User Tag List

Էջ 11 143-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #151
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինձ հաշվի Հայաստանցի, չնայած հարկը ԱՄՆ-ում ա մուծվելու։ Ես խնդիր չունեմ, որ բոլորի հարկերը թեթևանան, բայց 100 հազար ստացողի վրա ճպցնել 1 միլիոն ստացողի տոկոսայինը հեչ արդար չի։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. #152
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինձ հաշվի Հայաստանցի, չնայած հարկը ԱՄՆ-ում ա մուծվելու։ Ես խնդիր չունեմ, որ բոլորի հարկերը թեթևանան, բայց 100 հազար ստացողի վրա ճպցնել 1 միլիոն ստացողի տոկոսայինը հեչ արդար չի։
    Դավիթ ջան, արդարությունն էս դեպքում մի քիչ հարաբերական ա։

    Դու հարցին սենց նայի․ 20% flat rate-ի դեպքում, 100.000 ստացողը վճարելու ա 20.000, իսկ 1.000.000 ստացողը 200.000։ Արդար չի՞ Ինչ պարտադիր ա, որ սահմանային դրույքաչափը աճի։ Հենա հաստատուն դրույքաչափով էլ ա շատ ստացողը շատ վճարում, քիչ ստացողը՝ քիչ։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.09.2018)

  4. #153
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի պետք է հաշվի առնել, թե բնակչության քանի տոկոսն է միջին ու բարձր եկամուտների զամբյուղի մեջ մտնում, ասենք եթե միջին ու բարձրը զգալի շատ լինեին, պրոգրեսիվ հարկումը երևի թե օպտիմալ ու արդար կլիներ էլ ավելի զարգացնելու երկիրը ու աղքատներին հարուստների հաշվին պահելու: Իսկ հիմա վայթե բնակչության մեծամասնությունը աղքատ է, հետևաբար երևի ավելի ճիշտ է միջին ու բարձր աշխատավարձով աշխատատեղերը խթանել համահավասարեցումով, ասենք IT բիզնեսին վայթե ահագին ձեռնտու կլինի:
    Ներգաղթ, բան... մի խոսքով, ես կողմ եմ :Ճ
    Ասեմ, որ հետդ համաձայն եմ, էն առումով, որ եթե բնակչության գերակշիռ մասը ստանում ա 150.000-ին մոտ աշխատավարձ, պրոգրեսիվությունը իմաստը կորցնում ա։

    Ամեն դեպքում, հարկային սենց փոփոխության արդյունքները գծային չի, ու պետք չի նայել մենակ մի նեղ տեսանկյունից, թե ինչքան տնօրինվող եկամուտ ա մնում հարկումից հետո տարբեր եկամտային խմբերի մոտ։ Հետևանքները նաև վարքագծային են ու մուլտիպլիկատիվ։ Մի քանի սենց պարզ ենթադրություններ ոտի վրա ես անեմ․
    - Լրացուցիչ եկամուտները գնալու են լրիվ սպառման, թե նար խնայողություններ են ավելանալու
    - Եթե գնալու են սպառման, ապա ԱԱՀ ա հարկվելու վերջնական սպառման միջոցով,
    - Եկամուտները ավելացնելու խթաններ առաջանալու են, թե՞ չէ, ասենք ավելի շատ աշխատելու միջոցով
    - Բարձր եկամուտները չթաքցնելու խթաններ առաջանալու են, թե չէ
    - Վարչարարության պարզեցումից օգուտներն ինչքա՞ն են լինելու

    Արդարության հարցը չնայած կարևոր ա, բայց հարցերից միայն մեկն ա։ Հետո, արդարությունը քնարկելուց ուզենք թե չուզենք ընկնելու ենք սուբյեկտիվ դաշտ։ Ասենք սահմանյին դրույքաչափը եթե պրոգրեսիվ աճում ա, արդա՞ր ա, որ միայն երեք դրույք լինի, թե պետք ա հինգ լինի։ Արդա՞ր ա որ ամենաբարձրը 32% լինի, թե՞ պիտի 42% լինի։ Հարուստները առանց այն էլ բացարձակ առումով շատ են վճարում, ի՞նչ պարտադիր ա, որ հարաբերականորեն էլ շատ վճարեն։

  5. #154
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ ջան, արդարությունն էս դեպքում մի քիչ հարաբերական ա։

    Դու հարցին սենց նայի․ 20% flat rate-ի դեպքում, 100.000 ստացողը վճարելու ա 20.000, իսկ 1.000.000 ստացողը 200.000։ Արդար չի՞ Ինչ պարտադիր ա, որ սահմանային դրույքաչափը աճի։ Հենա հաստատուն դրույքաչափով էլ ա շատ ստացողը շատ վճարում, քիչ ստացողը՝ քիչ։
    Դե 80 հազարն ուր, 800-ը ուր։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. #155
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Իսկ հետաքրքիրա՝ հարկատուի ընտանեկան կարգավիճակը հաշվի առնվելուա՞:

    Օրինակ Բելգիայում սենց հետաքրքիր բան կա.
    Կախված էն հանգամանքից, թե հարկատուն քանի հոգիա իր ուսերին պահում (անչափահաս երեխա, թոշակառու ծնող, հաշմանդամ ընտանիքի անդամ և այլն), համապատասխանաբար մի քանի տոկոսով իրենից գանձվող հարկը պակասումա:

    Ի դեպ՝ 5 թե 6 հոգի պահելու դեպքում (կոնկրետ չեմ հիշում), վճարվող հարկն ընդհանրապես հասնումա 0-ի:
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 08.09.2018, 13:48:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.09.2018)

  8. #156
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    - Լինեն արդյունավետ․ հարկ հավաքելը պետության վրա չնստի ավելի շատ, քան հավաքված հարկն ա, այսինքն հազար հոքի հարկայինի աշխատող չպահես, որ մեկը հաշվի, մյուստ հաշվածը ստուգի, երրորդը հավաքի, չորրորդը հավաքածը ստուգի, հինգերորդը նախորդ չորսին ստուգի ․․․․
    Բա տենց հզոր IT մասնագետներ ունեցող երկրին պալոժա՞ սենց բանի համար 5 հոգի աշխատող պահել ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #157
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանն էլ հիշեցի ....Ռուսաստանն էլ վրից: ) Բայց սրանց նորմալ երկիր ասելը դժվար ա:
    Լավ էլի չեմ հիշում։ Մադագասկար Տուլավու Ղազախստան Թուրքմենստան Բելառուս։ Քո սիրած օրինակներն են ուրիշ վաղը երբ պետք ա լինում ինչ որ քաղաքականություն քննադատել։ Գնում միանում ենք։

  10. #158
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի չեմ հիշում։ Մադագասկար Տուլավու Ղազախստան Թուրքմենստան Բելառուս։ Քո սիրած օրինակներն են ուրիշ վաղը երբ պետք ա լինում ինչ որ քաղաքականություն քննադատել։ Գնում միանում ենք։
    Շինարար ախպեր, եթե տնտեսությանդ կառուցվածքն ու եկամուտների մակարդակդ Տուվալույա, պիտի հարկային համակարգդ էլ Տուվալու լինի։ Չես կարա տնտեսությամբ Տուվալու լինես, հարկային համակարգով Շվեդիա։

    Բայց, լավ հիշացրեցիր, մոռացել էի նայեի, ու ոնց տեսնում եմ վիքիում կա, թե որ երկներ են կիրառում flat tax: Ես պիտի հետ գնայի իմ 2012-13 թվերի նոթերում նայեի, որովհետև սրան մոտ թեմայով վերջին էսեյները էտ թվերին էի գրել։

    Վոբշեմ, Էստոնիա, Հունգարիա, Լիտվա, Բուլղարիա, Ռումինիա, բոլորն էլ ԵՄ անդամ երկրներ են, Մակեդոնիա, ԵՄ անդամության թեկնածու։ Սրանք flat taxi-ի օրինակներ են։ Կարանք նաև իրանց հետ համեմատվենք, եթե բանը համեմավելու մեջ ա։

    Բայց համեմատվելը երկրորդական ա։ Ես հենց սկզբից էլ գրել էի, որ արդյունքները խառն են ու երկրից երկիր տարբերվում են։ Օրինակ, Ռուսաստանում երբ մտցրել են flat tax-ը, հենց առաջին տարին 25% հարկային եկամուտների աճ ա եղել։ Լավ ա չէ՞՛։ Բայց նույնսիկ էս վստահելի ինֆո չի, քանի որ ոչ մի վերլուծություն չկա, թե էս 25% աճը ինչի ա եղել․ կամավոր հարկային դաշտ մտնելու հաշվին, թե՞ հարկային վարչարարության խստացման հաշվին, որը սենց թե նենց լինելու էր, առանց դրույքը փոխելու։

    Երկրորդ, Հայաստանում էս պահին գործում ա 8 հարկատեսակ։ Դրույքներն էլ ցածր չեն։ Համակարգն էլ ահագին բարդ ա։ Բայց ընդհանուր հարկային բեռը, կամ կոպիտ ասած ամբողջ տնտեսության համար էֆեկտվ հարկային դրույքը, շատ ցածր ա։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենացածրն ա։ Այսինքնմի տեղ պրոբլեմ կա, լուրջ պրոբլեմ, ու ոնց որ էտ պրոբլեմը թաքցնելու կամ վատ վարչարարության հետ ա կապված։ Գումարած, մենք ուղղակի հարկեր վճարելու կուլտուրա չունենք։ Իսկ բարդ հարկային համակարգը նպաստում ա նրան, որ մարդիկ թաքցնեն, կամ հարկայինը անարդյունավետ աշխատի։ Այսինքն, համակագը պարզեցնելը Հայաստանում հավանաբար բերելու ա հարկային եկամուտների աճի։

    Գումարած, մեր կարգի տնտեսություն ունեցող երկրներում, շատ հաճախ, արդարացիորեն, հարկային հիմնական բեռը անուղակի հարկերի վրայա (ԱԱՀ, աքցիզ, մաքսատուրք), քանի որ էտ սաղ պիտի վճարեն, քանի որ հարկման կետը սպառումն ա։ Բայց արի ու տես, որ մեր երկրում սուպերմարկետնրը դաժե ԱԱՀ-ից են հասցրել խուսափել, ու՞ր մնաց եկամահարկ ու շահութահարկից։ Հազարներով չգրանցված աշխատողներ կան, հազարներով մարդկանց աշխատավարձը իրականում ստացվողից տաս անգամ քիչ են ցույց տալիս, ու սենց բաներ։ Ու էս ամեն ինչի պատճառը նաև հարկային համակագի բարդ լինելն ա։

    Ասածս ինչ ա, ապեր, չի կարելի ա բռնել ու չոր համեմատություն անել․ Դանիան լավ երկիր ա, ընդեղ եկամտահարկը պրոգրեսիվ ա, իսկ Տուվալուն վատ երկիր ա, ընդեղ եկամտահարկը flat ա, մենք էլ ուզում ենք լավ երկրներին նմանվենք, ուրեմն պետք ա Դանիայի հարկային համակարգին նմանվենք։

  11. #159
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե 80 հազարն ուր, 800-ը ուր։
    Ճիշտ ա, բա վճարած 20 հազար հարկն ու, 200-ը ուր։

  12. #160

    Ոչ մեկն էլ վատ երկիր չի։ Սոցիալական վատ համակարգ ունեն։ Քո նշած նույն Եվրամիության անդամները Եվրամիության ամենակոռումպացված եւ աղքատ երկրներն են։ Բուլղարիա Հունգարիա Ռումինիա։ Ուլտրաաջ իշխանություններով և այլն։ Մի բանի լավ օրինակը չկա չես կարա համոզես։ Նայես ֆեյսբուքյան ստատուսը տակ մեր սիրելի ակումբցիների քոմենթները։ Ուլտրաաջ գաղափարներ։ Ու էս առաջադեմ մարդիկ են։ Եթե էս ուղղությամբ ենք հասարակությունը տանելու մեզ ոչ մի լավ բան չի սպասում։

  13. #161
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկն էլ վատ երկիր չի։ Սոցիալական վատ համակարգ ունեն։ Քո նշած նույն Եվրամիության անդամները Եվրամիության ամենակոռումպացված եւ աղքատ երկրներն են։ Բուլղարիա Հունգարիա Ռումինիա։ Ուլտրաաջ իշխանություններով և այլն։ Մի բանի լավ օրինակը չկա չես կարա համոզես։ Նայես ֆեյսբուքյան ստատուսը տակ մեր սիրելի ակումբցիների քոմենթները։ Ուլտրաաջ գաղափարներ։ Ու էս առաջադեմ մարդիկ են։ Եթե էս ուղղությամբ ենք հասարակությունը տանելու մեզ ոչ մի լավ բան չի սպասում։
    Ես գաղափարականության հետ ոչ մի կապ չեմ տեսնում, բայց վստահ ես ասում, երևի ճիշտ ես ասում։

    Մենակ մի օրենսդրական նախագծով սենց եզրահանգումներ անելը ճիշտ չեմ համարում։ Ուզում ես իրոք կարծիք կազմես, թե ինչպիսին ա լինելու քաղաքականությունը պիտի համ նայես թե ոնց ու ումից են եկամուտները հավքում, համ էլ թե ում վրա ու ինչքան են փող ծախսում։ Դրա համար սպասի 2019 թվականի բյուջեի նախագծին, որը պիտի առաջիկա մի ամսվա մեջ ներկայացնի կառավարությունը։ Ու էն ժամանակ կարծիք կազմի։ Թե չէ, սենց sweeping statement-ները հեչ կառուցողական չեն։

    Ես ինքս բավականին ձախական հայացքներ ունեմ, բայց տարիներ շարունակ կողմ եմ եղել, որ Հայաստանում եկամտահարկի flat rate կիրառվի։ Ու չեմ հասկանում, թե ինչի եմ ես դառնում կոռումպացված ու ուլտրաաջ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.09.2018), Գաղթական (08.09.2018)

  15. #162
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գաղափարականության հետ ոչ մի կապ չեմ տեսնում, բայց վստահ ես ասում, երևի ճիշտ ես ասում։

    Մենակ մի օրենսդրական նախագծով սենց եզրահանգումներ անելը ճիշտ չեմ համարում։ Ուզում ես իրոք կարծիք կազմես, թե ինչպիսին ա լինելու քաղաքականությունը պիտի համ նայես թե ոնց ու ումից են եկամուտները հավքում, համ էլ թե ում վրա ու ինչքան են փող ծախսում։ Դրա համար սպասի 2019 թվականի բյուջեի նախագծին, որը պիտի առաջիկա մի ամսվա մեջ ներակայացնի կառավարությունը։ Ու էն ժամանակ կարծիք կազմի։ Թե չէ, սենց sweeping statement-ները հեչ կառուցողկան չեն։

    Ես ինքս բավականին ձախական հայացքներ ունեմ, բայց տարիներ շարունակ կողմ եմ եղել, որ Հայաստանում եկամտահարկի flat rate կիրառվի։ Ու չեմ հասկանում, թե ինչի եմ ես դառնում կոռումպացված ու ուլտրաաջ։
    Դու չես դառնում երկրիդ կուրսն ա քիչ քիչ դառնում։ Ու երբ մարդկանց հիմնավորումները պետությունը Ռոբին Հուդը չի կամ սոցիալական արդարություն վիձեծի լի-ն ա, կներես եթե ուլտրաաջ գաղափարներ եմ տեսնում նման մեկնաբանություններում։ Բայց եթե դու ուզում ես խնդաս արխային խնդա։

  16. #163
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, Շինարար ախպեր, մոռացա, ես չգիտեմ ով ինչ ակնկալիքներ ունի էս փոփոխություններից ու ֆեյսբուքում ստատուսի տակ ինչեր ա գրում։ Իմ ակնկալիքները շատ պարզ են։ Ես հույս ունեմ, որ հարկային համակարգի պարզեցմանը զուգընթաց վարչարարությունն ու compliance-ը էնքան են լավանալու, որ բյուջեի եկամուտները ահագին աճեն, քանի որ հիմա շաաաաատ ցածր են համեմատած ուրիշ երկրների հետ։ Ու էտ լրացուցիչ եկամուտները ուղղվելու են հիմնականում սոցիալական ոլորտի ծախսերին ու ենթակառուցվածքներին - կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցապ, փողոց, կամուրջ, դպրոց, տրանսպորտ։

  17. #164
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու չես դառնում երկրիդ կուրսն ա քիչ քիչ դառնում։ Ու երբ մարդկանց հիմնավորումները պետությունը Ռոբին Հուդը չի կամ սոցիալական արդարություն վիձեծի լի-ն ա, կներես եթե ուլտրաաջ գաղափարներ եմ տեսնում նման մեկնաբանություններում։ Բայց եթե դու ուզում ես խնդաս արխային խնդա։
    Ջղայինացած ես երևում, հոպար ․․․․ take it easy .... ստատուսներով քաղաքականություն չի ձևավորվի։ Ես չեմ բացառում, որ ահագին մարդ ուրախացել ա, որ իրա եկամուտները քիչ են հարկվելու։ Կարող ա նաև լիքը խառը մեկնաբանություններ ա գրում առանց հասկանալու։ Բայց կրկնում եմ, բուն քաղաքականության մեջ ես ոչ մի ուլտրաաջ վիճակներ չեմ տեսնում։ Հայաստանի հարկային համակարգի պրոբլեմնրը շատ են ու ուրիշ տեղում են, դեռ գաղափարախոսության հետ նույնիսկ հեռավոր կապ չունեն։

    Ու ասեմ, եթե տենց ակտիվ քննարկում ա գնում, ուրմեն առողջ մթնոլորտ ա։ Ուրեմն մարդիկ հետաքրքրված են։ Աջ են, թե ձախ են, էտ իմ համար երկրորդական ա։ Երևի իրականում չեն էլ հասկանում ինչ են։

    Վերջում, մի անգամ մի թեմայով ասել եմ, Ծլնգի հետ էինք քննարկում, հիմա էլ ասեմ ․․․․ էս լուրջ փոփոխություն ա, ու եթե շատ լայն շերտեր են ընգրկվել քննարկման մեջ, թող հանրաքվեի դնեն։ Համ էլ առաջին փորձը կլինի Նիկոլի ասած ուղիղ ժողովրդավարության։

  18. #165
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջղայնացած չեմ Տրիբուն ջան հիասթափված եմ ընդհանուր մթնոլորտից։ Տեսնենք հետո ոնց կլինի։

Էջ 11 143-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •