Թողնելով քեզ ինտերնետում փորփրելու արդյունքում սեփական կարծիքդ կազմելու այդ երկուսի մասին, ասեմ հնարավորինս կարճ.
1.
Նարեկ Մալյան - ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին օգնականն ու մտերիմը (գուցե նաև ներկա մտերիմը), իրենից ներկայացնում է խելացի, կարդացած ու կրթված դեմագոգի դասական մի տեսակ, որը, ըստ երևույթին կատաղած իշխանական կերամանի կորստով պայմանավորված վերահաս սովի հեռանկարից, պոպուլիզմը խոթած և դեմագոգիկ ամենատգեղ, ծայրահեղ, բայց բավականին գործուն միջոցների կիրառմամբ սեփական ֆեյսբուքյան լայվերով պայքար է մղում նիկոլենց դեմ: Բավականին ընդունված է նախկին կերամանից զրկված, ինչպես նաև կեղծ ինտելեկտուալ այն մասայի կողմից, որն, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկես չի կարդացել, բայց այլոց պես այնքան համեստություն չունի, որ ուղղակի լռի այդ մասին, այլ փոխարենը խելացի տեսքով ցիտում է Մարկեսի ամենահայտնի ֆրազը էն գնդապետի մասին,
2.
Արթուր Դանիելյան - ըստ իր խոսքերի՝ Նիկոլի նախկին թիմակից, որ հավատացել է նրան և այժմ իր մեղքն է քավում սեփական վիդեոլայվերով Նիկոլի դեմ պայքարելով, ըստ օդում կախված լուրերի՝ ՀՀ ամենահայտնի օլիգարխներից մեկի փեսան գուցե ոչ հարազատ աղջկա մակարդակով, որը, գուցե հենց այդ պատճառով, այնքան հարուստ է, որ չաշխատի ու սովից չմեռնի, բայց նաև այնքան անխոհեմ է, որ Դարեհ III Կոդոմանոսին հարիր մի մորուք պահի: Իրենից ներկայացնում է կեղծ ինտելեկտուալի դասական մի տեսակ, որը մի քանի գրքեր է կարդացել դավադրության տեսությունների մասին, մի քանի բան է փախցրել պատմությունից և այժմ հոգնեցնում, իսկ ոմանց էլ զվարճացնում է ինտերնետում տարածվող իր կեղծ-ինտելեկտուալ ու դատարկ, բայց ոմանց համար այնուհանդերձ ծիծաղելի ցնդաբանությամբ: Մի խոսքով, եթե կարդացել ես Ոսկե Հորթ գիրքը, ֆիլմում այդ կերպարը չկա, ապա կհիշես, որ այնտեղ
Վասիսուլի Լոխանկին անունով մի կերպար կար - ինքն էդա, պատկերացրա, որ Լոխանկինը հիմա լիներ ու մոտք ունենար վիդեոտեխնիկային և ինտերնետին:
Հուսով եմ պարզ է, կոմանդոռ

Էջանիշներ