Բյուր ջան, արի դեռ այստեղ նայի, էս երկու օրը գրառումները կտեղափոխեմ Չուկի ասած թեման։
Բյուր ջան, արի դեռ այստեղ նայի, էս երկու օրը գրառումները կտեղափոխեմ Չուկի ասած թեման։
Ո՞վ կբացատրի.
Մեկ այլ թեմայում տուրիզմի ու պարսիկների մասին զրույցից սենց հարց ծնվեց.
Շատ պարսիկներ ավանդույթ էին դարձրել իրենց Նովրուզը նշել Հայաստանում, առաջին հերթին՝ Անդիի համերգի ու անարգել խմիչքի առկայության խաթր:
Բայց մի տեղ աչքովս հոդված էր ընկել, որ վերջին շրջանում ավելի շատ պարսիկներ սկսել են Վրաստան մեկնել Նովրուզի:
Հարց.
Հայաստանն ինչ որ քայլեր ձեռնարկումա՞ պարսիկ զբոսաշրջիկների էս հոսքը դեպի իր կողմը պահելու (էդ օրերին հատուկ միջոցառումներ, զեղչեր պարսիկների համար, թռուցիկներ, գովազդ, Իրանի հայկական համայնքի օգտագործում, թարգմանիչներ և այլն), թե՞ էշ մի սատկի գարուն կգա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ես չեմ լսել, որ էդ օրը մերոնք պարսիկների համար զեղչեր կամ նմանատիպ միջոցառումներ անեն: Հակառակը ազգովի փնթփնթում ենք, որ սաղ քաղաքը պարսիկա:
Ո՞վ կբացատրի. (*)
Էս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն իրենից ի՞նչ է ներկայացնում:
Հա հանդիպումա, բայց ժամանակ չի լինում խորանալու..
ՈՒ, ամենակարևորը, մեր օգուտը ո՞րն է դրանից:
Հ.Գ. Բայց հլա վառեք` գագաթնաժողովի շրջանակներում հայերը ԱԱ չեմպիոններին կանչեն բերեն Երևանի մեջտեղը խայտառակ անեն )))
*
Նոր հասկացա, թե @Ծլնգ ՈՒստեն խի էր կռիվ տալիս ))) (**)
Մարդը խնդրել էր «Ո՞վ կբացատրի.» ձևաչափը պահել, ես էլ պահում էի.
Հետո մտնում տեսնում, որ գրածիս տակ ավելացելա «Վերջին խմբագրող` Ծլնգ»
Այ մարդ ընչի՞ համար..
կամ «ընդհանուր ձևաչափ»-ը ո՞ր ցավսա..
Բայց ասում էի` լավ, հո պատմություն չե՞մ սարքի:
Մեկ էլ մի օր ինքը նամակ գրեց, թե խնդրում եմ «Ո՞վ կբացատրի»-ն սկզբում ու միանգամից տարբերվող դնես..
ՈՒ պարզվեց, որ ի նկատի ունի` թավատառ, որի էֆեկտներից ես ըսկի խաբար էլ չէի` օգտագործելով Թափաթոք ))
Մի խոսքով ասածս ինչ էր.
Ծլնգ ջան, քանի կոմպի մոտ եմ, կայնի թավատառ դնեմ, որ չմտածես )))
**
Այ մարդ, էս Ծլնգին նամակ դառավ ))
«ՈՒստա» քեզ աչքիս սազումա` երկրորդ անգամ եմ քեզ տենց դիմում:
Բայց որ դուրդ չգա` կասես ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Որ չթագավորեիր, ոչ էլ մտնելու էի տեսնեի․․․ էդ անտերը ով երբ հասնում Ծլնգ ա դագավորում, լրիվ ակումբի թագավորման վիճակագրության մաման ծլնգացնում եք համ էլ հիմա ինչ-ոնց ուզում ես դիր, մեկ ա խմբագրելու հնարավորություն էլ չունեմ արդեն ու ուզում ես ուստա ասա, ուզում ես՝ լյուբիտել, մեկ ա դրանից մալյառությանս կվալիֆիկացիան ոչ ավելանում ա, ոչ էլ պակասում
Կարճ, էդ ֆրանկոֆոնիայի միությունը ֆրանսալեզու երկրների համախմբում ա, ովքեր ունեն ֆրանսիայի հետ որոշ միասնական պատմություն (օրինակ վախտին կոլոնիզացվել են, կամ լիքը ֆրանկախոս բնակիչներ ունեն, ու ֆրանսիայի հետ դրա պատճառով սերտ կապերի մեջ են եղել)։ Ու սրանք ինչքան գիտեմ երկու տարին մեկ հավաքվում են, որ մի երկու կում պիվա իրար հետ խմեն, բան, յանի մենք իրար հեռու բարեկամներ ենք, մեկ-մեկ իրար ջան-ջիգյար ասենք ու իրար ձեն լսենք։ Հիմա ոնց ա եղել, հայերն էլ են իրենց ֆրանկոֆոնիայի մեջ կարծում, ու եսիմ երբվանից այդ միության անդամ ենք։ Դե հիմա էլ կանչել ենք մեր մոտ այդ «family reunion»-ի։ Թե չէ բան էլ չի, ուղղակի մի սուրու երկրների պատվիրակություններ են գալու, իրար ձեռք սեղմեն, Ծիծեռնակաբերդ գնան, նկարվեն աջ ու ձախ, վերջում էլ ասեն՝ հայերի խորովածը համով ա, բայց աղը շատ ա, ու ցրվեն տներով։
Գաղթական (16.07.2018)
Էնքան էլ չէ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կազմում մենակ նախկին գաղութները չեն, որ անհասկանալի լինի Հայաստանի մասնակցությունը։ Դրանց թվում են նաև պետություններ, որտեղ ֆրանսիական մշակույթը սիրում են (կարդալ՝ Ֆրանսիան մեծ ազդեցություն ունի) ու որտեղ դպրոցներում բավական ուժեղ կերպով ֆրանսերենը դասավանդվում ա որպես օտար լեզու (հաճախ անգլերենին հավասար, երբեմն՝ անգլերենից առաջ)։
Կարծում եմ՝ էս կազմակերպությունը գործում ա որպես անգլո-ամերիկյան մշակույթին, իրա գործունեությունն էլ՝ ֆրանկոֆոնիայի տարածումը, դրա մի մաս ա կազմում։
Հայաստանում Ֆրանսիան բավական մեծ ազդեցություն ունի, չնայած որ շատ բաներ մակերեսորեն չենք տեսնում։ Մասնավորապես, ամեն տարի լիքը փող ա ծախսվում Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման վրա։ Էդ հոսանքի տակ նույնիսկ լիքը չափահասներ են գնում ֆրանսերեն սովորելու (դրանցից մեկը ես էի ): Ամեն տարի Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր են անցկացվում, որոնք մշակութային միջոցառումների հսկայական շարք են (ու ահագին հավես են ու մատչելի)։ Կարծեմ նույնիսկ մարզերում են ֆրանկոֆոնիայի տարածման համար որոշակի միջոցներ ձեռնարկվում։
Գաղթական (16.07.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
իիիի... բա չամաչի՞ր, մալյառ կա, ուստա էլ կասին
Ժողովուրդ էս Նիկոլի ասած անցումային դատավարությունը(կոնկրետ բառը էս պահին լավ չեմ հիշում, չեմ ուզում գնամ վիդեոն նորից քրքրեմ) ի՞նչ բույս ա։
Ներսես_AM (18.08.2018)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե հա, դրա համար էլ գրեցի՝ վախենալույա - եթե կարծում ես ինձ հեշտ է վախեցնելը, սխալվում ես
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ծլնգ (19.08.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ