Ինձ թվում ա ստեղ խնդիրը մի քիչ ավելի բարդ ա... էդ իրենց գրածը իհարկե անգրագիտություն ա (էդ մեկը թողեմ Տրիբունը պարզաբանի, ինքը սենց բաներից չի ալարում
), բայց իմ հասկանալով քաքի համը կայանում ա նրանում, որ գյուղմթերքի արտադրողներից ԱԱՀ գանձելու էֆեկտիվ միջոցներ չկան, դրա համար էլ այդ 20% բարդվում ա ամբողջությամբ սուպերմարկետների վրա։ Ու ի դեպ գյուղացուն հարկելը ահագին մեծ խնդիր ա նույնիսկ ԵՄ-ի համար, ինչքան գիտեմ։
Իսկ վաճառքի հարկը... հա, ԱԱՀ-ի համակարգով երկրում անհիմն բան ա, բայց փաստորեն այդ 5%-ը ինչ-որ ձևի կոմպրոմիսային ձև էր՝ գյուղարտադրողի վրա ԱԱՀ դնել չուզենալ/չկարողանալու պարագայում։ Բայց դե արած էր через жопу, ու թույլ էր տալիս դրա տակ լիքը ուրիշ բան էլ սղցնել, օրինակ ներկրված գյուղմթերքը (որի վրա ներկրողը արդեն պիտի ԱԱՀ-ը վճարած լիներ, ու սուպերմարկետները պիտի մենակ գնի տարբերության վրա ԱԱՀ վճարեին, ոչ թե ամբողջ գնի)։
Սրա հարցը հաստատ վզներին 20% ամբողջ արժեքից դնելը չի, քանի որ դա իսկապես ներքին գյուղմթերք արտադրողին կսպանի ներկրվողի հետ համեմատած, ու այս խնդիրը իսկապես ահագին մեծ ա... ինձ թվում ա էնքան մեծ ա, որ արժի ներքին արտադրության ու սպառման համար գյուղմթերքի վրայից հարկը ընդհանրապես հանել (կամ գոնե փոքր արտադրողների վրայից հանել, իսկ մեծերի վրա flat-rate սխեմայով գանձել, ոնցոր ԵՄ-ն ա անում գյուղմթերքի արտադրողներին), բայց վերավաճառողներին խիստ կարգավորել, որ կարտելային գնաճ չկազմակերպեն կամ գյուղացուն խեղդեն։ Վոբշըմ բարդ ա, ու լուրջ հարկային քաղաքականության վերլուծական մոտեցում ա պահանջում։
Էջանիշներ