User Tag List

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 225 հատից

Թեմա: Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով

  1. #211
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    573
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինչ որ կարող էի, գրեցի ու ինչ որ կարող եմ՝ գրում եմ: Դու ե՞ս որոշողը, թե ես ինչ կարող էի գրել:
    Այ ախպեր, ես ո՞նց կարող եմ որոշել, ուղղակի քո ասածին հոմանիշ առաջարկեցի, վա՞տ բան եմ արել։

    Սենսեյ, գրածիս 2-րդ մասը մի անտեսի էլի։ Պայքարի եղանակների մասին էլ մի երկու բան ասա էլի։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  2. #212
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    573
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմնս, էս թեմայում նախորդ մի քանի գրառումների հետ կապված, իմ համար մի շատ հարգելի անձնավորուչուն ինձ նկատողություն արեց, թե ինչի եմ 54% նիկոլ ընտրած ժողովրդին անվանում նիկոլիստ, հետեւաբար նաեւ ավելի վատ ուսմունքի հետեւորդ։

    Ճիշտն ասած էդ 54%-ը ինձ հազար տարի հետաքրքիր չէին, իրանք վ պրինցիպե ուրիշ ազգից են, բայց քանի որ իմ կողմից շատ հարգված անձնավորուչունը անհանգստացել էր նման պիտակումներից, պարտքս եմ համարում պարզաբանել։

    Ես նիկոլիստ չեմ համարում էդ 54%-ի մեջ մտնող հասարակ մարդկանցմեծ մասին, քանի որ իրանց բացարձակ մեծամասնությունը զոհ ա սխալ պրոպագանդայի, ու նիկոլ ընտրել են երկրի ու իրենց համար լավագույն մղումներից ելնելով։ Օրինակ, ես ծանոթ ունեմ պրովինցիալ քաղաքից, իրա պատմելով էդ քաղաքի քաղաքապետը ամենաիսկական նախկին թալանչի ա բառի բուն իմաստով։ Կարծեմ դաժե իրան ինչ որ հեռավոր բարեկամ էլ ա գալիս։ 2021թ․-ի ընտրություններին էդ քաղաքապետը Քոչի թիմից էր եղել ու քարոզարշավը ինքն էր տարել։ Էս տղեն էլ դրանց ինադու գնացել ու ձենը նիկոլին էր տվել։ Հիմա էդ մարդուն ո՞նց համարես նիկոլիստ։

    Բա էդ դեպքում ո՞վ ա նիկոլիստը, կհարցնեք Դուք եւ հարգելի անձնավորուչունը։ Ասեմ՝

    - նիկոլի մերձավորագույն թայֆեն, օրինակ՝ Եղջերուն, Աներձագը, Լուլուն, Արփի Դավոյանը ու սրա նմանները, որոնք չունեն ոչ կենսագրություն, ոչ զասլուգներ երկրի առաջ, բայց էսօր տնօրինում են իմ նմանների ճակատագիրը
    - բոմոնդի անսկզբունք ու սապոնոտ ներկայացուցիչները, օրինակ՝ Կոլոտ Հովոն, Յոժը, դերասան Սոսը, մի հատ Գնել կա, էդ ու դրա նմանները
    - կերակրատաշտի շուրջը հավաքված անդեմները, օրինակ՝ Անտարեսի Արմեն, Եղջերուի ախպրտիք, եւ այլն
    - եւ վերջապես էդ նույն 54%-ի միջից մի հատ կնիկ, ով ասում էր թող թուրքը գա ինձ ու իմ երեխեքին մորթի, բայց նիկոլը ընտրվի, կամ էլ մի հատ ուրիշը, որ նիկոլի ցույցի վախտ ասում էր գերիներին Բաքվում ստեղից լավ են նայում եւ այլն

    Ցանկը կարելի ա ահագին երկար շարունակել, բայց դե հավես չկա, կարեւորը, իմ կողմից հարգված անձնավորուչունը էլ ինձ չի մեղադրի 54%-ին (իրականում ավելի քիչ) կոլեկտիվ պիտակավորելուց։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  3. #213
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    573
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմնս, էսօր ֆեյսբուք տեղ ֆռֆռում եմ, մեկ էլ մի հատ էպիկ սռաչի հանդիպեցի։ Էս մեր Չուկ ախպերը գրառումա արել, որով իրա հետեւորդներից ներողություն ա խնդրում, որ պատերազմի ժամանակ կոչ ա արել հետեւել մի քանի հոգու, որի մեջ նաեւ մեր @Լիոն ախպերը կա։ Ու ասում ա՝ կներեք, որ տենց բան եմ ասել, ակազիվայետսյա էդ մարդիկ էն չէին ինչ որ մտածում էի, մի խոսքով՝ էդ մարդկանց ասածները էլ բանի տեղ մի դրեք։

    Գրել-գրել ա, լավ ա արել, իրա կարծիքն ա։ Ասի մտնեմ քոմենթները կարդամ։ Տենամ ի՞նչ՝ մեր @Lion ախպերը քափ ու քրտինք մտած արդարանում ա, քոմենթը քոմենթի վրա համոզում ա, որ ինքը ոչ մի վատ բան չի արել եւ այլն։ Չուկն էլ դատավորի պատմուճանը հագած՝ ասում ա՝ դու մեղքերիդ թողություն կստանաս, եթե էդ վախտվա գրածներիդ համար ներողություն խնդրես։

    @Lion ախպեր, ես մատի ու մատանու արանքը մտնելու իրավունք չունեմ, քո ընկերն ա, ձեր թեման ա, ձեր խոսալիքը, բայց եթե զուտ կողքից կարծիք կուզես լսես՝ այ ախպեր, ինչի՞ ես տենց աղիողորմ արդարանում քո մտածածի համար։ Ճիշտն ասած ալարեցի գնամ պատերազմի վախտվա գրածներդ կարդամ, բայց գրել-գրել ես՝ քո մտածածն ա, քո ճիշտն ա, ինչի՞ ես տենց հուսահատ արդարանում ուրիշի առաջ։ Դուրը չի գալիս՝ թող չկարդա, իր խնդիրն ա, դու ինչի՞ ես անհանգստանում։
    Վերջին խմբագրող՝ Overdose: 10.11.2022, 15:32:
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  4. #214
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,592
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․
    Ես նիկոլիստ չեմ համարում էդ 54%-ի մեջ մտնող հասարակ մարդկանցմեծ մասին, քանի որ իրանց բացարձակ մեծամասնությունը զոհ ա սխալ պրոպագանդայի,․․․

    Ապեր, ո՞ր մի պրոպագանդան ա ճիշտը, արի պարզ ու անկեղծ ասա, բացատրի, քարոզի՝ թե խի ա ճիշտը, խոսքի ու մտքի ազատությունիցդ օգտվի, ոնց որ վերևում ես գրել, տեսնենք քո ճիշտը կարողանում ե՞ս համոզիչ ու հանրամատչելի բացատրել։
    Ռուսական ու քոչարյանական պրոպագանդան ա՞ քո ճիշտ պրոպագանդան։ Ես վաղուց իմ կարծիքն ասել եմ՝ Նիկոլն աչքիս լույսը չի, բայց մնացածն էլ ավելի բեթար են, ու ասել եմ ինչի։ պետք լինի էլի կասեմ, ու մի երկու անձերի, կամ առհասարակ անձերի խնդիր չի մենակ։
    Դու հլը որ տպավորիչ միտք չես արտահայտել, թե քո ուզածն ինչ ա, կամ սկզբունքներդ ինչ են, կամ ովքեր են քո կումիռները,․․․ Հա հիշեցի՝ Քոչարյան Ռոբերտ, Գրիգորյան Մանվել և ուրիշներ․․․ Բոլորը սկզբունքային, հայրենիքին նվիրված, անձնվեր ու աներկբա․․․
    Սովետին կարոտ ու Սովետով հիացած ողջ մնացած վետեռաններ լինեին, ապա քեզ հիմա կբացատրեին, թե որն էր ճիշտը։
    Si vis pacem, para bellum

  5. #215
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    573
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ո՞ր մի պրոպագանդան ա ճիշտը, արի պարզ ու անկեղծ ասա, բացատրի, քարոզի՝ թե խի ա ճիշտը, խոսքի ու մտքի ազատությունիցդ օգտվի, ոնց որ վերևում ես գրել, տեսնենք քո ճիշտը կարողանում ե՞ս համոզիչ ու հանրամատչելի բացատրել։
    Ռուսական ու քոչարյանական պրոպագանդան ա՞ քո ճիշտ պրոպագանդան։ Ես վաղուց իմ կարծիքն ասել եմ՝ Նիկոլն աչքիս լույսը չի, բայց մնացածն էլ ավելի բեթար են, ու ասել եմ ինչի։ պետք լինի էլի կասեմ, ու մի երկու անձերի, կամ առհասարակ անձերի խնդիր չի մենակ։
    Դու հլը որ տպավորիչ միտք չես արտահայտել, թե քո ուզածն ինչ ա, կամ սկզբունքներդ ինչ են, կամ ովքեր են քո կումիռները,․․․ Հա հիշեցի՝ Քոչարյան Ռոբերտ, Գրիգորյան Մանվել և ուրիշներ․․․ Բոլորը սկզբունքային, հայրենիքին նվիրված, անձնվեր ու աներկբա․․․
    Սովետին կարոտ ու Սովետով հիացած ողջ մնացած վետեռաններ լինեին, ապա քեզ հիմա կբացատրեին, թե որն էր ճիշտը։
    Ապեր, վաբշե տո, ինձ ավելի շատ կարելի ա մեղադրել սերժական լինելու, քան քոչարյանական լինելու մեջ, բայց ես ինքս ինձ ավելի շատ հականիկոլական կանվանեի։ Քոչարյանի մասին ես լրջորեն սկսեցի հետաքրքրվել պատերազմում պարտությունից հետո, երբ թվում էր, որ նիկոլին իրա միջոցով հնարավոր ա հեռացնել։ Հետո ավելի ուշադիր նայելով էդ մարդու մեջ լիքը իմ համար անընդունելի բաներ տեսա, օրինակ՝ նարցիսիզմը, ռուսների հանդեպ ֆանատիզմը եւ այլն, որ ինձ տհաճ էին, բայց այդուհանդերձ, եթե ընտրություն լինի Նիկոլի ու Քոչի միջեւ՝ կընտրեմ Քոչին։ Եթե ընտրություն լինի Քոչի ու ուրիշի միջեւ՝ կընտրեմ ուրիշին։ Տակ չտո մի քիչ ճիշտ չի ինձ քոչարյանական անվանելը։

    Իսկ ռսների պահով էլ որպես սրտիդ բալասան ասեմ, որ իրանց պես սրիկա, երկերեսանի, քցող ու անազնիվ, երեւի մենակ թուրքերն են, տակ չտո ռուսամոլ էլ չեմ։

    Իսկ այ Մանվելի պահով ասածս ուժի մեջ ա։ Մանվելը մեծատառով տղայա եղել, ես դրանով կասկածի նշույլ չունեմ։ Ես չեմ նայում, թե քո պեսները ինչ միֆեր են տարածում էդ մարդու հետեւից, ես նայում եմ իրա արածներին։ Իսկ ինքը իմ համար Ջաբրայիլ ու Հորադիզ ա գրավել։ Պարզա, էդ մարդը իր կյանքում քո երազանքների սպիտակ ասպետի նման բյուրեղյա չի եղել, արատներ ունեցել ա, բայց դաժե էդքանով հանդերձ, ինքը իմ համար հազար անգամ նախընտրելի հայրենակից ա, քան դու կամ ասենք պայմանական Աթեիստը (էլի կախվեցի Աթեիստ ջան, առանց քեզ չեմ կարում)։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Նիկոլն աչքիս լույսը չի, բայց...
    Ապեր, գիտես չէ, մի հատ rule of thumb կա ծպտյալ նիկոլականին հայտնաբերելու համար։ Այսպես ասած тест на вшивость։ Հենց մեկը ասում ա՝ Նիկոլին հավան չեմ, բայց բլա բլա բլա․․․, ուրեմն կարելի ա վստահ ասել՝ դեմդ նիկոլական ա կանգնած։ Մի քիչ ամաչկոտ, մի քիչ իրար խառնված, բայց նիկոլական։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #216
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,308
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմնս, էսօր ֆեյսբուք տեղ ֆռֆռում եմ, մեկ էլ մի հատ էպիկ սռաչի հանդիպեցի։ Էս մեր Չուկ ախպերը գրառումա արել, որով իրա հետեւորդներից ներողություն ա խնդրում, որ պատերազմի ժամանակ կոչ ա արել հետեւել մի քանի հոգու, որի մեջ նաեւ մեր @Լիոն ախպերը կա։ Ու ասում ա՝ կներեք, որ տենց բան եմ ասել, ակազիվայետսյա էդ մարդիկ էն չէին ինչ որ մտածում էի, մի խոսքով՝ էդ մարդկանց ասածները էլ բանի տեղ մի դրեք։

    Գրել-գրել ա, լավ ա արել, իրա կարծիքն ա։ Ասի մտնեմ քոմենթները կարդամ։ Տենամ ի՞նչ՝ մեր @Lion ախպերը քափ ու քրտինք մտած արդարանում ա, քոմենթը քոմենթի վրա համոզում ա, որ ինքը ոչ մի վատ բան չի արել եւ այլն։ Չուկն էլ դատավորի պատմուճանը հագած՝ ասում ա՝ դու մեղքերիդ թողություն կստանաս, եթե էդ վախտվա գրածներիդ համար ներողություն խնդրես։

    @Lion ախպեր, ես մատի ու մատանու արանքը մտնելու իրավունք չունեմ, քո ընկերն ա, ձեր թեման ա, ձեր խոսալիքը, բայց եթե զուտ կողքից կարծիք կուզես լսես՝ այ ախպեր, ինչի՞ ես տենց աղիողորմ արդարանում քո մտածածի համար։ Ճիշտն ասած ալարեցի գնամ պատերազմի վախտվա գրածներդ կարդամ, բայց գրել-գրել ես՝ քո մտածածն ա, քո ճիշտն ա, ինչի՞ ես տենց հուսահատ արդարանում ուրիշի առաջ։ Դուրը չի գալիս՝ թող չկարդա, իր խնդիրն ա, դու ինչի՞ ես անհանգստանում։
    Շնորհակալ եմ արձագանքի համար: Եղբայր, ես չեմ արդարանում, գոնե Չուկի առաջ, բայց չարձագանքել չէի կարող, քանի որ թեման կարդում էին մարդիկ, որոնց մոտ ես չէի ուզի որևէ նստվածք մնար, թե ես սուտ եմ արել, վատ իմաստով պրոպոգանդա եմ արել և այլն: Դատելով լայքերի քանակից, զգալի մարդ ինձ հասկացան, ընդ որում պրիվատ մակարդակում աջակցողներն ավելի շատ են եղել:

    Ի դեպ, չարձագանքեցին Էդգարը և Հրանտը - Արդյունքում Չուկը հպարտորեն հայտարարեց, որ նրանք ասելու բան չունեին: Պարզ է, որ, եթե չարձագանքեի, այդպես էլ կասեր նաև իմ մասին: Ինձ համար իմ ընտրած տարբերակն ավելի նախընտրելի է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #217
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    573
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, չարձագանքեցին Էդգարը և Հրանտը - Արդյունքում Չուկը հպարտորեն հայտարարեց, որ նրանք ասելու բան չունեին..
    Լիոն ախպեր, ուրեմն 1975 թվին Ուգանդայի դիկտատոր, համատեղության կարգով նաեւ մարդակեր Իդի Ամինը պատերազմ ա հայտարարում ԱՄՆ-ին։ Ու քանի որ ԱՄՆ-ից տանձի տեղ չեն դնում դրան, էս տղեն հաջորդ օրը հայտարարում ա ԱՄՆ նկատմամբ Ուգանդայի հաղթանակի մասին։ Ջոկում ես չէ անալոգիան?

    Էդգարն ու Հրանտը իմ սուբյեկտիվ կարծիքով ուղղակի իրանց փայ Ամինին բանի տեղ չեն դրել, ոչ թե ասելիք չեն ունեցել կամ ամաչել են խոսան, այլ ուղղակի բանի տեղ չեն դրել։

    Հ.Գ. Դու բետոնից ներվեր ունես, Լիոն ախպեր, էդ առումով հալալ ա քեզ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  8. #218
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,592
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, վաբշե տո, ինձ ավելի շատ կարելի ա մեղադրել սերժական լինելու, քան քոչարյանական լինելու մեջ, բայց ես ինքս ինձ ավելի շատ հականիկոլական կանվանեի։ Քոչարյանի մասին ես լրջորեն սկսեցի հետաքրքրվել պատերազմում պարտությունից հետո, երբ թվում էր, որ նիկոլին իրա միջոցով հնարավոր ա հեռացնել։ Հետո ավելի ուշադիր նայելով էդ մարդու մեջ լիքը իմ համար անընդունելի բաներ տեսա, օրինակ՝ նարցիսիզմը, ռուսների հանդեպ ֆանատիզմը եւ այլն, որ ինձ տհաճ էին, բայց այդուհանդերձ, եթե ընտրություն լինի Նիկոլի ու Քոչի միջեւ՝ կընտրեմ Քոչին։ Եթե ընտրություն լինի Քոչի ու ուրիշի միջեւ՝ կընտրեմ ուրիշին։ Տակ չտո մի քիչ ճիշտ չի ինձ քոչարյանական անվանելը։

    Իսկ ռսների պահով էլ որպես սրտիդ բալասան ասեմ, որ իրանց պես սրիկա, երկերեսանի, քցող ու անազնիվ, երեւի մենակ թուրքերն են, տակ չտո ռուսամոլ էլ չեմ։

    Իսկ այ Մանվելի պահով ասածս ուժի մեջ ա։ Մանվելը մեծատառով տղայա եղել, ես դրանով կասկածի նշույլ չունեմ։ Ես չեմ նայում, թե քո պեսները ինչ միֆեր են տարածում էդ մարդու հետեւից, ես նայում եմ իրա արածներին։ Իսկ ինքը իմ համար Ջաբրայիլ ու Հորադիզ ա գրավել։ Պարզա, էդ մարդը իր կյանքում քո երազանքների սպիտակ ասպետի նման բյուրեղյա չի եղել, արատներ ունեցել ա, բայց դաժե էդքանով հանդերձ, ինքը իմ համար հազար անգամ նախընտրելի հայրենակից ա, քան դու կամ ասենք պայմանական Աթեիստը (էլի կախվեցի Աթեիստ ջան, առանց քեզ չեմ կարում)։

    Ապեր, գիտես չէ, մի հատ rule of thumb կա ծպտյալ նիկոլականին հայտնաբերելու համար։ Այսպես ասած тест на вшивость։ Հենց մեկը ասում ա՝ Նիկոլին հավան չեմ, բայց բլա բլա բլա․․․, ուրեմն կարելի ա վստահ ասել՝ դեմդ նիկոլական ա կանգնած։ Մի քիչ ամաչկոտ, մի քիչ իրար խառնված, բայց նիկոլական։
    Եթե անցնենք «քո պեսների» ոճով քննարկելուն, ես քո պես անադեկվատին կարող եմ մեղադրել աշխարհի բոլոր դժբախտությունների մեջ, որովհետև մարդկանց հիմնական պրոբլեմը հենց անադեկվատությունը, թացը չորից չտարբերելն ու իրականությունից կտրված լինելն ա: Ասեմք Եվրոպայի հետ չորս տարվա բազարից ու պատրաստություններից հետո մի օրվա մեջ ռեսկի երկիրդ Ռուսաստանի քամակը հնարավորինս խորը մտցնողն ա քո կումիռներից մեկը, մյուսն էլ սաղ երկիրդ ռեսուրսները կոպեկներով էլի ռուսներին նվիրողն ա, բայց դու վիձիծե լի ռուսամոլ չես։ Էն մյուս «հերոսն» էլ ռազմական ավարով ու թալանով ազդեցություն ձեռք բերած ու համաքաղաքացիներին տեռորի մեջ պահած մեկն ա, իսկ ու՞ր են հիմա Ջաբրայիլն ու Հորադիզը, իսկի խաբար էլ չես թե հայկական զորքը ինչով ա երկար տարիներ զբաղվել էդ տարածքներում։ Այսինքն բոլոր կումիռներդ հանգիստ որպես հայրենիքի դավաճան կարող են համարվել, ազիզ, ու սա ես քո պես տելեվիզոռից կամ ինտերնետից չեմ «հետաքրքրվում», ես էդ ամենի միջով անցել եմ։
    Ես ու Աթեիստն էլ քո պրիզմայով ապազգային տարրերն ենք, ու քեզ նման թյուր պատկերացումներով մեկը շատ արագի մեջ մակերեսային, բայց իր համոզմամբ՝ խորը եզրակացությունների ա գալիս «իմ պեսների» մասին։
    Պատճառահետևանքային կապեր տեսնելու ու հետևություններ անելու լուրջ դեֆիցիտ ունես ապեր։ Ու զավեշտալի ա, որ Յոհաննեսը ինձ ա անվանում ջուր ծեծող, դու էլ լայք ես տալիս, այսինքն խիյարը ոնց միշտ թարս ա բուսնել ։Ճ
    Ի՞նչ կարող եմ ասել, դարն է այդպիսին, երևի հաշտվել ա պետք, հաճախ մտքի ճգնաժամները անխուսափելի են, էս շաբաթ մարդիկս անցնում ենք 8 միլիարդը, ու ինչպես Դիոգենեսը կասեր՝ ժողովուրդ շատ կա, մարդ՝ քիչ։
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.11.2022)

  10. #219

    Վիշապ ձաձա, արի հլը մի պահ լրջանանք, լիրիկական զեղումները դնենք մի կողմ։ Ես իմ կողմից նիկոլիզմ, քոչ ու սերժ դնում եմ մի կողմ, դու էլ քո թալլլանն ու կոռռռուպցիան մի կողմ քից։ Հլը հասկանանք մեր ասածի չոր մնացորդը ինչ ա։

    Մանվելի պահով ես մաքուր cost-benefit անալիզ եմ անում, ասում եմ ախպեր, պետության տեսանկյունից Մանվելի benefit-ը հող գրավելն ու ազերին չոքացնելն էլ, cost-ն էլ՝ հետպատերազմյան շրջանում բեսպրեդելն ու Էջմիածնում տեռորը։ Ես էս երկուսը կշռում եմ, ասում եմ իմ համար բենեֆիտը ավելի մեծ ա, քան քոսթը։

    Դու ասում ես՝ քանի որ էս մարդը քոսթ ունի, ուրեմն անկախ բենեֆիթից՝ իմ համար անընդունելի ա, քըխ ա։ Տենց ո՞նց կլինի, դու վռոձե խելացի մարդ ես, նեուժելի էդքան մեծ կշիռ ես տալիս էմոցիաներին, թե՞ ուրիշ մոմենտ ա, չեմ հասկանում
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  11. #220
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,308
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ախպեր, ուրեմն 1975 թվին Ուգանդայի դիկտատոր, համատեղության կարգով նաեւ մարդակեր Իդի Ամինը պատերազմ ա հայտարարում ԱՄՆ-ին։ Ու քանի որ ԱՄՆ-ից տանձի տեղ չեն դնում դրան, էս տղեն հաջորդ օրը հայտարարում ա ԱՄՆ նկատմամբ Ուգանդայի հաղթանակի մասին։ Ջոկում ես չէ անալոգիան?

    Էդգարն ու Հրանտը իմ սուբյեկտիվ կարծիքով ուղղակի իրանց փայ Ամինին բանի տեղ չեն դրել, ոչ թե ասելիք չեն ունեցել կամ ամաչել են խոսան, այլ ուղղակի բանի տեղ չեն դրել։

    Հ.Գ. Դու բետոնից ներվեր ունես, Լիոն ախպեր, էդ առումով հալալ ա քեզ
    Ես տենց ճիշտ գտա, ապեր - նյարդերս պինդ են, մարզում եմ՝ նաև նման դեպքերով:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #221
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,592
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ձաձա, արի հլը մի պահ լրջանանք, լիրիկական զեղումները դնենք մի կողմ։ Ես իմ կողմից նիկոլիզմ, քոչ ու սերժ դնում եմ մի կողմ, դու էլ քո թալլլանն ու կոռռռուպցիան մի կողմ քից։ Հլը հասկանանք մեր ասածի չոր մնացորդը ինչ ա։

    Մանվելի պահով ես մաքուր cost-benefit անալիզ եմ անում, ասում եմ ախպեր, պետության տեսանկյունից Մանվելի benefit-ը հող գրավելն ու ազերին չոքացնելն էլ, cost-ն էլ՝ հետպատերազմյան շրջանում բեսպրեդելն ու Էջմիածնում տեռորը։ Ես էս երկուսը կշռում եմ, ասում եմ իմ համար բենեֆիտը ավելի մեծ ա, քան քոսթը։

    Դու ասում ես՝ քանի որ էս մարդը քոսթ ունի, ուրեմն անկախ բենեֆիթից՝ իմ համար անընդունելի ա, քըխ ա։ Տենց ո՞նց կլինի, դու վռոձե խելացի մարդ ես, նեուժելի էդքան մեծ կշիռ ես տալիս էմոցիաներին, թե՞ ուրիշ մոմենտ ա, չեմ հասկանում
    Եթե անգլերենը շատ ես սիրում, ապա մի ուրիշ հասկացություն կա` sustainability ա կոչվում, եթե գրավված հողերը sustainable չեն, քո ասած cost–ը իմաստսազրկվում է, եթե մի պահ համարենք, որ հողը ավելի բարձր արժեք է քո ասած «պետության տեսակետից», քան թե քաղաքացիների իրավունքներն ու արդարությունը։
    Հետո, դու նման ա, որ շատ չես փորձում հասկանալ, թե պետության իմաստը որն է, պետությունը դա մենակ տարածք չի, դա էդ տարածքի վրա ապրող քաղաքացիներն են իրենց շահերով։ Պիտի կապ ցույց տաս ասենք Հորադիզի ու ՀՀ քաղաքացիների շահերի, թե չէ «հող գրավելը» դառնում ա սիմվոլիկ էմոցիոնալ բան, որից դու իբր ուզում ես խուսափել։ Դու «հողը» փորձում ես սարքել գերագույն արժեք, ու դրանից մնացած դատողությունները գնում են սխալ ճամփով։ Պատկերացրու ու փոքր ընտանիք ես, բայց ունես 40 սենյականոց տուն։ Առաջին վայրկեանին կարող է դա քեզ հրճվանք պատճառի, բայց երկարաժամկետ պարզում է` չես կարողանում բոլոր սենյակները կահավորել, մաքրել, խնամել, գողերից ապահովել, ու մի հատ կլորիկ հարկ ես վճարում էդ տան գնի համար ու ժամանակի ընթացքում տունդ փտում ա, կամ քանդվում ա, չես կարողանում վերականգնել, կայֆ ա՞։
    Ազերիներին չոքացնելն էլ ոնց տեսնում ես sustainable չի, էսօր դու ես իրենց չոքացնում, վաղը իրենք քեզ, այսինքն բախտը քեզ երաշխավորված չի ժպտում, որ քո հարևանը միշտ տուֆտա ու ողորմելի վիճակում է, մեկ ու մեջ էլ հակառակն ա լինում, այսինքն մշտական ազերի չոքացնելն էլ ռիսկեր ունի։
    Հիմա հարց եմ տալիս քեզ` դու անձամբ որպես Հայաստանի քաղաքացի, ի՞նչ շահ ես ունեցել կոնկրետ Հորադիզից։ Փորձիր պատասխանել առանց էմոցիաների։
    Ասենք էսօրվա Հայաստանի վիճակը մի հատ գնահատենք իր էկոլոգիական վիճակով ու ինֆրաստրուկտուրայով, կարող ե՞նք պնդել, որ մենք մի ուրիշ կարգի հողերի կարիք ունեցող ժողովուրդ ենք, որովհետև մեր հողերը մի այլ կարգի գնահատում ու սիրում ենք։ Սրան էլ փորձի պատասխանել։
    Էսօրվա Հայաստանի գյուղերը դատարկ են, գյուղացին սեփական հողերը թողել ընկել է խոպանները, քո «cost-benefit»–ը ո՞ր մի հեքիաթից ա։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.11.2022)

  14. #222

    Ապեր, արի թեմաները քո ուզած հունով մի շեղի էլի։ Երկու բան կա ասելու

    1. նախ Մանվելի պահով։ Մարդը հողը գրավել, տվել ա ձեռդ (հողերը նկատի ունեմ, ուրիշ բան չմտածես), թե հետո 30 տարիների ընթացքում դու էդ հողերը ոնց ես տնօրինել, էդ արդեն առանձին քննարկման հարց ա։ Կամ քո ասած ալեգորիայով` մարդը 40 սենյականոց տուն ա առել տվել քեզ, թե հետո խի ութ երեխա չես ունեցել` քո խնդիրն ա։ Դրանից Մանվելի բենեֆիթը չի արժեզրկվում։ Էս` մեկ։

    2. Հորադիզի պահով։ Դու ճիշտ ես ասում, ես մինչեւ պատերազը Հորադիզի տեղն էլ չգիտեի, ոչ էլ գնացել եմ, ոչ էլ կոնկրետ օգուտ եմ ունեցել։ Բայց քո տրամաբանության եթե գնանք` Արթիկ էլ կյանքում չեմ գնացել, Ագարակ էլ, Ալավերդի էլ, ոչ էլ էդտեղից ինչ որ օգուտ եմ ունեցել։ Ինչ ես առաջարկում , դրանք էլ տանք թուրքին?։

    Ես մանրից սկսում եմ հասկանալ, թե նիկոլը խի էր ասում Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք ա։ Մարդը քո պես մտածում էր` ոչ տեղը գիտեմ, ոչ էլ օգուտ ունեմ, տվեք թող եթա։ Պռոստո դու եւ նիկոլը մի գուլպի երկու թայեր եք` նույն մտածելակերպով ու արժեհամակարգով։ Կստածի Աթեիստն էլ վրադիր, երբ ասում էր` պոխույ հողն էլ, զոհված զինվորն էլ։

    Իսկ եթե ավելի լուրջ կուզես` Հորադիզը ինձ էնքանով էր օգուտ տալիս, որ Ջերմուկին հասանելիք բոմբերը ինքն էր ընդունում։ Ես դաժե գիտեմ ստեղ դու ինչ ես ասելու` որ Հորադիզը ազերից չվեկալեիք` Ջերմուկի վրա բոմբ չէր ընկնի, ազերիների հետ հավերժական քիրվաներ կմնայինք, կուշտ ու երջանիկ կապրեինք։

    Բայց դե էս սաղ հեչ, Վիշապ։ Կալիֆորնիա տեղ հեչ ազեր չկա, մի երկու բառ հետը խոսաս, երկնքից քեզ իջացնի ներքեւ։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  15. #223

    «Մանվելը հողը գրավել տվել ա ձե՞ռդ» :Ճ
    Ուրեմն Հորադիզը գրավելուց հետո թալանով բեռնված ավտոների կալոնաները գնում էին Մանվելի ու իր ախպերների տներն ու գարաժները, իսկ երկար տարիներ հայկական զորքը Հորադիզում պաշտպանական դիրքեր ու կառույցներ սարքելու փոխարեն զբաղված էր Մանվելի տնտեսությունը զարգացնելով, հլը մի հատ էլ ասա, էդ ու՞մ ձեռն ա գրաված հողերը Մանվելը տվել։
    Հորադիզի քյալագյոզությունների արդյունքը Մանվելի ավտոների կոլեկցիան էր ու բազմաթիվ լուսավոր եիտասարդների զոհվելը, իսկ ազերները մեկ ա Ջերմուկից մի քանի կիլոմետրի վրա հիմա նստած են ու «քո պեսները» իրենցից Հայ ժողովրդի թազա պատմություն հեսա կհորինեն, թե ոնց էր ծովից ծով Հայաստանը զարգանում ու ծփում, ու մի հատ Նիկոլ էկավ ու քանդեց սաղ ծերից ծեր։ Ես ազերների հետ խոսել եմ, իսկ դու խոսել ե՞ս։
    Ասեմ քեզ, քո բազարչի տոնը ընդհամենը մասկիրովկա ա դուրս տվածդ ապուշությունների համար, որոնցով դու առաջին հերթին ինքդ քեզ ես հիմարացնում ու անիմաստ էներգիա ծախսում։ Յան տուր քո «ճշմարտությունեներով», համարի, որ քո ասածն ա, դու կրեցիր, գնա ապրի քո հեքիաթների մեջ։
    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.11.2022)

  17. #224

    Ապեր, ես ազերիների հետ չեմ խոսել, ես ազերիներին կրակել եմ։ Իմ ու քո ֆունդամենտալ տարբերությունը էդ ա։ Բայց ինձ մի ուրիշ հարց ա հետաքրքրում։

    Վիշապ, դու խի՞ ես Մանվելից տենց աբիժնիկ։ Ափսոսում ես, որ էդ թալանից փայ չի հասել, թե՞ զորավարը քեզ ձեռ-մեռ ա քցել։ Էս ի՞նչ իռացիոնալ կույր ատելություն ա, չեմ կարում հասկանամ։ Վռոձե իրա նման թալանողներ շատ են եղել երկրում, բայց կոնկրետ էս մեկի վրա քո յանը տարել ա։ Կկիսվե՞ս ինտիմ մանրամասներով, եթե շատ մեծ գաղտնիք չի, կոնկրետ Մանվելին խի ես տենց ատում։
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  18. #225
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,592
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես ազերիների հետ չեմ խոսել, ես ազերիներին կրակել եմ։ Իմ ու քո ֆունդամենտալ տարբերությունը էդ ա։ Բայց ինձ մի ուրիշ հարց ա հետաքրքրում։

    Վիշապ, դու խի՞ ես Մանվելից տենց աբիժնիկ։ Ափսոսում ես, որ էդ թալանից փայ չի հասել, թե՞ զորավարը քեզ ձեռ-մեռ ա քցել։ Էս ի՞նչ իռացիոնալ կույր ատելություն ա, չեմ կարում հասկանամ։ Վռոձե իրա նման թալանողներ շատ են եղել երկրում, բայց կոնկրետ էս մեկի վրա քո յանը տարել ա։ Կկիսվե՞ս ինտիմ մանրամասներով, եթե շատ մեծ գաղտնիք չի, կոնկրետ Մանվելին խի ես տենց ատում։
    Ես Մանվելին չեմ ատում, Մանվելը վաղուց էն աշխարհում ա, դու փաստեր նշելը դիտավորյալ խառնում ես էմոցիաների հետ։ Եթե ասելիք չունես, հավայի յուղ մի վառի, աշխատի անիմաստ չտուֆտել ու ինտիմի չանցնել անծանոթների հետ թեկուզ վիրտուալ, դրանից դու ոչ մի օգուտ չունես ու ոչ մեկին ոչ մի օգուտ չես տալիս ու էս թեման էլ տուֆտա զավզակությունների համար չի, առնվազն քաղաքական զավզակությունների համար ա։ Էլ քեզ ասելիք չունեմ։
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.11.2022)

Էջ 15 15-ից ԱռաջինԱռաջին ... 51112131415

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 423
    Վերջինը: 30.07.2021, 13:15
  2. Քննարկումներ ինտիմ թեմաներով
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.07.2017, 23:43
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •