Ուրեմն էս օրերին տարբեր մարդիկ ասում են, որ 2008-ին հրապարակում Մանվել էին գոռում։ Ես գոռացողներից չեմ եղել, բայց կարող եմ իմ վրա վերցնել։
Հա, գոռացվել ա։ Հիմա համանման մի ուրիշ օրինակ էլ բերեմ։ Սասուն էլ ա գոռացվել։ Մանվելն էլ, Սասունն էլ պատերազմի մասնակից էին։ Մանվելի հետպատերազմյան շրջանի մասին էլ տհաճ խոսակցություն կար, Սասունի էլ։ Գուցե խոսակցությունների ու ծավալների տարբերություն կար, բայց կար։ Ու երկուսի անունն էլ գոռացվել ա։ Որտև էդ պահի իրավիճակը նենց էր, որ իրանց շարժմանը միանալը կարող ա լուծեր իշխանափոխության հասնելու խնդիրը։ Ու երկուսն էլ, իշխանափոխության հասնելու դեպքում, ըստ, եթե կուզեք ռոմանտիկ պատկերացումների, պետք է գործեին բացարձակապես օրենքի շրջանակում։
2008ի հարթակն, ըստ այդմ, ինչ-որ չափով նաև բարոյական քննության հարթակ էր։ Սասունը անցավ քննությունը, գնաց ինքնազոհման ճանապարհով, անցավ դժվար ճանապարհ, նստեց, ենթարկվեց ճնշումների, ու հիմա կանգնած ա էսօրվա հաղթանակի ակունքներում։
Մանվելը չանցավ։ Մի կողմից կզեց Սերժի ու Ռոբի մոտ, մյուս կողմից ընտրեց շարունակ հարստահարման, կոռուպցիոն, ուժի գործադրման ճանապարհը։ Ու բնականոն հասավ էսօրվա վիճակին, երբ էլի նստած ա, ոնց էն ժամանակ Սասունն էր նստած, բայց թիկունքում, ի տարբերություն Սասունի, չկա ժողովուրդ։
Սա իրա ընտրած ճանապարհն ա։ Չանցած քննության գնահատականը։ Իսկ ժողովուրդը ճիշտ ա արել, որ գոռացել ա իրա անունը։ Ափսոս, որ իրան հնարավոր չեղավ բերել էս դաշտ։ Գուցե հնարավոր էլ չէր, որտև մարդկային բնույթը տարբերվում էր նույն Սասունի մարդկային բնույթից, բայց իրան էս դաշտ բերել պետք էր փորձել։ Չհաջողվեց։ Ինչ արած։
Էջանիշներ