Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք

User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 110 համարի արդյունքները՝ ընդհանուր 110 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #106
    քաղաքական հեռախոս Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Հասցե
    մոլորված
    Գրառումներ
    1,480
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ հասկանալի էր:
    Այսինքն այս պահին 70% տոկոսը ներդրված է մեր տնտեսության մեջ ու այսուհետ էդ ֆոնդի 70%_ը մեր պետությունն ա տնօրինելու, թե կառավարումը հանձնվելու է այլ հիմնադրամների?
    Ծլնգ լավ ընդունեցինք, որ շաաաատ վստահելի ձեռքերում են լինելու էդ գումարները, բաաայց հսկայական գումար պետությունը չի կարողանալու իր ներդրումների համար օգտագործել: Էդ նույնն ա, որ Պողոսի ֆինանսականը քաքի մեջ լինի ու վերջին կոպեկը տանի ամենավստահելի բանկում ավանդ դնի ինչ ա թե կարող ա մի 40 տարի հետո ավելի լավ լինի:ճճճ
    Հարցը էն ա, որ էդ փողերը պիտի մենք կառավարենք
    Բայց ինչի՞ ես է ուզում մենք կառավարենք։ Նայի, եթե շահութաբեր ներդնելու տեղ կա, ուրեմն փող էլ չունենաս, գնում ես վարկ ես վերցնում։ Ու այդ կուտակայինի փողերի հաշվին Հայաստան երկիրը էժան վարկ վերցնելու միջոց ա ձեռք բերում։ Իսկ եթե շահութաբեր չի ներդրումդ, ապա մարդկանց ապագա թոշակի ֆոնդը դրա մեջ չպիտի ներդնես։ Եթե այդ կուտակայինը չլիներ, մարդիկ այդ փողերը կամ պիտի իրենց վրա ծախսեին՝ նպաստելով տնտեսությանը, կամ դոշակի տակ պահեին։ Երկրին երկու դեպքում էլ շատ ավելի քիչ կհասներ, քան եթե այդ փողերից ահագին մաս ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու հնարավորություն ունենա։ Ու չէ, Պողոսի բերածդ օրինակը հեչ սազական չի այստեղ։ Ավելի լավ օրինակ կլիներ, որ Պողոսը իր ֆինանսական կայունության համար որոշ գումար հետ ա գցում (ասենք վաղը մյուս օրը գործից ա զրկվում, մեքենայի տակ ա ընկնում գործ անել չի կարում ու տենց), ու դրա մի մասը բանկում ա պահում, մի մասը ներդնում ա անշարժ գույքի մեջ, մի մասն էլ արժեթղթերի մեջ ա ներդնում։ Բանկում պահած փողը ժամանակի հետ արժեզրկվում ա ինֆլյացիայի հետևանքով ու երկարատև բանկում մեծ գումարներ պահելը անիմաստ ա։ Ու հիմա մարդիկ սև օրվա համար հետ են գցում, պետությունն էլ դրա կառավարումը հանձնում ա հմուտ ձեռքերի, մի մասից էլ օգտվում ա շահութաբեր ներդրումներ անելու համար։

    Իսկ փողերի մնացած մասը հավանաբար միջազգային արժեթղթերի մեջ է ներդրվում ու բարձր տոկոս ա հավաքում քանի տնտեսական բում ա աշխարհում (մի երեք տարի ա տարեկան 20% կարգի շահույթներ են արժեթղթերի շուկաներում)։ Ու այդ փողերի հաշվին էլ է Հայաստանի ռեյտինգներն ու տնտեսական ինդեքսները աճելու ու հետագայում վարկերի սպասարկման ծախսերը նվազելու։ Ու թեկուզ այս գումարները Հայաստանը կառավարեր, էլի ահագին մաս պիտի միջազգային արժեթղթերի մեջ ներդնեին, որ ի վերջո տակը բան մնար, ոչ թե փչվեր վերջանար ինֆլյացիայի հետևանքով։ Այսինքն էլի ահագին մաս Հայաստանից դուրս էր գալու։ Նենց որ Հայաստանը կառավարի թե ֆլան-ֆստանը այդքան էլ տարբերություն չի անում այդ տեսանկյունից։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 15.06.2018, 07:50:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.06.2018)

  3. #107
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    28
    Գրառումներ
    6,155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչի՞ ես է ուզում մենք կառավարենք։ Նայի, եթե շահութաբեր ներդնելու տեղ կա, ուրեմն փող էլ չունենաս, գնում ես վարկ ես վերցնում։ Ու այդ կուտակայինի փողերի հաշվին Հայաստան երկիրը էժան վարկ վերցնելու միջոց ա ձեռք բերում։ Իսկ եթե շահութաբեր չի ներդրումդ, ապա մարդկանց ապագա թոշակի ֆոնդը դրա մեջ չպիտի ներդնես։ Եթե այդ կուտակայինը չլիներ, մարդիկ այդ փողերը կամ պիտի իրենց վրա ծախսեին՝ նպաստելով տնտեսությանը, կամ դոշակի տակ պահեին։ Երկրին երկու դեպքում էլ շատ ավելի քիչ կհասներ, քան եթե այդ փողերից ահագին մաս ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու հնարավորություն ունենա։ Ու չէ, Պողոսի բերածդ օրինակը հեչ սազական չի այստեղ։ Ավելի լավ օրինակ կլիներ, որ Պողոսը իր ֆինանսական կայունության համար որոշ գումար հետ ա գցում (ասենք վաղը մյուս օրը գործից ա զրկվում, մեքենայի տակ ա ընկնում գործ անել չի կարում ու տենց), ու դրա մի մասը բանկում ա պահում, մի մասը ներդնում ա անշարժ գույքի մեջ, մի մասն էլ արժեթղթերի մեջ ա ներդնում։ Բանկում պահած փողը ժամանակի հետ արժեզրկվում ա ինֆլյացիայի հետևանքով ու երկարատև բանկում մեծ գումարներ պահելը անիմաստ ա։ Ու հիմա մարդիկ սև օրվա համար հետ են գցում, պետությունն էլ դրա կառավարումը հանձնում ա հմուտ ձեռքերի, մի մասից էլ օգտվում ա շահութաբեր ներդրումներ անելու համար։

    Իսկ փողերի մնացած մասը հավանաբար միջազգային արժեթղթերի մեջ է ներդրվում ու բարձր տոկոս ա հավաքում քանի տնտեսական բում ա աշխարհում (մի երեք տարի ա տարեկան 20% կարգի շահույթներ են արժեթղթերի շուկաներում)։ Ու այդ փողերի հաշվին էլ է Հայաստանի ռեյտինգներն ու տնտեսական ինդեքսները աճելու ու հետագայում վարկերի սպասարկման ծախսերը նվազելու։ Ու թեկուզ այս գումարները Հայաստանը կառավարեր, էլի ահագին մաս պիտի միջազգային արժեթղթերի մեջ ներդնեին, որ ի վերջո տակը բան մնար, ոչ թե փչվեր վերջանար ինֆլյացիայի հետևանքով։ Այսինքն էլի ահագին մաս Հայաստանից դուրս էր գալու։ Նենց որ Հայաստանը կառավարի թե ֆլան-ֆստանը այդքան էլ տարբերություն չի անում այդ տեսանկյունից։
    Ծլնգ, եթե քո տեղը տնտեսագետ լիներ կմտածեի կամ կայֆ ա բռնում կամ էլ իր ա մասնագիտությունից գլուխ չի հանում: Խուճուճ մուճուճ ճանապարհներով ինչ որ բան ես ուզում բացատրես, բայց չես կարողանում համոզես, թե ք...քի մեջ խրված երկիրը, ոնց կարա մեծ փող դուրս հանի, եթե էդ փողի կարիքն ինքն ունի ու էն էլ մի 40 տարով ու էն էլ հնարավորություն ունենա իր ա տված փողը պետք եղած ժամանակ ցածր տոկոսով հետ ուզի:
    40 տարի անց, թե ինչ կլինի էդ փողերի հետ էդ ոչ մեկ չի կարա ասի, չկա տենց մեկը ով կկարողանա հակառակը ապացուցի ու չեմ կարծում էդպիսի երկիր կա, որ տենց ռիսկի դիմեր:
    Ծլնգ Պողոսի պահը լրիվ տոչնի ա, որտև Հայաստանը հենց էդ Պողոսն ա ու ներկայումս գտնվելով ճահճի մեջ մտածում ա 40 տարի հետո էդ փողերը հետ կվերձնի ու մի քիչ լավ կլինի փոխանակ էդ փողը հիմա ուրիշ տարբեր ոլորտներում ներդնի ու իր ներկան լավացնի: Իսկ եթե ներկան լավ ա հետևաբար ապագայի լավ լինելու շանսերը շատ ավելի մեծ են:

  4. #108
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,258
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուտակայինի թեմայով արագ ասեմ, որ կուտակայինի օրենքը կարգավորում ա, թե որտեղ ինչքան կարան ներդնեն էտ ֆոնդերը։ Մնացած պահերով, թե ինչի կուտակային ու ինչով են էտ փողերը ավելի լավ այլ փողերից, երևի մի քանի օրից կգրեմ, հիմա մի քիչ զբաղված եմ։

    Հոդված 38. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների թույլատրելի ներդրումները


    1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում:

    2. Արտասահմանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

    1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) կամ Եվրոպական միության (այսուհետ` ԵՄ) անդամ պետությունների բանկային համակարգը վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.

    2) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների, ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում.

    3) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված արժեթղթերում.

    4) ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).

    5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

    3. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել՝

    1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը անվճարունակության (սնանկության) գործընթացում չէ,

    2) Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում,

    3) Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում,

    4) այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից,

    5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

    4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ՝ բանկերի՝ բանկային ավանդների մասով) և(կամ) դրանց թողարկած արժեթղթերի նկատմամբ նվազագույն չափանիշներ, որոնցում կարող են ներդրվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները:

    5. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ձևավորվել փոխառու միջոցների հաշվին, բացառությամբ եթե փոխառությունները ներգրավվել են մինչև 3 ամիս մարման ժամկետով, և տվյալ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչև 10 տոկոսի չափով, և եթե տվյալ փոխառությունների ներգրավման արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.06.2018)

  6. #109
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    13,258
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, եթե քո տեղը տնտեսագետ լիներ կմտածեի կամ կայֆ ա բռնում կամ էլ իր ա մասնագիտությունից գլուխ չի հանում: Խուճուճ մուճուճ ճանապարհներով ինչ որ բան ես ուզում բացատրես, բայց չես կարողանում համոզես, թե ք...քի մեջ խրված երկիրը, ոնց կարա մեծ փող դուրս հանի, եթե էդ փողի կարիքն ինքն ունի ու էն էլ մի 40 տարով ու էն էլ հնարավորություն ունենա իր ա տված փողը պետք եղած ժամանակ ցածր տոկոսով հետ ուզի:
    40 տարի անց, թե ինչ կլինի էդ փողերի հետ էդ ոչ մեկ չի կարա ասի, չկա տենց մեկը ով կկարողանա հակառակը ապացուցի ու չեմ կարծում էդպիսի երկիր կա, որ տենց ռիսկի դիմեր:
    Ծլնգ Պողոսի պահը լրիվ տոչնի ա, որտև Հայաստանը հենց էդ Պողոսն ա ու ներկայումս գտնվելով ճահճի մեջ մտածում ա 40 տարի հետո էդ փողերը հետ կվերձնի ու մի քիչ լավ կլինի փոխանակ էդ փողը հիմա ուրիշ տարբեր ոլորտներում ներդնի ու իր ներկան լավացնի: Իսկ եթե ներկան լավ ա հետևաբար ապագայի լավ լինելու շանսերը շատ ավելի մեծ են:
    Արի, ես մի երկու բառով փորձեմ պարզաբանել, պաժալիստա

    Մինչև բանը հասնի նրան, թե ով իրա փողը ոնց ծախսում կամ պիտի ծախսի, կարևոր նախ էս թոշակային ռեֆորմի փիլիսոփայությունը հասկանալ։

    Աշխարհում երկու տիպի թոշակային համակարգ կա․

    1) Սերունդների համերաշխության հիման վրա գործող, կամ այսպես կոչված Բիսմարկյան համակարգ: Էս էն ա, ինչ մինչև հիմա գործում էր, ու դեռ պիտի գործի Հայաստանում: Սրա էությունը կայանում ա նրանում, որ աշխատողները եկամուտ ստանալու ընթացքում կենսաթոշակային փոխանցումներ են անում բյուջե, իսկ թոշակառուները բյուջեից թոշակ են ստանում: Հետո աշխատողները հասնում են կենսաթոշակային տարիքի, ու արդեն իրանց ժամանակվա աշխատողները փոխանցումներ են անում, իսկ իրանք թոշակ են ստանում: Լավ մեխանիզմ ա ու շատ տարիներ աշխատել ա: Բայց մի 20-30 տարի առաջվանից սկսեցից պրոբլեմներ առաջ գալ երկու հիմնական պատճառներով (i) թոշակառուները սկսեցին ավեի երկար ապրել, քանի որ կյանքի տևողությունը երկարում ա, հետևապես ավելի երկար են իրանք թոշակ ստանալու; (ii) ծնելիություն սկսեց նվազել, հետևապես նոր աշխատողներն շուկա ավելի քիչ են մտնում, ու հետևապես կենսաթոշակային փոխանցումներ անողները քչանում են, մինչդեռ թոշակ ստացոները ավելանում են։ Համակրգը դառավ բեռ բոլորի համար, քանի որ կամ թոշակները պետք ա նվազեցնել, կամ հատկացումներ ավելացնել, կամ կենսաթոշակային տարիքը ավելացնել։ Հայաստանում սրան գումարած նաև կա արտագաղթի պրոբլեը։

    2) Կուտակային համակարգ։ Էս դեպքում աշխատող կուտակում ա իրա համար։ Կուտակումներ համավքում են հատուկ ֆոնդերում, որոնք պետության կողմից լիցենզավորված են նման կուտակումներ հավաքելու ու կուտակածը ներդնելու։ Քանի որ ահռելի գումարներ են հավաքվում, էս ֆոնդերը պիտի լինեն պրոֆեսիոնալ ֆոնդեր, որ կարողանան էտ միջոցները կառավարել։ Հիմա հարց ա առաջանում, իսկ ինչի դու ինքդ չորոշես, ոնց կառավարես քո միջոցները։ Ասենք, կուտակային պարտադիր փոխանցման փոխարեն, բանկում կուտակային հաշիվ բացես, քո համար, երբ ուզում ես փոխանցես, տոկոս ստանաս, կամ բաժնետոմսեր առնես, կամ անշարժ գույք, և այլն։ Ասեմ խի․ պետությունը քեզ չի վստահում։ Նախ, մեկը կարող ա կամավոր խնայում ա ապագայի համար, մյուսը չի խնայում։ Էտ չխնայողը վաղը էլի դառնալու ա բեռ պետության համար, քանի որ չեն թողնի, որ ինքը սովից մեռնի։ Երկրորդ, խնայողությունները ճիշտ կառավարելու համար պետք են գիտելիքներ, որը ոչ բոլորը ունեն, ու մասնագիտացված ֆոնդը հաստատ ավելի լավ կկառավարի, քան անհատը։ Երրորդ, ոչ մեկը քեզ չի ասում դու մի խնայի ու մի կառավարի քո սեփական միջոցները։ Բայց դրան զուգահեռ, մի պուճուր մաս էլ քո աշխատավրքից տուր թող ուրիշները անեն, որ հազար տոկոս վստահ լինենք, որ դու առանց փողի չես մնա ծերության ընթացքում։

    Հաջորդ խնդիրը․ ի՞նչ օգուտ մեր երկրին էտ փողերից։ Ուրեմն, օրենքի հոդված 39-ը, այլ սահմանափակումներ հետ մեկտեղ սահմանում ա, որ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող՝ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը»։ Այսինքն, 60%-ը պիտի դրամային ակտիվներում ներդրվի։ Իսկ դրամային ակտիվներ կան միայն ՀՀ-ում, ուրիշ ոչ մի տեղ։ Հետևապես էս փողերի առնվազն 60%-ը ներդրվում Հայաստանում։ Էս փողերը, տենց շատ ու մի տեղ կուտակված, մեծ քանակությամբ լիկվիդայնություն ա շուկայում, որը նշանակում ա, որ տոկոսները կիջնեն, որը նշանակում ա տնտեսությանը օգուտ, որը նշանակում ա, որ համ պտությունը կարա ավելի էժան ու ազագային արժույթով պարտք վերցնի, համ բիզնեսը կարա էժան վարկեր վերցնեի, համ մենք կարանք էժան վարկեր ակնկալենք, և այլն։ Չեմ ասում վաղվանից, քանի որ էս ահագին երկար պրոցես ա, ու գործոններից մենակ մեկն ա, բայց հաստատ ինքը տնտեսությանն ավելի մեծ օգուտ կարա տա, քան եթե մենք էտ 2.5%-ը ուղղեինք ընթացիկ ծախսերին։

    Վերջում, ինչ կլինի եթե էս ֆոնդերի փողը կորի - սենց պարզ ձևակերպենք հարցը։ Ուրեմն, պետությունը նախ 74 թվից հետո ծնված վարձու աշխատողների ու անհատ ձեռներեցների սաղ հատկացումները երաշխավորում ա հարյուր տոկոսով, պլյուս տարեկան ինֆլյացիան։ Երկրորդ, եթե հանկարծ նենց ճգնաժամ լինի, որ էս կարգի մեծ ֆոնդերը սկսեն վարի գնալ, ուրեմն վիճակն ընդհանուր առմամբ էնքան վատ ա, որ էական չի, թե փողերդ որտեղ ես պահել, բանկում, ֆոնդում, արժեթղթերում, թե տատիկի կրծքկալում։

    Ամփոփենք, ապեր - ինձ թվում ա էս ռեֆորմը Հայաստանում այլընտրանք չունի ու պետք ա մինչև վերջ տարվի։

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (21.06.2018), Lion (21.06.2018), Sagittarius (22.06.2018), Աթեիստ (22.06.2018), Ներսես_AM (20.06.2018), Վիշապ (20.06.2018)

  8. #110

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (22.06.2018), Տրիբուն (22.06.2018)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •