Տրիբուն-ի խոսքերից
Հենց ստեղից ա գալիս սխալը, որ մենք իշխանությունից ակնկալում ենք էն, ինչ ակնկալում ենք բիզնեսից։ Կարեն Կարապետյանն էլ էր նույն կերպ մտածում, դրա համար էլ բոլորի զահլեն տանում էր ինչ-որ անիմաստ, որոշների համար երևի շատ կոնկրետ, բայց անօգուտ թվերով, երկար բարակ ձևակերպումներով, ժպիտով ․․․․ յանի New Public Management ա անելու հեսա։
Մինչդեռ, բիզնեսի ու պետության ֆունկցիաները իրարից խիստ տարբեր են։ Բիզնեսը ունի կոնկրետ նպատակ, մատուցել ծառայություններ ու մաքսիմիզացնել շահույթը։ Դրանհասնելու համար պետք են կոնկրետ ծրագեր, որոնց դիմաց փող կտրվի։
Կառավարությունը մաուցում ա ծառայություններ հենց ծառայությունները ստացողների հաշվին, դրա համար էլ կառավարությունը ներկայացնում ա ծրագիր, որը կվայելի վստահություն։
Բիզնեսի ծրագիրը թվաբանություն ա։
Կառավարության ծրագիրը՝ մեսիջ։
Բիզնեսը ստանում ա փող տվողի վստահությունը, եթե ապացուցում ա, որ առավելագույնս արագ հասնելու ա մեծ շահույթի։
Կառավարության գործունեության համար շատ կարևոր են նենց սուբյեկտիվ հասկացությունները, ինչպիսիք են էթիկան, բարոյականությունը, նվիրվածությունը, չկոռումպացվածությունը, և այլն։
Վերջապես, պետք ա նաև հիշել, որ կոնկրետ էս դեպքում մենք գործ ունենք նենց ունիկալ վիճակի հետ, երբ ՀՀ նոր, պոռլամենտական սահմանադրության պարագայում, ունենք չընտրված կառավարություն, որը ունի 7% ԱԺ-ում, բայց ժողովրդական լայն աջակցություն։
Գործի բերումով ես լիքը կառավարության ծրագերի ու ռազմավարությունների հետ եմ աշխատել։ Համ մշակման եմ մասնակցել, համ հետո վերլուծության, արդյունքների գնահատման, և այլն։ Աղմուկը դրանց շուրջ շատ ավելի շատ ա, քան օգտակարությունը։ Իմ փորձից կարամ ասեմ, որ հաջողության են հասել քիչ դուրս տվող, բայց նվիրված ու չկոռումպացված կառավարությունները։
Էջանիշներ