User Tag List

Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526
Ցույց են տրվում 376 համարից մինչև 384 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ

  1. #376
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարավ-կովկասյան երկաթուղիների պահով ի՞նչ կարծիքներ կան: Խոսում էին 60 միլիոն դոլար չարաշահումների մասին, հիմա արդեն ոչ: Փուչի՞կ էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #377
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարավ-կովկասյան երկաթուղիների պահով ի՞նչ կարծիքներ կան: Խոսում էին 60 միլիոն դոլար չարաշահումների մասին, հիմա արդեն ոչ: Փուչի՞կ էր...
    Ի՞նչն էր կամ չէր փուչիկ ապեր, հարցդ կոնկրետ ձևակերպի, պոեզիայի մրցույթի չես:

    Էն որ ռուսական մոնոպոլիաները լվացքատուն են, էտ սաղ գիտեն, ու որ ՀԿԵ-ն էլ խայտառակ թալան ա եղել ու հնարավոր ա հիմա էլ ա նույնը, էտ էլ սաղ գիտեն, ներառյալ ռուսները։ Ես տողատակում հասկացա որ քաղաքական համաձայնության են եկել, լր քրգործեր չլինեն ու սկանդալ չլինի, բայց ռուսները վերականգնեն վնասը կամ վերջապես խոստացված ներդրումները լինեն: Բայց համոզված եմ, որ մեկա չեն լինելու ու ՀԿԵ-ն մնալու նույն հին, տրաքած, գողցող լվացքատունը. բացառվում ա որ ուրիշ ձև լինի ռուսական մոնոպոլիստը:

    Սինքն, մեր կառավարությունը նախորդի պես ռուսական պետական մաֆիայի դեմ քաքում ա տակը, ու անունը էլի դնելու են ազգային անվտանգություն:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.09.2020)

  4. #378
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ս ինչը չեմ ընդունում՝ աղմուկով մի բան հայտարարում են, քաղաքական դիվիդենտները շահում են, մարդիկ սկսում են Նիկոլի պ...ը ուտել, հույսով, որ, ահա, երկնային թագավորություն կգա, հետ անցնում են ամիսներ, գուցե՝ տարիներ, երևույթն աննկատ ջրվում է և չունեն իշխանութունները բավարար ազնվություն ասելու՝ կներեք, չկարողացանք, կամ, կներեք, ջրեցինք, որ Սու-30-ններ տան - ազնիվ չէ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (25.09.2020), Varzor (08.09.2020), Տրիբուն (06.09.2020)

  6. #379
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ս ինչը չեմ ընդունում՝ աղմուկով մի բան հայտարարում են, քաղաքական դիվիդենտները շահում են, մարդիկ սկսում են Նիկոլի պ...ը ուտել, հույսով, որ, ահա, երկնային թագավորություն կգա, հետ անցնում են ամիսներ, գուցե՝ տարիներ, երևույթն աննկատ ջրվում է և չունեն իշխանութունները բավարար ազնվություն ասելու՝ կներեք, չկարողացանք, կամ, կներեք, ջրեցինք, որ Սու-30-ններ տան - ազնիվ չէ:
    Համաձայն եմ, ազնիվ չի, մոտիլովկի հոտ ա գալիս, ու որ ավելի վատ ա, զահլայա տանում ․․․

    Բայց մեկա, Լիոն ջան, որ ոռով ատոմային բոմբ էլ քցեք, Նիկոլը հաջորդ ընտրություններին էլի մեծամասնություն ա։

  7. #380
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հիմա փիս հետաքրքիր ա, թե Ապօրինի Գույքի Բռնագանձման օրենքը ոնց ա աշխատելու, եթե վաբշե աշխատելույա։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (08.09.2020), Արշակ (06.09.2020)

  9. #381
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իհարկե կուզեի, որ ամեն ինչ հստակ օրենքով գործեր, մենք էլ Ռուսաստանից անկախ, չորով դնեինք դատեինք կոռուպցիայի համար ու քաղաքական որոշումներ դեր չունենային։ Բայց դե երկնքից իջնենք երկիր ու ընդունենք, որ շատ փխրուն ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակ ունենք, կոնֆլիկտներով լի տարածաշրջանում, մենք էլ մի կերպ ոտի վրա մնացող երկիր, սերժուքոչի շնորհիվ լիքը առանցքային հարցերում Ռուսաստանից կախված։ Հետևաբար չենք կարա չորով օրենքով աջ ու ձախ փրթենք, ստիպված ենք դիվանագիտական ճկունություն դրսևորել լիքը հարցերում մանևրել ու թեկուզ որոշ հարցեր ներքին կարգով պայմանավորվել լեզու գտնել։
    Սերժ ու Քոչի ժամանակ ստրուկի պես վիզներս ծռած թողում էինք Ռուսաստանը ոնց ուզում ա նագլիավարի որպես գաղութ կթի Հայաստանին։ Նիկոլենք տենց չեն անում ու Հարավ–Կովկասյան երթուղիների վերաբերյալ ղալմաղալով գործ հարուցելը ես ընկալում եմ որպես ատամ ցույց տալ։ Ոնց Ռուսաստանն էր միշտ տարբեր հարցերով ատամ ցույց տալիս՝ գազի գին բարձրացնել, խոպանահայերին նեղել և այլն ու մենք գլուխներս կախ ենթարկվում էինք։ Հիմա, ի տարբերություն Սերժի ոչխարության, Նիկոլը հաճախ տարբեր հարցերով ցույց ա տալիս, որ մենք էլ ձեզ ունենք նեղելու տեղ․ չկարծեք թե մենակ դուք կարաք։ Ու դրանից հետո Պուտինի հետ հանդիպում ինչ–որ բան բարիշում են։
    Ես իհարկե ոչ մի ներքին ինֆո չունեմ, հանրային ինֆոյին էլ ամեն ինչ չի որ մանրամասն հետևում եմ, բայց հեչ չեմ բացառում, որ ՀԿԵ–ի վրա աղմուկով գործ բացելը Նիկոլը հետո օգտագործել ա Հայաստանի օգտին Ռուսաստանից զիջումներ կորզելու համար՝ որ պայմանավորվել են, որ մենք հանրային սկանդալ չենք սարքում, բայց դուք ձեր քաքերը մաքրեք ու ինչ–որ ուրիշ հարցերում էլ մեր օգտին շարժվեք։ Ոչ մի ապացույց չունեմ, որ հենց տենց ա եղել, բայց ինչքանով հետևում եմ պետական մակարդակով ռուս–հայկական հարաբերություններին տենց տպավորություն ա թողում։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները էս հարցում իրանց շատ ավելի արժանապատիվ ու ինքնիշխան են պահում, քան ստրուկ Սերժն ու Ռոբն էին։
    Էլի եմ ասում․ շատ ուրախ ու երջանիկ չեմ որ էդ ամեն ինչը չորով օրենքով ու թափանցիկ չի լինում ու որ վստահ չեմ կարա ասեմ ինչ ա իրականում կատարվել կուլիսների հետևում, բայց դե ոչ էլ ակնկալում էի, թե միանգամից իմ իդեալների պետությունն ենք դառնալու։ Էն որ սերժի վախտվա ստրկական հարաբերություններից էս երկու տարում էս առաջխաղացումն էլ ունենք, էլի գոհ եմ ու հուսով, որ քայլ առ քայլ մեր իրական ինքնիշխանությունը կվերականգնենք։ Առնվազն արտաքին հարաբերությունների առումով Նիկոլը հիմնականում ինձ գոհացնում ա։ Հենց զգանք որ էլ չի գոհացնում, լռվել ա ու պրոգես չկա, ուրեմն պիտի Նիկոլին փոխենք։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 06.09.2020, 15:29:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #382
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իհարկե ոչ մի ներքին ինֆո չունեմ, հանրային ինֆոյին էլ ամեն ինչ չի որ մանրամասն հետևում եմ, բայց հեչ չեմ բացառում, որ ՀԿԵ–ի վրա աղմուկով գործ բացելը Նիկոլը հետո օգտագործել ա Հայաստանի օգտին Ռուսաստանից զիջումներ կորզելու համար՝ որ պայմանավորվել են, որ մենք հանրային սկանդալ չենք սարքում, բայց դուք ձեր քաքերը մաքրեք ու ինչ–որ ուրիշ հարցերում էլ մեր օգտին շարժվեք։
    Ապեր, էս շատ պոզիտիվ ենթադրություն ա, որ ես էլ եմ անում, բայց կարող ա հեչ իրականությանը չհամապատասխանի։ Որովհետև կան նաև հետևյալ սցենաները․
    - Հետաքնննությունը տուպը մտել ա փակուղի, քանի որ մասնագետներ չկան, ու ոչ մի բան էլ են կարում բացահայտեն, ու էն 60 միլիոնը օդի մեջ գմփոց էր
    - Հետքաննությունը հատուկ տապալել են, քանի որ քննչական մարմինները նույ ձևի կոռումպացված են, մի երկու մանեթ կողից կշտից փող են առել, էկել են Նիկոլին ասել են, ներող հոբար, ոնց որ տենց առանձնապես մի մեծ բան չկա, որ համաշխարհային պրոբլեմ սարքենք
    - Պուտինը Նիկոլին ասել ա, այ համբալ РЖД-ն դրած սաղ Ռուսաստանին ա կթում էս հազար տարի ա, դու էլ գիտես բան ես հայտնագործել, էկել ես ստեղ քո իրեք կիլոմետր երկաթգծով ռիսավացա ես լինում, սիկտիր եղիր, թե չէ գազը կփակեմ (ամենահավանական սցենարը)
    - ՀԿԵ-ն աշխարհիս ամենամաքուր ու ոչ կոռումպացված կազմակերպությունն ա, ու Հայաստանի երկաթուղին հեսա տալիս Ճապոնիայից անցնում ա։

    Եվ վերջապես, հայկական ավանդական բալքիմ սցենարը միշտ էլ կա ու կա․ էկեք մի հատ շուխուռ անենք, բալքիմ մի բան կլինի։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 06.09.2020, 15:43:

  11. #383
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, ազնիվ չի, մոտիլովկի հոտ ա գալիս, ու որ ավելի վատ ա, զահլայա տանում ․․․

    Բայց մեկա, Լիոն ջան, որ ոռով ատոմային բոմբ էլ քցեք, Նիկոլը հաջորդ ընտրություններին էլի մեծամասնություն ա։
    Գուցե մեծամասնություն ունենա, բայց, մեր այս ընտրական համակարգի պայմաններում եթե 50 տոկոսից քիչ ունեցավ, ասենք՝ 35 տոկոս, իսկ ըստ իս հենց դա է հավանականը, միացյալ ուժերով նրան կտապալեն, կոալիցիոն վարչապետ կունենա: Իսկ Նիկոլը, եթե կորցրեց գործադիրի ղեկը, ուղղակի չի կարողանա երկրում մնալ: Սա առանձին և խիստ բարդ թեմա է, որի մասին դժվար է կարճ խոսել:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հիմա փիս հետաքրքիր ա, թե Ապօրինի Գույքի Բռնագանձման օրենքը ոնց ա աշխատելու, եթե վաբշե աշխատելույա։
    Ես ևս անհամբեր դրան եմ սպասում - տեսնենք: Առայժմ կարող եմ այսպիսի մի կանխատեսում անել՝ ռեալ ոչինչ վերցնել չի հաջողվի, որովհետև գործընթացը կթաղեն դատական պրոցեսում, իսկ մինչև 2023 թ-ը մնացել է ընդամենը 2.5 տարի: Մեր դատական համակարգի համար այդքանը ձգձգելը մանր բան է: Բայց նույնիսկ իդեալում, եթե նույնիսկ գույքը հաջողվեց դատական կարգով վերջնական վերցնել, ինչպե՞ս են դա իրացնելու: Օրինակ, ասենք Ծառուկյանի Առինջի դղյակը՝ ո՞վ է այնքան հարուստ, Ծառուկյանի հետ այդքան վատ ու ապագայի վրա այդքան վստահ, որ կառնի այդ տունը՝ վստահ, որ 2024 թ-ին այն իրենից հետ չեն խլի, իսկ Ծառուկյանն էլ այդ գնորդի հետ, մեղմ ասենք, թշնամություն չի անի: Դժվար է գտնել նման մարդ:

    Պարզ օրինակ՝ Ծաղկաձորի Գոլդեն Փալասը, որ այդքան աղմուկով վերցրին, այդպես էլ համառորեն կանխիկ փող չի դառնում...
    Վերջին խմբագրող՝ Lion: 06.09.2020, 15:56:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.09.2020)

  13. #384
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եթե հետևեք դատախազության հայտարարություններին, կտեսնեք տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք բացահայտվել են նախկին իշխանությունների կողմից։ Տեխնիկայի գործ է․ արկղերը քրգործերով լցնել կարելի է ընդամենը մի քանի ժամում։ Կարելի է վերցնել դատախազության ցանկը, սիրուն արկղիկներով փաթեթավորել ու ուղարկել Դաշնակցությանը»,–ասաց Հարությունյանը։

    Նրա խոսքով` մեկ տարի առաջ արկղերը քրգործերով չի լցրել, քանի որ այդ ժամանակ բողոքի ակցիան հանդարտվել էր և նախարարը չի ուզել իրավիճակը սրի։ Սակայն հիմա, եթե ՀՅԴ–ն շարունակի բողոքի ակցիաները, ապա նախարարն էլ կվերանայի իր գործունեությունը։ Հարությունյանը նշեց` քրգործերի դատախազության ցանկերում կան չարաշահումներ շատ դպրոցներում, օրինակ՝ դաշնակցական նախկին նախարարի գործունեության ընթացքում։


    Այսինքն, թարգմանեմ, ասում է՝ ես գիտեմ որ հանցագործություններ են եղել, պետությունը վնաս է կրել, բայց, որ խելոք մնաք, ընթացք չեմ տա - ասենք միջին իրավագիտակցություն և գրագիտություն ունեցող հասարակական-քաղաքական գործիչը սենց բան չէր ասի, Արայիկն... ասաց - վերջնա:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.09.2020)

Էջ 26 26-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  2. Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.05.2013, 22:54
  3. Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին
    Հեղինակ՝ terev, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 578
    Վերջինը: 12.10.2010, 16:05
  4. Բացահայտումներ
    Հեղինակ՝ armenak, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.02.2010, 01:04
  5. Հետաքրքիր բացահայտումներ Տռավիանում
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.04.2008, 10:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •