Թեման նախատեսված է ակումբցիներին քաղաքականության մասին հարցերով դիմելու համար։ Հաճախ է լինում, երբ մարդիկ խուսափում են մտնել քաղաքական քննարկումների մեջ ինչ-ինչ բաներ չիմանալու կամ չհասկանալու պատճառով։ Այստեղ կարող ենք միմյանց օգնել հասկանալ քաղաքականության հետ կապված շատ ու շատ հարցեր, և ինչո՞ւ ոչ՝ կրթել միմյանց այդ բնագավառում։
Որոշակի խաղային շունչ մտցնելու համար, եկեք պայմանավորվենք բոլոր հարցադրող գրառումները սկսել Ո՞վ կբացատրի․․․ բառերով, ինչը նաև կհեշտացնի հարցերով գրառումները տարանջատել պատասխաններից։ Այսինքն հետևենք հետևյալ ձևաչափին․
Առավել արդյունավետության համար, հորդորում եմ հարց տվողներին փորձել առավելագույնս հստակ ու պարզ ներկայացնել հարցը, իսկ պատասխան տվողներին՝ փորձել պատասխանը գրել «սովորական մահկանացուներին հասկանալի լեզվով»՝ զերծ մնալով նեղ օգտագործման ժարգոնից, ինչպես նաև հարցին պատասխանել ուղիղ և սեղմ բացատրություններով։ Եկեք նաև փորձենք թեման պահել հենց հարցուպատասխանի համար․ եթե կցանկանաք անել որևէ պատասխանը մեկնաբանող գրառում, որը սակայն չի լինի տրված հարցին ուղիղ պատասխան, խնդրում եմ զրույցը շարունակել «թեմայից դուրս» թեմայում։Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։
Էջանիշներ