անում դատական ծախս կորցնել... իրենք կվերացնեն ակտը։ Այսինքն՝ էլի միայն իրենց օգտին են խաղում, քանի որ մի հատ նա վսյակի մի հիմար ակտով վարորդից փող են ուզում, վարորդին քաշքշուք են ապահովում, վերջում էլ առավելագույն ասում են՝ կներես... ու վերջ։ Ընտիր, գերշահութաբեր, հիանալի բիզնես է։

    Թե բա... մարդը տուգանքի մատերիալ չի - ըհը

    Լավ ե՞ս։
    Լավ եմ, եղբայր, դու լավ լինես, թեև... ցանկալի կլիներ, որ մյուս անգամ, երբ նման կատեգորիկ կարծիքներ կհայտնես, հայաստանյան իրականություններն իմանալով խոսեիր...

    Զուտ օրենքի տեսանկյունից նայի: Որ օրենքն է խախտվում 1մլն դոլարանոց տոնածառի գնումը? Որը???
    Է հա, զուտ օրենքի տեսանկյունից սերժենք էլ որևէ օրենք չէին խախտում, զարմացրիր...։ Ստեղ տես ի՞նչ է հարցը, եղբայր - Նիկոլենք իշխանության եկան բացառիկ պայմաններում, գցելով նախկին իշխանությանը բարոյական վերելքի վրա, ցուցադրելով իրենց «մաքրությունը, լավը լինելը»։ Այսինքն ստեղ «վերօրենքային» վիճակ է, ստեղ բարոյական հարթության մասին է խոսքը, երբ իրենք եկան, որովհետև մարդիկ հավատացին, որ իրենք լավն են նախորդներից։ Այս պայմաններում կանգնել և... ամենաողորմելի կերպով ձևականորեն օրենքի հետևում թաքնվելը, օրենքին կոչ անելը նշանակում է ընդամենը այն, որ բարոյական աջակցությունն արդեն չկա և խոսքը գնում է միայն «դա իմ իրավունքն է» չոր թեզի մասին։ Ժողովրդի ցուցաբերած բարոյական աջակցությունը փոխվում է «դա իմ իրավունքն է, որովհետև ես իշխանություն եմ» թեզով... ցավալի փոփոխություն է։

    Երբ ես վերջապես ընդունելու, որ ժողովրդավարական ճիշտ իշխանության նպատակը ոչ է հաջորդ ընտրություններում վերընտրվելն է, այլ աշխատանք կատարելը` ժողովրդի քվեն իրագործելը: Եթե քո ասած վարորդները պիտի հաջորդ ընտրություններում իրենց ձայնը ուրիշին տան, ապա դա իրենց "սուրբ" իրավունքն է:
    Միանշանակ - և ես արդեն տեսնում եմ, որ այդ ձայները հաստատ, որ Նիկոլին չեն գնա...

    Ի դեպ, մի խելոք մարդ վերջերս ասաց՝ պաշտոն գալուց առաջ գոնե ՖԲ ստատուսներդ ջնջեք...

    Վերջին խմբագրող՝ Lion: 11.12.2019, 08:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #2080
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Lion
    հլը տես ոնց են կեղծել հարցման արդյունքները, ասում են, որ իբր մեծ մասը գոհ ա իշխանությունից ((

    https://www.civilnet.am/news/2019/12...rDqVWoiRD1nHqg

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (13.12.2019), Varzor (08.05.2020), Աթեիստ (11.12.2019), Շինարար (11.12.2019), Տրիբուն (11.12.2019)

  16. #2081
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէք թողում էլի մարդը նորմալ քննադատի, օրօրոցում խեղդում եք:

  17. #2082
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    @Lion
    հլը տես ոնց են կեղծել հարցման արդյունքները, ասում են, որ իբր մեծ մասը գոհ ա իշխանությունից ((

    https://www.civilnet.am/news/2019/12...rDqVWoiRD1nHqg
    Լավ հարցում էր, ապեր՝ Թաթուլի Սիվիլնեթի կողմից, էն, էլի, որ Նիկոլի սաղ քննադատներին վերջերս շահամոլ կամ քոչա-սերժական համարեց։ Հիմա մեկ այլ, իրական և թարմ հարցման արդյունքներ, պետքական մասերը ընդգծել եմ.

    2019 թ-ի դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

    Tert.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, թե ՏԻՄ ընտրություններում ինչ արդյունքներ են գրանցվել:

    1.Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը (ես գիտեմ, Նիկոլական է, եթե ոչ՝ ուղղեք)։

    2.Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։


    3.Արագածոտնի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։

    4.Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

    5.Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։

    6.Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական թեկնածուն:

    7.Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

    8.Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը:

    9.Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։

    10.Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։

    11.Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։

    12.Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։


    Ո՞ւր է Իմ քայլը։

    Ավելացնենք նաև Կապանի և Աբովյանի ֆիասկոները, ինչպես նաև կանխագուշակենք, որ 2020 թ-ը, ինչքան էլ նոր տարուն տռճիկ տան, ՏԻՄ ընտրությունների տարի է և արդյունքներն ավելի ծանր են լինելու։ Վերջում կհասնենք՝ Երևան՝ Հայկոյին, հետո...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #2083
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լիոն ջան, արի ֆիքսենք, որ քո շփման միջավայրը ՖԲ-ում հիմնականում ադեկվաԴականն է, աշխատավայրում՝ հիմնականում օրինախախտ ու վատ վարորդը. էն որ հաղթում ես էդքան շատ հաճախ ՃՈ փնթի աշխատանքի հետևանք է, ոչ թե որ խախտում չեն անում, վատ չեն քշում, վթարային իրավիճակներ չեն ստեղծում։ Ու հա, էդ մասսան պիտի դժգոհ լինի Նիկոլից։ Բայց էդ մասին հանրության արտապատկերումը չի։ Ու ցավոք սրտի, դու աստիճանաբար ձուլվում ես էդ մասսային։ Շատ վատ ա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.12.2019)

  20. #2084
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ հարցում էր, ապեր՝ Թաթուլի Սիվիլնեթի կողմից, էն, էլի, որ Նիկոլի սաղ քննադատներին վերջերս շահամոլ կամ քոչա-սերժական համարեց։ Հիմա մեկ այլ, իրական և թարմ հարցման արդյունքներ, պետքական մասերը ընդգծել եմ.

    2019 թ-ի դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքներում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

    Tert.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, թե ՏԻՄ ընտրություններում ինչ արդյունքներ են գրանցվել:

    1.Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը (ես գիտեմ, Նիկոլական է, եթե ոչ՝ ուղղեք)։

    2.Արագածոտնի Զարինջա համայնքում 203 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Սևադա Մանուկյանը։


    3.Արագածոտնի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։

    4.Արագածոտնի Կոշ համայնքում 2 թեկնածուներից 689 ձայնով հաղթել է համայնքի անկուսակցական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

    5.Արագածոտնի Ավան համայնքում 2 թեկնածուներից 207 ձայնով հաղթել է դպրոցի մանկավարժ, անկուսակցական Գևորգ Գալստյանը։

    6.Արարատի Տափերական համայնքում 8 թեկնածուներից 441 ձայնով հաղթել է անկուսակցական թեկնածուն:

    7.Արմավիրի Ալաշկերտ համայնքում 603 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։

    8.Արմավիրի Ֆերիկ Համայնքում 3 թեկնածուներից 72 ձայնով հաղթել է անկուսակցական, գործող համայնքապետ Ռուստամ Հասանյանը:

    9.Արմավիրի Նորապատ համայնքում 392 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Վահրամ Խաչատրյանը։

    10.Լոռու մարզի Անտառամուտ համայնքում 108 ձայնով հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական, գործող համայնքապետ Արայիկ Գևորգյանը։

    11.Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։

    12.Գեղարքունիքի Զովաբեր համայնքում 3 թեկնածուներից 357 ձայնով հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Սևանի Էլ․ցանցի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։


    Ո՞ւր է Իմ քայլը։

    Ավելացնենք նաև Կապանի և Աբովյանի ֆիասկոները, ինչպես նաև կանխագուշակենք, որ 2020 թ-ը, ինչքան էլ նոր տարուն տռճիկ տան, ՏԻՄ ընտրությունների տարի է և արդյունքներն ավելի ծանր են լինելու։ Վերջում կհասնենք՝ Երևան՝ Հայկոյին, հետո...
    Մհեր ջան, շատ լավ ա, որ ՔՊն սաղ համայնքները գրավելու ծրագիր չի դրել իրա առաջ։

    Իսկ էս շուխուռը, որ տեսեք, թույլ է, դրա համար համայնքներում չի ինքնառաջդրվում ու հաղթում, գեներացրել են միշիկներն ու ադեկվաԴները, ձայնակցում ես ԴՈՒ։

    Հետևությունները թողնում եմ քեզ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #2085
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարցումն էլ Թաթուլինը չէր, խելոք ու ուշադիր ջան, իսկ իրականում որ իսկապես ուշադիր լինեիր, կտեսնեիր թե ումն է, որ սիվիլնեթն ուղղակի լուսաբանում է, ոնց-որ ուրիշ լրատվականներ են լուսաբանում։ Հա, ի դեպ սիվիլնեթն էլ Թաթուլինը չի ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.12.2019)

Էջ 139 143-ից ԱռաջինԱռաջին ... 3989129135136137138139140141142143 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •