artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արա, բենզակալոնկեքը կպած ՀԴՄ չեն տալիս մինչև չես ուզում։ Հենց ուզում ես, վախվորած վազելով գնում տպում են, բայց կամավոր, չէ, ինչքան կարան ձգում են քցոցին։ Ո՞նց անենք ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն թափով կպնեն էտ համբալների ջանին։
Lion (09.06.2018), Mr. Annoying (08.06.2018)
Էս ինձ ամենից շատ հուզող հարցերից մեկն ա։ Էս էն տեղն ա, որտեղ ստվերը լույսից մի քսան անգամ մեծ ա։ Որտեղ ով ոնց հասնի մտել ա, ու որտեղից ով ոնց կարա մուծվել ա դեպի ի վերոյն ամենայն։ Որտեղ էնքան են սրիկայացել, որ դաժե բանակի վառելիքի մեջ են փայ մտել։ Ու որտեղ փոփոություններին դիմադրությունն ամենաուժեղն ա, քանի որ փիիիիիս փողեր ա ֆռում։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.06.2018, 17:36: Պատճառ: Տեղափոխվելուց հետո գրառումների սահուն հոսքը ապահովելու համար
Ծլնգ (08.06.2018)
Ամենախոխմը սփյուռքի նախարարության բացահայտումն էր։ Որ փող էին տալիս, որ հոդված գրեն իրանց մասին
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.06.2018, 17:38:
Cassiopeia (17.06.2018), Life (09.06.2018), Lion (09.06.2018), Mr. Annoying (08.06.2018), Ուլուանա (08.06.2018), Տրիբուն (08.06.2018)
StrangeLittleGirl (08.06.2018)
Մի բան ասեմ, ես Հայաստանում արդարադատության վերականգնամն ու կոռուպցիայի դեմ պայքարին լիարժեք կհավատամ եթե Գագիկ Խաչատրյանին տեսնեմ գաղութում։
Life (09.06.2018), StrangeLittleGirl (09.06.2018), Ծլնգ (08.06.2018)
Հաա,հա: Ռոշենի իմպռտը իրանն էր/ա: Ասումա
"2011 թ.-ին Գագիկ Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, 200 միլիոն Եվրո ընդհանուր գումարով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ "
48KK քյաշ Կառլ
Ծլնգ (10.06.2018)
էն ո՞նց էր էն երգը մեր բակ եսիմ որից․․․ «չաշկա, լոժկա, շակալադնի ատնաշենյա․․․»
48KK քյաշ Կառլ ― նենց պատկերարեցի, սենց գործարանի տնօրենի օֆիսում խորհրդակցությունների սեղանի շուրջ նստած են, մտնում ա Գագիկ Խաչատրյանը, ու փողերով մեշոկը դռան մոտից շպռտում ա սեղանին։ Տեսնես էդ գրողը «ինչպե՞ս եմ անցակցրել ամառս» շարադրությունից ինչ ա գրել դպրոցում․․․ խոսքի որ էդ 48KK-ն էլ բանկով ուղարկեր, չէի՞ն ծախի։
Life (10.06.2018)
Հիմա որ մտածում եմ, սենց տիպի ձևակերպում կյանքում չէի լսել կազմակերպության գնման մասին։ Սովորաբար բիզնես ձեռքբերումների դեպքում cash նշանակում պայմանավորված ուղիղ գումար, ու վարկն էլ դրա մեջ կմտնի։ Ասենք մի մասը գումար են պայմանավորվում, մյուս մասն էլ արժեթղթերի փոխանակում։ Միակ ձևը, որ սա տեղավորվում ա գլխումս, դա որ որպես ֆիզիկական անձ ա գնել գործարանը։ Ու այդ դեպքում էլ ո՞վ պիտի իմանա թե ինչքանն էր կանխիկ, ինչքանը վարկ, ու հո՞ւ քերըս։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ