Alphaone-ի խոսքերից
Խոստովանություն, կյանքում մի անգամ գողություն արել եմ երեխա ժամանակ, յաքա էլ էշ էի՝ 10 տարեկան, նոր տարվա փողերից հայրիկի մոտից գողացա, գնացի իրեն նվեր առա: Հիշում եմ՝ ինչի էդ բանն արեցի. հայրիկն ու մաման խոսում էին, հայրիկն ասաց իրեն պետք ա, բայց պիտի դեռ խմիչք առնեն, փող չի մնա տակը, ես էլ համարեցի հայրիկի ադիկալոնը խմիչքից կարևոր, ինքնագլուխ գնացի, առա, ասացի, որ փողը գտել եմ:
Մինչև հիմա էս մասին տանեցիների հետ չեմ խոսել՝ հասկացել են, որ փողը տարա, թե չէ, բայց էս իմ կյանքի էն ամենաամոթալի հիշողություններից ա, որ գոռգոռային, քննադատեին, երևի էնքան չամաչեի, ինչքան հիմա:
Խոստովանություն 2: Հայրիկի ընկերորջ տղան, բավական ունեվոր ընտանիքից, որ կինոյի դիսկ կարողանային իրենց թույլ տալ, մեր տնից ցրեց ընկերուհուս դիսկը, որ մի օրով բերել էին՝ մատանիների տիրակալը նայելու: Երբ հորը զանգեցի, ասացի, որ տղան տարել ա, հրաժարվեց հավատալ, ուզում էի էն առաջին պատմությունը պատմել, որ հասկանա՝ հետո ոնց ա էդ ճնշում, մի բան հետ պատմեց պահելուց: Էսօր բացարձակ իրենց հետ շփում չկա, անցյալ տարի իմացա, որ աջուձախ սրանից-նրանից փող ա պարտքով վերցնում, անկապ մսխում, երբեք չի վերադարձնում: Եթե ժամանակին հայրը հետը խոսեր, մի բան կփոխվեր, երևի:
Վեռային էնքան լավ եմ հասկանում, չեմ կարծում, որ զրուցելը կօգնի, բայց էդ տարիքում երեխայի մոտ շատ սուր ա էմոցիոնալ ֆոնը ու եթե երեխան տեսնում ա՝ մեկն իր վրա կատաղած ա իր արարքի համար, ապա եթե ոչ պատճառահետևանքային կապը գիտակցելով, գոնե զգայական առումով պետք ա հասկանա, որ վատ բան ա արել, թե չէ եթե ոչ մեկ խեղճին բան չբացատրի, ինքը կմեծանա՝ գողությունը նորմալ բան համարելով:
Բայց Վեռ, եթե էդ էրեխեքը սամակատ չունեն, մի օր կանչի, օգնի առանց իրենց վնաս տալու քշեն ու բացատրի, որ կարելի ա մի բան որ չունես, խնդրել՝ տան, օգտագործես, ու էդ ավելի ճիշտ ա, քան թաքուն տանելը: Դրանից հետո ոչ թե օտարացում ու քո վրա իրենց մեղքը պրոյեկտել կլինի մոտները, այլ՝ ամոթ ու հետևություններ անել, հուսով եմ:
Էջանիշներ