Շվեյցարիան ի՞նչ լեզվով գրեմ որ երևա։ Հա, կա պետության գլուխ, բայց դա հենց կառավարությունն ա։
Պառլամենտական երկրներում պետության գլխի կարևոր տարբերությունը վարչապետից իր անկուսակցականության մեջ է։ Նախագահական կամ կիսանախագահական համարգերից բացի, որտեղ սովորաբար կա շատ խիստ իշխանությունների տարանջատում խորհրդարանի և նախագահի/գործադիրի միջև, իմ իմացած բոլոր ոչ-բոթսվանայական համակարգերում պետության գլուխը ոչ-կուսակցական է ու այսպիսով իրապես ներկայացնում է ամբողջ բնակչությունը, ի տարբերություն կառավարությանը/վարչապետին, որոնք փաստացի ընտրվել են կուսակցական պլատֆորմայի հիման վրա։ Իմ աչքին սա ահագին կարևոր է, թեև էլի ցերեմոնիալ է շատը։
Իմ իմանալաով միակ ոչ-ցերեմոնիալ դերը, որ մեր նախագահը կրում է, դա սահմանադրության 138 հոդվածով ամրապնդված իրավասություններն են․ ժամանակավորապես նշանակել այլապես ԱԺ-ի կողմից նշականվող պաշտոնյաների (դատական բարձրագույն խորհրդի անդամներ, գլխավոր դատախազ, մարդու իրավունքների պաշտպան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, հաշվեքննիչ պալատի անդամներ, կենտրոնական բանկի խորհուրդի անդամներ), եթե ԱԺ-ն 3 ամսում անկարող է եղել դրանց նշանակել։ Այսիսնք ԱԺ-ում լուրջ քարկապից ազատվելու հնարավորություն է ընձեռնում նախագահի պաշտոնը։ Սա կուսակցական վարչապետի ձեռքում թողնելոը կհակասեր իշխանությունների տարանջատմանը։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
հա դե բնականաբար ունիկալ ա, ոչ պակաս քան ԱՄՆ-ն քո ասելով (չնայած մի տեղ ուղղել էի, որ ԱՄՆ-ի տիպի համակարգեր շատ երկրներում կան), բայց եվրոպայում է ու պառլամենտական, նենց որ «ոչ մի եվրոպական երկրում․․․» ձևակերպմանը ամեն դեպքում հակասում ա․․․ համ էլ լավ շոկոլադ ունեն
Հ․Գ․
Ի դեպ շվեյցարական համակարգը նաև ուսուցողական ա այն իմաստով, որ այդպիսի կոնֆիգուրացիան հնարավոր ա դարձնում այն փաստը, որ կառավարությունը կուսակցական չի․․․
Ո՞վ կբացատրի, ինչ և ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը ասելով՝
«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (20.06.2018)
Վիշապ (20.06.2018)
Վիշապ (20.06.2018)
Ո՞վ կբացատրի ինձ էդ կենսաթոշակայինը... մմմմ, էդ ֆոնդերն ի՞նչ ներդրումներ են անելու, ի՞նչ պլաններ ունեն։
Ասեմ՝ ինչու հիշեցի։ Դանիայում կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են անում Կոպենհագենից Օրհուս կամուրջ կառուցելու մեջ, նոր լուրերով կարդացի։ Ու ընդհանրապես ֆոնդերը սենց ընդհանուր բարիքի համար նախատեսված բաների մեջ են ներդրում անում, իսկ պռավալի դեպքում պետությունը երաշխավոր ա։ Հայաստանու՞մ էլ ա տենց, թե՞ ուրիշ։
Սենց թեմա ունենք՝ https://www.akumb.am/showthread.php/65141
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
StrangeLittleGirl (26.06.2018), Ծլնգ (26.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ