User Tag List

Էջ 22 26-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 384 հատից

Թեմա: Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ

  1. #316
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ, փլիզ: Խմել պետք ա, խմելը լավ բան ա:
    Այ սիրում եմ է որ սենց լավ բռնցնում եք որ ես էլ եմ Երևանում լինելու ։Ճ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.07.2019), Varzor (05.07.2019), Տրիբուն (05.07.2019)

  3. #317
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl ջան, մերսի - ինձ համար շատ հաճելի է, որ քեզ նման մարդն ինձ ճիշտ հասկացավ և գնաhատեց դիրքորոշումս
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #318
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք իմ որոշ կանխատեսումներ Նիկոլենց հարցով ճիշտ են դուրս գալիս: Օրինակ, ասում էի, սա ասել եմ նեղ միջավայրում, ապացույց չունեմ, որ ժամանակին ասել եմ, դրա համար պիտի խոսքիս հավատաք, և այսպես, ասում էի՝ Խաչատուրովին տենց կոպիտ մի կպեք: Շատերը, և նույնիսկ մոտիկներիցս, ասում էին՝ թքաաաածծծ: Արդյունքում ունեցանք անհարթություններ Ռուսաստանի հետ: Այլ օրինակ՝ անցած ամառ բոլորը ոգևորված էին Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլի նախաձեռնությամբ, ասում էի, սա արդեն ասել եմ բացահայտ, նույնիսկ ՖԲ ստատուս ունեմ, որ դա սխալ է, կրկին ինձ քննադատեցին, սակայն ի՞նչ ունենք հիմա - ՀՀ-ն փաստացի կրկին բանակցում է հին ստատուսով, առանց Արցախի:

    Նեղ միջավայրում նաև ասել եմ, որ Քոչարյանին "մարսել" մեր դատական համակարգն իր այս վիճակով չի կարող և, ընդհանրապես, իրեն պետք չէր այդքան կոպիտ կպնել, այլ պետք էր իր գումարները վերցնել, ներքին ոչ ֆորմալ ամնիստիայի պես մի բան անել և բերած փողերը դնել տնտեսության մեջ: Նիկոլը գնաց կոնֆռոնտացիայի ուղով: Արդյունքում դատական համակարգը սկսեց կանվուսիաների մեջ գալարվել, որովհետև, ինչպես ասացի, այն ի վիճակի չէ կյանքի կոչել այդ խնդիրը: Արդյունքում եղավ հերթական հիմարությունը՝ դատարանների դռնել փակելու ակցիան: Կրկին նեղ միջավայրում քննադատել եմ այն և եղավ իմ նախատեսածով՝ ալարկոտ, մարդազուրկ ակցիա, որը չծառայեց իր նպատակին և միջազգային քննադատություն առաջացրեց: Մասնավոր օրինակ՝ մաքսավորին կոպտելը, որի մասին արտահայտվել եմ բայցահայտ: Մեկ այլ օրինակ, Նիկոլի հայտնի "Կա՞ դատավոր, որին ես կզանգեմ և նա իմ ասածը չի անի" խոսքը, որն, ավելորդ էլ ա ասել, հակաիրավական, իր իսկ հռչակած իրավական պետության գաղափարը ոտնահարող, դեմագոգիկ և ուղղակի սխալ խոսք էր...
    Լիոն ջան, աչքիս քո խնդիրն էն ա, որ ապուշներին շատ ես լսում, հետն էլ՝ շատ ուշադիր:

    Առողջ քննադատությունից լավ բան չկա: Բայց ինքդ ես ասում, որ դրանց արածի առյուծի բաժինը ոչ թե քննադատություն ա, այլ՝ դեմագոգիա ու փաստերի խեղաթյուրում:

    Քոչարյանն իրոք պոտենցիալ ուներ Նիկոլենց ամենաուժեղ ընդդիմության վերածվելու:
    ՈՒ սա, խոսքը մեր մեջ, իդեալական սցենար կլիներ, եթե մարդավարի ու ադեկվաՏ էդ դերը տանեին:

    Փոխարենը՝ սրանք մաքուր պիժոններ են ու սադրիչ զրպարտողներ:

    Իրենց հիմնական վստավկեն՝ անտեղյակ մասսան ա ու միջնակարգ կրթությունն էլ ոչ լիարժեք ստացած խավը:
    Բայց ձեռի հետ քեզ պես լսարանի վրա էլ են աշխատում, ում թվում է թե երկաթե նյարդեր ունի՝ դրանց մինչև վերջ լսելու համար, բայց արդյունքում ժամանակի հետ կաթ-կաթ ջուրը կամաց քար ա ծակում:

    Տես՝ դու արդեն էն աստիճանի ես հասել, որ շումախեռության դեմն առնող թմբիկներն ես համաշխարհային աղետ ու Սաշիկի տղու բարբաջն ես կառավարությանն ապտակ համարում:

    ՈՒ սա՝ առանց դյուզն ինչ հեգնանքի եմ ասում:

    Ճիշտ է՝ դու խելացի մարդ ես, Լիոն ջան, ու ընդունակ ես թացը չորից տարբերել, բայց նույնիսկ ակնհայտ սխալ խոսքն անընդհատ ու շատ հաճախակի լսելը ժամանակի հետ սովորական ա սկսում դառնալ ականջի համար, իսկ ավելի լայն ժամանակային կտրվածքում՝ արդեն անփոխարինելի ու միակ ճշտի է կամաց վերածվում:

    Էս երևույթը տարրական հոգեբանությունից ա ու լայնորեն կիրառվում ա գովազդային մարքեթինգում, երբ նույնիսկ մեզ դուր չեկած ապրանքի գովազդն ամենուր ու անընդհատ տեսնելով՝ ժամանակի ընթացքում ենթագիտակցորեն սկսում ենք դա բրենդ համարել..


    Մի խոսքով՝ գրառումս շատ երկարեց..
    Էս քո քննադատությունների փաթեթն էլ մեջբերել էի, որ յուրաքանչյուրին առանձին պատասխանեմ,
    բայց թող մնա մի ուրիշ անգամ ))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 05.07.2019, 15:37:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.07.2019), Varzor (05.07.2019), Տրիբուն (05.07.2019)

  6. #319
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի վաղը օրենքի նախագիծը կդնեմ, կարդաք
    Նախագիծ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #320
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, լավ բան ասեցիր, Գաղթական ախպեր, "Սաուրման Ճերմակի սինդրոմը" միշտ էլ կա, ով Մատանիների տիրակալին ծանոթ է՝ կհասկանա:

    Այո, ես գիտակցում եմ այդ վտանգը և ամեն անգամ, նայելով դրանց նյութերը, հատուկ ինձ տրամադրում եմ դրանց փաստարկներին լրջագույն քննադատական ակնոցով նայելու: Ամեն նոր փաստակի հանդիպելիս ինքս իմ մեջ այն լրջորեն քննարկում եմ, հավատա, բազմաթիվ, բազում փաստարկներ ուղղակի մերժում եմ, հաճախ՝ մտովի հայհոյում եմ իրենց, բայց... կան բաներ նաև, որոնք ճիշտ են և ես դրանք ընդունում եմ: Ընդունում եմ, բայց ոչ քանի որ իրենք են ասել, այլ՝ որովհետև ինքս էլ այդ մտքին եկած եմ լինում կամ գալիս եմ: Այո, միշտ էլ վտանգավոր է պրոպոգանդա լսելը, այն զզվելի լինելուց զատ նաև վտանգավոր է, կարող ես ընկնել դրա "հմայքի" տակ, սակայն, եթե ուզում ես մի որևէ երևույթի մասին, որին դրական ես վերաբերվում, ճիշտ կարծիք կազմել, լսիր այն քննադատողներին: Իսկ գրառումդ լավն էր, ապրես, ինձ այն դուր եկավ:

    Ի դեպ ասեմ, շատ քննադատական մտքեր, որ գրեցի, իրենցը չէ՝ իմն է - օրինակ, ես չեմ լսել, որ իրենք՝ Նիկոլի տարատեսակ քննադատները, հստակորեն դեմ լինեն Արցախը բանակցային կողմ դարձնելու գործընթացին, ինչքան հասկանում եմ, սրան... միայն ես եմ դեմ, եթե էլի մեկը կա, ասեք:

    Ի դեպ, թմբիկները ես ապտակ չհամարեցի, ես դժգոհում էի Երևանի ասֆալտապատման հերթական սեզոնից, քանի որ ինքս իմ մեջ որոշել էի, որպես Մարությանի աշխատանքի ընթացիկ գնահատական, առաջնորդվել հենց "Ասֆալտի սեզոնով" - ես հույս ունեի հենց այստղ տեսնել տարբերությունը Տարոնի հետ: Ցավոք՝ չստացվեց և ես դրանից մի թեթև զայրացա:

    Իսկ վիդեոները դու մի թեթև խառնեցիր, ես միայն Սաշիկի տղու ասածը ապտակ համարեցի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (05.07.2019), Գաղթական (05.07.2019)

  9. #321
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ես չեմ լսել, որ իրենք՝ Նիկոլի տարատեսակ քննադատները, հստակորեն դեմ լինեն Արցախը բանակցային կողմ դարձնելու գործընթացին, ինչքան հասկանում եմ, սրան... միայն ես եմ դեմ, եթե էլի մեկը կա, ասեք:
    Ես դեմ եմ քո դեմ լինելուն
    Արցախի բանակցային կողմ դարձնելը կենսական անհրաժեշտություն ունի մեզ համար ցանկալի սցենարով հարցին ընթացք ապահովելու համար։ Բայց դա էս թեմայի նյութ չի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.07.2019)

  11. #322
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեմ, որ դեմ ես, ժամանակին կարծես խոսել ենք այս հարցով...

    Ինձ համար ֆորումային այս հարթակը շփման յուրօրինակ մի տեսակ է, որտեղ, մեծ հաշվով, հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք առնվազն ի վիճակի են զուտ փաստարկային զրույց վարել՝ զերծ էմոցիաներից և անձական հարձակումներից: Կուզենայի, որ այն շարունակեր այդպիսին մնալ: Եվ ընդհանրապես, եկեք գոնե այստեղ զերծ մնանք այն տարածված մտայնությունից, երբ թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր դիմացինի նման չեն մտածում...: Համաձայն չե՞ք:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (05.07.2019), Varzor (05.07.2019)

  13. #323
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, որ դեմ ես, ժամանակին կարծես խոսել ենք այս հարցով...

    Ինձ համար ֆորումային այս հարթակը շփման յուրօրինակ մի տեսակ է, որտեղ, մեծ հաշվով, հավաքված են այնպիսի մարդիկ, որոնք առնվազն ի վիճակի են զուտ փաստարկային զրույց վարել՝ զերծ էմոցիաներից և անձական հարձակումներից: Կուզենայի, որ այն շարունակեր այդպիսին մնալ: Եվ ընդհանրապես, եկեք գոնե այստեղ զերծ մնանք այն տարածված մտայնությունից, երբ թշնամի են համարում բոլոր նրանց, ովքեր դիմացինի նման չեն մտածում...: Համաձայն չե՞ք:
    Ես որ դեմ չեմ
    Բայց ոնց հասկացա այս կոչն ինձ չէր ուղղված։

    Հ․Գ․
    Երբեմն էմոցիա արտահայտելը շատ ավելի է ասում, քան զուտ բառերը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.07.2019)

  15. #324
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա այնքան լուրջ մի բան է, որ մարդ զգուշանում է կարծիք հայտնել:

    Ծանոթացա նախագծին - մի քանի պահեր կան, որոնք լրջորեն սահմանափակում են պաշտպանողական կողմի հնարավորությունները՝ ի սկզբանե հաղթանակ կանխագուշակելով մեղադրող կողմին: Ինքս նման ակտը գնահատում եմ ավելի շատ որպես քաղաքական, քան իրավական փաստաթուղթ:

    Որպես քաղաքական ակտ՝ այն դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքների կբերի, իրոք դժվարանում եմ ասել:

    Գուցե այս պայմաններում, որում գտնվում ենք, սա պետք էր, սակայն, ըստ իս, սրան հասնել պետք չէր, որ ստիպված լինեինք նման օրենք ընդունել: Չեմ բացառվում, որ սխալվում եմ, քանի որ բնականաբար իշխանական լիակատար տեղեկատվություն չունեմ:

    Ամեն դեպքում, եթե սրա շնորհիվ պետական բյուջեն էականորեն լցվի, մեխանիզմներն էլ տեղին կիրառվեն, վատ չի լինի, բայց, ասա, հոնքը սարքելու տեղը աչքը չհանվի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.07.2019)

  17. #325
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատենտ ՀՀԿ .... ու բացահայտ Ադեկվատ։
    Ադեկվատ չի, ադեկվատի երկրպագուա

  18. #326
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատա: Հոկտեմբերի 2-ի հավաքին էլ ա եղել: Ստեղ էլ նկար ա դրել: ))

    Լուրջ հեղափոխական ա, բայց պաշտոն չտվեցին՝ չնայած բարձր պրոֆեսիոնալիզմին: Տենց, հիմա սաղ աչքին ասֆալտի թմբիկ են դառել, կամ էլ դիջեյ, ու արա գոոործ չեն անուուուում, գոոոոործ, սիտուատիվ (հիշում եմ է բառը) որոշումներ են ընդունում ու տեսարաններ են ապահովում։ Մեկ ու մեջ էլ թազա ասֆալտը քերում են վրեն ասֆալտ են անում: Բայց պիկը էսօրվա վիդեոն էր, որտեղ Սաշիկի տղեն դասական ապտակ հասցրեց Նիկոլին: Վիժվացքի ու սաղ ընտանիքի վրա ՔրՕրի սաղ հոդվածներով գործեր ա հարուցված, ասում են փաստեր ենք ուզում:

    Գայլ ախպեր, ես չեմ դու ես, չե՞ս գժվի ասես, ոչխարություն:
    Ես սուս եմ մնում։ ճճճ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.07.2019)

  20. #327
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին պարզաբանումներիս ֆոնին, կներեք, բայց նման պնդում կարող է անել միայն տռոլլինգի ձգտող անձը - արեք, ի՞նչ ասեմ, լցրեք լուրջ թեման անլրջությամբ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #328
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէ - ՀՀԿ-ն հանցագործների հավաքածու է, ԲՀԿ՝ օլիգարխիկ կուսակցություն, Ադեկվադը՝ դեմագոգների, քաղաքական գռդոն անող բառիգների և կեղծ ինտելեկտուալների հավաքածու: Հուսով եմ իմ այս գնահատականից հետո այդ թեման փակված կհամարենք:
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեղ միջավայրում նաև ասել եմ, որ Քոչարյանին "մարսել" մեր դատական համակարգն իր այս վիճակով չի կարող և, ընդհանրապես, իրեն պետք չէր այդքան կոպիտ կպնել, այլ պետք էր իր գումարները վերցնել, ներքին ոչ ֆորմալ ամնիստիայի պես մի բան անել և բերած փողերը դնել տնտեսության մեջ: Նիկոլը գնաց կոնֆռոնտացիայի ուղով:
    Էդ վերևի հանցագործների, դեմագոգների, բառիգների ու կեղծավորների գլխավոր հովանավորը Քոչարյանն ա աբեր, չես հավատում՝ Շարմազանովին հարցրու։
    Հետևաբար Քոչարյանին վզից բռնելը ամենաճիշտ քայլերից մեկն էր/է, ուրիշ կերպ էսքան մետաստազների դեմ պայքարելը երկրի վրա ահագին թանկ կնստի։ Առհասարակ, էս «կոնստրուկծյիվ» քննադատությունները զահլա են տանում, ես կարծում եմ, որ հին ռոբասեռժական բոռշություններից ու թերմացքներից պետք է ազատվել ինչքան հնարավոր է արագ ու բոլոր միջոցներով, մենք առանց էն էլ մի վախտ ռեսուրսներ ու ժամանակ ենք մսխել սեփական դեբիլության պատճառով։
    Դեգեներատները ընդհանրապես պիտի իշխանություն չունենան, ոչ ընդդիմության տեսքով, ոչ մեդիայի: Քոչարյանը, որպես դեմագոգիայի, կեղծիքի, աբիժնիկության ու դեբիլության գլխավոր մարմնացում, պիտի նստի բանտում, պետությունից գողացած փողերով սնվող թերմացքն էլ պիտի սսկվի, գոլորշիանա, տարալուծվի։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (06.07.2019), Տրիբուն (06.07.2019)

  23. #329
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղբայր, ես էլ եմ քեզ նման կարծում, բայց նաև կարծում եմ, որ գործիքակազմդ չի հերիքի այդ խնդիրը կյանքի կոչելու համար: Աստված տա սխալ լինեմ, սաղ վատերը պատժվեն, փողն էլ բյուջե գա, բայց ցավոք... առայժմ ամեն ինչ տանում է դեպի ոչ նման ուրախ հեռանկար, ըստ իս, իհարկե: Սա ընկալի որպես միջին փորձառության տեր իրավաբանի կարծիք, որն արդեն 20 տարի է շփվում է ՀՀ իրավապահ և դատական համակարգի հետ:

    Կրկնեմ՝ Աստված տա, սխալվեմ, մի քանի միլիարդ փող մտնի բյուջե, արժանիները պատժվեն - այդ դեպքում, խոստանում եմ, առաջինը ես Ակումբում կգրեմ՝ ես սխալ էի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (06.07.2019)

  25. #330
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, ես էլ եմ քեզ նման կարծում, բայց նաև կարծում եմ, որ գործիքակազմդ չի հերիքի այդ խնդիրը կյանքի կոչելու համար: Աստված տա սխալ լինեմ, սաղ վատերը պատժվեն, փողն էլ բյուջե գա, բայց ցավոք... առայժմ ամեն ինչ տանում է դեպի ոչ նման ուրախ հեռանկար, ըստ իս, իհարկե: Սա ընկալի որպես միջին փորձառության տեր իրավաբանի կարծիք, որն արդեն 20 տարի է շփվում է ՀՀ իրավապահ և դատական համակարգի հետ:

    Կրկնեմ՝ Աստված տա, սխալվեմ, մի քանի միլիարդ փող մտնի բյուջե, արժանիները պատժվեն - այդ դեպքում, խոստանում եմ, առաջինը ես Ակումբում կգրեմ՝ ես սխալ էի:
    Գործիքակազմ, բլին։ Գործիքակազմը, օրենքները, սահմանադրությունը, սաղ ժողովուրդն է որոշում։ Եթե ժողովրդով համաձայն ենք, որ գործիքակազմներս չի հերիքի, ուրեմն կոճկվում ենք գործիքակազմին ։Ճ
    Si vis pacem, para bellum

Էջ 22 26-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  2. Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 19.05.2013, 22:54
  3. Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին
    Հեղինակ՝ terev, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 578
    Վերջինը: 12.10.2010, 16:05
  4. Բացահայտումներ
    Հեղինակ՝ armenak, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.02.2010, 01:04
  5. Հետաքրքիր բացահայտումներ Տռավիանում
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.04.2008, 10:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •