User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Գող երեխաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գող երեխաներ

    Վերջերս մի տհաճ դեպքի ակամա մասնակից դարձա։
    Պատուհանից դուրս նայեցի, տեսնեմ 2 երեք տարեկան երեխաներ դարպասի տակով մտել են մեր ցանկապատված տարածք ու էնտեղից երեխու սամակատը դուրս են հանում։ Եթե էդ պահին չտեսնեի, չէի էլ իմանա, թե ուր անհետացավ երեխեքի խաղալիքը։ Երբ պատուհանից բարկացա, թե խաղալիքը տեղը վերադարձրեք, էդ երեխեքը այն շպրտեցին փողոցում ու փախան։ Էդ պահին չհասցրեցի բռնել դրանց։ Բայց գիտեի, թե ովքեր են։ Մի քանի րոպե անց, բակի մյուս կողմ գնացի ու երկուսի ձեռքերը բռնած քայլեցի դեպի իրենց տուն։
    Ճանապարհին մի երիտասարդ դիմացս դուրս եկավ, թե բա ի՞նչ է եղել։ Երբ պատասխանը ստացավ, նայեց երեխեքից մեկին ու ծիծաղելով ու քնքշությամբ՝ «արա, էլի գողություն ես արել», ինձ էլ նայեց ու ծիծաղելով. «մեր երեխեքն են, ոչինչ»... Երբ զարմացա ու ջղայնացա, թե վե՞րջ, ուրեմն է՞ս ա ձեր դաստիարակելը, էդ ջահելը վրա տվեց, բա «երեխա ա, 3 տարեկան, բան չի հասկանում....»։ Մի հատ ներեղության չխնդրեց, երեխու երեսին ծիծաղեց ու վերջ... Իհարկե, էդ ջահելի հետ մի քանի րոպե տհաճ խոսակցություն եղավ, բայց վստահ եմ, որ ոնց մի ականջից մտավ, տենց էլ մյուսից դուրս եկավ։
    Հիմա նման տականքների պատճառով իրանց երեխեքն էլ են տականք մեծանում։ Ես իմ երեխեքին հետագայում երբեք թույլ չեմ տա շփվել էդ լակոտների հետ։
    Ու չգիտեմ էլ ոնց կարելի ա նմաններին դաստիարակել։ Հիմա, ամեն անգամ, անցնելով էդ երեխեքից մեկի կողքով (մյուսին հազվադեպ եմ տեսնում), թարս նայում եմ, հայացքիցս արդեն փախնում է էդ երեխեն։ Որ մոտ եկավ մեր դարպասին, վրան խոսելու եմ ու հեռու վանեմ մեզնից։ Միգուցե հասկանա, որ արածը սխալ էր։

    Իսկ ինչպե՞ս կվարվեիք դուք։ Ի՞նչ պետք է անել ընդհանրապես, նման դեպքերում։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.06.2018), Smokie (27.06.2018), Գաղթական (09.06.2018), Վիշապ (09.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխաները խելացի՞ են ծնվում / Ինդիգո երեխաներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 139
    Վերջինը: 05.11.2017, 19:59
  2. Ապօրինածին երեխաներ կամ հուսալքված մայրեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 03.08.2008, 15:46
  3. Ընտանիք, բաժանություն, երեխաներ
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2007, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •