Վերջերս մի տհաճ դեպքի ակամա մասնակից դարձա։
Պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ 2 երեք տարեկան երեխաներ դարպասի տակով մտել են մեր ցանկապատված տարածք ու էնտեղից երեխու սամակատը դուրս են հանում։ Եթե էդ պահին չտեսնեի, չէի էլ իմանա, թե ուր անհետացավ երեխեքի խաղալիքը։ Երբ պատուհանից բարկացա, թե խաղալիքը տեղը վերադարձրեք, էդ երեխեքը այն շպրտեցին փողոցում ու փախան։ Էդ պահին չհասցրեցի բռնել դրանց։ Բայց գիտեի, թե ովքեր են։ Մի քանի րոպե անց, բակի մյուս կողմ գնացի ու երկուսի ձեռքերը բռնած քայլեցի դեպի իրենց տուն։
Ճանապարհին մի երիտասարդ դիմացս դուրս եկավ, թե բա ի՞նչ է եղել։ Երբ պատասխանը ստացավ, նայեց երեխեքից մեկին ու ծիծաղելով ու քնքշությամբ՝ «արա, էլի գողություն ես արել», ինձ էլ նայեց ու ծիծաղելով. «մեր երեխեքն են, ոչինչ»... Երբ զարմացա ու ջղայնացա, թե վե՞րջ, ուրեմն է՞ս ա ձեր դաստիարակելը, էդ ջահելը վրա տվեց, բա «երեխա ա, 3 տարեկան, բան չի հասկանում....»։ Մի հատ ներեղության չխնդրեց, երեխու երեսին ծիծաղեց ու վերջ... Իհարկե, էդ ջահելի հետ մի քանի րոպե տհաճ խոսակցություն եղավ, բայց վստահ եմ, որ ոնց մի ականջից մտավ, տենց էլ մյուսից դուրս եկավ։
Հիմա նման տականքների պատճառով իրանց երեխեքն էլ են տականք մեծանում։ Ես իմ երեխեքին հետագայում երբեք թույլ չեմ տա շփվել էդ լակոտների հետ։
Ու չգիտեմ էլ ոնց կարելի ա նմաններին դաստիարակել։ Հիմա, ամեն անգամ, անցնելով էդ երեխեքից մեկի կողքով (մյուսին հազվադեպ եմ տեսնում), թարս նայում եմ, հայացքիցս արդեն փախնում է էդ երեխեն։ Որ մոտ եկավ մեր դարպասին, վրան խոսելու եմ ու հեռու վանեմ մեզնից։ Միգուցե հասկանա, որ արածը սխալ էր։
Իսկ ինչպե՞ս կվարվեիք դուք։ Ի՞նչ պետք է անել ընդհանրապես, նման դեպքերում։
Էջանիշներ