Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Էս անտերն էլ թարս ես գրել։ Ճիշտ ձևն ա, հոնքը սարքելու տեղը աչքը չհանեն։ Իմաստը էն ա, որ մի փոքր բան ուզում են դզեն, տալիս մեծ բանի հերն անիծում են։ Բայց մենք քեզ ներում ենք, դու կարաս սենց մանր բաները չիմանաս, դու բժիշկ մարդ ես, գլոբալ ես նայում խնդիրներին։
Շնորհակալ եմ, հարգելի բարեկամ, ես էլ քեզ ներում եմ հումորի զգացումի պակասդ, երևի շատ լարված ես վերջերս, իսկ ես էլ պետք է անպայման սմայլիկ դնեի, որ ամեն ինչ պարզ լիներ։ Ի՞նչ ասեմ, մարդիկ դժգոհում են, չե՞ն արձագանքում դրան, թող չարձագանքեն, թող Կառավարությունն էլ, ԿԲ-ն էլ, ԵՊՀ-ն էլ Գյումրի տանեն, հաստատ գյումրեցիք այդ ժամանակ ավելի գոհ կլինեն, ուղղակի խնդիրը նրանում է, որ ավելի մեծաքանակ մարդիկ դժգոհ կլինեն։ Փառք աստծո, դեմորկարատակն երկիր է, չե՞ն արձագանքում այս դժգոհություններին... իրենցը կստանան մոտակա ընտրություններում։

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Սենսեյը քեզ ղուրբան, մենք գիտենք որ դու շատ հայրենասեր ես ու իրոք անհանգստացած ես իշխանությունների անհաջողություններով ու լուրջ անհանգստանում ես, երբ անհաջողություններ ես նկատում։ Ուզում եմ ասել, քո էս վերլուծություններով շատ մի չարչարվի, որ դա ապացուցես, էտ մեզ բոլորիս պարզ ա։
Նորմալա, ապեր, ընենց չի, որ գրում եմ տիեզերական նպատակներով՝ սա ինձ համար յուրօրինակ օրագրի պես մի բան է, այսքանը։