Մարտի մեկի գործը էնքան ուշադրություն ա գրավել, որ սենց գյոզալ գործը աչքից բաց ենք թողել
Ուրեմնս, էն դուխով, կռված, հայրենասեր, ազատամարտիկ, Լիսկայի երկու տղեքն էլ գժի թղթով բանակից ազատվել են։
Սկանդալային բացահայտում Սուրիկ Խաչատրյանի որդիների վերաբերյալ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, այսօր պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահել, որ չծառայելով զինված ուժերում դարձել է Գորիսի Երկրապահ կամավորականների միության երիտասարդական կառույցի ղեկավար, հայտարարեց՝ «ի՞նչ կապ ունի, որ չեմ ծառայել»:
Chuk (06.08.2018)
Նախարարին ուղղված նամակը կարդացել ես?
Ինչ տհաճ պրիմիտիվ են ՀՀԿ-ական թալանչիները։ Սաղ հարուստ են, սաղ անմեղ են, սաղ քաղաքական հետապնդման զոհ են ու սաղ թռած են
Եթե մինչ օգոստոսի 13-ը ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ, կհանդիպենք մամուլի ասուլիսում. Սամվել Ֆարմանյան
Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունըՄինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։
․․․․
Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։
Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդ գնալը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների. պաշտպանԻնչու՞։ Կրկին, որովհետև ազգանունս Ֆարմանյան է։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։
Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո:
Վիշապ (16.08.2018)
Մարտի 1-ի գործի պատճառով սաղ ուշադրությունը ՀՔԾ պետի վրայա, բայց իմ ստեղից-ընդեղից լսածով ՀՔԿ պետը շատ լուրջ դեմք ա, էն ուղն ու ծուծով իրավաբան, փիս սկզբունքային, անկաշառ, գործին նվիրված մարդ։
Չարաշահումները կրել են զանգվածային բնույթ՝ կլանելով պետական կառավարման ամենատարբեր ոլորտները. Քննչական կոմիտեի նախագահ
Chuk (24.08.2018)
Էն որ ՀԾԿՀ-ն ամեն ինչը թանկացնելուց ասում էր ջրի կորուստներ, հոսանքի կորուստներ, գազի կորուստներ ․․․․ էս ա ․․․
Վեոլիա ջուրը կաշառել է ՀԾԿՀ նախագահին ու անդամներին ջուրը թանկացնելու համար. Ոստիկանության բացահայտումը
Փորձի փոխանակում էր․ Ռոբերտ Նազարյանը՝ Վեոլիա ջուրից կաշառք ստանալու մեղադրանքի մասին
Վայ, թաղեմ բոյդ էսքան չէի ուրախացել։ ՀԾԿՀ նախագահը ինչ փորձի փոխանակում ա արել Վեոլիա ջրի հետ, այ դեբիլ, սանտեխնիկությու՞ն էիք սովորում։
Մեկ օրվա կոռուպցիոն բացահայտումների ամփոփագիր։
ԲԷՑ-ի տնօրենը պատրաստ է բյուջե վերադարձնել 140 մլն դրամ
Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ը պարտավորվել է մոտ 100 մլն դրամ վերադարձնել պետական բյուջե
23,5 միլիարդ դրամի վնաս. Գլխավոր դատախազության սկանդալային բացահայտումը
Էս Հյուսիս-հարավ ճանապարհի վրա մենք դեռ շատ ենք ազգովի մզալու, իմ արև։ Քանի տարի ա, լիքը մարդ ասում էր, որ սաղ նաշահաշիվներն ու վերլուծությունները մուտիտ ա, որ սաղ մենակ լափելու համար ա։ Տաս տարի ա պարտք ա որ վերցնում ենք, նախահաշիվը մի միլիարդից դառել ա երկու միլիադ, 150 միլիոն արդեն ծախսել են, ու սարքել են 30կմ անորակ ճանապարհ։ Ես ձեր էն անկուշտ տականք հերն եմ անիծել։ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
Ապեր, մի փոքրիկ ուղղում - 30 կմ չեն սարքել, 30 կմ եղած ճանապարհը քանդել, անորակ տեսքով նորից հավաքել են - խնդրում եմ, պահանջում եմ մեր սեփական լափողներին չթերագնահատել!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վայ Սաշիկ, էս ինչ մի զվարճանք էր առավոտ բարլուսով
https://168.am/2018/09/17/1010839.ht...ewsinfo.am_ios
Դե նենց չի սխալ ա ասում, չէ Ծլնգ?
Փայլուն մտքի տեր մարդա, ադալժենիա սաղիս անում:ճճ
Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:
Գայլ ջան, ուրիշ կախվելու տեղ չունե՞ս, ուժե անհարմարություն եմ զգում։
սենց լավ բարեգործին քլնգում են, արա թյո՜ւ․․․ մենք հիմա ստեղ ինչի՞ համար ենք հավաքվելՄիևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:
Ամենայն նողկանք ունենալով Սաշիկ Սարգսյանի անձի հանդեպ՝ ամեն դեպքում թույլ տվեք նկատել, թե որտեղի՞ց Սաշիկի բանկային հաշվի մասին ինֆո Նիկոլին։ Դա իրոք գաղտնի ինֆո ա, ու մենակ դատարանի որոշմամբ կարա որևէ մեկի տրամադրվի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ