Հաա, ես էլ զարմացա...
Հաա, ես էլ զարմացա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լոռեցյանը 25 տարեկան ֆուտբոլ խաղացող ու շատ խեղճ տղա էր, մեզ մոտ էր աշխատում: Ոնց չեն վախենում էլի:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվեց. ԱԱԾ
Կոռուպցիայի դեմ պայքարը համ էլ սենց ա լինում, որ հին ու նոր չնայի։
Էս Վերմիշյանի մասին Սարհատ Պետրոսյանն էլ էր խոսել իր հրաժարական տալուց հետո։ https://www.azatutyun.am/a/30254326.html
Դե հիմա տեսնենք, թե ինչպիսին կլինեն Սարհատին մոլի քլնգողների "արդարացումները"
@Lion-ը ստեղ լիներ կասեր. "դատարանի որոշում դեռ չկա` մեղավոր չի"
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Թե բա՝ կաշառք չեն վերցնում, տուն են պահում...
Պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (27.03.2019) հետո 2019 թվականի մայիսի 14-ին նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:
Վերմիշյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 4 առանձնատուն, 1 բնակարան եւ 1 այգետնակ: Որպես շարժական գույք Վերմիշյանը հայտարարագրել է՝ «VOLVO XC 90 T6» եւ «JAGUAR XJ8» մակնիշների ավտոմեքենաներ:
Պաշտոնը զբաղեցնելու ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ունեցել է 12 մլն դրամ, 18 հազար եվրո եւ 250 հազար դոլար:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (07.02.2020)
Էս բանը... Կենտրոնական բանկի ինչ-որ պահի կուրսով մի միլիոն դոլարն ա՞ :Ճ Տեսնես ո՞վ ա ում ձեռ առնում:Մասնավորապես, Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Si vis pacem, para bellum
Varzor (26.02.2020)
Էս օրենքը վերջապես ընդունվեց։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը
Էս նախագծն ա, բայց կարծես վերջանական ընդունվածը չի տարբերվում սրանից։
Ինձ օրենքը դուր ա գալիս, հետաքրքիր ա պրակտիկայում ոնց ա աշխատելու։
Ապեր, կաշխատի՝ ֆսսալով - կանաչները հեսա ուղիղ բյուջե կգնան
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
մի հատ գործարք չկա, որ բացեն ու լրիվ օրինական լինի։ Ամեն տեղից ով հասել միլիարդներ ա քերել։
http://www.panarmenian.net/arm/news/281942/
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության գործով կա 29 մեղադրյալ, որոնցից 4-ը նախկին ու ներկա պաշտոնյաներ են, տեղեկացնում է Դատախազությունը։
«Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ներկայացուցչի կողմից ՔԿ դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ դրամ՝ որպես վնասի վերականգնման երաշխիք:
Կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով հարկերից խուսափելու, կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու առնչությամբ բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4,211,416,057 դրամ վնաս:
Այսպես. Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքների կապալառու «Սինոհիդրո քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:
Պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊԸ-ին է փոխանցվել ընդհանուր 1,162,260,574.5 դրամ:
Նախապես մշակված հանցավոր սխեմայով «Սթոնս» ՍՊ գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ընկերության 2 աշխատակցի ներգրավմամբ հիմնադրել է 2 ՍՊ ընկերություն։ Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊԸ վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, «Սինոհիդրո քորփորեյշնից» ստացված դրամական միջոցները նշված 2 ՍՊԸ-ներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊԸ-ում դիվիդենտ-շահաբաժին ձևակերպելու միջոցով կանխիկացրել է գումարի մի մասը և այն առձեռն փոխանցել է Սեդրակ Առուստամյանին։ «Սթոնս» ՍՊԸ-ի կողմից «Սինոհիդրո քորփորեյշնի» հայաստանյան մասնաճյուղին է ներկայացվել 1,167,409,328.31 դրամի 7 կեղծ հարկային հաշիվ, որոնք ընդունվել են ընկերության կողմից և հարկերը վճարելուց խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության 2016 և 2017թթ. գործունեության հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում:
Միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2,729,457,229 դրամ վնաս:
«Սթոնս» ՍՊԸ-ն փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, վերջինիս հետ հանցակցած 4 աշխատակցի, Չինական կապալառու կազմակերպության 3 աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:
Առուստամյանին նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումը և նույն որոշմամբ այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Մենք վայթե չտեսնենք էդ ճանապարհն ավարտված վիճակում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (13.06.2020)
Հյուսիս-հարավը դեռ շատ ջուր կքաշի...՝ բառիս բուն և անուղղակի իմաստներով...
Վերջին խմբագրող՝ Lion: 18.06.2020, 18:40:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ