User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Կարող է՞ պատահի մեզ հետևում են

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարող է՞ պատահի մեզ հետևում են

    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ մի պահից հեռախոսները սկսել են մեզ ավելի լավ հասկանալ:
    Google-ը արդեն մի տառից գուշակում ա հարցումներս: YouTube-ը բոլորից լավ գիտի իմ երաժտական ճաշակը, և ամեն անգամ հատուկ ինձ համար ստեղծում է փլեյլսիտ ըստ տրամադրության՝ ինձ հաճելի երգերով (չնայած, որ երգերից շատերը հանարավոր ա առաջին անգամ եմ լսում): Facebook-ը արդեն գիտի ում գրառումներն են ինձ հաճելի, ում լողազգեստով նկարները, որ թերթի որ նորությունը... ու նենց ա անում, որ ես հանկարծ դրանք բաց չթողնեմ:
    Ընդհանրապես ինտերնետը ջանք ու եռանդ չի խնայում, մեզ դուր գալու համար: Ինքը ուշադիր հետևում ա մեր շարժումներին, ձեռքերին, աչքերին: Ու եթե հանկարծ թեկուզ մի անգամ փորձես հեատքրքրվել ծխելը թարգելու պրոցեսով, ինտերնետը կսկսի անհանգստանալ. Ամեն քայլափոխի կբերի գովազդային բաններներ՝ «ինչպես շատ արագ թարգել ծխելը», կամ՝ «5 միջոց ծխելը արագ թարգելու համար», կամ նույնիսկ մոտիվացնող «ինչպիսին կլինի քո օրգանիզմը ծխելը թարգելուց հետո» : Ինտերնետը գիտի ինչպես մեզ մոտիվացնել:

    Էս մտքերն էկան էն բանից հետո երբ Մամային հարցերեցի կոկորդս ցավում ա ինչ անեմ, ու ինքը պատասխանեց, որ՝ «Հիմար, որ էս ցրտին Սևանում չլողանայիր, հիմա կոկորդդ չէր ցավի»: Իսկ երբ նույնը հարցրեցի Siri-ին, նա օրիորդական գեղեցիկ ձայնով ինձ ինչ որ դեղի անուն շշնջած, ապա քարտեզի վրա ցույց տվեց իմ գտնվելու վայրին ամենամոտ դեղատունը:


    Մոտենում են էն ժամանակները, երբ արհեստական բանականությունը սկսելու է մեր մասին մասին ավելի շատ հոգ տանել, քան բոլոր մյուսները

    Իհարկե ամեն բան շատ հարմար ու գեղեցիկ է:
    Հազարավոր հավելվածներ ու սարքեր հենց նախատեսված են մեր շարժումները, ձայնն ու անգամ հայացքը ճանաչելու, մեր մասին էդ ամբողջ ինֆոն մշակելու, հետևություններ անելու ու արդյունքը մեզ (կամ նաև ուրիշներին) մատուցելու:

    Էս ամենը ճիշտա՝ կոմֆորտա:

    Բայց ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր ազատությունը չի սահմանափակվում սրանով:
    Ով երբ ուզենա կարող է, համապատասխան հավելվածերն օգտագործելու դեպքում, տեսնել, թե մենք հիմա որտեղ ենք ու ինչ ենք անում:

    Բանը հասել է անգամ նրան, որ մեր սեփական տան մեջ մեր հեռուստացույցը կարող է մեր խոսքը ձայնագրել, որ պատկերացում կազմի մեր նախասիրությունների մասին ու հետևություններ անի դրանից:

    Ի՞նչ կարծիքներ կան:
    Անհանգստանալու պատճառներ կա՞ն, թե՞ ամեն ինչ հիանալի է:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (12.06.2018), Sambitbaba (12.06.2018), Գիտունիկ (08.11.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ամեն բան շատ հարմար ու գեղեցիկ է:
    Հազարավոր հավելվածներ ու սարքեր հենց նախատեսված են մեր շարժումները, ձայնն ու անգամ հայացքը ճանաչելու, մեր մասին էդ ամբողջ ինֆոն մշակելու, հետևություններ անելու ու արդյունքը մեզ (կամ նաև ուրիշներին) մատուցելու:

    Էս ամենը ճիշտա՝ կոմֆորտա:

    Բայց ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր ազատությունը չի սահմանափակվում սրանով:
    Ով երբ ուզենա կարող է, համապատասխան հավելվածերն օգտագործելու դեպքում, տեսնել, թե մենք հիմա որտեղ ենք ու ինչ ենք անում:

    Բանը հասել է անգամ նրան, որ մեր սեփական տան մեջ մեր հեռուստացույցը կարող է մեր խոսքը ձայնագրել, որ պատկերացում կազմի մեր նախասիրությունների մասին ու հետևություններ անի դրանից:

    Ի՞նչ կարծիքներ կան:
    Անհանգստանալու պատճառներ կա՞ն, թե՞ ամեն ինչ հիանալի է:
    Ինձ թվում է, թե ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ ես որոնում. տագնա՞պ, թե հանգստությու՞ն, թե՞ էլի չգիտեմ ինչ:
    Իհարկե, կարելի է համարել, որ քեզ հետևում են (Օրուլեի ականջը կանչի), պատուհանից դուրս նետել հեռուստացույցդ ու փոշեծծիչդ, փակվել մութ պահարանի մեջ ու մտածել, որ հիմա ապահով ես:
    Իսկ ի՞նչ, եթե այս աշխարհում շատ ավելի կարևոր բաներ կան, և այդ ամբողջ հարմարավետությունը քեզ տրված է նրա համար, որ այլևս դադարես մտածել առօրեականի մասին ու կենտրոնանաս ավելի կարևորի վրա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.06.2018), Աթեիստ (12.06.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում ես էլ էի վատանում սենց բաներից։ Ասենք մեկ էլ ֆեյսբուքում հայտնվում են նենց բաների ռեկլամներ, որ մի քանի օր առաջ գուգլել ես։ Գուգլով մեյլ գրելիս ավտոմատ պատասխան ա առաջարկվում։ Ֆեյսբուքը նկարներում մարդկանց ավտոմատ թեգ ա անում։ Սփոթիֆայը քո սիրած երգերն ա նվագում և այլն։
    Բայց երբ մի քիչ սկսեցի հասկանալ, թե էս տեխնոլոգիաները ոնց են աշխատում, սկսեցի կայֆ բռնել։

    Հիմա իմ նկարների վրա ֆեյսբուքն ավտոմատ ախպորս ա թեգ անում, ֆեյսբուքի ֆիդում լգբտ անձանց համար հոգեբանական ծառայության ռեկլամներ են հայտնվում, գուգլը որպես տան հասցե Կոպենհագենում նախկին գործիս տեղի հասցեն ա ճանաչում, յություբը պոպսա երգեր ա առաջարկում, որոնք երբեք չեմ լսի։

    Կարծում եմ՝ ընդհանրապես լավ միտք ա նենց անելը, որ տեխնոլոգիան մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2018), Sambitbaba (12.06.2018), Աթեիստ (12.06.2018), Գիտունիկ (08.11.2018)

  7. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես դեմ չեմ որ ինձ հետևեն, քանի դեռ դա պտի օգտագործեմ իմ համար, ոչ թե իմ դեմ։
    Էսօր գուգլը լիքը բան անում ա իմ դեմ։

    Էս թեմայով լիքը արտահայտվել եմ։ Հիշեցնեմ «I, robot» ֆիլմը։ Ֆիլմում պատմում են, որ ռոբոտները մարդկանց անվտագության մասին մտածելով նկատում են, որ մարդուն ամենաշատը հենց մարդն ա վնասում, ու դրա համար որոշում են բոլորին ազատազրկել։

    էսօր գուգլը իմ «անվտագության» համար չի թողնում մեյլով ուղարկեմ էն ֆորմատները, որոնք «կարան նաև վիրուս լինեն», այսինքն եթե ուրիշ մեյլերը ստուգում են, ու վիրուս լինելու դեպքում արգելում, ապա gmail-ը հենց սկզբից ա դեմն առնում։ Նույնն էլ գուգլի բռաուզերը՝ քրոմը։ Հիմա արդեն ունի ներկառուցված անտիվիրուս, ինչը տեսականորեն պտի նշանակեր, որ գոնե մենակ վիրուսների քաշելը կարգելի, բայց նույնիսկ ոչ վիրուս քաշելը շատ դեպքերում նենց մեծ խնդիր ա սարքում (էլի որտև «կարա վիրուս լինի»), որ ամեն մարդ չի կարա քաշի։
    Ու սաղ արվում ա մեր «անվտանգության» համար։

    Ես որևէ կերպ չեմ կարա gmail-ին ապացուցեմ, որ իրանից ավելի լավ եմ հասկանում, ու ինչ որ կերպ անջատեմ «պարանոյիկ» ռեժիմը։

    Վատն էն ա, որ լիքը մարդկանց (այդ թվում մասնագետ), դուր ա գալիս, որ գուգլն իրանց փոխարեն որոշում ա կայացնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (08.11.2018)

  9. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    բարի գալուստ Big Data-ի աշխարհ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2018), LisBeth (13.06.2018), StrangeLittleGirl (13.06.2018)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցի, որ մի երկու տարի առաջ էս թեմայով բլոգումս գրառում էի արել:

    Դրա համար հեչ չեմ սիրում, երբ կոմպի դիմաց եմ լինում, ու մերոնցից մեկը պահի տակ խնդրում ա իր համար ինչ-որ բան որոնել գուգլով, որովհետև զուտ մի անգամ ինձ չհետաքրքրող, ինձ չվերաբերող ինչ-որ բան որոնելու հետևանքով Գուգլը որոշելու ա, որ ես դրանով հետաքրքրված եմ, ու հետո կսկսի ամեն տեղ դրա հետ կապված գովազդներ, հայտարարություններ ու նման բաներ խցկել, զզվացնել: Փաստորեն, ստացվում ա, որ մի անգամ քեզ հետ կապ չունեցող ինչ-որ բան որոնելով` կրակն ես ընկնում անորոշ ժամանակով : Սրա մասին էնքան եմ խոսել, որ երբ տղաս հանկարծ ինչ-որ հարց ա տալիս, չեմ իմանում, ասում եմ` հեսա կորոնեմ, արդեն ինքն ա ասում` բայց տենց Գուգլը չի մտածի՞, թե դա քեզ հետաքրքրում ա, ու անընդհատ դրա մասին բաներ բերի կոմպիդ մեջ: Արդեն ինքն էլ ա սկսել դրա մասին մտածել :

    Խանութում քարտով բան ես առնում, մինչև խանութից հասնում ես տուն, արդեն այցելածդ բոլոր կայքերում դրա հետ կապված գովազդներ ես տեսնում: Մի երկու տարի առաջ էլ ինտերնետում մի ժակետ էի տեսել, հավանել, որոշել էի առնել, բայց դեռ հետաձգում էի, ընդամենը որոնում անելով գտել էի էդ ժակետը, ուրիշ ոչ մի բան չեմ արել դրա հետ կապված: Բայց էդ օրվանից հետո էդ ժակետը ամեն տեղ աչքս էր խոթվում: Հատկապես ֆեյսբուքը բառացիորեն զզվացրեց-թողեց. ամեն օր լրահոսում բերում էր էդ ժակետը, տակը գրած. «Դեռ չե՞ս կողմնորոշվել», հաջորդ անգամ` «դեռ չե՞ս ուզում գնել», հետո` «դու դեռ մտածու՞մ ես»: Մի խոսքով` էնքան զզվցրեց, վերջը առա, որ գլուխս ազատեմ: Ճիշտ ա, սենց թե նենց պիտի առնեի, ուղղակի տենց ավելի շուտ առա:

    Չգիտեմ, մի կողմից, իհարկե, լավ ա, հարմար ա, որ քեզ հաճախ ցույց ա տալիս հենց քեզ հետաքրքրող, քեզ վերաբերող բաները, մյուս կողմից էլ էն միտքը, որ մեզ հետևում են, բնականաբար, կաշկանդում ա ու անազատության զգացողություն ա առաջացնում: Ուղղակի երևի պիտի արդեն ընդունենք սա որպես էսօրվա կյանքի արդեն անխուսափելի ու անդարձելի իրողություն ու փորձենք հնարավորինս ի շահ մեզ օգտագործել ու ուղղորդել էդ երևույթը:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.06.2018, 07:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմֆորտի, կյանքը հեշտացնելու, մեզ հետևելու մասին նշեցիք, բայց մի երրորդ ոչ պակաս լուրջ պրոբլեմ կա էս ամեն ինչի մեջ։

    ֆիլտր–պղպջակ էֆեկտը․
    https://en.wikipedia.org/wiki/Filter_bubble

    ֆիլտր–պղպջակը ինտելեկտուալ մեկուսացումն ա, որն առաջանում էն պատճառով, որ google–ը, facebook-ը և այլն, հասկանալով քո ճաշակը, հետաքրքրություններն ու քաղաքական և այլն հայացքները, սկսում են ըստ էդ նախընտրությունների քոնթենթ հրամցնել, արդյունքում ավելի ու ավելի ես մեկուսանում քո միջավայրի մեջ։ Ասենք եթե քաղաքական աջ հայացքներ ունես, քեզ քաղաքական աջ հայացքներ արտահայտող հոդվածներ ա դեմ տալիս, եթե էսինչ երգիչներին ես սիրում, էդ երգիչների ու էդ ոճի երգեր ա առաջարկում, արդյունքում կտրվում ես այլ ոճերից և այլն։ ՈՒ հետո զարմանում ես թե ո՞նց եղավ, որ Տրամպը դառավ ԱՄՆ նախագահ, եթե շուրջդ բոլորը Հիլարիի ֆանատ էին։

    Էն որ Ֆբ–ում մեկ էլ հայտարարում եք է․ «ով հոմոֆոբ ա ջննջվեք ընկերներիս մեջից», «ով ռաբիզ ա սիրում ինքնամաքրվեք», «ով դեմ ա պարտադիր կուտակայինին, ձեններդ չլսեմ» և այլն, տենց գիտեք թույն սկզբունքային եք, բայց էդպիսով ձեզ շրջապատում եք միայն ձեր նման մտածողների հայելիով ու ավելի ու ավելի եք մեկուսացնում ձեզ աշխարհից, ձեզնից տարբերվողներից ու բացառում եք հակադիր կարծիք ունեցողների միջև երկխոսության հնարավորությունը։

    Մի խոսքով, google–ը, facebook–ը, spotify–ը ու մյուսները էդ ամենը կազմակերպում են ձեր փոխարեն, թողնելով ձեզ ձեր հարմարավետ պղպջակում

    TED Talk էս թեմայով․
    https://www.ted.com/talks/eli_parise...filter_bubbles
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2018), LisBeth (13.06.2018), StrangeLittleGirl (13.06.2018), Աթեիստ (13.06.2018), Գաղթական (13.06.2018), Հայկօ (13.06.2018), Ներսես_AM (13.06.2018), Ուլուանա (13.06.2018)

  14. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշեցի, որ մի երկու տարի առաջ էս թեմայով բլոգումս գրառում էի արել:

    Դրա համար հեչ չեմ սիրում, երբ կոմպի դիմաց եմ լինում, ու մերոնցից մեկը պահի տակ խնդրում ա իր համար ինչ-որ բան որոնել գուգլով, որովհետև զուտ մի անգամ ինձ չհետաքրքրող, ինձ չվերաբերող ինչ-որ բան որոնելու հետևանքով Գուգլը որոշելու ա, որ ես դրանով հետաքրքրված եմ, ու հետո կսկսի ամեն տեղ դրա հետ կապված գովազդներ, հայտարարություններ ու նման բաներ խցկել, զզվացնել: Փաստորեն, ստացվում ա, որ մի անգամ քեզ հետ կապ չունեցող ինչ-որ բան որոնելով` կրակն ես ընկնում անորոշ ժամանակով : Սրա մասին էնքան եմ խոսել, որ երբ տղաս հանկարծ ինչ-որ հարց ա տալիս, չեմ իմանում, ասում եմ` հեսա կորոնեմ, արդեն ինքն ա ասում` բայց տենց Գուգլը չի մտածի՞, թե դա քեզ հետաքրքրում ա, ու անընդհատ դրա մասին բաներ բերի կոմպիդ մեջ: Արդեն ինքն էլ ա սկսել դրա մասին մտածել :
    Սրա շատ պարզ լուծում կա․ ցանկացած բրոուզեր ունի private browsing/Incognito mode, որի դեպքում տարբեր համակարգերում լոգին ինֆոն ու քուքի–մուքիները չեն օգտագործվում, այսինքն՝ գուգլ որոնումդ չի կապվի քո անձնական հաշվին։ Բայց, սա չի ապահովում կատարյալ անոնիմություն, նենց որ պետական հեղաշրջում կամ էդ կարգի հույժ գաղտնի գործողություններ անելուց հույս չի կարելի դենել incognito mode–ի վրա, տենց խնդիրների համար այլ գործիքներ կան, բայց քո խնդրի տիպի առօրյա հարցերի համար incognito mode–ը բավարար ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.06.2018), Ծլնգ (13.06.2018)

  16. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոմֆորտի, կյանքը հեշտացնելու, մեզ հետևելու մասին նշեցիք, բայց մի երրորդ ոչ պակաս լուրջ պրոբլեմ կա էս ամեն ինչի մեջ։

    ֆիլտր–պղպջակ էֆեկտը․
    https://en.wikipedia.org/wiki/Filter_bubble

    ֆիլտր–պղպջակը ինտելեկտուալ մեկուսացումն ա, որն առաջանում էն պատճառով, որ google–ը, facebook-ը և այլն, հասկանալով քո ճաշակը, հետաքրքրություններն ու քաղաքական և այլն հայացքները, սկսում են ըստ էդ նախընտրությունների քոնթենթ հրամցնել, արդյունքում ավելի ու ավելի ես մեկուսանում քո միջավայրի մեջ։ Ասենք եթե քաղաքական աջ հայացքներ ունես, քեզ քաղաքական աջ հայացքներ արտահայտող հոդվածներ ա դեմ տալիս, եթե էսինչ երգիչներին ես սիրում, էդ երգիչների ու էդ ոճի երգեր ա առաջարկում, արդյունքում կտրվում ես այլ ոճերից և այլն։ ՈՒ հետո զարմանում ես թե ո՞նց եղավ, որ Տրամպը դառավ ԱՄՆ նախագահ, եթե շուրջդ բոլորը Հիլարիի ֆանատ էին։

    Էն որ Ֆբ–ում մեկ էլ հայտարարում եք է․ «ով հոմոֆոբ ա ջննջվեք ընկերներիս մեջից», «ով ռաբիզ ա սիրում ինքնամաքրվեք», «ով դեմ ա պարտադիր կուտակայինին, ձեններդ չլսեմ» և այլն, տենց գիտեք թույն սկզբունքային եք, բայց էդպիսով ձեզ շրջապատում եք միայն ձեր նման մտածողների հայելիով ու ավելի ու ավելի եք մեկուսացնում ձեզ աշխարհից, ձեզնից տարբերվողներից ու բացառում եք հակադիր կարծիք ունեցողների միջև երկխոսության հնարավորությունը։

    Մի խոսքով, google–ը, facebook–ը, spotify–ը ու մյուսները էդ ամենը կազմակերպում են ձեր փոխարեն, թողնելով ձեզ ձեր հարմարավետ պղպջակում

    TED Talk էս թեմայով․
    https://www.ted.com/talks/eli_parise...filter_bubbles
    Վաբշե առողջ բան ա ընկերների միջից հոմոֆոբներին ու ֆաշիստներին վերացնելը։ Էն իմաստով ա առողջ, որ ֆեյսբուքն անձնական տարածք ա, ու չես ուզենա ամեն վայրկյան քեզ ներվայնացնող նյութ կարդալ։ Եթե ուզում ես տեսնել աշխարհում ինչ կա֊չկա, կարաս հանգիստ մտնես ասենք ֆաշիստ կուսակցության էջ, բոլ֊բոլ պոստերն ու քոմենթները կարդաս, ու սիրտդ կհովանա։

    Բայց ընդհանրապես էս պղպջակները լավ էլ բախվում են, հատկապես երբ մի echo chamber֊ը հագնում ա մյուսին։ Ու ստեղ ամենատխուրն էն ա, որ էդ օնլայն պատերազմները չեն նպաստում, որ մարդը կարծիքն ու մոտեցումները փոխի։ Նենց որ երևի լավ ա մարդ ա մեր պղպջակում խախանդ ապրելը, իսկ եթե ուզում ես հոմոֆոբին խելքի բերել, գնա հետը սուրճ խմելու, ոչ թե ֆեյսբուքում պատերազմելու։

    Նոր զգացի, որ երկրորդ դեմքով եմ գրել։ Արշակ, քեզ նկատի չունեմ, վերացական երկրորդ դեմք ա

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.06.2018), Նաիրուհի (13.06.2018)

  18. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա շատ պարզ լուծում կա․ ցանկացած բրոուզեր ունի private browsing/Incognito mode, որի դեպքում տարբեր համակարգերում լոգին ինֆոն ու քուքի–մուքիները չեն օգտագործվում, այսինքն՝ գուգլ որոնումդ չի կապվի քո անձնական հաշվին։ Բայց, սա չի ապահովում կատարյալ անոնիմություն, նենց որ պետական հեղաշրջում կամ էդ կարգի հույժ գաղտնի գործողություններ անելուց հույս չի կարելի դենել incognito mode–ի վրա, տենց խնդիրների համար այլ գործիքներ կան, բայց քո խնդրի տիպի առօրյա հարցերի համար incognito mode–ը բավարար ա։
    Հա, գիտեմ, արդեն վաղուց տենց էլ անում եմ ինձ չհետաքրքրող բաները որոնելիս: Ուղղակի մեկ-մեկ պահի տակ մոռանում եմ էդ հնարավորության մասին :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երեխեք... Adblock, private browsing, tor (հեղաշրջումների համար )... ու ձեր բոլոր խնդիրները լուծվում են։ Ոչ էլ հիշում եմ վերջին անգամ երբ եմ ինտերնետում գովազդ տեսել, հլը մի հատ էլ իմ որոնումների հաշվին լինի։ ՖԲ-ի պակասն էլ ա օգնում, ինչպես նաև smart speaker չունենալը...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.06.2018), Mr. Annoying (13.06.2018), Արշակ (13.06.2018)

  21. #12
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբում ես էլ էի վատանում սենց բաներից։ Ասենք մեկ էլ ֆեյսբուքում հայտնվում են նենց բաների ռեկլամներ, որ մի քանի օր առաջ գուգլել ես։ Գուգլով մեյլ գրելիս ավտոմատ պատասխան ա առաջարկվում։ Ֆեյսբուքը նկարներում մարդկանց ավտոմատ թեգ ա անում։ Սփոթիֆայը քո սիրած երգերն ա նվագում և այլն։
    Բայց երբ մի քիչ սկսեցի հասկանալ, թե էս տեխնոլոգիաները ոնց են աշխատում, սկսեցի կայֆ բռնել։

    Հիմա իմ նկարների վրա ֆեյսբուքն ավտոմատ ախպորս ա թեգ անում, ֆեյսբուքի ֆիդում լգբտ անձանց համար հոգեբանական ծառայության ռեկլամներ են հայտնվում, գուգլը որպես տան հասցե Կոպենհագենում նախկին գործիս տեղի հասցեն ա ճանաչում, յություբը պոպսա երգեր ա առաջարկում, որոնք երբեք չեմ լսի։

    Կարծում եմ՝ ընդհանրապես լավ միտք ա նենց անելը, որ տեխնոլոգիան մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։
    Տեխնոլոգիան կարդում ա, որ պետք ա մեզ ծառայի ու lur zptum. Իսկ եթե առանց կատակի, անկախ ամեն ինչից բոլոր ժամանակներում էլ մարդկանց հետևել են(սովետի ժամանակների ականջ դնող հարևանների մասին բալլադները վկա) ու եթե անգամ էս ամենը մեզ հետևելու համար ա, ավելի լավ չի, որ գոնե մենք էլ դրանից շահենք հանձինս կոմֆորտի: Ու ընդհանրապես, էս մասին դեռ դպրոցում Ազիմովի ռոբոտների շարքը կարդալուց էի մտածում, առանց պատկերացնելու, որ հաստատուն գնում եմ իր նկարագրած աշխարհի առաջին փուլում ապրելու: Էնտեղ էնքան հավես ա տված արհեստական բանականություն-մարդ փոխհարաբերությունները, ռոբոտների հոգեբան անգամ կա (սՌտիկ): Բավական ա հետևել ռոբոտոտեխնիկայի երեք օրենքներին ու լիքը խնդիրներից կարելի ա խուսափել:

  22. #13
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք... Adblock, private browsing, tor (հեղաշրջումների համար )... ու ձեր բոլոր խնդիրները լուծվում են։ Ոչ էլ հիշում եմ վերջին անգամ երբ եմ ինտերնետում գովազդ տեսել, հլը մի հատ էլ իմ որոնումների հաշվին լինի։ ՖԲ-ի պակասն էլ ա օգնում, ինչպես նաև smart speaker չունենալը...
    Adblock-ն ու tor-ը հազար տարվա ընկեր են, բայց private browusing չեմ մտաբերում, որ ծանոթ լինենք, երկու բառով կպատմե՞ս, թե՞ անգյալությունս հաղթահարեմ, գուգլեմ:

  23. #14
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Adblock-ն ու tor-ը հազար տարվա ընկեր են, բայց private browusing չեմ մտաբերում, որ ծանոթ լինենք, երկու բառով կպատմե՞ս, թե՞ անգյալությունս հաղթահարեմ, գուգլեմ:
    Բրաուզերների «private» պատուհանների մեջ որոնումներ անել և այլն... Արշակը սրա մասին արդեն նշել էր։ Ասենք եթե գուգլիդ մեյլը բացած ա բրաուզերի մեջ, ապա կողքի թաբի մեջ եթե գուգլով բան որոնես դա կցվելու ա մեյլիդ որպես քո մասին հավելյալ տեղեկություն։ Այս օրերին իմ գրեթե ամբողջ ոչ-թորային բրաուզինգս փրայվեթ ա։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (13.06.2018)

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեխնոլոգիան կարդում ա, որ պետք ա մեզ ծառայի ու lur zptum. Իսկ եթե առանց կատակի, անկախ ամեն ինչից բոլոր ժամանակներում էլ մարդկանց հետևել են(սովետի ժամանակների ականջ դնող հարևանների մասին բալլադները վկա) ու եթե անգամ էս ամենը մեզ հետևելու համար ա, ավելի լավ չի, որ գոնե մենք էլ դրանից շահենք հանձինս կոմֆորտի: Ու ընդհանրապես, էս մասին դեռ դպրոցում Ազիմովի ռոբոտների շարքը կարդալուց էի մտածում, առանց պատկերացնելու, որ հաստատուն գնում եմ իր նկարագրած աշխարհի առաջին փուլում ապրելու: Էնտեղ էնքան հավես ա տված արհեստական բանականություն-մարդ փոխհարաբերությունները, ռոբոտների հոգեբան անգամ կա (սՌտիկ): Բավական ա հետևել ռոբոտոտեխնիկայի երեք օրենքներին ու լիքը խնդիրներից կարելի ա խուսափել:
    Հիմա իրականում մեզ հետևելու տարբերակներն ավելի շատ են, ու մենք են էդ ինֆորմացիան տրամադրում։ Անկեղծ ասած ես չգիտեմ կոմֆորտը որտեղ ա, երբ սփոթիֆայն իմ փոխարեն որոշում ա ինչ լսեմ։ Դրա համար հրաժարվեցի բաժանորդագրությունից։ Ես հիմա երաժշտություն առնում եմ մենակ երաժշտական խանութներից վինիլ սկավառակի տեսքով։ Դե թող գլուխ ջարդեն ու մտածեն իմ կոմֆորտի մասին, երբ գաղափար չունեն, թե ինչ երաժշտություն եմ լսում։ Ու շարքը կարելի ա շարունակել։ Իրոք չեմ հասկանում, թե ոնց կարա էս ամեն ինչը ոմանց համար կոմֆորտ լինի։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտեղի՞ց կարող ենք գնել
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 30
    Վերջինը: 20.02.2019, 22:15
  2. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  3. կարող ես նաեւ խմել
    Հեղինակ՝ Բաքոսուհի, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 19.07.2010, 08:21
  4. օգնեք եթե կարող եք
    Հեղինակ՝ Lyonik, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.11.2009, 23:31
  5. Ես հորինել իսկապես չեմ կարող…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 03.09.2008, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •