Եղբայր, իրանք երկուսն էլ պատերազմի ժամանակ թալանելով են հարստացել։ Սաղ Հայաստանը գիտեր իրանց թալանի մասին։ Իրանք իրար քիփ ընկեր լինելով՝ առավել ևս գիտեին մեկը մյուսի թալանի մասին։ Հեչ պարտադիր չի, որ Սեյրանը իմանար, որ Մանվելը իմմիննոյ տուշոնկա ա գողացել, այլ ոչ թե ասենք բենզին, ալյուր կամ նասկի։ Էականը էն ա, որ իրանք երկուսն էլ պատերազմի ժամանակ բանակից թալանելով են հարստացել ու շատ լավ գիտեն մեկը մյուսի հարստանալու ձևերի մասին։
ՈՒ Սեյրանը եթե նույնիսկ չիմանար էլ Մանվելի մասին մինչև էդ, ինքն էլ բանակ թալանող լինելով, չէր կարա Ապրիլյան պատերազմի ժամանակ Մանվելի թալանածի մասին իմանալուց «անկեղծ հիասթափվեր ու կատաղեր»։ Ինչի՞ց հիասթափվեր․ որ իր մտերիմ ընկերը բարոյական նույն արժեքներն ունի ինչ ինքը՞։
Նենց որ, հիմա Սեյրանը ընդամենը խուճապի մեջ ընկերոջը փուռը տալով իր կաշին ա փորձում փրկի։ Դերասանական մեծ ձիրք պետք չի սենց ելույթների համար, ինքը իսկապես հուզված ա, խուճապի մեջ ա սեփական կաշվի համար, նենց որ էդ հուզմունքը, որ զգացվում ա ու քեզ անկեղծ ա թվում, իսկապես անկեղծ ա, ուղղակի հուզմունքի պատճառն ա ուրիշ
Իսկ Նիկոլի ու ԱԱԾ–ի քայլը իր խորամանկությամբ փայլուն էր․ համ Մանվելին լիկվիդացրին, համ էլ ՀՀԿ–ին բարոյապես կոտրեցին ու խայտառակեցին․ սկզբում միայն զենքի մասին հայտնելով ստիպեցին ՀՀԿ–ին վայնասուն բարձրացնել՝ թե բա «մեր հերոսը, ոնց կարելի ա հերոսին ռեպրեսիայի ենթարկել», հետո տուշոնկեքն ու նամակները մեջտեղ բերին ու ՀՀԿ–ին փաստացի դարձրեցին տականք գովերգող ու հետո մի օրվա մեջ իրանց տականքից երես թեքող։
Նիկոլը հերթական անգամ ՀՀԿ–ին ցույց տվեց, որ կարա ոնց ուզի մատների վրա խաղացնի ու ծուղակը գցի իրանց ողջ թիմին։
Էջանիշներ