Դե որ օրենքի հոդվածը չկա, էլ ո՞նց է անօրինական :Ճ
Կեղծ լուրեր տարածելը քրեականացնելը բարդ խնդիր չի, դրա առաջացրած վնասն էլ կարելի է առարկայացնել մոտավորապես էնպես, ոնց ասենք օդը կեղտոտելը: ՈՒղղակի ոնց օդը կեղտոտելու դեմ, էդպես էլ կեղծ լուրեր տարածելու դեմ ՀՀ օրենսդրությունում մինչև օրս մարդավարի ձևակերպումներ, կարգեր ու հոդվածներ վայթե ոչ քննարկվել են, ոչ էլ ընդունվել են, եթե սխալվում եմ, ուղղեք։
Ինձ թվում է, էսքան ժամանակ Օրենսդիրը ինչ հիմարությունով ու շոուներով ասես զբաղվել է, բացի իրենց գործը անելուց, դրա համար էլ իրականում ապուշ վիճակ ա, ու քանի բուն ՔՕ հոդվածը չեն հրապարակել, ապա ես կարող եմ հանգիստ կասկածել, որ ձերբակալությունը ապօրինի է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով (որը թարսի պես ՀՀ ՔՕ-ն նախատեսել է)։
Էջանիշներ