Էս տարվա աշխարհի լավագունի տիտղոսը միանշանակ պիտի լինի Մոդրիչինը:
Էս տարվա աշխարհի լավագունի տիտղոսը միանշանակ պիտի լինի Մոդրիչինը:
Տրիբուն (14.07.2018)
Մոդրիչը էս մունդիալին 63 կմ վազել ա, ավելին քան ցանկացած այլ ֆուտբոլիստ:
Տրիբուն (14.07.2018)
Արա էս ինչ գազան խաղ ա գնում?
Արա էս ինչ վայրենի խաղ ա?
Ծլնգ (15.07.2018)
մե հրաշք խաղ
Ընտիրագույն ֆինալ: Ու ընդհանրապես շատ բարձր մակարդակի աշխարհի առաջնություն:
Ծլնգ սուդիան ինչ ա արել? ավելի ճիշտ ինչ չի արել?
Իմ աչքին շատ սխալներ արեց։ ԱԱ-ի եզրափակիչում էդ պենալը պտի չտրվեր։ Առաջի գոլի տուգանայինն էլ էր հարցական։ Խաղի վերջում անկապ տեղը ազատ հարվածը կանգնացրեց, մի երկու ափաշքյարա բան չնկատեց։ Հա, կատարյալ մրցավար չի լինում, բայց դե էս խաղի մեջ շատ էին սխալները։ Էդ պենալը մեկը խաղի ընթացքը փոխեց։ Հա, ֆրանսիայի վերջին երկու գոլը լավն էին, բայց դե... ակնհայտորեն ավելի լավ խաղացող թմի թևերը կոտրեց։
էնքան լավ ա տիրապետում, որ երկար-երկար նայեց, հետո պտտվեց որ գնա դեպի դաշտ, բայց ֆռաց մի հատ էլ նայեց քո համար էդ բրինձը օքեյ ա, ինձ համար հոյակապ խաղը որոշ չափով անդուրացավ... ձեռքերը գլխով հարվածին թռնելուց հետո իմպուլսով ներքև էին իջնում ու հանկարծակի կպավ, եթե չկպներ էլ, հետևը կպած էլի խորվաթ խաղացող էր, ոչ մի ձև խաղի ընթացքը չէր փոխվի... բայց արի բազառ չանենք, քել վաղը ոչ-ֆրանսիացի մեկնաբանների կարծիքը լրատվամիջոցներում կարդանք՝ արժեր ԱԱ-ի եզրափակիչում դրան պենալ տալ, թե՝ չէ
Իմ հիշողության մեջ եղած լավագույն ֆինալն էր ․․․․ շատ էի ուզում Խորվաթիան կրեր, բայց Ֆրանսիան իրոք պոպոք թիմ էր էս տարի, ու արժանի չեմպիոն ա։
Life (15.07.2018)
Մբապպե մի հրաշք, մեջը ինչ-որ Պելե-ոտ բան կար էդ տղու..
Ծլնգ ջան, ախպերս, հոգուդ ղուրբան կապ չունի, որ ոչ մի բան չէր լինի հասկանում ես բացահայտ ձեռքով խաղ ա գնացել: Իսկ մրցավարը երկար նայեց, որտև ֆինալի խաղին պենալ դնելը մեեեծ պատասխանատվությունա, հետևաբար երկու անգամ նայեց: Ծլնգ հասկանալիա, որ խորվաթիա ես բալետ արել, բայց ճիշտդ մի կորցրու:
Որ տուգանային ստանա, ձեռքով խաղը պիտի դիտավորյալ լինի։ Ստեղ հաստատ դիտավորյալ չէր, ու նենց չի որ ես եմ մենակ քոռ էլի, սաղ աշխարհը ասում ա, որ Պերիշիչը չէր կարա էդ գնդակը տեսներ, ու չէր հասցնի ձեռը շարժեր, ուղղակի ձեռքը իջացնելուց հանկարծակի կպել ա։ Ճիշտ որոշումը ստեղ անկյունային կլիներ։ Նենց որ, հա, երկար նայեց, բայց սխալ որոշում ընդունեց։ Գայլ, հասկանալի ա, որ ֆրանսիային ես բալետ արել, բայց ճիշտդ մի կորցրու, ախպերս։
Նորից, չեմ ասում, թե Ֆրանսիան արժանի չէր հաղթանակի, հակառակը, ֆրանսիայի վերջին երկու գոլը հոյակապ գոլեր էին, բայց ԱԱ-ի ֆինալում հարցական տուգանայինը ու սխալ պենալը չդզող էր, ու որ չլինեին, հնարավոր ա խաղը ուրիշ ձև վերջանար։ Բայց դե կա ինչ կա․ ֆրանսիացիներին հալալ ա, երկրորդ կեսի սկզբին լավ հակագրոհային ֆուտբոլ ցույց տվին, վերջում էլ լավ պաշտպանվեցին, խորվաթներին էլ հալալ ա՝ գրեթե ամբողջ խաղը իրենց կանտրոլի տակ էր։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ