Մոտավորապես նույն բուլշիթն էր լինելու։ Ես որևէ պրոբլեմ չեմ տեսնում, որ գերակշիռ մեծամասնության ձայները ունեցող կուսակցությունը վերցներ ու զբաղվեր սահմանադրական ու օրենսդրական հիմնարար փոփոխություններով, ու դրա համար պատասխանատվություն վերցներ։ Ու հենց սա էր իրենց հեղափոխականներ համարողների հիմնական քաղաքական ու պատմական առաքելությունը լինելու։ Էն ինչ հիմա է երևում, դասական թսիկություն ա։ Կարային ուղղակի անկեղծ լինեին ու ասեին, որ չունեն այս պահին այն լուրջ ռեսուրսը, որ կապիտալ հեղափոխություն իրականացներ համակարգի մեջ, պատրաստվում են, կունենան մի երկու տարուց։ Շատ ուրախալի ու ողջունելի կլիներ։ Բայց վայթե էս ամենինչը ուրիշ ճամփով է գնում։ Էն, որ միշտ գնացել ա Հայ ժողովդրի պատմության մեջ։
Si vis pacem, para bellum
Varzor (29.09.2019)
Ախպեր ջան, ես հայաստանյան «կարճաժամկետ», «անհապաղ», «անմիջապես», «թափով» ու նման այլ բառերի նշանակությունը լավ գիտեմ, արխային ։Ճ
Հայկական ստանդարտների մեջ ինձ թվում է, մոտակա 1000 տարում վայթե բան չի փոխվելու:
Մենակ Հայաստանում մեկը կարա ասի՝ մի հատ վիդեո եմ տեսել, որ 300կմ «ռեկորդային» ճանապարհաշինության մասին ա, ավելացնի «Սինգապուր» բառը, ու ուրախությունն ու ցնծությունը ապահոված են (ոչ մեկի հետաքրքիր չի, թե ուր ա էդ վիդեն, խի ա 300կմ-ը ռեկորդ համարվում, ոնց ա էդ ասֆալտը ՀՀ-ն Սինգապուր սարքելու, արդյոք նշված սաղ երկրների ճամփեքը նույնն են, արդյոք կարելի է միայն ասֆալտով երկրի էկոնոմիկայի զարգացման մասին պնդումներ անել, լիքը հարցեր)
Si vis pacem, para bellum
Ծլնգ (29.09.2019)
Չգիտեմ, թե կոնկրետ ինչ ես ցիտում, որ կոնկրետ մեկնաբանեմ: Սենց ընդհանրական կարող եմ ասեմ, որ Սինգապուրի հետ համեմատությունները (վարչապետի կամ ուրիշի շուրթերից) ինձ էլ դուր չեն գալիս, իսկ այ 300 Կմ-ն կարա ռեկորդային անվանվի՝ կախված թե ինչի, ինչ իրավիճակի, ինչ մեկնարկային պլանի, ինչ ժառանգության, ինչ ֆինանսների, ինչ ներուժի ու ռեսուրսի հետ ա համեմատվում: Ասենք եթե նախորդ բոլոր տարիներին նույնքան ռեսուրս օգտագործվելով կառուցվել ա 10-ական կմ, իսկ հիմա 300՝ ուրեմն ռեկորդային ա: Ու չէ, Սինգապուրի հետ էդ կապ չի ունենա: Բայց էլի կրկնեմ, դատողություններս վերացական են, զուտ տեսական հարթությունում, որտև չգիտեմ թե կոնկրետ ինչ ես ցիտում, ինչքանով ես կոնտեքստից կտրում և այլն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Si vis pacem, para bellum
Ճիշտ էի էլի, որ կոնտեքստից կտրել ես: Ոլորտին չեմ տիրապետում, դրա համար չգիտեմ, ճիշտ ա ասում, թե չէ, բայց էս մարդու ասածն էն ա, որ նույն ռեսուրսը ծախսելով (կոպիտ ասած նույն գումարը), հիմա շատ ավելի շատ ճանապարհ են ասֆալտապատում, քան նախկինում ու ավելի որակով: Ու ասում ա, որ դա նշանակում ա, որ կոնկրետ էս ոլորտում կոռուպցիան վերացել ա: Ճիշտ ա ասում, թե չէ, չգիտեմ (կարծում եմ, որ ճիշտ ա ասում՝ թեթև ինֆորմացիայիս վրա հենվելով), բայց էս ասածը քո ինտերպրետացիայով ուրիշ բան դառավ:
հ.գ. Սինգապուրի հետ համեմատությունը շարունակում ա դուրս չգալ, բայց դա գրառման բուն բովանդակությունը չի փոխում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (29.09.2019)
արա բայց ջոգում ես, ես ու դու, որ մեղմ ասած Նիկոլից ու իրա թմի մասնագիտականից շատ հիացած չենք, ստեղ ասում ենք՝ այ բոսյակներ, ապաքաղաքական/ապակուսակցականս ո՞րն ա, աննախադեպ մանդատ եք ստացել, ո՞ւմից եք հուշտ լինում, իսկ Նիկոլի «վստահողների» համար երազանք ա ու մուրազ, որ ապաքաղաքական/ապակուսակցական սահմանադրություն ա լինելու․․․ էն որ բան ա փոխվել՝ թարս ծովաբողկը ակումբում ծիլ ա տվել
շատ լուր չընդունեք
ՀՀ-ում խոշոր հաշվով ոժդ ա փոխվել։
Հաղթած քաղաքական կուսակցության մտածելակերպը ՀՀ միջինից շատ չի տարբերվում, ինձ մի մոմենտ էշ էշ թվում էր, թե հետաքրքիր բան ա տեղի ունեցել։ Բայց Նիկոլի այցն էլ ահագին լրացուցիչ քաքմեջ արեց հույսերս։ Հետևաբար ինչպես շեֆս կըսեր՝ դրաստիկ փոփոխություններ թերևս չի կըրնա ընել, շատ բանեն տեղյակ չէ․․․
Si vis pacem, para bellum
Varzor (29.09.2019)
Եթե էս գրառումը նկատի ունես, ապա մեկը ես գրառումը շնորհակալել եմ լավատեսության ու ընդհանուր դրական տրամադրության համար, ու հա, ինձ հետաքրքիր չի, թե ինչ տեսանյութի մասին էր խոսքը․ մարդիկ տարբեր պատճառներով են ինչ-որ բան հավանում կամ ոչ։
Հայաստանյան քաղաքական լրահոսին չեմ հետևում, էս թեման էլ հպանցիկ եմ նայում․ մեծամասամբ երկար գրառումները ոչ էլ կարդում եմ, բայց որ աչքովս մի դրական բան է ընկնում, ուրախացնում է, որ մարդիկ իրենց երկրի հետ կապված հույսեր ունեն, ոչ թե հեռվից հեռու ապրելով, իրենց քաղաքական ու տնտեսական գիտակների տեղ դրած, աղբ են լցնում մի պստիկ երկրի մի բուռ մարդկանց հույսերի վրա, որ իրենց ուժով հեղափոխություն են արել ու ապագայի հետ կապված հավատ ունեն։ Լավ տենդենց չի, բայց սա մենակ իմ կարծիքն է, բանի տեղ մի դրեք։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ