User Tag List

Էջ 121 139-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,801 համարից մինչև 1,815 համարի արդյունքները՝ ընդհանուր 2072 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1801
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ չհասկացա ինչ ես ասում, բայց ոնց որ ջղային ու համոզված ես ասում, ու նման բառապաշարով դու Ստենֆորդ հաստատ չես ընդունվի :Ճ
    Էստեղ օրինակ «public speaking»-ը կարելի է 3 տարեկանից անցնել, օրինակ։
    «Public speaking»-ի վրա կարելի է դոկտորական էլ պաշտպանել իհարկե, բայց խոսքը տարրական գրագետ, հարգալից ու էֆեկտիվ հաղորդակցվելու ունակությունների մասին է, որը օրինակ քեզ մոտ հաճախ բացակայում է, երբ որ ջղայնանում ես:
    էն որ Նահանգների ցանկացած պաժառնիկ շատ անգամ ավելի գրագետ ու հանրամատչելի է արտահայտվում, քան ՀՀ պաշտոնյաների մեծ մասը, դրա մասին է խոսքը:
    Իսկ համալսարանների մասով, ես որևէ կերպ չեմ համեմատի Հայաստանի հետ, որովհետև նախ ծայրահեղորեն տարբեր համակարգեր են, և հետո էստեղ փողը ծփում է, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։
    Հայաստանի պարագայում մուզիկան պատվիրվում ա ԿԳՆախ-ի կողմից, ու դա ինձ տրամաբանական է թվում։
    դու այդտեղ որտե՞ղ ջղայնություն տեսար Վիշապ ջան, «if I'm curt with you, it's because time is a factor» © (հիշո՞ւմ ես որտեղից ա )... կարայի երկար բարակ բացատրեի, թե ինչու եմ կարծում, որ քո արտահայտած դիրքորոշումը սխալ եմ գտնում, փորձեի համոզել, փաստարկներ բերել, քո հակափաստարկներին նոր հակափաստարկներ և այլն՝ ամենը քաղաքավարի ու համբերատար, բայց ահռելի ժամանակային ռեսուրսներ են պետք դրա համար։ Այդ պատճառով էլ առաջարկեցի, որ մի հատ նայես, թե քո շատ սիրած ԱՄՆ-ում, որտեղ բուհական համակարգը իսկապես լավն է՝ լիքը օբյեկտիվ չափարոշիչներով, բուհերում ուսանողների «մայրենի լեզու» սովորեցնո՞ւմ են, թե չէ։ Հա, մի քիչ էլ խոսքերս իմ արևին հումորով համեմեցի, ինչը դու ջղայնության տեղ ընդունեցիր... բայց ոչինչ, առաջին անգամը չի, որ իրար ռեակցիաները չենք հասկանում։ Ասածս միայն այն էր, որ աշխարհի էլիտար բուհերում, որտեղ երևի Հայաստանի շրջանավարտների լավագույն 1%-ի 1%-ին էլ չեն ընդունի (ինչպես դու ինձ չընդունացրեցիր ), գտել են, որ իրենց փայլուն ուսանողներին պիտի անխտիր գրել-կարդալ սովորեցնեն... ու որ այս փաստը ընդունեիր, հավանաբար կարելի կլիներ ավելի կարճ ժամանակում փորձել իրար հասկանալ, միգուցե նույնիսկ գալ համընդհանուր դիրքորոշման այս հարցի շուրջ։ Բայց փորձս ձախողվեց, ու ստիպված եմ միայն հետդ համաձայնվել, որ ցանկացած ամերիկացի հրշեջ ավելի գրագետ ու հանրամատչելի է արտահայտվում քան մեր պաշտոնյաների մեծ մասը, ինչը երևի գալիս է նրանից, որ 3 տարեկանից այդտեղ հանրային ճառասանություն են սովորեցնում։ Բայց էլի առեղծված կմնա, թե այդ դեպքում Սթենֆորդներում ինչու են ուսանողներին անխտիր գրել-կարդալ-խոսել սովորեցնում... չնայած դա էլ երևի նրանից է, որ փողն է ծփում։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.11.2019, 05:11:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.11.2019)

  3. #1802
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... բուհերում ուսանողների «մայրենի լեզու» սովորեցնո՞ւմ են, թե չէ։ ... Բայց էլի առեղծված կմնա, թե այդ դեպքում Սթենֆորդներում ինչու են ուսանողներին անխտիր գրել-կարդալ-խոսել սովորեցնում... չնայած դա էլ երևի նրանից է, որ փողն է ծփում։
    Ինձ թվում է, մայրենի լեզու չեն սովորեցնում, դա պահանջվում է ԲՈՒՀ ընդունվելիս, առանց դրա ԲՈՒՀ չես ընդունվի։ Գրել-կարդալ-խոսելը էն չի, ինչ շատերիս հասկացածով է, կամ էն ինչ որ անցնում էինք մեր չմո Պոլիտեխնիկում, այլ սովորեցնում են գիտական ու հետազոտական մակարդակի ուսումնասիրություններ գրել ու ճառաբանել ու մտածել։ Դրա անունը ոչ «Անգլերեն լեզու» է, ոչ էլ «Հայոց լեզու», դրա անունը «գրել» ա, «ճառել» ա ու «մտածել» ա։ Այսինքն Անգլերեն լեզու որպես այդպիսին դու անխտիր չես անցնում, անխտիր ու ակադեմիական մակարդակով անցնում ես միայն լեզվի ֆակուլտետում։ Եթե համաձայն չես, փաստ/հղում տուր, որ ասենք Ստենֆորդում «մայրենի լեզու» են սովորեցնում։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. #1803
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,089
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, քանի որ դու «Նահանգներում խնդրեմ»-ը շատ ես սիրում, արի քեզ խնդրեմ Նահանգների մի էլիտար ԲՈՒՀ վերցրու, որ համոզված լինենք ուսանոները խոտակեր չեն, ու մտի նայի, թե իրենք ինչ են կարծում, իրենց ուսանողներին պետք է հաղրդակցվելը բուհում ուսումնասիրել, թե չէ, հետո կգաս մեզ կպատմես, լա՞վ... հեռու գնալ էլ պետք չի, քո մոտակայքում մի հատ «ինիստուտ» կա, անունը Ստենֆորդ ա, Սթեմֆորվարդ ա, ինչ զխկում ա, կարո՞ղ ա լսած էլ լինես, ասում են նենց վատիկը չի, բայց մի քիչ փոքր ա էլի. 20 դիմորդից մենակ մեկին են բաշարում ընդունել... քել մի հատ տես, իրենց մասնագետները ո՞նց են որոշել, պետք են իրենց մոտ ընդունած անլեզու հայվաններին լեզու սովորացնել, թե ֆսյո-տակի իրենք մենակ գիտություն են վնուտրիվեննիյ ներարկում ուսանողներին։ Որ ստուգես վերջացնես, արի հետ, մարդավարի զրույց կտանենք...

    Իսկ պետության թելադրելու մոմենտով, էլի դու որպես ստաժավոր «նահանգներում-խնդրող», արի մի հատ աչքի տակով դա էլ նայի. այդտեղի պետական բուհերին ԿԳՆա՞խն ա ասում, թե իրենց ուսանողներին ինչ ու ինչքան դասավանդեն... դրա պատասխանն էլ որ գտար, արի քննարկենք, թե խի ա կալիֆորնիայի բուհական կրթույթունը մերինից մի երկու դար առաջ...
    Ես վերցրեցի Հարվարդը, ախպեր։

    Ուրեմն, գնացի մի հատ տեխնիկական ֆակուլտետ․ Harvard School of Engineering and Applied Sciences, որը մեր պոլիտեխնիկի համարժեքն ա էլի։
    Ստեղ էտ ֆակուլտետի բոլոր կուրսերի ցանկն ա։ ԱՆգլերեն լեզու ու ամերիկացի ժողովդրի պատմություն չգտա։

    Մի հատ էլ ասեցի MIT նայեմ, ճարտարապետականը նայեցի, ու էլի չգտա ոչ մի լեզվի կուրս, բայց կար գլոբալ ճարտարապետության պատմության կուրս, որը նորմալ ա։ Ու կա ներածական ճարտարապետության պատմություն, որը ընտրովի ա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.11.2019, 13:36:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.11.2019)

  6. #1804
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,089
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեցի մի հատ էլ միջին կարգի անգլիական համալսարան նայեմ, վերցրեցի Քենթի բիոլոգիայի ֆակուլտետը։ Անգլերեն լեզու ու գրականություն ու Անգլիայի պատմություն չկա։

    Փոխարենը միջազգային ուսանողների համար լրացուցիցչ անգլերենի զարգացման ու աիադեմիական անգլերենի կուրսեր կան։ Բայց ոչ մի տեղ պարտադիր անգլերեն լեզու ու գրականություն չկա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.11.2019, 13:47:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.11.2019)

  8. #1805
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,776
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլ Փաշինյանը կորուստներ է կրում...

    Այսօր, ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքից Վ. Սարգսյան փողոցի վրա տեղակայված ԱԳՆ գնալու պատրվակով Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների հետ և... կորցրեց։ Սա քեզ պետք չէր Նիկոլ ջան։

    Նախ նշեմ, որ պետք է ազնիվ լինել քաղաքացիների հանդեպ – ուզո՞ւմ էիր հանդիպել այդ երիտասարդներին, հենց այդպես էլ անեիր՝ ուղիղ գնայիր և հանդիպեիր, այլ ոչ թե այսպես, չէ՞ որ ակնհայտ էր և դու չէիր կարող դա չգիտակցել, որ, գնալով ԱԳՆ, դու հանդիպելու ես այդ երիտասարդներին։

    Կա, սակայն, կարևոր մեկ այլ պահ ևս – համենայն դեպս գոնե մի մասով հետ կանգնելով ազգային գաղափարների աջակցումից և փորձ կատարելով աջակցել «համամարդկային», բայց իրականում կանգնելով «կոսմոպոլիտ» և ժամանակի փորձությունը չանցած գաղափարների կողմը, հարգելի պարոն Փաշինյան, Դուք հիանալի առիթ եք տալիս ՈՉԻՆՉ ԱՍԵԼՈՒ ՉՈՒՆԵՑՈՂ ուժերին կանգնել ազգային դիրքերի վրա և հարվածել Ձեզ։

    Ամեն ինչից զատ, որի մասին այս օրերին շատ խոսեցի, սա նաև կոպիտ քաղաքական սխալ էր, ընդ որում այն կարող է շարունակվել։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #1806
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերցրեցի Հարվարդը, ախպեր։

    Ուրեմն, գնացի մի հատ տեխնիկական ֆակուլտետ․ Harvard School of Engineering and Applied Sciences, որը մեր պոլիտեխնիկի համարժեքն ա էլի։
    Ստեղ էտ ֆակուլտետի բոլոր կուրսերի ցանկն ա։ ԱՆգլերեն լեզու ու ամերիկացի ժողովդրի պատմություն չգտա։

    Մի հատ էլ ասեցի MIT նայեմ, ճարտարապետականը նայեցի, ու էլի չգտա ոչ մի լեզվի կուրս, բայց կար գլոբալ ճարտարապետության պատմության կուրս, որը նորմալ ա։ Ու կա ներածական ճարտարապետության պատմություն, որը ընտրովի ա։
    Հարվարդի համար սխալ տեղ ես նայում։ Ասենք ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետն էլ հայերենի ու հայ ժող պատմության դասեր չի դասավանդում․ դրանք սովորաբար դասավանդվում են բանասիրական և պատմական ֆակուլտետների կողմից, իսկ քո կցածը Հարվարդի ճարտարագիտության դպրոցի առաջարկած դասերն էին մոտակա 4 տարիների ընթացքում։ Փոխարենը որ նայես բուն համալսարանի պահանջները , կտեսնես որ կան ընդհանւոր կրթության պահանջներ, և մասնագիտական կոնցենտրացիայի պահանջներ։ Դու փաստորեն ինժեներական կոնցենտրացիայի կուրսերն էիր մոտակա 4 տարիների ընթացքում նայել։

    MIT-ի մասով էլ հենց քո կցած էջի վերնամասում խովում ա General Institute Requirements-ի մասին, որոնց մեջ մտնում են communication ու Humanities, Arts, and Social Sciences պահանջներ էլ։ MIT-ին իրենց դասերը ունիթներով ա հաշվում, որոնք տարբերվում են համընդհանուր օգտագործվող քրեդիտ-ժամերից, բայց որ քանակով նայես, ընդհանուր բոլոր պահանջների մոտ 1/10 մասը ընդհանուր կրթության պահանջներ են, այսինքն մոտավորապես 3-4 առանձին բուհական դասին համարժեք մի բան։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեցի մի հատ էլ միջին կարգի անգլիական համալսարան նայեմ, վերցրեցի Քենթի բիոլոգիայի ֆակուլտետը։ Անգլերեն լեզու ու գրականություն ու Անգլիայի պատմություն չկա։

    Փոխարենը միջազգային ուսանողների համար լրացուցիցչ անգլերենի զարգացման ու աիադեմիական անգլերենի կուրսեր կան։ Բայց ոչ մի տեղ պարտադիր անգլերեն լեզու ու գրականություն չկա։
    ՄԹ-ի կրթական համակարգը տարբերվում ա աշխարհում մնացածներից․ հիմնականում համալսարանական կրթությունը 3 տարով ա, ինչը հիմնված ա նրա վրա, որ դիմորդները գալիս են A-levels-ից հետո (հիմնականում 18 տարեկանը լրացած)։ Կոպիտ ասած, ուրիշ տեղերի բուհական առաջին տարին ՄԹ-ում անցնում են դպրոցներում, իսկ բուն բուհերում անցնում են էն Հարվարդի մասնագիտական կոնցենտրացիայի համարժեքը։ Արտասահմանցի ուսանողներն էլ, նույնիսկ անգլալեզու երկրներից/կրթությամբ, սովորաբար պիտի մի ամբողջ նախապատրաստական տարի անցնեն մինչև համալսարանական կուրսը սկսելը։

  10. #1807
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, մայրենի լեզու չեն սովորեցնում, դա պահանջվում է ԲՈՒՀ ընդունվելիս, առանց դրա ԲՈՒՀ չես ընդունվի։ Գրել-կարդալ-խոսելը էն չի, ինչ շատերիս հասկացածով է, կամ էն ինչ որ անցնում էինք մեր չմո Պոլիտեխնիկում, այլ սովորեցնում են գիտական ու հետազոտական մակարդակի ուսումնասիրություններ գրել ու ճառաբանել ու մտածել։ Դրա անունը ոչ «Անգլերեն լեզու» է, ոչ էլ «Հայոց լեզու», դրա անունը «գրել» ա, «ճառել» ա ու «մտածել» ա։ Այսինքն Անգլերեն լեզու որպես այդպիսին դու անխտիր չես անցնում, անխտիր ու ակադեմիական մակարդակով անցնում ես միայն լեզվի ֆակուլտետում։ Եթե համաձայն չես, փաստ/հղում տուր, որ ասենք Ստենֆորդում «մայրենի լեզու» են սովորեցնում։
    Դրա համար էլ չակերտներով էի վերցրել․․․ մեր այս քննարկման սկզբից էլ համաձայնվեցի ուրիշ բանավիճողների հետ, որ դպրոցական մայրենի լեզուն բուհերում նորեն դասավանդելը ողջամիտ չի, բայց գրավոր-բանավոր հաղորդակցվելու լեզվական դասերը պետքական են, ի տարբերություն նրան, որ դու ասում էիր լավ կլիներ դպրոցներում դա անեին։ Հա, լավ կլիներ դպրոցներում էլ անեին, բայց դա հերիք չի։ Լեզուն գործիք ա․ մենք մտածում ենք բառերով, նախադասություններով, պարբերություններով և այլն․․․ ու ասենք մանկապարտեզում կարաս պլաստմասե գործիքներ տաս երեխաներին, դպրոցում էլ հետզետե ձեռքի իսկական գործիքներ տաս՝ թեթև-խաղալիքից մինչև իսկական ծանր, բայց այդ ձեռքի գործիքներով մի ամբողջ տուն կառուցելը, կամ թեկուզ տան տանիքը, տանջանք կլինի։ Իսկ բուհերում «տուն կառուցել» սովորելու համար արդեն պետք են էլեկտրական ու պնեվմատիկ գործիքներ, այլապես այդ խորությամբ ուսումնասիրությունների տակից դուրս չես գա, որտև քո ձեռքի չագուչը դրանց հաղթահարելու ճիշտ գործիքը չի։ Ու նաև ողջամիտ չի սպասել, որ դպրոցական տարիքի երեխան ընդունակ է ամբողջությամբ ընկալել/հմտություն ձեռք բերել power գործիքների օգտագործման մանրուքները։

    Վայթե Աթեիստն էր մի խոսք մեջբերել, որ մեր մոտ լավ մասնագետներ չեն պատրաստում, որտև լիքը ոլորտներում բանիմաց են պատրաստում, ոչ թե մի կոնկրետ ոլորտում խորացված մասնագետի։ Այս քննարկման տեսանկյունից ես այս կարծիքի հետ կտրականապես համաձայն չեմ, որտև լավ մասնագետների պատրաստելու մեջ ձախողման պատճառներից մեկն էլ այն է, որ դրա համար հարկավոր լեզվական մտածողություն չեն զարգացնում ուսանողների մոտ․ արդի մասնագիտություններում լավ մասնագետ դառնալու համար լեզվական իմացությունը դպրոցի տարիքում ձեռքբերածից բարձր մակարդակում խիստ անհրաժեշտություն է։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.11.2019, 15:45:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (08.11.2019), Գաղթական (08.11.2019)

  12. #1808
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլ Փաշինյանը կորուստներ է կրում...

    Այսօր, ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքից Վ. Սարգսյան փողոցի վրա տեղակայված ԱԳՆ գնալու պատրվակով Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների հետ և... կորցրեց։ Սա քեզ պետք չէր Նիկոլ ջան։

    Նախ նշեմ, որ պետք է ազնիվ լինել քաղաքացիների հանդեպ – ուզո՞ւմ էիր հանդիպել այդ երիտասարդներին, հենց այդպես էլ անեիր՝ ուղիղ գնայիր և հանդիպեիր, այլ ոչ թե այսպես, չէ՞ որ ակնհայտ էր և դու չէիր կարող դա չգիտակցել, որ, գնալով ԱԳՆ, դու հանդիպելու ես այդ երիտասարդներին։

    Կա, սակայն, կարևոր մեկ այլ պահ ևս – համենայն դեպս գոնե մի մասով հետ կանգնելով ազգային գաղափարների աջակցումից և փորձ կատարելով աջակցել «համամարդկային», բայց իրականում կանգնելով «կոսմոպոլիտ» և ժամանակի փորձությունը չանցած գաղափարների կողմը, հարգելի պարոն Փաշինյան, Դուք հիանալի առիթ եք տալիս ՈՉԻՆՉ ԱՍԵԼՈՒ ՉՈՒՆԵՑՈՂ ուժերին կանգնել ազգային դիրքերի վրա և հարվածել Ձեզ։

    Ամեն ինչից զատ, որի մասին այս օրերին շատ խոսեցի, սա նաև կոպիտ քաղաքական սխալ էր, ընդ որում այն կարող է շարունակվել։
    Լիոն ջան, բռնցքամարտի ռինգից դուրս հայհոյողը բռնցքամարտողներին չի «հարվածում», այլ առավելագույնը իր հաչոցով բռնցքամարտը ավելի զվարճալի է դարձնում։ Իսկ ազգային գաղափարներից առաջ կան մարդկային գաղափարներ, որոնք ավելի բարձր են, քան ազգայինը, որտև մենք նախ մարդ ենք, նոր հայ։ Իսկ եթե ինչ-որ հայ ուզում է ուրիշ մեկին զրկել մարդկային արժեքներից, ծածանելով «ազգային գաղափարների» դրոշը, ապա դա հայ կոչվելու իրավունք էլ չունի, որտև նախ մարդ չի։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.11.2019), Varzor (08.11.2019), Բարեկամ (08.11.2019), Տրիբուն (08.11.2019)

  14. #1809
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,089
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարվարդի համար սխալ տեղ ես նայում։ Ասենք ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետն էլ հայերենի ու հայ ժող պատմության դասեր չի դասավանդում․ դրանք սովորաբար դասավանդվում են բանասիրական և պատմական ֆակուլտետների կողմից, իսկ քո կցածը Հարվարդի ճարտարագիտության դպրոցի առաջարկած դասերն էին մոտակա 4 տարիների ընթացքում։ Փոխարենը որ նայես բուն համալսարանի պահանջները , կտեսնես որ կան ընդհանւոր կրթության պահանջներ, և մասնագիտական կոնցենտրացիայի պահանջներ։ Դու փաստորեն ինժեներական կոնցենտրացիայի կուրսերն էիր մոտակա 4 տարիների ընթացքում նայել։

    MIT-ի մասով էլ հենց քո կցած էջի վերնամասում խովում ա General Institute Requirements-ի մասին, որոնց մեջ մտնում են communication ու Humanities, Arts, and Social Sciences պահանջներ էլ։ MIT-ին իրենց դասերը ունիթներով ա հաշվում, որոնք տարբերվում են համընդհանուր օգտագործվող քրեդիտ-ժամերից, բայց որ քանակով նայես, ընդհանուր բոլոր պահանջների մոտ 1/10 մասը ընդհանուր կրթության պահանջներ են, այսինքն մոտավորապես 3-4 առանձին բուհական դասին համարժեք մի բան։



    ՄԹ-ի կրթական համակարգը տարբերվում ա աշխարհում մնացածներից․ հիմնականում համալսարանական կրթությունը 3 տարով ա, ինչը հիմնված ա նրա վրա, որ դիմորդները գալիս են A-levels-ից հետո (հիմնականում 18 տարեկանը լրացած)։ Կոպիտ ասած, ուրիշ տեղերի բուհական առաջին տարին ՄԹ-ում անցնում են դպրոցներում, իսկ բուն բուհերում անցնում են էն Հարվարդի մասնագիտական կոնցենտրացիայի համարժեքը։ Արտասահմանցի ուսանողներն էլ, նույնիսկ անգլալեզու երկրներից/կրթությամբ, սովորաբար պիտի մի ամբողջ նախապատրաստական տարի անցնեն մինչև համալսարանական կուրսը սկսելը։
    Ծլնգ, խասյաթիդ համաձայն սաղ խառնեցիր իրար: ՀՀ-ում հիմա օրենքով հայերենը պարտադիր ա բոլոդ մասմագիտությունների համար, նրառյալ ֆիզֆակը: Խնդիրը հենց դրանում ա, որ պարտադիր էլ չլինի:

    Բըլին, քո կարծիքոէ մենք ստեղ ասում ենք որ հայերենը բանասիրականից հանե՞ն՝ պատմությունն էլ պատմագիտականի՞ց:

    Ու ՀՀ-ում էլ դպրոցական կրթությունը 12 տարի ու հիմա ավարտում են 18 տարեկանում:

    Ամգլիայում էլ եթե ILTS-ի շեմը հաղթահարած արտասահմանցին ընդունվում ա ոչ մի զաստավիտով մի տարի անգլերեն չկա: Կա մի կամ կես սեմեստր, մաքս 10 կրեդիտ, Academic English Skills կամ նման մի բան:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.11.2019), Աթեիստ (08.11.2019), Շինարար (08.11.2019)

  16. #1810
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,776
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, բռնցքամարտի ռինգից դուրս հայհոյողը բռնցքամարտողներին չի «հարվածում», այլ առավելագույնը իր հաչոցով բռնցքամարտը ավելի զվարճալի է դարձնում։ Իսկ ազգային գաղափարներից առաջ կան մարդկային գաղափարներ, որոնք ավելի բարձր են, քան ազգայինը, որտև մենք նախ մարդ ենք, նոր հայ։ Իսկ եթե ինչ-որ հայ ուզում է ուրիշ մեկին զրկել մարդկային արժեքներից, ծածանելով «ազգային գաղափարների» դրոշը, ապա դա հայ կոչվելու իրավունք էլ չունի, որտև նախ մարդ չի։
    Սիրուն խոսքեր են՝ իսկ ավելի կոնկրե՞տ։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #1811
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, խասյաթիդ համաձայն սաղ խառնեցիր իրար: ՀՀ-ում հիմա օրենքով հայերենը պարտադիր ա բոլոդ մասմագիտությունների համար, նրառյալ ֆիզֆակը: Խնդիրը հենց դրանում ա, որ պարտադիր էլ չլինի:

    Բըլին, քո կարծիքոէ մենք ստեղ ասում ենք որ հայերենը բանասիրականից հանե՞ն՝ պատմությունն էլ պատմագիտականի՞ց:

    Ու ՀՀ-ում էլ դպրոցական կրթությունը 12 տարի ու հիմա ավարտում են 18 տարեկանում:

    Ամգլիայում էլ եթե ILTS-ի շեմը հաղթահարած արտասահմանցին ընդունվում ա ոչ մի զաստավիտով մի տարի անգլերեն չկա: Կա մի կամ կես սեմեստր, մաքս 10 կրեդիտ, Academic English Skills կամ նման մի բան:
    Տրիբուն ջան, դու ընդունակ ես ավելի լավ հայերեն կարդալ-հասկալուն, ես հավատում եմ քո ուժերին։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.11.2019)

  19. #1812
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,746
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս նշածս մասի հետ կատեգորիկ համաձայն չեմ։
    Դա հենց դպրոցի ֆունկցիան ա։ Բուհի ՄԻԱԿ խնդիրը, քաղաքացուն մասնագետ սարքելն ա։
    Ոչ մի կերպ չեմ, կարողանում էդ փիլիսոփայական դրույթը ընկալել։ Հենցհիմնական սխալներից մեկն էլ դա է, որ ուսանողին փորձում են դիտարկել որպես արդեն կայացած ու ձևավորված անձնավորություն, որին մնում է միայն մասնագետ դարձնել։ Ոնց որ կրթության մասին իմ ու քո ունեցած պատկերացումները ահագին տարբերվում են։ "Պետք գալու" տրամաբանությամբ շատ հեռու չենք գնա։ Հետո էլ կսկսեն այլ առարկաները հանել, հետո էլ կանցնեն դպրոցական առարկաներին ու տասնամյակներ անց կունունանք այն, ինչի մասին "երազում" ենք, եթե իհարկե այդքան ձգենք։
    Դպրոցում՝ երեխաներ ու պատանիներ են։ Քաղաքացիական հասունացումը մեծամասնության մոտ սկսվում է ուսանողական տարիքում։
    Կրթությունը մենակ չոր ու ցամաք մասնագիտական ու ակադեմիական ինֆորմացիայի յուրացումը չի։ հենց էդ մոտեցման պատճառով է, որ ունենում ենք շաբլոն ու նեղ մտածողությամբ շրջանավարտներ։

    Ու մասնագետ ԲՈՒՀ-ը չի սարքում։ Էդ սովետական, իրականությունից զուրկ կարծրատիպից չենք կարողանում հրաժարվել, քեզանից, որ չէի սպասում էդ միտքը։ Մասնագետ դարձնում է միայն աշխատանքային փորձը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (08.11.2019), Բարեկամ (08.11.2019)

  21. #1813
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,750
    Mentioned
    47 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուն խոսքեր են՝ իսկ ավելի կոնկրե՞տ։
    ավելի կոնկրետ ոչինչ-ասել-չունեցողներին՝ սիկտիր

    մարդկային արժեքների վերականգնամ ու խթանման ուղված քայլերին հանդիմանողներին՝ արթնացեք, մարդկային արժեքները հայ լինելուն ու ազգային գաղափարներին դեմ չեն կարող լինել

  22. #1814
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,746
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ ասած, ԿԳՍՄ-ն սաղ ճիշտ ա անում, մեր կրթությանն ու մշակույթին լուրջ փոփոխություններ ու զարգացում ա պետք, թե չէ մեկընդմիշտ մնալու ենք կլոուն Շարմազանովների արժեքային համակարգի տակ, որտեղ լեզուն, եկեղեցին ու աստվածը բերաններին սրիկաներն են իշխելու։
    Ապեր, ներող, բայց ոնց որ իրոք չես պատկերացնում, թե ԿԳՍՄ-ն իրականում ինչա անում։ Ես էլ չեմ պատկերացնում, ու դրա համար չեմ կարող ասել ճիշտա անում, թե չէ, մանավանդ որ այլ՝ բացասական ազդակներ եմ տեսնում։
    Միանշանակ ճիշտ ես՝ փոփոխություններ ու զարգացում է պետք։ Բայց արի փաստենք, որ ամեն մի փոփոխություն չի, որ զարգացում է բերում։ Կարող է լինել նաև հակառակը։ Մանավանդ, որ գործ ունես արդեն լավ փտած ու պեռաշկիանոցի մակարդակի համակարգի հետ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  23. #1815
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,776
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելի կոնկրետ ոչինչ-ասել-չունեցողներին՝ սիկտիր

    մարդկային արժեքների վերականգնամ ու խթանման ուղված քայլերին հանդիմանողներին՝ արթնացեք, մարդկային արժեքները հայ լինելուն ու ազգային գաղափարներին դեմ չեն կարող լինել
    Բան չջոգի, բայց իմ ասածը ոնց որ էդ չէր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 121 139-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •