User Tag List

Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516
Ցույց են տրվում 226 համարից մինչև 234 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով

  1. #226
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ դժվար, բայց երեք տարի առաջ ես չէի խախոլների համար դոշ տալիս, իսկ հետո գնում Թրամփ ընտրում։
    ․․․
    Յոհաննես, ասինք ճիշտ ես, հո չասինք՝ էդքան ճիշտ:
    Ապեր, նախ Պուտինին դեմ լինելը չի նշանակում խախոլների համար դոշ տալ։
    Իսկ Թրամփին ես մինչ այդ էլ կընտրեի, եթե քաղաքացի լինեի:
    Ու շատ ինքնագոհ եմ գոնե այդ հարցում։
    Ընդհանրապես այն քաղաքացիները, որոնք խելքները դեռ չեն թռցրել, ընտրել են Թրամփին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում։
    Si vis pacem, para bellum

  2. #227
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու Թրամփի վարչակազմն էլ այս անգամ շատ ավելի լավն է, քան կարելի էր պատկերացնել։
    Ասենք՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ֆանտաստիկ է,
    նույնիսկ նախկին ալկոհոլիկ կնամոլ Փիթ Հեգսեթն ա ֆանտաստիկ, միլիոն անգամ ավելի կոմպետենտ է իր նախորդից։
    Սպիտակ տան մամուլի քարտուղար Լիվիթը, ո՞վ էր ասում, շիկահերները գործից չեն հասկանում։

    Մասկին կառավարության աուդիտոր նշանակելն էլ էր Թրամփի լայնախոհության ու ինտելեկտի նշան,
    պատկերացրեք աշխարհում մեկ այլ ղեկավար, որ բիզնեսի ու գիտության ավանգարդիստի կբերի սեփական կառավարության սպիտակեղենը քրքելու,
    արդեն լիքը կեղտ են հանել ջրի երես, մի 55 միլարդ դոլարի։

    Քեֆս գալիս է, հույս ունեմ՝ շատ չեն փչանա։

    Ես վայթե աստիճանաբար հակվում եմ այն մտքին, որ մերիտոկրատիան է ճիշտը, ոչ թե դեմոկրատիան, այսինքն ձայնի իրավունք պիտի ունենան միայն գրագետ, կրթված մարդիկ։
    Օշոն խելոք մարդ էր։
    Si vis pacem, para bellum

  3. #228
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե ձայնի իրավունք ունենային միայն գրագետ, կրթված մարդիկ, Թրամփը կընտրվե՞ր ։Դ
    The cake is a lie.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (21.02.2025), Աթեիստ (22.02.2025)

  5. #229
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձայնի իրավունք ունենային միայն գրագետ, կրթված մարդիկ, Թրամփը կընտրվե՞ր ։Դ
    Համաձայն եմ։
    Ինձ թվում է՝ Վիշապը շատ վտանգավոր բան է առաջարկում, ու ինձ զարմանալի է դա հենց Վիշապից լսել, քանի որ էսօրվա կրթված երիտասարդությունը մեծամասամբ ձախակողմյան է։ Իհարկե ոչ թե որովհետև ձախերը ճիշտ են, այլ որովհետև կրթական համակարգի վրա իրենց ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է։ Եթե միայն իրենց ընտրելու իրավունք տաս, լրիվ փակ շղթա է ստացվելու․ ես քեզ տալիս եմ "ճիշտ" կրթություն, դու ընտրում ես ինձ։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.02.2025), Աթեիստ (22.02.2025)

  7. #230
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ։
    Ինձ թվում է՝ Վիշապը շատ վտանգավոր բան է առաջարկում, ու ինձ զարմանալի է դա հենց Վիշապից լսել, քանի որ էսօրվա կրթված երիտասարդությունը մեծամասամբ ձախակողմյան է։ Իհարկե ոչ թե որովհետև ձախերը ճիշտ են, այլ որովհետև կրթական համակարգի վրա իրենց ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է։ Եթե միայն իրենց ընտրելու իրավունք տաս, լրիվ փակ շղթա է ստացվելու․ ես քեզ տալիս եմ "ճիշտ" կրթություն, դու ընտրում ես ինձ։
    Եթե վիճակագրություններ ման գանք, ապա ընդամենը 10-12 տարի առաջ հանրապետականներն ավելի շատ ձայներ ունեին բարձրագույն կրթություն ստացածներից, քան՝ դեմոկրատները։ Դեմոկրատները խոցելի խավին կոմունիստական կտերով խաբեցին իշխանություն ստացան ու համալսարանները հեղեղեցին woke ու cancel մշակույթներով ու գեբելսյան մեթոդներով փորձեցին իրենց իշխանությունն ամրապնդել։
    Ուղղակի իրենք էնքան արխայինացան ու հիմարացան, որ իրենց թվաց թե բավարար պրոպագանդա են արել, որ թուլամիտ Բայդենն, ու վերջինիս հետ կասկածներից հետո դայվերսիթի Կամալան ապահովեն իրենց հաղթանակը, բայց չարաչար սխալվեցին երկու պատճառով՝
    1. Թրամփի գերազանց քարոզարշավի,
    2. երկրում դեռևս բավարար չափով ողջամիտ զանգվածի, կրթված մասսան էլ ներառյալ։

    Հիմա Թրամփի ադմինիստրացիան քոքից կտրում է բոլոր դեմոկրատների պրոպագանդիստական արմատները, ու ինձ թվում է մոտակա մի քանի ընտրություններին դեմոկրատները չափազանց քիչ շանսեր ունեն իշխանության գալու, եթե հանրապետականները ներկայիս ուժեղ թիմ ունենալու ու ոգևորված կառավարելու թրենդը պահեն։

    Խնդրեմ, «ռասիստ» Թրամփի կողմից նշանակված FBI-ի դիրեկտոր, ծագումով հնդիկ Քաշ Պատելի առաջին ելույթը։
    Ամենաբարձր գնահատված պաշտոնյաներից, որ Թրամփը նշանակել է, ոգևորությունը նայեք․
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  8. #231
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում է մոտակա մի քանի ընտրություններին դեմոկրատները չափազանց քիչ շանսեր ունեն իշխանության գալու, եթե հանրապետականները ներկայիս ուժեղ թիմ ունենալու ու ոգևորված կառավարելու թրենդը պահեն։
    Գուցե, բայց ես նաև այլ սցենար եմ տեսնում, դեմոկրատների անկման անալոգիայով։ Սկզբում ամեն ինչ ընտիր է, հետո կամաց-կամաց ռադիկալանում է, նոր պատերազմներ, աղետներ, մի տարի ասենք շատ շոգ ամառ է լինում։ Ոնց որ հիմա աջերը միգրացիայի թեման են խաղարկում, ձախերը կխաղարկեն իրենց սիրած թեմաները (կլիմա, ռասիզմ), ու այդ ժամանակ դա արդեն կաշխատի, քանի որ խնդիրները կուտակված կլինեն, մարդկանց հիշողությունն էլ կարճ է, կհասցնեն մոռանալ "նախկինների" ապուշությունները։

  9. #232
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե, բայց ես նաև այլ սցենար եմ տեսնում, դեմոկրատների անկման անալոգիայով։ Սկզբում ամեն ինչ ընտիր է, հետո կամաց-կամաց ռադիկալանում է, նոր պատերազմներ, աղետներ, մի տարի ասենք շատ շոգ ամառ է լինում։ Ոնց որ հիմա աջերը միգրացիայի թեման են խաղարկում, ձախերը կխաղարկեն իրենց սիրած թեմաները (կլիմա, ռասիզմ), ու այդ ժամանակ դա արդեն կաշխատի, քանի որ խնդիրները կուտակված կլինեն, մարդկանց հիշողությունն էլ կարճ է, կհասցնեն մոռանալ "նախկինների" ապուշությունները։

    Թիքեթ ջան, սա շատ երկար ու բարդ թեմա է, բազմաթիվ պարամետրերով։
    Եթե փորձենք ողջ էությունների ու հանգամանքների քաոսը ճզմել-պարզեցնել, ապա արժեհամակարգերի բախման հարցեր են՝ մեկին սեփական հավերժ իշխանություն է պետք, մյուսին՝ խաղաղություն ու սթեյք, կամ փրթած մածուն, էն մյուսին էլ՝ սեքս, կամ կառուսել։
    Հիմար ու ոչ կոմպետենտ մարդկանց իշխանությունը (որոնք բազմավեկտոր քննադական մտածողության, լայնախոհության ու ռացիոնալիզմի հետ պրոբլեմներ ունեն) բերում է շատ իրերի ու արժեքների լղոզման ու դեգրադացիայի, չնայած հանուն արդարության՝ զարգացում էլ կա էդ ամենի մեջ, այսինքն բնական էվոլյուցիոն պրոցեսներ են, որոնց մեջ երբեմն բախտավորությունն էլ իր տեղն ունի։
    Որ շատ չերկարացնեմ, ապա կարծում եմ, ներկա աշխարհի քաոսայնության մեջ, Թրամփի հայտնվելը բախտավորություն է, որ շատ մարդիկ ըստ արժանվույն չեն գնահատում ու նույնիսկ կարծում են, որ դժբախտություն է տեղի ունեցել ։Ճ

    Էրեկ էլ, Գերմանիայում պահպանողականները ոնց որ կրկնապատկեցին իրենց տեղերը, ոչ կոմպետենտ Շոլցից էլ կազատվեն, Մերցը հույս ունեմ ավելի խելքը գլխին գործիչ է։
    Այսինքն միտում կա ավելի բալանսավորված ու խելացի իշխանություն ունենալու, պետք է շնորհակալ լինել Գերմանիայի ողջամիտ ժողովրդին ու գնահատել։ Ապրեն։
    Si vis pacem, para bellum

  10. #233
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերցը հույս ունեմ ավելի խելքը գլխին գործիչ է։
    Մերցի առաջին հայտարարությունները լսեցի, կարծում եմ՝ անհույս է, հերթական ոչ կոմպետենտ մեկը։
    Երբ որ դու չորով հայտարարում ես, որ երկրորդ ընտրված ուժի հետ չես համագործակցելու, նշանակում է դիվանագիտությունից զուրկ ես, ճիշտ խոսքեր չես կարողանում ընտրել։
    Ցավակցում եմ
    Si vis pacem, para bellum

  11. #234
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերցի առաջին հայտարարությունները լսեցի, կարծում եմ՝ անհույս է, հերթական ոչ կոմպետենտ մեկը։
    Երբ որ դու չորով հայտարարում ես, որ երկրորդ ընտրված ուժի հետ չես համագործակցելու, նշանակում է դիվանագիտությունից զուրկ ես, ճիշտ խոսքեր չես կարողանում ընտրել։
    Ցավակցում եմ
    Լատվիայում տարիներ շարունակ առաջին ընտրված ուժի հետ չեն ուզեցել համագործակցել (ես էդ ժամանակ ստեղ չեմ ապրել, բայց հետաքրքրության խաթր ուսումնասիրել եմ)։ Պիկը եղել է 2011 թվին, երբ "Համերաշխություն" կուսակցությունը, որին ընտրում են առավելապես ռուսները, 28% է հավաքել։ Երբ երկրորդ տեղը գրաված կուսակցության առաջատարը սկսել է հակվել իրենց հետ կոալիցիա կազմելուն, վեց հոգի լքել են կուսակցությունը՝ անհնար դարձնելով մեծամասնություն կազմելը։ Հիմա չգիտեմ Գերմանիայում ոնց է, բայց ամենայն հավանականությամբ մոտավորապես հենց այդպես է․ Մերցը մենակով չի կարող որոշել AfD-ի հետ համագործակցել, ընկերները թույլ չեն տա։

Էջ 16 16-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 423
    Վերջինը: 30.07.2021, 13:15
  2. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.07.2017, 23:43
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •