280000 գրանցված աշխատող ծնվել ա 1974 թվից հետո:
280000 գրանցված աշխատող ծնվել ա 1974 թվից հետո:
Նախագահական երկրներում նախագահին ընտրում է ժողովուրդը, ինչը պառլամենտից զատ պաշտոն է։ Պառլամենտականում՝ պառլամենտն ու վարչապետը նույն քաղաքական ուժի կողմից են ղեկավարվում, իսկ նախագահը /միապետը ինչ-որ տեղ ապահովում է ղեկավարության շարունակականություն, օրինակ պառլամենտական ընտրությունների քարկապ ընկնելու դեպքում քաղաքական ուժերի միջև մեդիատոր է հանդիսանում․․․ մոտավորապես ոնցոր հեղափոխության ժամանակ կողմերին Արմեն Սարգսյանը փորձում էր մի սեղանի շուրջ բերել։
StrangeLittleGirl (17.06.2018), Տրիբուն (17.06.2018)
Նախագահականում էլ սաղից վեր հենց նախագահն ա ու ինքը գործադիրի ղեկավարը չի, էլի պետության գլուխն ա, բայց մեծ լիազորություններով, քանի որ առաջնային մանդատ ունի` ընտրվել ա ժողովրդի կողմից:
Էս օրինաչափությունից երկու բացառություն կա, որը ես գիտեմ:
ԱՄն, որտեղ նախագահը համ էլ գործադիրի ղեկավարն ա:
ՀԱՀ-ը ու Բոթսվանան, որտեղ պառլամենտական մեծամասնության ընտրած վարչապետ/նախագահը համ էլ պետության գլուխն ա:
Հիմա, դու ուզում ես, որ մեր մոտ Բոթսվանայի պես լինի: Իսկ մենք` Իտալիայի ու Գերմանիայի` իրա պիվով, պիզայով ու մերսեդեսով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ո՞վ կբացատրի․․․ դոն պեպոն ո՞վ ա
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.06.2018, 20:29: Պատճառ: ընդհանուր ձևաչափի բերելու համար
Life (18.06.2018)
Չէ, ապեր, իրոք խնդիր կա: Տես, ի սկզբանե, որպես կանոն եղել է կամ մաքուր պառլամենտական համակարգը, օրինակ՝ Մեծ Բրիտանիա, կամ մաքուր նախագահականը, օրինակ՝ Ֆրանսիա: Հետագայում որոշ երկրներ ինչ-ինչ ամենատարբեր պատճառներով այդ մաքուր համակարգերից այս կամ այն չափի քայլ են արել դեպի մյուս համակարգ ու ստացվել է, օրինակ, ինչպես Գերմանիայում կամ Իտալիայում, երբ կամ պառլամենտն է իր վարչապետով թուլացել և ծնվել է թույլ նախագահը, կամ ուժեղ նախագահն է թուլացել և ծնվել է, ինչպես մեր դեպքում, ուժեղ վարչապետը: Սա, կարծես, իբրիդային, անցումնային մի վիճակ է և, որպես հետևանք, ավելի կենսունակ է ավելի պարզ համակարգը:
Մեր դեպքում վերևում ասված ինչ-ինչ պատճառը, պարզ է, Սերժ Սարգսյանի ձգտումն էր պահպանել իր իշխանությունը և արդյունքում մենք ունեցանք այս հիմա սահմանադրությունը: Հինը միանշանակ լավն էր, նույնիսկ իր թերություններով և, ուղղելով դրանք, մենք հիանալի իրավական փաստաթուղթ կունենայինք: Չարվեց, պարզ է ինչու:
Հիմա մեր դեպքում վստահ պնդում եմ որպես իրավաբան՝ նախագահի պաշտոնը այս տեսքով բառիս բուն իմաստով ավելորդ է և պետք է ուղղակի լիներ ուժեղ վարչապետ և վերջ, թեև ավելի լավ կլիներ, որ մենք, ինչպես Ֆրանսիայի պարագայում, ունենայինք այն հին տիպի լիազորություններով նախագահ, ինչն ունեինք, պարզ է, մի քանի թերություններ ուղղելով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.06.2018, 20:31: Պատճառ: տեղափոխելուց հետո տրամաբանական կապը ապահովելու համար
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (17.06.2018)
Ընդհանրապես սահմանադրական միապետությունները որպես դեմոկրատիայի րինակ ահագին բարեհաջող գործող համակարգ ա, ոնց նայում ես՝ չնայած ահռելի մեծ ծախսերին և այլն: Էդ առումով, երևի նախագահի հակակշիռը ոչ միամետական համակարգերում իրոք անհրաժեշտ ա, ավելի քիչ ծախսատար քան միապետ պահելը, բայց պիտի նենց նախագահ ունենալ, որ հարցեր չարառաջացնի իր նախագահ լինելը, ինչ-որ իրոք անվերապահ հեղինակություններ:
StrangeLittleGirl (17.06.2018)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ