Ես իհարկե կուզեի, որ ամեն ինչ հստակ օրենքով գործեր, մենք էլ Ռուսաստանից անկախ, չորով դնեինք դատեինք կոռուպցիայի համար ու քաղաքական որոշումներ դեր չունենային։ Բայց դե երկնքից իջնենք երկիր ու ընդունենք, որ շատ փխրուն ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակ ունենք, կոնֆլիկտներով լի տարածաշրջանում, մենք էլ մի կերպ ոտի վրա մնացող երկիր, սերժուքոչի շնորհիվ լիքը առանցքային հարցերում Ռուսաստանից կախված։ Հետևաբար չենք կարա չորով օրենքով աջ ու ձախ փրթենք, ստիպված ենք դիվանագիտական ճկունություն դրսևորել լիքը հարցերում մանևրել ու թեկուզ որոշ հարցեր ներքին կարգով պայմանավորվել լեզու գտնել։
Սերժ ու Քոչի ժամանակ ստրուկի պես վիզներս ծռած թողում էինք Ռուսաստանը ոնց ուզում ա նագլիավարի որպես գաղութ կթի Հայաստանին։ Նիկոլենք տենց չեն անում ու Հարավ–Կովկասյան երթուղիների վերաբերյալ ղալմաղալով գործ հարուցելը ես ընկալում եմ որպես ատամ ցույց տալ։ Ոնց Ռուսաստանն էր միշտ տարբեր հարցերով ատամ ցույց տալիս՝ գազի գին բարձրացնել, խոպանահայերին նեղել և այլն ու մենք գլուխներս կախ ենթարկվում էինք։ Հիմա, ի տարբերություն Սերժի ոչխարության, Նիկոլը հաճախ տարբեր հարցերով ցույց ա տալիս, որ մենք էլ ձեզ ունենք նեղելու տեղ․ չկարծեք թե մենակ դուք կարաք։ Ու դրանից հետո Պուտինի հետ հանդիպում ինչ–որ բան բարիշում են։
Ես իհարկե ոչ մի ներքին ինֆո չունեմ, հանրային ինֆոյին էլ ամեն ինչ չի որ մանրամասն հետևում եմ, բայց հեչ չեմ բացառում, որ ՀԿԵ–ի վրա աղմուկով գործ բացելը Նիկոլը հետո օգտագործել ա Հայաստանի օգտին Ռուսաստանից զիջումներ կորզելու համար՝ որ պայմանավորվել են, որ մենք հանրային սկանդալ չենք սարքում, բայց դուք ձեր քաքերը մաքրեք ու ինչ–որ ուրիշ հարցերում էլ մեր օգտին շարժվեք։ Ոչ մի ապացույց չունեմ, որ հենց տենց ա եղել, բայց ինչքանով հետևում եմ պետական մակարդակով ռուս–հայկական հարաբերություններին տենց տպավորություն ա թողում։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները էս հարցում իրանց շատ ավելի արժանապատիվ ու ինքնիշխան են պահում, քան ստրուկ Սերժն ու Ռոբն էին։
Էլի եմ ասում․ շատ ուրախ ու երջանիկ չեմ որ էդ ամեն ինչը չորով օրենքով ու թափանցիկ չի լինում ու որ վստահ չեմ կարա ասեմ ինչ ա իրականում կատարվել կուլիսների հետևում, բայց դե ոչ էլ ակնկալում էի, թե միանգամից իմ իդեալների պետությունն ենք դառնալու։ Էն որ սերժի վախտվա ստրկական հարաբերություններից էս երկու տարում էս առաջխաղացումն էլ ունենք, էլի գոհ եմ ու հուսով, որ քայլ առ քայլ մեր իրական ինքնիշխանությունը կվերականգնենք։ Առնվազն արտաքին հարաբերությունների առումով Նիկոլը հիմնականում ինձ գոհացնում ա։ Հենց զգանք որ էլ չի գոհացնում, լռվել ա ու պրոգես չկա, ուրեմն պիտի Նիկոլին փոխենք։
Էջանիշներ