"Ո՞վ կբացատրի․․․" թեման էի փնտրում, էն էլ պարզվեց ՝ արդեն այնտեղ եմ
Տարածված միտում կա անվավեր ճանաչելու այն մարդկանց քաղաքական դիրքորոշումը կամ կարծիքը (երբ, իհարկե, այն չի համընկնում չեղարկողի սեփական դիրքորոշման կամ կարծիքի հետ), ովքեր չեն ապրում և/կամ չեն պատրաստվում ապրելու Հայաստանում։ Անվավեր են հայտարարվում հետևյալ փաստարկներով․ ա) դու կաշվիդ վրա չես զգալու քո առաջարկների հետևանքները, դրա համար էլ կարող ես օդում կրակել մեծ-մեծ; բ) քեզ ինչ, մենք ինչ ուզում ենք և ինչ ընտրում ենք՝ ապրողը մենք ենք՝ ճիշտն էլ, սխալն էլ, դու ընդհանրապես իրավունք չունես մեր կյանքի վրա անմիջական ազդող բաներին խառնվելու։
Ո՞վ կբացատրի, որքանո՞վ են հիմնավորված և/կամ արդարացի նման միտումները։
Էջանիշներ