User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Ո՞վ կբացատրի․ քաղաքական հարցուպատասխան

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ո՞վ կբացատրի․ քաղաքական հարցուպատասխան

    Թեման նախատեսված է ակումբցիներին քաղաքականության մասին հարցերով դիմելու համար։ Հաճախ է լինում, երբ մարդիկ խուսափում են մտնել քաղաքական քննարկումների մեջ ինչ-ինչ բաներ չիմանալու կամ չհասկանալու պատճառով։ Այստեղ կարող ենք միմյանց օգնել հասկանալ քաղաքականության հետ կապված շատ ու շատ հարցեր, և ինչո՞ւ ոչ՝ կրթել միմյանց այդ բնագավառում։

    Որոշակի խաղային շունչ մտցնելու համար, եկեք պայմանավորվենք բոլոր հարցադրող գրառումները սկսել Ո՞վ կբացատրի․․․ բառերով, ինչը նաև կհեշտացնի հարցերով գրառումները տարանջատել պատասխաններից։ Այսինքն հետևենք հետևյալ ձևաչափին․

    Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։
    Առավել արդյունավետության համար, հորդորում եմ հարց տվողներին փորձել առավելագույնս հստակ ու պարզ ներկայացնել հարցը, իսկ պատասխան տվողներին՝ փորձել պատասխանը գրել «սովորական մահկանացուներին հասկանալի լեզվով»՝ զերծ մնալով նեղ օգտագործման ժարգոնից, ինչպես նաև հարցին պատասխանել ուղիղ և սեղմ բացատրություններով։ Եկեք նաև փորձենք թեման պահել հենց հարցուպատասխանի համար․ եթե կցանկանաք անել որևէ պատասխանը մեկնաբանող գրառում, որը սակայն չի լինի տրված հարցին ուղիղ պատասխան, խնդրում եմ զրույցը շարունակել «թեմայից դուրս» թեմայում։

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2018), boooooooom (11.06.2018), Gayl (10.06.2018), Mr. Annoying (10.06.2018), Sambitbaba (10.06.2018), Smokie (11.06.2018), StrangeLittleGirl (10.06.2018), Արշակ (10.06.2018), Գաղթական (10.06.2018), Ուլուանա (11.06.2018)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։

  4. #3
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,550
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։
    Ցերեմոնիալ բնույթ է կրում:
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։
    Որ «պետության գլուխ», head of state, լինի։ Պառլեմենտական սահմանդրության պայմաններում, եթե միապետություն չի, որտեղ ավտոմատ head of state կա, ասենք Դանիայում, ՄԹ-ում, Իսպանիայում, և այլն, սահմանադրությունը նախատեսում ա էս պաշտոնը։ Իտալիան էլ ունի նախագահ, Գերմանիան էլ, Իսրայելն էլ, բայց ոչ մեկի անունը չգիտենք, քանի որ սաղ մերինի պես մի տեղ նստած տժում են։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (10.06.2018)

  7. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,832
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կբացատրի․․․

    Ծլնգ թեման լավն ա:
    Վարչապետը իր ա ծրագրի մեջ արտահերթ ընտրություններ ա ներառել ու ազգային ժողովն էլ հաստատելա: Հիմա կարան կռուտիտ անեն ու չանցկացնեն? 20 տարուց ավել ծրագիր ա հաստատվել ու չի արվել:
    Ասենք վարչապետն ասում ա հաստատել եք ուրեմն արտահերթ պիտի անցկացնեք ու եթե ԱԺ_ն չանցկացնի ում վրա կմնա պատասխանատվությունը?
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 10.06.2018, 17:53: Պատճառ: ընդհանուր ձևաչափին բերելու համար

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (10.06.2018)

  9. #6
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,550
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կբացատրի․․․ որքանո՞վ է արդյունավետ աշխատում «Առաջնորդության դպրոց»-ը Հայաստանում:
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 10.06.2018, 17:54: Պատճառ: ընդհանուր ձևաչափին բերելու համար
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (10.06.2018)

  11. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կբացատրի․․․

    Ծլնգ թեման լավն ա:
    Վարչապետը իր ա ծրագրի մեջ արտահերթ ընտրություններ ա ներառել ու ազգային ժողովն էլ հաստատելա: Հիմա կարան կռուտիտ անեն ու չանցկացնեն? 20 տարուց ավել ծրագիր ա հաստատվել ու չի արվել:
    Այս ծրագիրը ոչ մի ուժ չունի, այլ միմիայն վստահության քվե է կառավարությանը ու նշանակում է, որ մոտակա մեկ տարվա ընթացքում անվստահության հարց չի կարող դրվել ԱԺ-ում։ Արտահերթ ընտրությունների գնալու համար պետք է սահմանադրությամբ դրան տանող իրավիճակ ստեղծել՝ վարչապետի հրաժարականի և երկու անգամ նոր վարչապետի ընտրության տապալում, կամ էլ ընտրել նոր վարչապետ ու ծրագիրը չհաստատել։ Երկու դեպքում էլ պիտի լինի ԱԺ-ում մեծամասնության համաձայնությունը։
    Ասենք վարչապետն ասում ա հաստատել եք ուրեմն արտահերթ պիտի անցկացնեք ու եթե ԱԺ_ն չանցկացնի ում վրա կմնա պատասխանատվությունը?
    Ոչ մեկի, որովհետև այդ ծրագրի հաստատումով ոչ թե ԱԺ-ն է պարտավորություններ իր վրա վերցնում, այլ կառավարությունը ասում է՝ պատրաստվում եմ այս ու այն անել որպես կառավարություն, ԱԺ-ն էլ հաստատելով ասում է՝ լավ, քեզ մի տարի անխափան աշխատանք։ Արտահերթ ընտրությունների համար այս ծրագիրը իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում (այ եթե չընդունեին, ԱԺ-ն անմիջապես դադարեցնելու էր իր աշխատանքը, ու առնվազն 30 օր հետո, բայց ոչ ավել քան 45 օր անց պիտի արտահերթ ընտրություններ կազմակերպեին․․․ ընդունելով խուսափեցին ԱԺ-ի ցրվելուց ու հենց հիմա արտահերթ ընտրություններ կազմակերպելուց)։ Արտահերթ ընտրությունների անցկացման համար պետք են վերը նշածս պայմանները (համաձայնությունից հետո կառավարությունը հրաժարական է տալիս, ու դրան հետևող երկու անգամ վարչապետի քվեարկություն տապալելով բերում են ԱԺ-ի ցրմանը)։

    Հ․Գ․
    Ժող ջան, եկեք փորձենք հետևել Ո՞վ կբացատրի․․․ ձևաչափին
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 10.06.2018, 18:33:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (11.06.2018)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կբացատրի․․․ Հայաստանում նախագահ ունենալու իմաստը ո՞րն է։
    Չկա իմաստ, բացարձակ: Արվել է զուտ Սերժ Սարգսյանի պատվերով, այժմ՝ ավելորդություն է: Ավելին, իմ համեստ կարծիքով ին համակարգն ավելի լավ էր, քան սա:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ո՞վ կբացատրի... առաքվող ուտելիքների վրա հավելյալ հարկի իմաստը ո՞րն ա, որ menu.am-ը դրանից ճնշվում ա։

  15. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ «պետության գլուխ», head of state, լինի։ Պառլեմենտական սահմանդրության պայմաններում, եթե միապետություն չի, որտեղ ավտոմատ head of state կա, ասենք Դանիայում, ՄԹ-ում, Իսպանիայում, և այլն, սահմանադրությունը նախատեսում ա էս պաշտոնը։ Իտալիան էլ ունի նախագահ, Գերմանիան էլ, Իսրայելն էլ, բայց ոչ մեկի անունը չգիտենք, քանի որ սաղ մերինի պես մի տեղ նստած տժում են։
    Հա, հասկացանք, մենակ մեր մոտ չի որ տենց բան կա։ Բայց իմաստը ո՞րն ա։ Եթե փաստացի ղեկավարը վարչապետն ա ու բոլորը գիտեն էդ մասին, ապա իմաստը ո՞րն ա մի հատ էլ նախագահ պահելու։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  16. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,536
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կբացատրի... առաքվող ուտելիքների վրա հավելյալ հարկի իմաստը ո՞րն ա, որ menu.am-ը դրանից ճնշվում ա։
    Պարզաբանվեց արդեն... փաստորեն ռեստորանի ներսում վաճառքի վրա ԱԱՀ չէր գանձվում, այլ միայն գանձվում էր ըստ քառակուսի մետրի հարկ, իսկ հունվարի 1-ից առաքման վրա ԱԱՀ (կամ շրջանառության հարկ՝ ըստ ծավալի) էր մտցվել, որը ըստ Կարապետյանի կառավարության որոշման պիտի հետ հանվեր հուլիսի 1-ից սկսած։ Այսօրվա նիստում էլ այդ որոշումը քննարկվել է, ու menu.am-ի Քերոբյանին թվացել է, թե այդ հուլիսի 1-ից առաքման վրա ՀԱԱ-ի հանումը չեղարկվել է, այնինչ մերժվել է որոշ պատգամավորների կոչը այդ դրույթը չեղարկել։ Քերոբյանի առաջին հայտարարությունից հետո հետը կապնվել են նախարարներ և «ավելի բարձր պաշտոնյաներ», ու պարզաբանել են, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը ուժի մեջ կմտնի, ու որ Քերոբյանը սխալ էր հասկացել կառավարության որոշման էությունը։ Քերոբյանն էլ ներողություն է խնդրել ու գովել կառավարությունը՝ տնտեսվարողների հետ օպերատիվ աշխատելու համար, ու նշել, որ Հայաստանը լավ հարկային դաշտ ունեցող երկիր է։

    Միակ հարցը որ մնաց, ինչո՞ւ ռեստորանները ԱԱՀ չեն տալիս, այդ դեպքում խնդիր չէր լինի առաքման ու ներքին վաճառքի միջև, ու միգուցե կարելի կլիներ առաքման սնունդի համար գանձվող ԱԱՀ-ը նվազեցնել, ինչպես եվրոպական շատ երկրներում։

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,732
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հասկացանք, մենակ մեր մոտ չի որ տենց բան կա։ Բայց իմաստը ո՞րն ա։ Եթե փաստացի ղեկավարը վարչապետն ա ու բոլորը գիտեն էդ մասին, ապա իմաստը ո՞րն ա մի հատ էլ նախագահ պահելու։
    Մեկը պիտի լինի գործադիրից ու օրենսդիրից վեր, պետության գլուխ, որպես սահմանադրության երաշխավոր: Հետո, մեկը պիտի ընդունի/ստորագրի վարչապետի ու կառավարության նշանակվելը, հրաժարականը, ԱԺ ընտրությունները, ցրելը, նոր ընտրությունները, և այլն:

    Պառլամենտական համակարգում նախագահը / միապետը առանց լիազորությունների աֆտարիտետ ա:

  18. #13
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, մեկը պիտի ընդունի/ստորագրի վարչապետի ու կառավարության նշանակվելը, հրաժարականը, ԱԺ ընտրությունները, ցրելը, նոր ընտրությունները, և այլն:
    Ոչ պակաս կարևորա, որ պաղպաղակ ուտի երեխաների հետ ու բուրգեր կարողանա սարքի։ Փոքր, բայց պատլամենտական հանրապետության համար կարևոր ատրիբուտներ են։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.06.2018)

  20. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը պիտի լինի գործադիրից ու օրենսդիրից վեր, պետության գլուխ, որպես սահմանադրության երաշխավոր: Հետո, մեկը պիտի ընդունի/ստորագրի վարչապետի ու կառավարության նշանակվելը, հրաժարականը, ԱԺ ընտրությունները, ցրելը, նոր ընտրությունները, և այլն:

    Պառլամենտական համակարգում նախագահը / միապետը առանց լիազորությունների աֆտարիտետ ա:
    Բա նախագահական երկրներում էդ սաղից վեր ինչ–որ մեկի կարիքը ինչի՞ չկա։ Նախագահական երկրներում նախագահը գործադիր իշխանություն ա համարվում չէ՞ ինչքան գիտեմ։
    Իսկ սահմանադրության երաշխավորի դերը դատական իշխանությունը ու մասնավորապես սահմանադրական դատարանը ի՞նչ պակաս են անում։

    Վարչապետին ըստ էության ընտրում ա ԱԺ–ն, ԱԺ–ն էլ կարա ընդունի հրաժարականը։ Ի՞նչ խնդիր կա։ Լուրջ չեմ հասկանում, էդ ամենին նախագահի գոյությունը ինչո՞վ ա օգնում։ Պարլամենտական, փաստացի գործադիրի ղեկավար վարչապետով երկրում նախագահի որևէ լիազորություն կա՞, որի հանձնումը իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչներին սխալ կլիներ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. #15
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,550
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կբացատրի․․․

    Կենսաթոշակային կուտակումների թեմային, ճիշտն ասած, տենց խորությամբ չեմ հետևել՝ հետաքրքիր չէր:

    Բայց 2 թիվ կա, որ մտքիցս դուրս չեն գալիս.
    200.000 հոգի արդեն համակարգում գրանցված են ու 80.000 հոգի էլ դեռ պիտի գրանցվեն..

    Ո՞վ կբացատրի՝
    էս թիվն ի՞նչա նշանակում.
    որ էսօր Հայաստանում 280K մարդա՞ աշխատում, թե՞ որ 280K մարդա մնացել՝ չափահաս դառնալուց սկսած մինչև թոշակի անցման միջակայքում:
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.06.2018, 06:02: Պատճառ: ընդհանուր ձևաչափին բերելու համար
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական թոք–շոուներ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2008, 18:03
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •