StrangeLittleGirl-ի խոսքերից
Օվերդոզ ջան, էս քո գրածին անդրադառնալուց առաջ մի հատ բան պատմեմ։
2020-ի նոյեմբերից հետո Դանիայի հայերով նամակ էինք գրել ն*կոլի հրաժարականը պահանջող։ Նամակը լիքը տեղերում տարածվեց։ Մեկ էլ ֆեյսբուքում մի հատ աղջիկ մտավ ու գրեց թե բա ինչ եք սփյուռքում նստած Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվում, գնացեք, Հայաստանում ապրեք, էդքան անհանգստացած եք։ Մտա էդ աղջկա պրոֆիլ ու երկու բան տեսա.
1. Էդ աղջիկն ինքը Դանիայում էր ապրում
2. Էջը ողողված էր ն*կոլի նկարներով ու քարոզչական նյութերով
Հիմա խնդիրը նրանում ա, որ երբ դրսում ապրողը մեկի հայացքներին նման բան ա ասում, ասում ենք հա ու ջան, իսկ երբ հակառակը՝ միանգամից տաք տեղից ինչեր ես ասում։ Սա թե՜ նիկոլականների, թե՜ ընդդիմության կողմնակիցների կողմից եմ նկատել։ Կարծում եմ՝ դա կործանարար ու ահագին վտանգավոր ա։ Ոնց որ սփյուռքում, նենց էլ Հայաստանում կան բոլոր տեսակի մարդիկ։ 2018-ին շամպայն բացողների հետ կային նաև Սերժի հրաժարականից անհանգստացածներ, 2022-ին էլ կան դիմադրության շարժմանն ամեն կերպ աջակցողներ ու նախկինաֆոբիա ունեցողներ (ընդ որում, էնպիսիք, որոնք նախկինների ժամանակ սկի Հայաստանում չեն էլ ապրել)։ Բայց սա չի հարցի էական կողմը։ Հարցի էական կողմն էն ա, որ մենք ուզու՞մ ենք սփյուռքին ՀՀ տարածքի հայերի հետ որպես մի ամբողջություն ընկալել, թե՞ չէ։ Եթե հա, ուրեմն պիտի էնտեղից եկող ամեն կարծիք հանդուրժելի լինի, իսկ բանավեճը երբեք չմտնի «դու քո փափուկ տեղից» դաշտ։ Եթե չէ, ուրեմն ցանկացած կարծիք պիտի անհանդուրժելի լինի՝ անկախ նրանից դա համապատասխանում ա մեր քաղաքական տեսանկյունին, թե չէ։
Իսկ «տաք տեղի» պահով էլ, թե ով ա պատերազմում կռվելու, ով չէ։ Հենց հիմա ՀՀ-ում ապրող մարդիկ էլ կան, որոնց նեղ շրջապատում պատերազմին մասնակից ոչ ոք չկա։ Իսկ ես իմ «տաք տեղը» նստած պատերազմում կռված հարազատ ախպեր, ազգականներ ու ընկերներ ունեմ։ Ուզում եմ ասել՝ անգամ դա միանշանակ չի։
Ի դեպ, Վիշապի արտահայտած մտքերի հետ էլ համաձայն չեմ, չնայած չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Էդ բոլոր մտքերին կարելի ա հակադարձել փաստարկներով, «դու տաք տեղում ես նստած» փաստարկների կարիք չկա։
Հ.Գ. խոսքերի մասին պատասխանատու լինելու պահով համաձայն եմ։ Սերժ Թանկյանի վերջին հոդվածը վկա։ Իհարկե ինքն իրավունք ունի ինչ ուզում ա, ասի, բայց լավ կլինի մտածի, թե իրա ասածների իրական հետևանքներն ինչ կարա լինի։
Հ.Հ.Գ. Իսկ Հայաստան-սփյուռք տարանջատման գործին Թուրքիան ա լծված։ Իրանց ձեռնտու ա ինչքան մեծ լինի պառակտումը ու չլինի համագործակցություն, էնքան սփյուռքն իր նպատակներին չի հասնի, Հայաստանն էլ հեշտ կլինի կուլ տալը։
Էջանիշներ