Իսկ ինձ Աշոտյանի գրածն ամենաշատը կատաղեցրեց։ Մանվելին դեռ կհամարեմ հոգեկան հիվանդ /իր արածները մարդու ուղեղում չեն տեղավորվում, անցել են տականքության սահմանագիծը/, բայց աշոտյանի պեսները /ու դրանցից գոյատևում են դեռ էնտեղ մի խուրձ/ նույնիսկ աչքով տեսածից հետո տես թե ի՛նչ տեքստ ա բստրել․ չի ասում, է՝ ցավ ու կսկիծ եմ ապրում տեսածիցս, ցավ ու կսկիծ ա ապրում "առաջադրվող կասկածանքներից ու մեղադրանքներից", խոսում ա ապացույցների անհրաժեշտությունից /մեկը քոմենթ էր գրել՝ էլ ինչ ապացույց ա ուզում, պիտի մանվելի բեղերը անալիզի ենթարկեի՞ն, որ տեսնեին տուշոնկայի հետքեր կան վրան, թե չէ/, ու վերջում էլ վախկոտաբար /հանկարծ հանրապետական ընկերները չմեղադրեն դավաճանության մեջ/, ավելացնում ա՝ սա քաղաքական գնահատակնների հետ կապ չունի, սա պիտի նայվի մենակ օրինական դաշտում։

Էջանիշներ