Ծլնգ-ի խոսքերից
Իսկ էդ ցածր դրույքով եվրոբոնդերի լուրը չափից շատ ուռճացված ա, ըստ իս։ Նախ Աթեիստի բերած ստատուսը նենց տպավորություն ա թողում, մթոմ հայերս նենց շուստրի ենք, Հարավային Աֆրիկայից ցենտր ձևի ենք կարում մեր բոնդերը տեղադրել, չնայած որ ռեյտինգներս նույնն ա։ Բայց դե ինքդ էլ գիտես, որ սա դիլետանտություն ա, նախ Մուդիսը միակ ռեյտինգային կազմակերպությունը չի, ու երկարաժամկետ բոնդերի համար ոչ միայն ինքը ռեյտինգն ա կարևոր, այլ նաև outlook-ն էլ, իսկ ՀԱՀ-ի սուվերեն կրեդիտային outlook-ը Fitch-ն ու S&P-ն իջացրել են, ու բոլորն էլ սպասում են, որ Մուդիսն էլ հոկտեմբերին ա գցելու։ Ու Հայաստանի պարագայում Մուդիսի ռեյտինգի բարձրացումը լրիվ սպասելի էր․ նախ նախորդ ռեյտինգը դրական outlook-ով էր, ու շատ բան պետք չէր մի չրթիկ բարձրացման համար՝ ստաբիլ outlook-ով, ու ստվերի դեմ պայքարը ցույց տվեց, որ տնտեսությունը շատ ավելի դիվերսիֆիկացված էր, քան որևէ մեկը կարծում էր, ու հարկային compliance մենակ երևի հերիք կլիներ ռեյտինգի բարձրացման համար։ Բայց դե հա, ոչ մեկս էլ չի մերժում, որ տենդենցը Հայաստանում դրական ա՝ թե տնտեսական, թե որևէ այլ։ Վիշապի ու իմ ասածները (չնայած որ իրարից տարբերվում էլ են) ավելի շատ lost/unrealized opportunity-ի մասին են, ոչ թե մերկ քննադատություն են, որ ամեն ինչ վատ ա, ամեն ինչ ձորն ա գլորվում։ Տոկոսադրույքի մոմենտով էլ նենց են շուխուռը գցել, մթոմ ձրի փող են ստացել։ Էհ հա, բարձր ռեյտինգի ու դրական տենդենցի հետ ցածր տոկոսներ էլ են սպասվում։ Բայց կոնկրետ տոկոսի ցածր լինելը ոչ միայն քո ռեյտինգից ա կախված, այլ նաև բոնդերի շուկայի վիճակից։ Ու եվրոպաներում փողը հիմա աննախադեպ էժան ա (ինչը համ դրական ա, համ էլ որոշ չափով՝ մտահոգիչ), նենց որ ոչ մի արտառոց բան չկա նրա մեջ, որ Հայաստանը իր պատմության մեջ ամենացածր տոկոսադրույքով ա բոնդերը տեղադրել, քանի որ հիմա աշխարհում ամենացածր տոկոսներն են, ու ասենք գերմանական բացասական տոկոսների համեմատ Հայաստնի 4.2%-ը դիվերսիֆիկացիա փնտրող ինստիտուցիոնալ ներդրողի համար հիմա ցիֆռ ա։ Կոպիտ ասած․ ուրախ եմ, որ տարեկան մի 10մլն-ի չափով տնտեսելու ենք, ու նաև ուրախ եմ, որ ԿԲ-ում կադրերի որակը կայուն բարձր ա (ըստ իս Հայաստանի քիչ ինստիտուտներից ա, որ գերազանց ա աշխատում ), որ վարկերը վերաֆինանսավորելու ճիշտ մոմենտը բաց չեն թողել։
Էջանիշներ