ՈՒրեմն դու ազատ ես ընդդիմությանը ինչ դերում սիրտդ ուզի՝ տեսնես:
Բայց իմ ասած «միշտ չի, որ հետագայում որպես իշխանությունա պետք տեսնել»-ի հետ գլուստային քյալլա քել մի տուր էլի՝ ախպոր պես..
էս էլ ձեռի հետ վիքիից.
Քաղաքական ընդդիմություն, ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկը, գործող իշխանության կողմից անտեսված խնդիրների արտահայտող։ Այն տարբեր քաղաքական համակարգերում տարբեր կերպ է ընկալվում։ Միակենտրոն քաղաքական համակարգերում պետական իշխանության հետ ցանկացած հակասություն, նրա կողմից որդեգրած քաղաքականության ու ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է պետական դավաճանություն և ազգային արժեքների ուրացում։ Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության չափավոր և խելամիտ գործունեությունը ողջունելի է և ապահովում է համակարգի ճկունությունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Ձերդ գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը[3]:
Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Հասարակության մեջ ընդդիմության առկայությունը կապված է հասարակության բազմազանության, տվյալ հասարակության դինամիկայի, շահերի և սկզբուքների բախման հետ։ Այն միշտ առաջ է քաշում ծրագրեր և ձգտում է հասնել դրանց իրականացմանը։ Արդյունքում կարող է խախտվել հասարակության միատարրությունը։ Հետևաբար, այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն, դժվար է լինում ձևավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ միշտ առաջանում է ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված կոնֆլիկտ։
Էջանիշներ