User Tag List

Էջ 122 142-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,816 համարից մինչև 1,830 համարի արդյունքները՝ ընդհանուր 2128 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1816
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,988
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կերպ չեմ, կարողանում էդ փիլիսոփայական դրույթը ընկալել։ Հենցհիմնական սխալներից մեկն էլ դա է, որ ուսանողին փորձում են դիտարկել որպես արդեն կայացած ու ձևավորված անձնավորություն, որին մնում է միայն մասնագետ դարձնել։ Ոնց որ կրթության մասին իմ ու քո ունեցած պատկերացումները ահագին տարբերվում են։ "Պետք գալու" տրամաբանությամբ շատ հեռու չենք գնա։ Հետո էլ կսկսեն այլ առարկաները հանել, հետո էլ կանցնեն դպրոցական առարկաներին ու տասնամյակներ անց կունունանք այն, ինչի մասին "երազում" ենք, եթե իհարկե այդքան ձգենք։
    Դպրոցում՝ երեխաներ ու պատանիներ են։ Քաղաքացիական հասունացումը մեծամասնության մոտ սկսվում է ուսանողական տարիքում։
    Կրթությունը մենակ չոր ու ցամաք մասնագիտական ու ակադեմիական ինֆորմացիայի յուրացումը չի։ հենց էդ մոտեցման պատճառով է, որ ունենում ենք շաբլոն ու նեղ մտածողությամբ շրջանավարտներ։

    Ու մասնագետ ԲՈՒՀ-ը չի սարքում։ Էդ սովետական, իրականությունից զուրկ կարծրատիպից չենք կարողանում հրաժարվել, քեզանից, որ չէի սպասում էդ միտքը։ Մասնագետ դարձնում է միայն աշխատանքային փորձը։
    Բժշկական ԲՈւՀ-ը ապահովում ա և տեսություն և փորձ։
    Ու տենց պտի լինի ՑԱՆԿԱՑԱԾ նորմալ ԲՈւՀ։
    Պտի տա մասնագետ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #1817
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,112
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, դու ընդունակ ես ավելի լավ հայերեն կարդալ-հասկալուն, ես հավատում եմ քո ուժերին։
    Իսկ դու ոնց որ ընդունակ չես, ապեր, ես հույսս կորցրել եմ:

  3. #1818
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,760
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերցրեցի Հարվարդը, ախպեր։

    Ուրեմն, գնացի մի հատ տեխնիկական ֆակուլտետ․ Harvard School of Engineering and Applied Sciences, որը մեր պոլիտեխնիկի համարժեքն ա էլի։
    Ստեղ էտ ֆակուլտետի բոլոր կուրսերի ցանկն ա։ ԱՆգլերեն լեզու ու ամերիկացի ժողովդրի պատմություն չգտա։
    Բայց փոխարենը կան
    Curricular Design for Computer Science: Computational Linguistics and Natural-Language Processing,
    Machine Learning for Natural Language

    Ինչը ենթադրումա, որ արդեն իսկ որոշակի հիմք պիտի մարդ ունենա, որ կարողանա արդեն մասնագիտացված մոտենա։ Ու հաստատ էդ անհրաժեշտ մակարդակը ընդունելության ժամանակ են ստուգում, ոչ թե ընդունվելուց հետո
    Ու այ նաև հենց սրանով էլ իրենց ԲՈՒՀ-էրը տարբերվում են՝ մերոնց նման դիպլոմը պեռաշկու տեղ ծախող չեն։

    Հ․Գ․
    Իսկ ամերիկացի ժողովրդի պատմություն չակ, որովհետև տենց ժողովուրդ չկա
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #1819
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,760
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․կամ էն ինչ որ անցնում էինք մեր չմո Պոլիտեխնիկում, ․․․․
    Ոնց կարելի է նման կերպ արտահայտվել հայաստանի հայր ԲՈՒՀ-ի վերաբերյալ
    Մեր սովորելու տարիներին պարզվեց, որ ուղղագրություն սովորելն էլ շատերին չէր խանգարի՝ գնահատականը դպրոցից էին առնում բերում։
    Բայց բարեբախտաբար գոնէ մեկ կիսամյակ մի փոքր այլ տեսանկյունից առնչվեցինք Հայոց լեզվի հետ, բայց դա ոչ թե ԲՈՒՀ-ի արժանիքն էր, այլ դասախոսի անձնական մոտեցման հետևանքը։

    Հ․Գ․
    Եթե բան կա խոսալու, գնանք 5-ի հետև
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #1820
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,988
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայթե Աթեիստն էր մի խոսք մեջբերել, որ մեր մոտ լավ մասնագետներ չեն պատրաստում, որտև լիքը ոլորտներում բանիմաց են պատրաստում, ոչ թե մի կոնկրետ ոլորտում խորացված մասնագետի։ Այս քննարկման տեսանկյունից ես այս կարծիքի հետ կտրականապես համաձայն չեմ, որտև լավ մասնագետների պատրաստելու մեջ ձախողման պատճառներից մեկն էլ այն է, որ դրա համար հարկավոր լեզվական մտածողություն չեն զարգացնում ուսանողների մոտ․ արդի մասնագիտություններում լավ մասնագետ դառնալու համար լեզվական իմացությունը դպրոցի տարիքում ձեռքբերածից բարձր մակարդակում խիստ անհրաժեշտություն է։

    Խնդիրը նրանում ա, որ մասնագիտական առարկայի դասաժամերը շատ քիչ են գերազանցում ոչ մասնագիտական, ու շատ դեպքերում անիմաստ առարկաներին։
    Իսկ գումարային որ հաշվենք, կարող ա պարզվի զիջում էլ են։

    Ասենք մի սեմեստր անցել ենք «մեզվաբուծություն», որը միայն լեկցիա էր, գործնական դասաժամեր չուներ, ու էդ լեկցիայի առաջ դասին իրա գրքերը ծախեց սաղիս վրա, մնացած օրերին գլուխ էր գովում։

    Սա անիմաստության ծայրահեղ դրսևորումն էր, բայց նենց չի, որ մնացածինը իմաստ ունեին։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  7. #1821
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու ոնց որ ընդունակ չես, ապեր, ես հույսս կորցրել եմ:

  8. #1822
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրը նրանում ա, որ մասնագիտական առարկայի դասաժամերը շատ քիչ են գերազանցում ոչ մասնագիտական, ու շատ դեպքերում անիմաստ առարկաներին։
    Իսկ գումարային որ հաշվենք, կարող ա պարզվի զիջում էլ են։

    Ասենք մի սեմեստր անցել ենք «մեզվաբուծություն», որը միայն լեկցիա էր, գործնական դասաժամեր չուներ, ու էդ լեկցիայի առաջ դասին իրա գրքերը ծախեց սաղիս վրա, մնացած օրերին գլուխ էր գովում։

    Սա անիմաստության ծայրահեղ դրսևորումն էր, բայց նենց չի, որ մնացածինը իմաստ ունեին։
    Հա, իհարկե, անիմաստությունները արմատախիլ անել ա պետք, բայց դա չի նշանակում որ մասնագիտականից դուրս ոչինչ պետք չի սովորել։ Մեկը լեզվական դասերը թե լավ կազմակերպվեն, մենակ կխթանեն մասնագիտական կայացման գործին։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  10. #1823
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,760
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բժշկական ԲՈւՀ-ը ապահովում ա և տեսություն և փորձ։
    Ու տենց պտի լինի ՑԱՆԿԱՑԱԾ նորմալ ԲՈւՀ։
    Պտի տա մասնագետ։
    Արի չխոսենք, թե բժշկական ինչա տալիս կամ չի տալիս: 30 տարի մուշտարու աչքով շատ բան եմ տեսել
    Եղբայր, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՒՀ դա չի կարող ապահովել։
    ՀՀ ԲՈՒՀ-երում քիչ չեն մասնագիտությունները, որոնց համար պրակտիկա կազմակերպելն ուղղակի հնարավոր չի՝ ՀՀ-ում նման հիմնարկներ ուղղակի չկան։
    Իսկ նրանք էլ, որոնք կան, մեծ մասը պրակտիկանտի զահլա չունեն՝ դրանից քյար չունեն, մատերի արանքով են նայում։
    ԲՈՒՀ-ը աշխատանքային փորձ չի կարող ապահովել։ Աշխատանքային փորձն ապահովում է այն հիմնարկությունը, որտեղ ուսումնական պրակտիկա ես անցնում։ Ընդ որում դա էլ մասնագետ չի դարձնում, այլ ուղղակի յուրատեսակ ինդիկատոր է ուսանողի և տվյայլմասնագիտության/ոլորտի "համատեղելիության" վերաբերյալ։

    Մասնագետ դառնում են ՄԻԱՅՆ գործ անելով՝ փաստացի աշխատելով։ Իսկ այ էդ պրոցեսում անձի ընդունակությունները, հակումները և միջավայրը բավականին մեծ դեր են խաղում, բայց դա ԲՈՒՀ-ի հետ կապ չունի։

    ԲՈՒՀ-ի հետ համագործակցելով ապագա սկսնակ մասնագետ պատրաստելը լավ բանա, բայց ՀՀ-ում համարյա կիրառելի չի՝ աշխատանքային շուկան կամ լճացածա, կամ էլ ահավոր դեֆիցիտա՝ կախված ոլորտից ու մասնագիտությունից։

    Քո բերած ԲՈՒՀ-ի օրինակով՝ շրջանավարտների քանակը խիստ գերազանցում է առկա աշխատատեղերին, բայց արի ու տես, որ որակով բժիշկների պահանջարկն էլ խիստ գերազանցում է իրական առաջարկներին։ Ու էդ էն պարագայում, որ տարիներով ուսումնական պրակտիկա են անցնում։
    Էլ չեմ ասում, որ ավարտելուց հետո բժշկի գործ ճարելու համար մենակ լավ սովորելը բավարար պայման չի։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #1824
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,112
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաաաա, կեղտոոոոտ, հասկացա ինչ էիր ասում )) Բայց մեկա տուֆտում ես։

    P.S. Հետ գնամ ժող հայերենս ուժեղացնեմ, բըլին:

  12. #1825
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,505
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեցի մի հատ էլ միջին կարգի անգլիական համալսարան նայեմ, վերցրեցի Քենթի բիոլոգիայի ֆակուլտետը։ Անգլերեն լեզու ու գրականություն ու Անգլիայի պատմություն չկա։

    Փոխարենը միջազգային ուսանողների համար լրացուցիցչ անգլերենի զարգացման ու աիադեմիական անգլերենի կուրսեր կան։ Բայց ոչ մի տեղ պարտադիր անգլերեն լեզու ու գրականություն չկա։
    Սովորաբար օգոստոս սեպտեմբերին մի քանի շաբաթանոց բան ա ու բնականաբար կրեդիտ չի հաշշվում: Կարաս իհարկե մասնագիտանաս կենսաբանություն և անգլերեն առարկաների մեջ, որովհետև սովորաբար մարդիկ երկու առարկաների գծով մասնագիտանալու հնարավորություն ունեն: Եթե էսսե գրելուց կաղում ես, կան երկու ժամանոց վորքշոփներ կամընտրական գրանցվի ու գնա խորհուրդ ստացիր, կամ անգլերենի գծով օգնության մշտական հնարավորություն կա, շաբաթը մի անգամ կարաս գնաս հարցեր տաս կամ գրավորդ ստուգեն մի ժամի շրջանակում: Նորից դա կրեդիտ չի բնականաբար: Պլյուս էսսե գրելու հմտությունների համար, յուրաքանչյուր առարկա առաջին երկու տարում, որում էսսե պիտի գրես, իր լեկցիաներից մեկը տրամադրում ա՝ ուղղություն ցույց տալուն: Բացի էդ ուղղակի էսսե էսսեից հետո գրելով ու ֆիդբեքդ հաշվի առնելով կատարելագործվում ես:

    Էդ անգլերենի օգնության դասերն ու վորքշոփներն էլ բնականաբար անգլերենի ամբիոնը չի տալիս, ասենք գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր մարդիկ դրանով չեն զբաղվի: Յուրաքանչյուր ամբիոնի ասպիրանտների կարող ա էդպիսի վորքշոփ վարելու հնարավորություն ստանան ու վճարվեն, ես ինքս մեր ֆակուլտետում կազմակերպել եմ ու վարել եմ ժամանակին, պլյուս առանձին ստորաբաժանում կա նաև դրա համար:

    Բրիտանական կրթական համակարգից որ խոսում եք, մարդիկ նույնիսկ դպրոցում անգլերենի քերականություն չեն անցնում՝ ենթակա, ստորոգյալ և այլն: Անգլերեն խոսալ կամ գրել կարողանալու համար պարտադիր չի իմանաս տերմինաբանությունը, նույնը հայերենին ա վերաբերվում:

    Օտար լեզուներն էլ նույն կերպ ենք սովորացնում: Ասենք ես արաբերեն եմ դասավանդում՝ մինիմալ քերականությամբ, սիստեմն ա էդձև, բայց իմ ուսանողները առաջին կուրսից հետո ավելի լավ են արաբերեն խոսում, քան ես էի խոսում առաջին կուրսից հետո եսիմինչ խորությամբ քերականույթուն իմանալով, պլյուս հայոց լեզու, պլյուս հայոց պատմություն, պլյուս ընդհանուր լեզվաբանություն, պլյուս գրականագիտության ներածություն: Էդպիսի առարկաներ նույնիսկ մասնագիտական ֆակուլտետներում չեն անցնում: 19-20-րդ դարի անգլիական գրականություն ես անցնում, պարտադիր ընթերցացանկում ընդգրկում են գրականագիտության ներածության մի գիրք, տանը կարդա: Մեզ էդ առարկաները թեկնածուներ ու դոկտորներ էին դասավանդում համալսարանում: Ասենք՝ գիտության դոկտոր պրոֆեսորը ընդհանուր լեզվաբանություն ա կարդում՝ մի դասագրքով առարկա: Ես համալսարանը ավարտելուց հետո միշտ մենակ զբաղվել եմ թատրոնի ուսումնասիրությամբ: Ինչիս էր պետք էդ առարկան, պլյուս գրաբարը, հայ գաղթօջախների պատմությունը, հայոց լեզուն, չեմ իմանում ինչը, երբ գեթ մի անգամ ինձ պետք չի գալիս: Էդ անիմաստ ժամանակս կտրամադրեի արաբերեն սերիալ նայելուն՝ համ ժամանց ա, համ լեզուդ էս կատարելագործում, չնայած էն վաղտ դե ինտերնետ չկար:

    Ու ով ինչ ուզում ա ասի, բրիտանական կրթական համակարգը ապացուցել ա իր աշխարհում լավագույններից մեկը լինելը:

    Երեք տարում բարձրագույնը ավարտելու առումով՝ դա երբ ստանում ես բարձրագույն կրթություն առանց մասնագիտացման, լավ բան ա, էն բոլոր աշխատանքների համար, որոնց համար Հայաստանում պահանջում են բարձրագույն կրթություն առանց մանրամասնելու: Այսինքն կիրթ մարդ ես, տեքստ կարաս հավաքես, տվյալների բազայի հետ գործ ունենաս և այլն:


    Բանասիրականում էլ պիտի հայոց լեզուն նենց չանցնեն, ոնց անցնում են: Պիտի ամեն կիսամյակ տարբեր հիմնահացերի հետ կապված դասընթացներ լինեն ու ամեն գիտությունների թեկնածու կամ դոկտոր իր մասնագիտացման վերաբերյալ դասախոսի: Թե չէ մեզ օտյանագետը Գողթան երգերից մինչև Տերյան հայ գրականություն կարդաց, հետաքրքիր էր իհարկե իրան լսելը, բայց երբ Պարոնյան ու Օտյան էինք անցնում, զգացվում էր, որ իր տարերքը էդ ա, հետո էլ չարենցագետը Չարենցից մինչև Մաթևոսյան կարդաց: Իրան նույնիսկ հետաքրքիր էլ չէր լսելը: Գրականության ֆակուլտետում ինքը կարար հայ երգիծաբանություն վերնագրով դասընթաց առաջարկեր: Դոկտոր-պրոֆեսոր մարդու համար վիրավորական էլ պիտի լինի դպրոցական մակարդակի լեկցիաներ կարդալը: Բայց Անվերնագիրը շատ լավ ամփոփեց Հայաստանում ընթացող քաղաքական քննարկումների բնույթը, ոնց որ խավար միջնադարում լինենք մեղա Աստծո:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.11.2019, 18:07:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.11.2019), Աթեիստ (09.11.2019), Տրիբուն (08.11.2019)

  14. #1826
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,760
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, քանի մեր մտածելակերպը չի փոխվել՝ չի համապատասխանում իրականությանը, բան էլ չի փոխվելու, ինչ էլ ուզում է անեն ԲՈՒՀ-երում։

    Քանի մենք չեն կարողանում ընկալել, որ կրթությունը դա ներդրում է (լինի բարձրագույն, թե միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և այլն)՝ Էական բան չի փոխվելու։
    Քանի դիպլում ունենալը առաջնայինն է, որն ակնկալում ենք ստանալ ծախսված տարիների և միջոցների դիմաց՝ էական բան չի փոխվելու։
    Քանի կա "օժիտի" դիպլոմի պահանջարկ, միշտ էլ առաջարկող կգտնվի։

    Ու էդ գործում ներկայումս առաջնայինը պետության գործն է, քանի որ պետությունը հանդիսանում է ամենամեծ գործատուն ու դիպլոմ "վաճառողը"։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #1827
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաաաա, կեղտոոոոտ, հասկացա ինչ էիր ասում )) Բայց մեկա տուֆտում ես։

    P.S. Հետ գնամ ժող հայերենս ուժեղացնեմ, բըլին:
    արա, արա... Արայիկ Հարությունյան տեբե վ պոմոշչь

  16. #1828
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,064
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց հանճարի ևս մի օրինակ.

    Մեր կուրսեցի մեկը՝ հորս դասաժամին հերթական քննարկումներից մեկի ընթացքում, երկար-բարակ բուռն քննադատական խոսքով հանդես եկավ Հայաստանում ԲՈՒՀ-ական կրթական համակարգի դեմ:
    Հետն էլ՝ սաղս գիտենք էս քննադատողի մտավոր ունակությունների աստիճանը՝ չնայած որ էդ խելքով արդեն 3-րդ կուրս էր հասել..

    Հերս էլ տարավ-բերեց՝ առաջարկեց.
    - Տղա ջան, եթե հիմա հայոց այբուբենը ծերից-ծեր ասես, սաղ կուրսի մոտ խոսք եմ տալիս, որ էս սեմեստր մեր ամբիոնի քո սաղ զաչոտներն ու քննությունները հաշվի ստացած ա՝ էդ իմ վրա:

    Ընդ որում՝ իրանց ամբիոնը մեր մասնագիտականն էր ու բնականաբար 3-րդ կուրսում լիքը առարկա ունեինք իրենց մոտ:

    Վերջը՝ դպրոցի 10 տարին ավարտած ու ԲՈՒՀ-ում 3-րդ կուրս հասած էս տղեն ոսկեղենիկ մեսրոպատառն ասեց-ասեց ու կեսից սաղ խառնեց իրար...

    Տենց էլի...

    Էսօր էդ նույն տղեն Հայաստանում հավեսով մի դեպարտամենտի վարիչ ա ու փողին փող չի ասում )))
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  18. #1829
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,760
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Արայիկ Հարությունյան տեբե վ պոմոշչь
    Աստված ոչ անի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #1830
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար օգոստոս սեպտեմբերին մի քանի շաբաթանոց բան ա ու բնականաբար կրեդիտ չի հաշշվում: Կարաս իհարկե մասնագիտանաս կենսաբանություն և անգլերեն առարկաների մեջ, որովհետև սովորաբար մարդիկ երկու առարկաների գծով մասնագիտանալու հնարավորություն ունեն: Եթե էսսե գրելուց կաղում ես, կան երկու ժամանոց վորքշոփներ կամընտրական գրանցվի ու գնա խորհուրդ ստացիր, կամ անգլերենի գծով օգնության մշտական հնարավորություն կա, շաբաթը մի անգամ կարաս գնաս հարցեր տաս կամ գրավորդ ստուգեն մի ժամի շրջանակում: Նորից դա կրեդիտ չի բնականաբար: Պլյուս էսսե գրելու հմտությունների համար, յուրաքանչյուր առարկա առաջին երկու տարում, որում էսսե պիտի գրես, իր լեկցիաներից մեկը տրամադրում ա՝ ուղղություն ցույց տալուն: Բացի էդ ուղղակի էսսե էսսեից հետո գրելով ու ֆիդբեքդ հաշվի առնելով կատարելագործվում ես:

    Էդ անգլերենի օգնության դասերն ու վորքշոփներն էլ բնականաբար անգլերենի ամբիոնը չի տալիս, ասենք գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր մարդիկ դրանով չեն զբաղվի: Յուրաքանչյուր ամբիոնի ասպիրանտների կարող ա էդպիսի վորքշոփ վարելու հնարավորություն ստանան ու վճարվեն, ես ինքս մեր ֆակուլտետում կազմակերպել եմ ու վարել եմ ժամանակին, պլյուս առանձին ստորաբաժանում կա նաև դրա համար:
    Էս մոդելը կոչվում ա «writing across the curriculum», ինչը ենթադրում ա, որ գրեթե բոլոր դասերում գրավոր հանձնարարություններ կան, ու ուսանողները իրենց գրելու հմտությունները լավացնում են ամբողջ կրթության ընթացքում, ոչ թե համակարգված։ Բավականին բարդ մոդել ա՝ լավ իրականացնելու համար, մանավանդ ոչ-հումանիտար բնագավառներում, ու Հայաստանում լիքը տարբեր պատճառներով հաստատ կտապալվի։

    Ու ով ինչ ուզում ա ասի, բրիտանական կրթական համակարգը ապացուցել ա իր աշխարհում լավագույններից մեկը լինելը:

    Երեք տարում բարձրագույնը ավարտելու առումով՝ դա երբ ստանում ես բարձրագույն կրթություն առանց մասնագիտացման, լավ բան ա, էն բոլոր աշխատանքների համար, որոնց համար Հայաստանում պահանջում են բարձրագույն կրթություն առանց մանրամասնելու: Այսինքն կիրթ մարդ ես, տեքստ կարաս հավաքես, տվյալների բազայի հետ գործ ունենաս և այլն:
    Որ Տրիբունի դրած հղումով գնաս ու գտնես ծրագրի բռոշյուրի հղումը, կտեսնես որ ծրագիրը 3 տարվա ծրագիր է, վերջում էլ դառնում ես կենսաբան, ոչ թե կամպյուտեռով տեքստ հավաքող։ Կամ էլ կարաս սենդվիչ ծրագիր անես, կամ մի տարի դրսերում սովորես (սա էլ gap year-ի նման մի բան ա, ոչ թե զուտ մասնագիտական)։

    Իսկ արտասահմանցի ուսանողների համար, ովքեր կամ լեզվի խնդիր ունեն, կամ A-levels-ին անհամապատասխան կրթություն, կա International Foundation Programme, որը մի ամբողջ տարվա ծրագիր ա (կամ արագացված կես տարով), կամ էլ կարաս Integrated foundation year ծրագիր անել, որը 3 տարվա կրթությունը ձգում ա 4 տարվա, բայց թույլ ա տալիս որ քո մասնագիտությամբ դասեր էլ սկսես սկզբից վերցնել։

    Գրառմանդ մնացած մասերի stream of consciousness- գլուխս պտտվեց, բայց համաձայն չեմ շատ ասածներիդ հետ։

Էջ 122 142-ից ԱռաջինԱռաջին ... 2272112118119120121122123124125126132 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •