User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ ամենաշատը հետաքրքիրա, թե Լիոնը որ կուսակցությաննա ընտրել? Բարգավաճ?
    Չէ, եղբայր:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատում։
    Տենցա: Չեմ կարող քվեաթերթիկիս նկարը դնել, մնում է հավատաս խոսքիս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատենտ ՀՀԿ .... ու բացահայտ Ադեկվատ։
    Չէ - ՀՀԿ-ն հանցագործների հավաքածու է, ԲՀԿ՝ օլիգարխիկ կուսակցություն, Ադեկվադը՝ դեմագոգների, քաղաքական գռդոն անող բառիգների և կեղծ ինտելեկտուալների հավաքածու: Հուսով եմ իմ այս գնահատականից հետո այդ թեման փակված կհամարենք:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հավատում
    Ճիշտ ես անում


    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ փաստարկ Լիոն ?? Գոնե գրածիդ իմաստը հասկանում ես ?

    Ստեղ փաստարկ մենակ քո կարծիքով դու ես բերում, ադեկվատի, պիտեկանտրոպի ու Շարմազանովի վիդեոներով: Ես դա համարում եմ ապուշությու կամ պատվեր: Կարաս նույն ոգով շարունակես, լրիվ դերիդ մեջ ես ու քեզ շատ սազում ա:
    Փաստարկն էսա, եղբայր - չեն կարողանում ապացուցել, չեն կարողանում թալանածը հետ բերել, ահա և մենուայատիպ մեկնաբանները լեզու են առել, Սաշիկի տղեն էլ ասում է այն, ինչ ասում է: Ըստ իս պատճառը չհամակարգված գործունեությունն է՝ համեմված վատ կադրերով: Ես սկզբունք ունեմ՝ լսել բոլորին, նույնիսկ քննադատներին: "ադեկվատի, պիտեկանտրոպի ու Շարմազանովի վիդեոներով" այս պահին ամենաուժեղն են քննադատում Նիկոլին, դրա համար էլ ես իրենց ուշադիր լսում եմ: Եվ իրենք հաճախ ճիշտ բաներ են ասում, թեև ավելի հաճախ նաև զբաղված են փաստերի խեղաթյուրմամբ ու դեմագոգիայով:

    Ցավոք իմ որոշ կանխատեսումներ Նիկոլենց հարցով ճիշտ են դուրս գալիս: Օրինակ, ասում էի, սա ասել եմ նեղ միջավայրում, ապացույց չունեմ, որ ժամանակին ասել եմ, դրա համար պիտի խոսքիս հավատաք, և այսպես, ասում էի՝ Խաչատուրովին տենց կոպիտ մի կպեք: Շատերը, և նույնիսկ մոտիկներիցս, ասում էին՝ թքաաաածծծ: Արդյունքում ունեցանք անհարթություններ Ռուսաստանի հետ: Այլ օրինակ՝ անցած ամառ բոլորը ոգևորված էին Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլի նախաձեռնությամբ, ասում էի, սա արդեն ասել եմ բացահայտ, նույնիսկ ՖԲ ստատուս ունեմ, որ դա սխալ է, կրկին ինձ քննադատեցին, սակայն ի՞նչ ունենք հիմա - ՀՀ-ն փաստացի կրկին բանակցում է հին ստատուսով, առանց Արցախի:

    Նեղ միջավայրում նաև ասել եմ, որ Քոչարյանին "մարսել" մեր դատական համակարգն իր այս վիճակով չի կարող և, ընդհանրապես, իրեն պետք չէր այդքան կոպիտ կպնել, այլ պետք էր իր գումարները վերցնել, ներքին ոչ ֆորմալ ամնիստիայի պես մի բան անել և բերած փողերը դնել տնտեսության մեջ: Նիկոլը գնաց կոնֆռոնտացիայի ուղով: Արդյունքում դատական համակարգը սկսեց կանվուսիաների մեջ գալարվել, որովհետև, ինչպես ասացի, այն ի վիճակի չէ կյանքի կոչել այդ խնդիրը: Արդյունքում եղավ հերթական հիմարությունը՝ դատարանների դռնել փակելու ակցիան: Կրկին նեղ միջավայրում քննադատել եմ այն և եղավ իմ նախատեսածով՝ ալարկոտ, մարդազուրկ ակցիա, որը չծառայեց իր նպատակին և միջազգային քննադատություն առաջացրեց: Մասնավոր օրինակ՝ մաքսավորին կոպտելը, որի մասին արտահայտվել եմ բայցահայտ: Մեկ այլ օրինակ, Նիկոլի հայտնի "Կա՞ դատավոր, որին ես կզանգեմ և նա իմ ասածը չի անի" խոսքը, որն, ավելորդ էլ ա ասել, հակաիրավական, իր իսկ հռչակած իրավական պետության գաղափարը ոտնահարող, դեմագոգիկ և ուղղակի սխալ խոսք էր...

    Անսխալակա՞ն է Նիկոլը, իհարկե ոչ, հիմա այս սխալները որ տեսնում եմ, չասե՞մ, ինչ է թե կմեղադրվեմ ծախված լինելու մե՞ջ: Չեք մտածո՞ւմ, որ չքննադատելով Նիկոլին իրեն հենց ավելի վատ ծառայություն եք մատուցում, դրդելով դեպի նոր սխալներ, քան ես, որ քննադատում եմ:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատա: Հոկտեմբերի 2-ի հավաքին էլ ա եղել: Ստեղ էլ նկար ա դրել: ))

    Լուրջ հեղափոխական ա, բայց պաշտոն չտվեցին՝ չնայած բարձր պրոֆեսիոնալիզմին: Տենց, հիմա սաղ աչքին ասֆալտի թմբիկ են դառել, կամ էլ դիջեյ, ու արա գոոործ չեն անուուուում, գոոոոործ, սիտուատիվ (հիշում եմ է բառը) որոշումներ են ընդունում ու տեսարաններ են ապահովում։ Մեկ ու մեջ էլ թազա ասֆալտը քերում են վրեն ասֆալտ են անում:
    Որ պարզ լինի՝ այս ընթացքում մի քանի առաջարկներ ստացել եմ, բայց մերժել եմ, քանի որ ի սկզբանե այս թիմն ինքն այնքան էլ վստահություն չէր ներշնչում և ես իրենց աջակցեցի պարզ մի նպատակով, որ հները հեռացվեն, իսկ հիմա էլ այս զգացումը խորանում է: Սրան գումարած՝ եթե պաշտոն զբաղեցնեմ, պետք է իրավաբանական գրասենյակս փակեմ, մտնեմ ռամկեքի մեջ, ավելի քիչ փողով դառնամ պետական ծառայող: 14 տարի պետական ծառայող լինելուց հետո ես սկսել եմ ազատությունս բարձր գնահատել, դրա համար էլ մերժեցի բոլոր այդ առաջարկները:

    Բայց պիկը էսօրվա վիդեոն էր, որտեղ Սաշիկի տղեն դասական ապտակ հասցրեց Նիկոլին: Վիժվացքի ու սաղ ընտանիքի վրա ՔրՕրի սաղ հոդվածներով գործեր ա հարուցված, ասում են փաստեր ենք ուզում:
    Ապտակա, ցավոք - նախորդ տարվա խեղճացածության ֆոնին իրենց այս հանդուգն վարքագիծը շատ խոսուն է: Դեռ էլի կմեծացնեն հանդգնության աստիճանը:

    Գայլ ախպեր, ես չեմ դու ես, չե՞ս գժվի ասես, ոչխարություն:
    Չի կարելի, այլ կերպ մտածողներին, այլ կարծիք ունեցողներին չի կարելի վիրավորել: Նույն կերպ ես կարող եմ քո դիրքորոշումը զոմբիություն կամ նույն բառով՝ ոչխարություն, կոչել, բայց չեմ անում, չէ՞, որովհետև մեր նպատակն այս ինտելեկտուալ հարթակում հուսով եմ ոչ թե դիմացինին խոցելն է, այլ մտքեր փոխանակելը: Ի դեպ, կարծես էդ "դիջեյոտ խոսքերս" սրտիդ մոտ ես ընդունել, ինչից ենթադրում եմ, որ Նիկոլի կամանդի որոշ անդամների և մասնավորապես Էդոյի հետ մոտ ես: Տեր եմ այս խոսքերիս, փոխանցի իրենց, որ լավ աշխատեն, չգոռոզանան - իրենց հակառակորդը հսկայական ֆինանսական ռեսուրսներ ունեցող և խելոք մի սուբյեկտ է, որն օգտվում է իրենց ամեն մի սխալից:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա, բայց Լիոնը շուն գել Ակումբցի ա: Չենք ուզում շատ նեղենք: Բայց հաստատ ադեկվատ ա: Պրիտոմ վայթեմ մուֆթա անդամներից ա: Էն որ փող էլ չեն տալի, բայց չիրացված ամբիցիաները օգտագործում են, նենց որ յանի չեզոք ու յանի սրտացավ քննադատի դիրքերից բացահայտի «նիկոլենց» բոլոր սրիկայությունները:
    Ապեր, մոռանում ես՝ պիցցայի պահը - մուֆթա չեմ, ես պիցցա եմ գռսում ընդեղ...

    Բայց ինքը մոռանում ա Նիկոլի խոսքը Կարենին. Էկել ա սատանի մայլեն ուզում ա քյանդրբազություն անի:
    Ախ, կուզեի Նիկոլն էդ փորձառու սատանեն լիներ իր մայլում, բայց ավելի ու ավելի եմ համոզվում, որ իշխանությունն իրեն արդեն աստիճանաբար կուրացնում է և նա սխալը սխալի հետևից է անում...

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Գժվելուց ինչ ասես կասես կամ կանես: Հենց մեր պրոբլեմն էլ էնա, որ սթափ ու առանց գժվելու պիտի նայենք առկա խնդիրներին ու իրավիճակին: Թե չէ "գժերի ցավը տանեմ"-ը հա էլ կա
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծորեն նշվածդ երկուսին էլ փաթթած ունեմ (հեղինաային իրավունք դեմ չտաս ): Ու դրա ամար ունեմ իմ հիմնավոր պատճառները:

    Ձեր երազած "օրինական երկիրն" եք ուզում?, ուրեմն հարգեք խոսքի ազատությունը
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերք ուժեղ եղել ենք, եղում ենք և պիտի եղենք

    Էս մի գրածդ էլ բացահայտ անհադուրժողականություն է Ավելին. Էդ ինչ թաքուն ու գաղտնի գիտելիքների տեր ես, որ կարողանում ես բառաչի իմաստավոր ու անիմաստ լինելը տարբերել? Դրա մասին ըսկի մեծն Թոթի ուսմունքում բան չկա գրված
    Այո:
    Վերջին խմբագրող՝ Lion: 05.07.2019, 10:38:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (05.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  2. Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.05.2013, 22:54
  3. Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին
    Հեղինակ՝ terev, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 578
    Վերջինը: 12.10.2010, 16:05
  4. Բացահայտումներ
    Հեղինակ՝ armenak, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.02.2010, 01:04
  5. Հետաքրքիր բացահայտումներ Տռավիանում
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.04.2008, 10:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •