Ժողովուրդ, բայց իրոք քաղաքականության բաժնում հայհոյանքն ու կոպտությունը շատ է, ես դա վաղուց էի նկատել և համամիտ եմ, որ կանանց ու աղջիկների պասիվության պատճառն այդտեղ դա էր: Տրիբուն, քարերով չխփես
Ժողովուրդ, բայց իրոք քաղաքականության բաժնում հայհոյանքն ու կոպտությունը շատ է, ես դա վաղուց էի նկատել և համամիտ եմ, որ կանանց ու աղջիկների պասիվության պատճառն այդտեղ դա էր: Տրիբուն, քարերով չխփես
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արշակ, 2008-ին, երբ իրար միս կրծոցին անհամեմատ ավելի շատ էր, քաղաքական քննարկումներն էս ոճի չէին։ Էլի տհաճ էին, բայց գենդերային պեչատ չկար վրան։ Ինչ խոսք, էն ժամանակ սաղս ջահել էինք, ու փորձում էինք հնարավորինս կանոնադրությանը ենթարկվել, իսկ հիմա հակառակը՝ շատերը փորձում են տեսնել, թե կանոնադրության սահմաններն ինչքան կլայնանան։ Բայց խոշոր հաշվով էս տղայական խոսակցությունները չկային, վիրավորանքներն էլ ուրիշ բնույթի էին: Չնայած չէ, սխալ եմ ասում։ Մի ակումբցի, որը հիմա էլ ա ակտիվ, մի անգամ գրել էր strange little bitch, փաստորեն սեքսիզմ կար ամեն դեպքում։ Հետո իհարկե էդ անձը ներողություն խնդրել ա, բայց էդ բառերից հետո տարիներ շարունակ քաղաքականություն բաժին չէի մտնում։
Արի չմոռանանք, որ հայրիշխանական համակարգը ստեղծողները տղամարդիկ են, իսկ կանայք լավագույն դեպքում լուռ հնազանդվողներ, վատագույն դեպքում՝ ձայնը բարձրացնողներ, որից հետո իրանց ինչ անուն ասես տալիս։ Ասենք մեկ ա էս մթնոլորտում էլ ես մեկումեջ անպոչ գդալի նման մեջ եմ ընկնում։ Բայց եթե պետք ա քաղաքականության բաժնում՝ տղամարդկանց գրաված տարածքում, կանանց մասնակցությունը խրախուսվի, ուրեմն լավ կլինի՝ տղամարդիկ սկսեն ինչ-որ քայլեր անել։ Ի վերջո, էդ իրանց էլ ա օգուտ։ Ես չեմ ուզում հավատալ, թե իրանք էլ են հաճույք ստանում էդ տոնայնությամբ ու բառապաշարով խոսակցություններից։Հա, հավի ձվի պատմություն ա։ Բայց դու էլ հենց նույն լուծումն ես առաջարկում, ինչ ես էի ասում։ Տղամարդիկ պիտի հիշեն, որ տարածքում կանայք կան։ Այսինքն՝ տարածքում պիտի կանայք լինեն, իսկ տղամարդիկ էլ պիտի հիշեն, որ տարաքում կանայք կան։ Որ կանայք չլինեն, տղամարդիկ չեն հիշի։ Որ լինեն կանայք, քիչ–քիչ կսկսեն նկատել, հիշել։ Միանգամից լեզուն չի փոխվի, բնականաբար, բայց կլինի։ Ինչքան շատ կանայք լինեն, էնքան ավելի շուտ կնկատվեն, էնքան իրանց իսկ խոսելու ոճով կազդեն ընդհանուր ոճի վրա։
Մի խոսքով, ասածս էն ա, որ էդ միահամուռ ջանքերով լուծելիք խնդիր ա, մենակ տղերքով չի լուծվի։ ՈՒ հասկանալի ա, որ կանայք որ ներգրավվեն, սկզբից տհաճ լեզուն լինելու ա, ստրեսային ա լինելու, տղամարդկանց համար էլ ա ստրեսային լինելու իրանց սովոր ոճը փոխելը, ամեն բառ ասելուց տեստեստերոնի քանակը ռեգուլիրովկա անելը։ Բայց համատեղ ուժերով քիչ–քիչ կփոխվի։
Չէ, բայց հարցդ Լիզին նենց էր հնչում, որ մարդ կարա հայհոյանքից հաճույք ստանա, իսկ օրինակ Լիզը իրավունք չունի հաճույք ստանալ։ Ես կարծում եմ որ տղամարդիկ և կանայք հավասարապես պետք է հայհոյանքը ինչպես անընդունելի համարեն, այնպես էլ ժամանակ առ ժամանակ դրանից հաճույք ստանան, հատկապես երբ մտքի ողջ բովանդակությունը առանց կոլորիտային հայհոյանքի հաղորդել հնարավոր չի։
Alphaone (08.06.2018), boooooooom (08.06.2018), Աթեիստ (07.06.2018), Ծլնգ (09.06.2018)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Թեմայի բացման տակ դրած շնորհակալությունս հետ եմ վերցնում։
Մտածեցի` էս բաժնում մի կոնստրուկտիվ բան էլ ես անեմ։
Ստեղծել եմ նոր թեմա՝ «Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ», ուր տեղափոխել եմ թեմայից դուրս-ից վերջի քննարկումները։ Կարծում եմ այս թեմայով ահագին հետաքրքրություն կա, ու ակտիվ թեմա կդառնա։
Հավանաբար այս թեման հետագայում կկցեմ առանձին «Թավշյա հեղափոխություն» թեմային, որտեղ հավաքված կլինեն հեղափոխության ընթացքում ակումբում ծավալված քննարկումները ներքաղաքական զարգացումների մասին։ Բայց մինչ այդ՝ միմյանց իրազեկենք, քննարկենք ու հասկանանք կոռուպցիոն բացհայտումների խորությունն ու լայնքը։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.06.2018, 17:12: Պատճառ: փոքրիկ շտկում
Lion (08.06.2018), StrangeLittleGirl (08.06.2018), Ուլուանա (08.06.2018), Տրիբուն (08.06.2018)
Էլի ուշացա ։Դ Շնորհավոր Ծլնգ ջան,հուսամ էս ամառ կերևաս մեր կողմերը ու էս էլ մարդավարի կնշենք
Ծլնգ (08.06.2018)
Ստեղծել եմ նոր թեմա՝ «Զավզակնոց՝ քաղաքական թեմաներով», որտեղ հավաքվելու են բաժնի տարբեր թեմաներում պատեհ, թե անպատեհ հայտնվող զավզակությունները։ Հուսով եմ շուտով կտեսնեք, որ տարատեսակ հումորներով թեմա քննարկելու ու զավզակության միջև կա տարբերություն։ Իսկ հոգով զավզակների համար այդ թեման ուղիղ էլ է բաց դուխո՛վ զավզակեք։
Վերջապես այս թեմային հանգամանալից ուշդրության ժամանակ ունեցա։
Վիդեոյով լայվեր չի լինելու, Չուկի ու Այվիի գահին էլ դեռ դոստուպ չունեմ Հազիվ իրենց պալատների դիմաց ներքևից վերև նայելով շվշվացնում եմ․․․ վայ չէ, զնգզնգում եմ։
Անակնկալը ստեղ երկխոսությունն ա։ Թափանցիկ են բոլորը, բայց ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն է հասցվում հանրությանը ներկայացվի։ Իսկ այստեղ փորձելու եմ ոչ միայն իմ արած-մտացածները ներկայացնել, այլ նաև դրանց վերաբերյալ բոլորի կարծիքները լսել, ու դրանցով էլ որոշումները բարելավել։ Օրինակ մի քիչ հետո կկիսվեմ մի պլանովս, ու կուզենայի լսել դրա մասին բոլորի արձագանքը մինչև իրականացնելը․․․ երկխոսություն Տրիբուն ջան․․․ ի հակառակ այն մտքի, որ Ծլնգը հնարավոր է լիներ ծանրաձեռ, կողմնակալ ու անլռրելի զանգակատուն։
Մե՞նք․․․ թե խոսքը իմ մասին է, ես դեռ դժգոհ չեմ։ Ու հուսամ որ դու էլ շուտով գոհ կլինես։
Բայց երեքիդ էլ շնորհակալություն, որ ձեր անպակաս քննադատություններվ օգնելու եք բաժնի մոդերավորման գործում։
Շնորհակալություն, բարեկամներս։ Ճիշտն ասած մի քիչ տարօրինակ են շնորհավորանքները, բայց դրանց վերաբերվում եմ որպես բարեմաղթանքների ու վստահության արտահայտման, ինչի համար իսկապես շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ մի քիչ էլ սատար լինելու պատրաստակամություն էլ կա դրանց մեջ, որ բոլորս միասին ծաղկեցնենք բաժինը։
Lion (09.06.2018)
Շնորհակալություն, Լիզ ջան, բարեմաղթանքներիդ ու կարծիքիդ համար։ Հուսով եմ, որ իմ մինչ այս ակումբին մասնակցությամբ քո մոտ, և ոչ միայն քո, կասկածներ չեմ առաջացրել նրա մասին, որ որևէ կերպ կարող եմ խտրականական պրակտիկաներ գործածել։ Ռոզովի աբոյները իհարկե հեգնանք էին, ու շատը ուղղված առ այն, որ «շենացումը» չգիտես ինչու մարդկանց մոտ ասոցացվում է միմիայն ֆիզիկական ինֆրաստրուկտուրայի հետ․ ճանապարհներ, ասֆալտ, բան․․․
Քանի որ դու ես քֆուր-մֆուրի զրույցը սկսել այս թեմայում, քեզ պատասխանիս մեջ պարզաբանեմ ընդհանուր վերաբերմունքս դրան։ Բայց որպես նախաբան մի փոքրիկ պատմություն պատմեմ, որն ավելի հեշտ կդարձնի մոտեցումս ներկայացնելը։ Մի տարեց կին կոլեգա ունեմ, ում մասին մանրապատումներում արդեն պատմել եմ։ Մի անգամ ոնց եղավ, կանանց ղեկավարության մեջ ներգրավվման մասին զրույց գնաց, ինքն էլ պատմեց, որ իր մասնագիտական կյանքի ակունքներում բաժնի երկու կանանցից մեկն էր։ Ու բաժնի հետ կապված հարցերը, որոնք մթոմ թե պիտի կոնսենսուսով լուծվեին, իրեն միշտ ներկայացվում էին արդեն որոշված-լուծված վիճակում։ Մի անգամ էլ մի հարցի հետ կապված զգուշությամբ իր անմիջական ղեկավարից հետաքրքրվել էր, թե էդ ե՞րբ են այդ լուծմանը եկել, քանի որ ինքը ընդհանրապես անտեղյակ է եղել հարցի բարձրաձումից։ Ղեկավարն էլ պատասխանել էր, որ հա, էն օրը տղամարդկանց զուգարանում պիսուառների դիմաց կանգնած բաժնի գրեթե ամբողջ արական անձնակազմով էդ հարցին արագ լուծում տվեցին։
Այս պատմությունն ինձ ինչ կցուցանե․․․ որ երբ ասում ենք «քֆուրները կանանց ականջից պիտի հեռու լինեն», ապա կանանց զրկում ենք ավադական տղամարդկային միջավայրին մասնակցությունից, ինչը թե՛ կանանց է զրկում հնարավորություններից, թե՛ բոլորին միասին՝ ավելի լայն տեսակետների սպեկտրով հարցի լուծումը պայմանավորելուց։ Բայց մյուս կողմից էլ, հայկական մտածելակերպում կինն էլ է իրեն հեռու պահում քֆուրով հարուստ միջավայրերից, ինքն էլ կարծելով, որ քֆուրը իր ականջների համար չի։ Այս պատճառով, կարծում եմ մոտեցումը կոմպլիմենտարության սկզբունքով պետք է լինի․ կանանց ասել, որ քֆուրից չքաշվեն, տղամարդկանց էլ ասել, որ քֆուրը որոշ չափով սահմանափակեն։ Այսպիսով տղամարդիկ մեկ այլ ավանդական տղամարդկային միջավայր ստեղծելու կարիք չեն ունենա (քանի որ քֆուրները ընդհանուր առմամբ թույլատրված կլինեն), կանայք էլ գնալով ավելի շատ կսկսեն մասնակցել (քանի որ քֆուրների նկատմամբ ավելի հանդուրժող կլինեն, ու հնարավոր է քֆուրների հետզետե նվազեցում էլ լինի)։ Մի խոսքով, քֆուրները թույլատրվելու են, բայց խիստ չարաշահողները զգուշացվելու են։
Վերջինը իհարկե չի վերաբերում անձնական քֆուրներին՝ ուղղված միմյանց նկատմամբ։ Դրանք երբեք թույլատրաված չեն եղել և չեն էլ լինելու։ Նաև ցավոք սրտի մեր բառապաշարի քֆուրները մեծ մասը շատ սեռականացված են, ինչից խուսափել դժվար թե լինի։ Հուսով եմ, որ կանայք սրա նկատմամբ ըմբռնումով կմոտենան և չեն տեսնի դրանց մեջ խտրականություններ (նորից, սա չի վերաբերում ուղիղ անձին ուղղված քֆուրներին, որոնց մեջ սեռականացումը չի կարող խտրականության չբերել)։ Այսքանը քֆուրաբանության մասին թեզիցս։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 09.06.2018, 18:38:
LisBeth (11.06.2018)
Ուլուանա ջան, մեծ ոգևորությամբ սպասելու եմ քո և մնացած բոլոր աղջիկների ակտիվ մասնակցությանը։ Հետադարձ հայացքով պայմանավորել ապագան շնորհակալ մոտեցում չի։ Լինելու են․․․ և՛ ակտիվ, և՛ էպիզոդիկ, բայց այն որ կանայք էլ են հետաքրքրված քաղաքականությամբ, դա անժխտելի է, միմիայն կարող է այդ հետաքրքրությունը թաքնված կամ քողարկված լինել, ու դրա երևան գալու համար նպաստող միջավայր է պետք։ Քաղաքականությունը ամենուր է՝ սկսած մանկապարտեզների դայակների ընտրությունից և վերջացրած ատոմակայանի հումքը մատակարարելու կոնտրակտներով։ Ու այդ ամենին մասնակից են և կանայք, թե՛ որպես հարկատուներ ու մասնատերեր, թե՛ որպես սպառողներ ու շարքային քաղաքացիներ։ Քաղաքականությունը միայն ԱԺ-ի բարդակն ու փողոցային պայքարը չի։ Այնպես որ, մեկը ես լիահույս եմ, որ շուտով բաժնում ունենալու ենք բոլոր առումներով հավասարակշռված միջավայր։
Բարո՜վ համենաս։
Ուլուանա (09.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ