Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
"Ո՞վ կբացատրի․․․" թեման էի փնտրում, էն էլ պարզվեց ՝ արդեն այնտեղ եմ

Տարածված միտում կա անվավեր ճանաչելու այն մարդկանց քաղաքական դիրքորոշումը կամ կարծիքը (երբ, իհարկե, այն չի համընկնում չեղարկողի սեփական դիրքորոշման կամ կարծիքի հետ), ովքեր չեն ապրում և/կամ չեն պատրաստվում ապրելու Հայաստանում։ Անվավեր են հայտարարվում հետևյալ փաստարկներով․ ա) դու կաշվիդ վրա չես զգալու քո առաջարկների հետևանքները, դրա համար էլ կարող ես օդում կրակել մեծ-մեծ; բ) քեզ ինչ, մենք ինչ ուզում ենք և ինչ ընտրում ենք՝ ապրողը մենք ենք՝ ճիշտն էլ, սխալն էլ, դու ընդհանրապես իրավունք չունես մեր կյանքի վրա անմիջական ազդող բաներին խառնվելու։

Ո՞վ կբացատրի, որքանո՞վ են հիմնավորված և/կամ արդարացի նման միտումները։
Ոչ թե կարծիքն է անվավեր ճանաչվում, այլ նման կարծիք հայտնելու բարոյական իրավունքը։ Պատկերացրու, մեկը թեմա բացի քո ինտիմ կյանքի մասին, սկսեն քննարկել, կարծիքներ հայտնել "օբյեկտիվ իրականության" մասին։ Հիմա երկրի ներքին հարցերն էլ որոշ մարդկանց համար բավական զգայուն թեմա է, որը օտարներին չի վերաբերվում։