User Tag List

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122
Ցույց են տրվում 316 համարից մինչև 326 համարի արդյունքները՝ ընդհանուր 326 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #316
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,210
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ էտ վիդեոն չեմ էլ նայել, որովհետև գիտեի, որ էշություն ա լինելու, ու նաև փիս երկրորդական ա: Դրանք խառը ժամանակների մանր լյապսեր են, սարքել եք հայոց հարց:
    ես վիդեո եմ տեսնում, մտածում եմ՝ նիխույա սեբե տրամաբանություն, բերում ստեղ եմ դնում, մի թեթև նշում եմ, որ ապուշ տրամաբանություն ա, դուք էլ․․․․ պիտի սեքսիստ արտահայտություն անեմ, բայց դե էս գենդերս էլ ա մարդ, ու շեֆի ասած, ներվերս չի դիմանում արդեն․․․ հա, դուք էլ գալիս PMS-ոտ ռեակցիաներով վրաերթ եք անում, ես էլ մտածում եմ՝ մարդկանց համար երևի լրիվ նորմալ ա էս տրամաբանությունը ու լրիվ կողմնակից են շարասյան համար շարասյուն կանգնացնել ու մռթով ասֆալտին տալը: Դու մի ասա PMS նույնիսկ առանց կարդալու/վիդեո նայելու ա մարդկանց վրա հասնում։ Հիմա ո՞վ սարքեց հայոց հարց։

    Բայց դե, օքեյ, իմացանք որ ստեղ tldr վիճակներ են, համապատասխան կվերաբերվեմ։

  2. #317
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,210
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լու՞րջ: Մենակ վիդեոյի մասի՞ն էր:
    Վիդեոն էշություն ա, ոչ միայն էդ տեքստի առումով, այլ նաև էն, որ Ոստիկանությունը դրել էդ վիդեոյով «քաղաքական բանավեճ» ա սկսել ավագանու թեկնածու, լրագրող Պետրոս Ղազարյանի հետ:


    Բայց որևէ կերպ չէր հասկացվում, որ քո դժգոհությունը վիդեոյից ա, այլ ոչ թե երևույթից: Ու հաջորդող ամբողջ վեճում ես կենտրոնացել էի շարասյուների խնդրի վրա, ու դու հենց էդ թեմայով էիր հետս քյալա տալիս: Նենց որ ուրիշ կռուտիտ մտածի:
    Կրկնվեմ․

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    բոլորս էլ մեր շնորհքի ու հասկացողության սահմաններում ենք մեզ դրսևորում

    Մի հատ էլ քեզ կրկնեմ՝ ուծյու

  3. #318
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,210
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր բան ես ասում, գիտե՞ս:

    Լռեցնելու մասը կողքի թեմայում ահագին ծեծվեց ու բանավիճող կողմերից ոչ մեկը մյուսին չհամոզեց:
    Դրա համար էս մասը մի կողմ..

    Քննադատողների ռեսուրսն ումի՞ց ես ակնկալում, որ օգտագործվի:
    Եթե խոսքդ իշխանությանն էր ուղղված, ապա ես առավել քան համոզված եմ, որ տեղին քննադատությունը հաշվիա առնվում:
    Էս ասածիս հիմնավորում հիմա չեմ բերի, քանի որ ահագին երկար կստացվի ու լիքը մանր-մունր դետալներ քննարկելու կարիք կլինի:
    Բայց միայն մի բան.
    Նիկոլն ինքն իր խոսքում էլ հաճախ ասումա՝ ասում են սենց, ասում են նենց..
    Սա ընդամենը մի պարզ բանա նշանակում, որ էդ ասողների ասածը ռեգուլյար ու մանրակրկիտ մոնիտորինգա արվում ու զեկուցվում անձամբ Նիկոլին:
    Իսկ թե էդ զեկույցի որ մասին ինքն ինչպես կվերաբերվի, դա արդեն այլ հարցա:
    Բայց փաստը նա է, որ ինքն իր վրա ամենօրյա աշխատանքա տանում, որի արդյունքում օրինակ միջազգային մասշտաբի հանդիպումնեևում էլ իր խոսքն ու դիրքը, տո գաղտնի ժեստերն էլ, ավելի բազմազան ու ինքնավստահ են դառնում:
    մի քիչ երկար պատասխան պիտի սրան տամ, ու հիմա ժամանակը չունեմ․․․ մի քանի ժամից կգրեմ, ճիշտ ես ասում, որ Նիկոլին հասցվում ա, բայց դա էլ ա խեղաթյուրված․․․ մի քանի ժամից․․․

  4. #319
    լռված հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    պատից անկախ
    Գրառումներ
    2,210
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր բան ես ասում, գիտե՞ս:

    Լռեցնելու մասը կողքի թեմայում ահագին ծեծվեց ու բանավիճող կողմերից ոչ մեկը մյուսին չհամոզեց:
    Դրա համար էս մասը մի կողմ..

    Քննադատողների ռեսուրսն ումի՞ց ես ակնկալում, որ օգտագործվի:
    Եթե խոսքդ իշխանությանն էր ուղղված, ապա ես առավել քան համոզված եմ, որ տեղին քննադատությունը հաշվիա առնվում:
    Էս ասածիս հիմնավորում հիմա չեմ բերի, քանի որ ահագին երկար կստացվի ու լիքը մանր-մունր դետալներ քննարկելու կարիք կլինի:
    Բայց միայն մի բան.
    Նիկոլն ինքն իր խոսքում էլ հաճախ ասումա՝ ասում են սենց, ասում են նենց..
    Սա ընդամենը մի պարզ բանա նշանակում, որ էդ ասողների ասածը ռեգուլյար ու մանրակրկիտ մոնիտորինգա արվում ու զեկուցվում անձամբ Նիկոլին:
    Իսկ թե էդ զեկույցի որ մասին ինքն ինչպես կվերաբերվի, դա արդեն այլ հարցա:
    Բայց փաստը նա է, որ ինքն իր վրա ամենօրյա աշխատանքա տանում, որի արդյունքում օրինակ միջազգային մասշտաբի հանդիպումնեևում էլ իր խոսքն ու դիրքը, տո գաղտնի ժեստերն էլ, ավելի բազմազան ու ինքնավստահ են դառնում:
    փորձեմ մի երկու բառով իմ տեսած-զգացած-լսածը ասել, կարաք համաձայնվեք, կամ չէ... բայց մի անեկդոտով սկսեմ, որը ցավոք սրտի ռուսերեն ա ու բառախաղի պատճառով հայերեն թարգմանելը անհնարին կլինի, նենց որ հուսով եմ գրառումս չեն ջնջի ռուսալեզու անեկդոտի համար։ Չգիտեմ գիտես թե չէ Խրուշչովյան կուկուրուզի կամպանիայի մասին, երբ ուզում էին սաղ երկիրը՝ մշտասառույց հողերը հետը, կուկուրուզ տնկեին, որ հացահատկեղենի գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնեին։ Հիմա դրա անունը դնում են խրուշչովյան վոլյունտարիզմ, բայց էն ժամանակ այ այսպես էր իրողությունը.
    — Никита Сергеевич, а мой папа говорит, что Вы не только спутник, но и сельское хозяйство запустили. — Скажи своему папе, что я не только кукурузу сажаю.

    Ու բնականար այդ կուկուրուզային տենդից բան էլ դուրս չեկավ, լիքը մարդ գործից էլ վտարվեց, նստեց էլ, իսկ Խրուշչովի մերձավորները գյուղատնտեսություն էին «թռցնում»։ Ու այդ խնդրի մեջ ընկած էր ոչ միայն ղեկավարության հիմարությունը, այլ նաև երկրի բարդ կառավարչական կազմակերպության մեջ ինֆորմացիայի հոսքի աղավաղումը... այդ նույն՝ ով համաձայն չի՝ կնստին, որ մարդկանց լռեցնում էր, ու գիտնականներին, ովքեր սկզբից էլ գիտեին, որ էդ կուկուրուզից բան չի ստացվի, հազար տարի պետք չէր ձայները բարձրացնեին, որ նստեին։

    Իհարկե նույն ձևի չէ, ու նույն մասշտաբների չէ, բայց ես այժմյան հասարակության ու կառավարչական կազմակերպության մեջ իֆնորմացիայի հոսքի աղավաղումների նշաններ եմ տեսնում։ Օրինակ որ Նիկոլը Դավթաշենում կարգադրեց ասֆալտին փռել... ի՞նչ նկատի ուներ։ Ես իմ վրա պատասխանատվություն չէի վերցնի պնդել, թե ինչ նկատի ուներ, մանավանդ որ ստեղ երեք հոգով կարող ա Նիկոլի ասածները ութ տարբեր ձևով մեկնաբանենք ու ներկայացնենք, բայց որ լսեցի, ասի էսա ամեն տեղից վեր կացած մլիցեն գնալու ա «ասֆալտին փռելու»՝ փորձելով ապացուցել, որ ինքն ամենահեղափոխականն ա։ Ու այս վերջին վիդեոյի իրողությունը կարծես հենց էդ շարքից ա, որ փորձել են ցույց տալ, թե պայքարում ենք լքտիների դեմ, Նիկոլի ասածը անկատար չի մնում, բայց արված ա փնթի։ Այնինչ եթե մեկը Նիկոլին ասեր՝ քո առաջարկածը կարող ա երկիմաստ ընդունվի, ու արժի շեշտել, որ լքտիություն դրսևորողների, ցանկացած կանոնազանցի ու տենց փռելու ենք ասֆալտին, այլ ոչ թե գնացեք բոլոր թիկնազորները փռեք ասֆալտին, միգուցե սենց հիմար վիդեոներ էլ չլինեին։

    Որ ասում ես տեղյակ ա Նիկոլը... ես Նիկոլի բոլոր ճառերը չեմ լսում, բայց իմ լսածներով այդ իր տեղյակության կարելի է հասնել մենակ 5 րոպե նորությունների վերնագրերին ծանոթանալով։ Այսինքն տեղեկատվության խորությունը չգիտենք, բայց Նիկոլի շուրջ շորշոր ա ձևավորվել, որ իրեն չպիտի հակաճառվի, չպիտի քննադատվի, իրա ասածները կատարել ա պետք ու տենց։ Ու ցանկացած այսպիսի ինֆորմացիայի հոսքի խեղաթյուրումը առաջին հերթին հենց Նիկոլի գործն ա բարդացնում, ու նպաստում ա նրան, որ որոշ բաներ արվելու են ոգով Նիկոլի ասածներին հակառակ, անունը դնելով որ Նիկոլի ասածներն ենք կատարում, որոշ բաներ էլ արվելու են ի հակառակ Նիկոլի ասածների, որտև Նիկոլի հետ կիսելն ու քննարկելը ու քննադատելը տաբուի տակ մի բան ա։ Ասենք սրա նշան ա իմ համար նաև այդ հեռախոսազանգի մեջ Վանեցյանի «հա, Նիկոլը ասում ա փակի, բայց դրան բեր բաց թողեք, ռուսների հետ հազիվ էի բարիշել» տիպի արտահայտությունների տակ թաքնված դիրքորոշումը, որ օքեյ ա Նիկոլի ասածին հակառակ գնալը (ՀՔԾ պետը այդտեղ ըստ իս ավելի խոհեմ գտնվեց, ինչը իտոգում բերեց Նիկոլի հետ քննարկմանը՝ պարզաբանմանը, բայց էս մեկը գիտենք, բայց ինչքան բան կա, որ չգիտենք, ու կարող ա Նիկոլին էլ չեն ասում, որ խնդիր կա քո ասածների հետ, ու դնում հակառակն են անում իրենց նեղ խելքով ու տեղեկատվական վակուումում)։

    Ու հիմա նայի, թեկուզ էս մի հատ վիդոյով էլ... հիմա որ սաղս ասենք էս վիդեոյում բլթցնում են, միգուցե դրա հաշվին այդ վիդեոն հանողի պնդիկին կդնեն։ Ու խոսքի ի՞նչ իմանանք, որ այդ վիդեո նկարողը հենց տեղով հակահեղափոխական չի, որ սենց պադստավի տակ ա գցում Նիկոլի ասածները, ու դրան ըտեղից վաբշե լարել ա պետք։ Բայց ի հակառակը ունենք էն, որ մի հատ ձայն հանող հավասարեցվում ա ցինիկի, հակահեղափոխականի ու տենց, իսկ այդ վիդեո նկարողը իր տեղում ա, որտև անցումային շրջան ա։ Էհ ավելի լավ չի՞ պարզ ու բացահայտ ամեն ինչ քննարկենք, այդ տխմար վիդեո հանողին լարենք, Նիկոլի ասածները չյոտկի պարզաբանող խոսնակ գործի ընդունենք, ու թողենք, որ ինֆորմացիան առանց պատնեշների հոսի ամբողջ հասարակությունում ու կառավարչական կազմակերպությունում։ Սրանից հակահեղափոխականությունը մենակ կտուժի, որտև իրենց ասածների մեջ ճիշտ չկա, ու իրենք են ինֆորմացիոն հոսքերի խեղաթյուրումից մենակ շահում։ Մոտավորապես սենց, էլի։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (18.09.2018)

  6. #320
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    24,645
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    44 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե նույն ձևի չէ, ու նույն մասշտաբների չէ, բայց ես այժմյան հասարակության ու կառավարչական կազմակերպության մեջ իֆնորմացիայի հոսքի աղավաղումների նշաններ եմ տեսնում։ Օրինակ որ Նիկոլը Դավթաշենում կարգադրեց ասֆալտին փռել... ի՞նչ նկատի ուներ։ Ես իմ վրա պատասխանատվություն չէի վերցնի պնդել, թե ինչ նկատի ուներ, մանավանդ որ ստեղ երեք հոգով կարող ա Նիկոլի ասածները ութ տարբեր ձևով մեկնաբանենք ու ներկայացնենք, բայց որ լսեցի, ասի էսա ամեն տեղից վեր կացած մլիցեն գնալու ա «ասֆալտին փռելու»՝ փորձելով ապացուցել, որ ինքն ամենահեղափոխականն ա։ Ու այս վերջին վիդեոյի իրողությունը կարծես հենց էդ շարքից ա, որ փորձել են ցույց տալ, թե պայքարում ենք լքտիների դեմ, Նիկոլի ասածը անկատար չի մնում, բայց արված ա փնթի։ Այնինչ եթե մեկը Նիկոլին ասեր՝ քո առաջարկածը կարող ա երկիմաստ ընդունվի, ու արժի շեշտել, որ լքտիություն դրսևորողների, ցանկացած կանոնազանցի ու տենց փռելու ենք ասֆալտին, այլ ոչ թե գնացեք բոլոր թիկնազորները փռեք ասֆալտին, միգուցե սենց հիմար վիդեոներ էլ չլինեին։
    Նիկոլը հրահանգ չի տվել ոստիկաններին ու չէր կարող տալ: Հրահանգ տվել ա ոստիկանության պետին ու ԱԱԾ պետին: Ոչ ոստիկանությունում, ոչ ԱԱԾ-ում ոչ մեկն ինքնագլուխ նման օպերացիա չեն անում: Վարչապետն իր անմիջական ենթականերին է հրահանգել՝ ԱԱԾ պետին ու ոստիկանապետին, նրանք հստակ հրահանգավորում ու կարգադրություններ են անում իրենց ենթականերին, սրանք իրենց:

    Կարճ ասած հերթական կռուտիտդ ու մանուպյացիան էր էս գրածդ, հերաթական անգամ իրականության խեղաթյուրումդ, բստրածներդ ծածկելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #321
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,994
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի ա լիքը կեղտ գնել «ասֆալտին պարկեցնելու» կոչի մեջ, էմոցիոնալ ա, հարգալից չի, բռնի ա, թելադրող ա, քննարկում չկա, սիրո ու հանդուրժողության հետ վապշե չի բռնում, հիմա ինչքան կասկածելի կալոնա կա, սաղին ապաշքյարա կանգնեցնում քաշքշում են, ու՞մն ա պետք սենց հեղափոխությունը, ու սենց էլի մի երկու բան, ու մոռանում ենք երկրում պրիարիտետների մասին ու կոլեկտիվ յուղ ենք վառում… հե՛տ բերեք նախկին բորշությունը, Առա՜ջ Հայաստան :Ճ
    Հա, էմոցիոնալ պոռթկում էր, հա ոստիկանությունը փորձեց տակից դուրս գալ, մի կերպ եկավ, վիդեոն լավը չէր, կարող եք համարել, որ ԱԱԾ նախագահի հեռախոսի գաղտնալսումից հետո րոպեական պանիկայի պոռթկում էր, ինձ համար լրիվ հասկանալի, բայց որոշ մարդկանց համար՝ իբր թե անհասկանալի:
    Բայց սիրելի «ձախեր», էդ աստիճանի մի թերագնահատեք մնացյալի խորաթափանցության ունակությունները, մենք հո հասկանում ենք, որ «իբր թե անհասկանալի»-ի տակ մոտիվացիաներ կան, սկսած անձնական անտիպատիաներից, վերջացրած գեոքաղաքական շահեր
    Պրիարիտետների խնդիր է, ես համոզված եմ, որ Ծնգը կուզենար, որ Նիկոլն ու մյուսները իր պատկերացրած «իդեալականը» լինեին, բայց վայթե էդ դեպքում հեղափոխություն ընդհանրապես չլիներ :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.09.2018), Freeman (18.09.2018), Norton (18.09.2018), Բարեկամ (18.09.2018), Գաղթական (18.09.2018), Հայկօ (18.09.2018), Ներսես_AM (18.09.2018), Շինարար (18.09.2018), Տրիբուն (18.09.2018)

  9. #322
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,309
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ եթե ամեն ինչ բացառապես ճիշտ արվեր, ո՞նց պիտի արվեր: Հետաքրքիր են տարբեր եթե-ապա սցենարները: Նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց արբանյակներով մնում են լրիվ նույնը՝ նույն տրամադրվածությամբ ու ռեսուրսներով, ԱԺ-ն նույնն ա, նոր իշխանությունը՝ ուրիշ: Տարբերակներ.

    - Նիկոլը վարչապետ ա, բայց ամեն ինչ անում ա բացառապես օրենքի ու, ինչն ավելի կաևոր ա, քաղաքական ու բարոյական կոռեկտության սահմաններում: Մասամբ ձախական միտում ունի ու հստակ տարբերում ա աջը ձախից:
    - Նիկոլը վարչապետ ա, բայց դիկտատուրայի ու վրեժի ակնհայտ ձգտումով ու զրո համբերությամբ, քանի կարող ա՝ հրամայում ա բռնադատել ում հնարավոր ա ու ոնց հնարավոր ա՝ ներառյալ Սաշիկին, Շմայսին, Նեմեցին, Մկին և այլն, մնացած շարմազանովներից ուղղակի վատով խլում ա ունեցվածքը, ճամփա, այգի ու դպրոց սարքում ու թոշակները կրկնակի բարձրացնում: Նախկին նախագահները դեռ անձեռնմխելի են:
    - Նիկոլը վարչապետ չի, ինչ-որ հրաշքով մի քանի ամիս առաջ իշխանության ա եկել ուրիշը. Լևոնը, Րաֆֆին, Շանթը, Զարուհին կամ այլ՝ նախկին իշխանությունների հետ ակնհայտ կապ չունեցող մեկը:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (18.09.2018), Աթեիստ (18.09.2018), Շինարար (18.09.2018), Վիշապ (20.09.2018), Տրիբուն (18.09.2018)

  11. #323
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,603
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե նույն ձևի չէ, ու նույն մասշտաբների չէ, բայց ես այժմյան հասարակության ու կառավարչական կազմակերպության մեջ իֆնորմացիայի հոսքի աղավաղումների նշաններ եմ տեսնում։
    ՈՒստա ջան, խոսքը մեր մեջ, լավ չպատկերացրեցի, թե ասածդ ինչի մասինա ու ինչ կապ ունի հարցիս հետ:

    Մեջբերել էի քո գրառումից հատված, որտեղ ասվում (մեղադրվո՞ւմ) էր՝ «չեք օգտագործում քննադատողների ռեսուրսը»:
    Հարցս էլ վերաբերում էր նրան, թե սա ում է ուղղված ու ինչ ռեսուրսի մասին է խոսքը:

    Իսկ քո պատասխանում էնքան ելևէջներ կային՝ տարբեր թեմաներ շոշափող, որ մի քիչ հակասական երանգ էլ ստացավ քո նախորդ գրառումների հետ:
    Ասել կուզի՝ դու էստեղ բազմիցս հանդես ես եկել, որպես Նիկոլի ու իր թիմի գործունեության քննադատ, իսկ էս վերջին պատասխանումդ կարծես մեղադրում էիր նրանց, ովքեր Նիկոլի խոսքը ճշտությամբ չեն կատարում կամ կատարելու ֆոն են իբր ստեղծում:
    ՈՒ էս ամենը համեմում ես ենթադրությամբ, թե Նիկոլի վարքի ու խոսքի վրա ազդող նրան հասած ինֆոն խեղաթյուրված ա լինում:

    Վերջում էլ առաջարկում ես Նիկոլի խոսքը ժողովրդին կարգին բացատրող պահենք, որ ինֆորմացիան հասարակության մեջ առանց պատնեշ հոսի...


    Ու ցանկացած այսպիսի ինֆորմացիայի հոսքի խեղաթյուրումը առաջին հերթին հենց Նիկոլի գործն ա բարդացնում, ու նպաստում ա նրան, որ որոշ բաներ արվելու են ոգով Նիկոլի ասածներին հակառակ, անունը դնելով որ Նիկոլի ասածներն ենք կատարում, որոշ բաներ էլ արվելու են ի հակառակ Նիկոլի ասածների, որտև Նիկոլի հետ կիսելն ու քննարկելը ու քննադատելը տաբուի տակ մի բան ա։
    «Նիկոլի հետ կիսելն ու քննարկելը ու քննադատելը տաբուի տակ մի բանա»

    Զգում ե՞ս, որ էստեղ էլ մի քիչ հակասություն կա նախորդ գրածիդ հետ, թե Նիկոլն ինքը շատ նորմալա վերաբերվում քննադատությանը..

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու Նիկոլը ինքը քննադատությանը շատ նորմալ ա վերաբերվում, իր լրագրողների հարցերին պատասխանելուց, ու այդ քննադատությունով էլ է ուժեղանալու ու գնալով ավելի ճիշտ ու անթերի քայլեր անելու։

    Ասենք սրա նշան ա իմ համար նաև այդ հեռախոսազանգի մեջ Վանեցյանի «հա, Նիկոլը ասում ա փակի, բայց դրան բեր բաց թողեք, ռուսների հետ հազիվ էի բարիշել» տիպի արտահայտությունների տակ թաքնված դիրքորոշումը, որ օքեյ ա Նիկոլի ասածին հակառակ գնալը (ՀՔԾ պետը այդտեղ ըստ իս ավելի խոհեմ գտնվեց, ինչը իտոգում բերեց Նիկոլի հետ քննարկմանը՝ պարզաբանմանը, բայց էս մեկը գիտենք, բայց ինչքան բան կա, որ չգիտենք, ու կարող ա Նիկոլին էլ չեն ասում, որ խնդիր կա քո ասածների հետ, ու դնում հակառակն են անում իրենց նեղ խելքով ու տեղեկատվական վակուումում)։
    Իսկ ես լրիվ այլ կերպ եմ հեռախոսազրույցի էդ հատվածը հասկանում:
    Նենց չի, որ Նիկոլը կարգադրելա «փակեք», բայց Վանեցյանը Սասունին առաջարկումա, թե բեր թռնենք Նիկոլի գլխից:

    Սենցա.
    Վանեցյանը զանգումա Նիկոլին, ասումա՝ ՀՔԾ-ն ուզումա Խաչատուրովին փակի, բայց ես էլ մտավախություն ունեմ, թե դրան փակելով ք*քի համը կհելնի:
    Դո՞ւ ինչ ես ասում՝ փակե՞նք:
    Դե Նիկոլն էլ ասումա՝ փակեք:
    Յանի՝ դուխով, էլի:

    Ի դեպ՝ Խորհրդարանում էս միջադեպի իր բացատրության ժամանակ (Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան), Նիկոլն ահագին մանրամասն ու պարզ պատմեց, թե ինչը ոնցա եղել ու թե ինչի իտոգում չեն փակել:

    Բայց ուրիշ նրբություն էլ կա էստեղ:
    Նորից, զրույցի էս հատվածի հիման վրա, փաստենք, որ ԱԱԾ-ն էլ, ՀՔԾ-ն էլ բավական լայն դիապազոն ունեն ավտոնոմ որոշումներ ընդունելու ու գործելու, և ոչ թե շնչում-արտաշնչում են միմիայն Նիկոլի քմահաճույքին ի շահ:


    Բայց ի հակառակը ունենք էն, որ մի հատ ձայն հանող հավասարեցվում ա ցինիկի, հակահեղափոխականի ու տենց, իսկ այդ վիդեո նկարողը իր տեղում ա, որտև անցումային շրջան ա։
    Թեև, ինչպես գիտես, ես ինքս վրաերթներն ու ավտոբուսները Ակումբում չեմ ողջունում ու բազմիցս արտահայտվել եմ դրա դեմ, բայց էստեղ հետդ չեմ համաձայնվի, թե ամեն ձայն հանող հակահեղափոխական ու ցինիկա հայտարարվում, քանի որ էդ թեման արծարծվեց վիդեոյի քո մեկնաբանման շուրջ, ու ոչ թե ընդհանրապես Նիկոլին քննադատելու համար:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.09.2018), Life (18.09.2018), Աթեիստ (18.09.2018)

  13. #324
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,851
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կառավարությունը մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50 տոկոսով

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախատեսվածից ոչ մի լումա ավել չծախսելով, մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50%-ով:
    Էս էն 50%-ն ա, որ նախորդ կառավարության օրոք պիտի լափեին։ Նույն բյուջեի մեջ, մենակ զուտ չլափելով ու արդյունավետ կառավարելով 50% ավել ճանապարհ ա սարքվում։

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.09.2018), Chuk (20.09.2018), Freeman (20.09.2018), Life (20.09.2018), Norton (22.09.2018), Աթեիստ (20.09.2018), Արէա (20.09.2018), Վիշապ (20.09.2018)

  15. #325
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,994
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ամենի մեջ, ես մենակ մի բանից եմ անհանգստանում՝ պետական ծառայողների աշխատավարձները պիտի բարձրանան, բարեխիղճ ու էֆեկտիվ աշխատանքն էլ ադեկվատորեն պարգևատրվի, որ մարդկանց մոտիվացիաները չկոտրվեն:
    Ճիշտ է, պետությունը կարգի բերել ու զարգացնելն էլ լուրջ, ամբիցիոզ ու անձնական շահերի մեջ լրիվ տեղավորվող մոտիվացիա է (որից զուրկ էին նախկին իշխանությունները տհասության պատճառով),
    բայց դե մենակ պատրիոտիզմով բավարարվելը վայթե բերի սովետական կարգերի:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.09.2018), Արէա (20.09.2018), Արշակ (23.09.2018), Բարեկամ (21.09.2018), Գաղթական (21.09.2018), Տրիբուն (21.09.2018)

  17. #326
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,479
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ ես էլ եմ կողմ Հայաստանում ներկայումս flat tax-ի կիրառմանը․ բացարձակ համեմատելի չի զարգացած երկրների հարկային համակարգի հետ։ Ասենք՝ Գերմանիայում պրոգրեսիվ հարկային համակարգ է, ու հարկերը հասնում են մինչև 45%․ ահավոր քանակությամբ եկամտահարկ ենք վճարում, բայց միևնույն է աշխատավարձն էնքան բարձր է, որ անգամ հարկերից հետո լրիվ հերիքում է կարգին ապրելու համար։ Հիմա Հայաստանում, որտեղ մարդիկ մեծամասամբ աղքատության շեմին են կամ դրանից ասենք մի քանի սանդղակ վերև, որը նույնիսկ լիարժեք միջին խավի չի ձգում, էստեղ ամեն կոպեկը կարևոր է, որ եթե մեկի աշխատավարձը մի հարյուր հազարով ավելանա ժամանակի հետ, ինչը իմ կարծիքով հեչ էլ մի մեծ տարբերություն չի, բայց դրանով գուցե ահագին խնդիրներ թեթևանան իր համար, ապա էստեղ կարևոր է, որ ինքը շարունակի նույնչափ հարկ վճարել և ոչ թե ավել, որ էդ մի քիչ բարձր աշխատավարձն էլ պրոգրեսիվ եկամտահարկով քթից դուրս չգա։
    Այ երբ որ էնպիսի զարգացած երկիր դառնանք, որ աշխատավարձի ամեն կոպեկը հաշվելու չլինենք, ապա էդ ժամանակ կսկսենք մտածել պրոգրեսիվ եկամտահարկի համակարգի մասին։
    Էս դեպքում պիտի աշխատել բնակչության մեծամասնությունից հնարավորինս քիչ ու միանվագ եկամտահարկ հավաքել, հլը որոշակի եկամտային շեմից ներքև էլ լրիվ հանել հարկերը։
    Իմ կարծիքով, պրոգրեսիվ եկամտահարկը էս պահին մենակ վնաս է հայաստանյան բնակչության մեծամասնությանը։ Իսկ օլիգարխները լրիվ ուրիշ թեմա են, ու ընդհանուր բնակչության համամետ չնչին թիվ են կազմում, որ մի հատ էլ իրենցով հարկային համակարգ որոշվի։
    Քեզնից հեչ չէի սպասում դա, հատկապես որ սոցիալական ոլորտում ես աշխատում։)
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •