Ես անկեղծորեն հավատում եմ, որ որևէ լեզվի թարգմանություն կատարելիս թարգմանիչը պետք ա նույնքան լավ տիրապետի այդ լեզվին, որքան գրողը օրիգինալի լեզվին է տիրապետում: Բայց ուզում եմ ռիսկի դիմել ու անգլերեն թարգմանել Մաթևոսյանին: Եթե արդյունքից գոհանամ, անպայման կկապվեմ իր ընտանիքի հետ, ու կփորձեմ հրատարակելու իրավունք ձեռք բերել, բայց առայժմ ուղղակի ինքս ինձ համար բզբում եմ: Ուզում եմ մի հատված դնել, որը ես թարգմանել եմ ու հետո անգլերենի լեզվակրի հետ հղկել, բացատրել որտեղ ինչ է ուզում ասել ու փորձել հասկանալ՝ ոնց գրել անգլերեն, որ հնարավորինս պահպանենք Մաթևոսյանի շունչը: Սա դեռ շատ նախնական սևագիր հատված է, բայց կոնկրետ այս գործի թարգմանության վրա եմ հիմա բզբզում, որովհետև թեզիս մեջ քննարկում եմ գործը, իսկ կոնկրետ էս հատվածը օգտագործում եմ որպես բնաբան: Կխնդրեմ խորհուրդներ, թերությունների մատնանշում: Ամբողջական գործը չեմ դնի էստեղ, բայց ընթացքում, որոշ խնդրահրույց պարբերություններ կդնեմ: Հիմա հատվածը, շատ կարճ ա, որովհետև զուտ թեզիս բնաբանն ա՝
Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնենք աշխարհի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյուղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։
Հրանտ Մաթևոսյան, «Ծաղրածուների մեր տոհմը»
We are in the village; we are within our clan. And the clansmen are clowns; each of them can make a village laugh. And when all the clansmen gather in one place our power to cause laughter grows the way that the power of a hundred soldiers stamping their feet separately would grow if a hundred soldiers stamp together as a troop. Surely, with our clan we can make all the villages of the world laugh. Surely, our laughter should now be echoing around the walls of the village like a thunderstorm.
Hrant Matevosyan, Our Clan of Clowns
Էջանիշներ