Որպես որոշ ժամանակ մոդերատոր էղած ու չեղած ակումբցի կարամ ասեմ, որ մոդերատորի հիմնական ու կարևոր դերը բաժինը հսկողության տակ պահելն ա։ Այսինքն, եթե կանոնադրության խախտում կամ ուրիշ խնդիր ա լինում, անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկի։
Երկրորդական դերը բաժնի քննարկումներն ակտիվ պահելն ա։ Բայց դե սրա համար պարտադիր չի մոդերատոր լինել։ Ցանկացած շարքային ֆորումցի էլ կարա ակտիվացնի քննարկումները։
Իմ համեստ կարծիքով ակումբի էս կարգի պասիվության պայմաններում ակումբը երկու-երեք մոդերատորից ավելի մոդերատորների կարիք չունի։
Էջանիշներ