User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Քաղաքական ծլնգալայվություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ։ Չգիտեմ ինչքանով սա կլինի կոնստրուկտիվ, բայց էս մի քանի օրվա քննարկումների ընթացքում մի դիտարկում եմ արել, որ կուզեի կիսել քեզ հետ որպես կառավարման նոր օղակի։

    Հարցը վերաբերվում ա կանանց ներգրավվածությանը քաղաքական թեմաների մեջ։ Երբ առաջ քաշվեց թեմա մուտք չգործելու պատճառների մասին քննարկումը, մի հատ սենց վերաբերմունք սկսվեց, թե բա էս մեր կանայք էսքան փխրուն ու զգայուն են, բերեք իրանց սիրենք ու գուրգուրենք, իրանց խաթր քֆուր չտանք որ մտնեն սենյակ։ Սա մաքուր դիսկրիմինացիա ա իմ աչքին, ու շատ նշանակալից էր, որ հենց այդ երևույթին հակառակ ուղղված գործողությունները բերեցին դրան։ Չգիտեմ ինչի հետևանքով ա սա առաջանում, թե կանանց իրավունքների պաշտմանմանն հանդեպ կանխակալ վերբերմունք ա, թե ընտած մեթոդների ոչ էֆֆեկտիվ լինելը, թե ծայրահեղականությունը, որ մեկ մեկ ի հայտ ա գալիս ֆեմինիզմով տարված մարդկանց մոտ․․ ամեն դեպքում հույս ունեմ, որ աբոյները ռոզվի ու կապույտ ներկելու միտքը քո հեգնական հումորներ շարքից ա, ու էս հարցին ավելի հնարամիտ մոտեցում կլինի։
    Շնորհակալություն, Լիզ ջան, բարեմաղթանքներիդ ու կարծիքիդ համար։ Հուսով եմ, որ իմ մինչ այս ակումբին մասնակցությամբ քո մոտ, և ոչ միայն քո, կասկածներ չեմ առաջացրել նրա մասին, որ որևէ կերպ կարող եմ խտրականական պրակտիկաներ գործածել։ Ռոզովի աբոյները իհարկե հեգնանք էին, ու շատը ուղղված առ այն, որ «շենացումը» չգիտես ինչու մարդկանց մոտ ասոցացվում է միմիայն ֆիզիկական ինֆրաստրուկտուրայի հետ․ ճանապարհներ, ասֆալտ, բան․․․

    Քանի որ դու ես քֆուր-մֆուրի զրույցը սկսել այս թեմայում, քեզ պատասխանիս մեջ պարզաբանեմ ընդհանուր վերաբերմունքս դրան։ Բայց որպես նախաբան մի փոքրիկ պատմություն պատմեմ, որն ավելի հեշտ կդարձնի մոտեցումս ներկայացնելը։ Մի տարեց կին կոլեգա ունեմ, ում մասին մանրապատումներում արդեն պատմել եմ։ Մի անգամ ոնց եղավ, կանանց ղեկավարության մեջ ներգրավվման մասին զրույց գնաց, ինքն էլ պատմեց, որ իր մասնագիտական կյանքի ակունքներում բաժնի երկու կանանցից մեկն էր։ Ու բաժնի հետ կապված հարցերը, որոնք մթոմ թե պիտի կոնսենսուսով լուծվեին, իրեն միշտ ներկայացվում էին արդեն որոշված-լուծված վիճակում։ Մի անգամ էլ մի հարցի հետ կապված զգուշությամբ իր անմիջական ղեկավարից հետաքրքրվել էր, թե էդ ե՞րբ են այդ լուծմանը եկել, քանի որ ինքը ընդհանրապես անտեղյակ է եղել հարցի բարձրաձումից։ Ղեկավարն էլ պատասխանել էր, որ հա, էն օրը տղամարդկանց զուգարանում պիսուառների դիմաց կանգնած բաժնի գրեթե ամբողջ արական անձնակազմով էդ հարցին արագ լուծում տվեցին։

    Այս պատմությունն ինձ ինչ կցուցանե․․․ որ երբ ասում ենք «քֆուրները կանանց ականջից պիտի հեռու լինեն», ապա կանանց զրկում ենք ավադական տղամարդկային միջավայրին մասնակցությունից, ինչը թե՛ կանանց է զրկում հնարավորություններից, թե՛ բոլորին միասին՝ ավելի լայն տեսակետների սպեկտրով հարցի լուծումը պայմանավորելուց։ Բայց մյուս կողմից էլ, հայկական մտածելակերպում կինն էլ է իրեն հեռու պահում քֆուրով հարուստ միջավայրերից, ինքն էլ կարծելով, որ քֆուրը իր ականջների համար չի։ Այս պատճառով, կարծում եմ մոտեցումը կոմպլիմենտարության սկզբունքով պետք է լինի․ կանանց ասել, որ քֆուրից չքաշվեն, տղամարդկանց էլ ասել, որ քֆուրը որոշ չափով սահմանափակեն։ Այսպիսով տղամարդիկ մեկ այլ ավանդական տղամարդկային միջավայր ստեղծելու կարիք չեն ունենա (քանի որ քֆուրները ընդհանուր առմամբ թույլատրված կլինեն), կանայք էլ գնալով ավելի շատ կսկսեն մասնակցել (քանի որ քֆուրների նկատմամբ ավելի հանդուրժող կլինեն, ու հնարավոր է քֆուրների հետզետե նվազեցում էլ լինի)։ Մի խոսքով, քֆուրները թույլատրվելու են, բայց խիստ չարաշահողները զգուշացվելու են։

    Վերջինը իհարկե չի վերաբերում անձնական քֆուրներին՝ ուղղված միմյանց նկատմամբ։ Դրանք երբեք թույլատրաված չեն եղել և չեն էլ լինելու։ Նաև ցավոք սրտի մեր բառապաշարի քֆուրները մեծ մասը շատ սեռականացված են, ինչից խուսափել դժվար թե լինի։ Հուսով եմ, որ կանայք սրա նկատմամբ ըմբռնումով կմոտենան և չեն տեսնի դրանց մեջ խտրականություններ (նորից, սա չի վերաբերում ուղիղ անձին ուղղված քֆուրներին, որոնց մեջ սեռականացումը չի կարող խտրականության չբերել)։ Այսքանը քֆուրաբանության մասին թեզիցս։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 09.06.2018, 18:38:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (11.06.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական ուրացողներ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.09.2010, 19:06
  3. Քաղաքական զբոսանք
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 16.04.2008, 16:55
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Քաղաքական ճնշումներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.11.2007, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •