Սա էլ խոստացածս անակնկալը։ Առավելագույնս թափանցիկ լինելու համար՝ փորձելու եմ որոշ դիրքորոշումներս ու պլաններս այս թեմայում ներկայացնել դրանք ի կատար ածելուց առաջ, կամ իրագործման մեջ գտնվող քայլերին այստեղ պարզաբանումներ եմ տալու։ Այս թեման նաև կարող է ծառայել որպես հետս «Քաղաքականություն» բաժնում իմ մոդերության հարցերով բաց կապնվելու միջոց։ Հուսով եմ, որ այդ միջոցը կօգտագործվի կառուցողական շնչով։
Իսկ թե որոնք են լինելու առաջին քայլերս․․․ վերջին մի քանի օրերս լրիվ խելագառ էին։ Մոդերության շնորհման մասին իմացել եմ օդանավակայանից ակումբ մտնելուս ժամանակ՝ գործուղումից տուն ուղևորվելու ճանապարհին։ Վերջին օրերս օրեկան 12-14 ժամվա աշխատանքային ռեժիմով, սեզոնային անքնությամբ ու ակումբային քաղաքականությամբ լեփ-լեցուն են անցել։ Այնպես որ՝ քնել է պետք։ Քունս որոշ չափով առնելուց հետո անցնելու եմ մոդերական գործիքների մասին իրազեկման դասընթացին։ Դրանից հետո էլ․․․ կասեմ հետո․․․
Թե հավես ունենաք, քաղաքականության բաժնի մասին մի կառուցողական բան գրեք այս թեմայում՝ զարթնեմ հավեսով կնայեմ ու կարձագանքեմ։
Էջանիշներ