User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Քաղաքական ծլնգալայվություն

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ։ Չգիտեմ ինչքանով սա կլինի կոնստրուկտիվ, բայց էս մի քանի օրվա քննարկումների ընթացքում մի դիտարկում եմ արել, որ կուզեի կիսել քեզ հետ որպես կառավարման նոր օղակի։

    Հարցը վերաբերվում ա կանանց ներգրավվածությանը քաղաքական թեմաների մեջ։ Երբ առաջ քաշվեց թեմա մուտք չգործելու պատճառների մասին քննարկումը, մի հատ սենց վերաբերմունք սկսվեց, թե բա էս մեր կանայք էսքան փխրուն ու զգայուն են, բերեք իրանց սիրենք ու գուրգուրենք, իրանց խաթր քֆուր չտանք որ մտնեն սենյակ։ Սա մաքուր դիսկրիմինացիա ա իմ աչքին, ու շատ նշանակալից էր, որ հենց այդ երևույթին հակառակ ուղղված գործողությունները բերեցին դրան։ Չգիտեմ ինչի հետևանքով ա սա առաջանում, թե կանանց իրավունքների պաշտմանմանն հանդեպ կանխակալ վերբերմունք ա, թե ընտած մեթոդների ոչ էֆֆեկտիվ լինելը, թե ծայրահեղականությունը, որ մեկ մեկ ի հայտ ա գալիս ֆեմինիզմով տարված մարդկանց մոտ․․ ամեն դեպքում հույս ունեմ, որ աբոյները ռոզվի ու կապույտ ներկելու միտքը քո հեգնական հումորներ շարքից ա, ու էս հարցին ավելի հնարամիտ մոտեցում կլինի։
    Կոնկրետ իմ՝ քաղաքականություն բաժնում գրառումներ անելու ցանկություն չունենալը բնավ պայմանավորված չի նրանով, որ քաղաքականության բաժնում քֆուր են տալիս։ Բայց հաշվի առնելով հայերենի սոցիոլինգվիստիկ առանձնահատկությունները՝ էնտեղ քֆուր հնչում ա, որովհետև արդեն ի սկզբանե կանանց ներկայությունը բացառված ա։ Ու անկախ նրանից քֆուրներ կան, թե չէ, քննարկման ամբողջ տոնայնությունը տղայական-տեստոստերոնային մակարդակի վրա ա, որը նախ տհաճ ա, երկրորդ ուղղակի չես ուզում, որ էդ նույն տոնայնությամբ քեզ էլ դիմեն։ Ու հա՛, հայերենը լինելով հայրիշխանական հասարակության լեզու՝ գործածված լեզվական առանձնահատկություններից շատ հեշտ կարելի ա նկատել սա տղամարդկանց ակու՞մբ ա, թե՞ կանանց մասնակցությունը բացառված չի։ Հայ տղամարդիկ, ցավոք, երկու տարբեր հայերեն են խոսում․ մեկը, երբ տղամարդկանցով են, մյուսը՝ երբ տարածքում կանայք կան։ Քաղաքականության բաժնում այ էդ առաջին հայերենն ա։ Ու անկեղծ ասած, որպես կին ես ոչ թե կնախընտրեի, որ ինձ հետ էլ նույն հայերենը խոսեն, ինչ տղամարդկանց հետ, ոչ էլ որ իրար մեջ էն հայերենը խոսեն, ինչ կանանց շրջապատում, այլ որ լիներ մի միջին լեզու, որը որևէ մեկի ներկայությունը չբացառեր։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.06.2018), Ծլնգ (09.06.2018)

  3. #17
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետևայսու, գիրն իմո ի բաժինն քաղաքականութան Ակումբիո միայն գրաբար գործե ի մուտ... և հայհոյանք իմո պիտի փթթի ի պես ծաղիկնն գարնանային զոր տարածելոց իր բույն համայն աշխարհի, զի հայհոյանքն գրաբար օրհնություն է մտքի քաղաքականութեան և հարստացեալ զլեզուն հայոց այժմ և միշտ և հավիտեանս...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), boooooooom (08.06.2018), LisBeth (07.06.2018), Mr. Annoying (07.06.2018), Sagittarius (06.06.2018), Աթեիստ (06.06.2018), Ծլնգ (09.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  5. #18
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևայսու, գիրն իմո ի բաժինն քաղաքականութան Ակումբիո միայն գրաբար գործե ի մուտ... և հայհոյանք իմո պիտի փթթի ի պես ծաղիկնն գարնանային զոր տարածելոց իր բույն համայն աշխարհի, զի հայհոյանքն գրաբար օրհնություն է մտքի քաղաքականութեան և հարստացեալ զլեզուն հայոց այժմ և միշտ և հավիտեանս...
    դու գնա տեստոսցեռոներդ քաղաքական բաժնից հավաքի

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.06.2018), LisBeth (07.06.2018), Mephistopheles (06.06.2018), Աթեիստ (06.06.2018), Ծլնգ (09.06.2018)

  7. #19
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    դու գնա տեստոսցեռոներդ քաղաքական բաժնից հավաքի
    Անձս այրն է միակ զոր մնացեալ սահմանի մեջ յուր...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (09.06.2018)

  9. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասեց ու արեց էլի: Թեկուզ թեման քաղաքական չի, բայց քաղաքականություն բաժնում ա: Ու առնվազն երեք աղջիկ գրառում արեցին )))

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    ես փոքրուց զարմանում էի թե ինչի չեն ինձ թողում մտնեմ քֆուրների սենյակ, ու միշտ ինձ ճնշված եմ զգացել, որ դա զուտ տղամարդկանց արտոնությունն էր։ Նենց որ բարի լուս Սամ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմ, Նիկոլի լայվերի տակի քոմենթները գոնե կապ են ունենում Նիկոլի ու իրա գործունեության հետ :
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ իմ՝ քաղաքականություն բաժնում գրառումներ անելու ցանկություն չունենալը բնավ պայմանավորված չի նրանով, որ քաղաքականության բաժնում քֆուր են տալիս։ Բայց հաշվի առնելով հայերենի սոցիոլինգվիստիկ առանձնահատկությունները՝ էնտեղ քֆուր հնչում ա, որովհետև արդեն ի սկզբանե կանանց ներկայությունը բացառված ա։ Ու անկախ նրանից քֆուրներ կան, թե չէ, քննարկման ամբողջ տոնայնությունը տղայական-տեստոստերոնային մակարդակի վրա ա, որը նախ տհաճ ա, երկրորդ ուղղակի չես ուզում, որ էդ նույն տոնայնությամբ քեզ էլ դիմեն։ Ու հա՛, հայերենը լինելով հայրիշխանական հասարակության լեզու՝ գործածված լեզվական առանձնահատկություններից շատ հեշտ կարելի ա նկատել սա տղամարդկանց ակու՞մբ ա, թե՞ կանանց մասնակցությունը բացառված չի։ Հայ տղամարդիկ, ցավոք, երկու տարբեր հայերեն են խոսում․ մեկը, երբ տղամարդկանցով են, մյուսը՝ երբ տարածքում կանայք կան։ Քաղաքականության բաժնում այ էդ առաջին հայերենն ա։ Ու անկեղծ ասած, որպես կին ես ոչ թե կնախընտրեի, որ ինձ հետ էլ նույն հայերենը խոսեն, ինչ տղամարդկանց հետ, ոչ էլ որ իրար մեջ էն հայերենը խոսեն, ինչ կանանց շրջապատում, այլ որ լիներ մի միջին լեզու, որը որևէ մեկի ներկայությունը չբացառեր։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (07.06.2018), StrangeLittleGirl (07.06.2018), Ծլնգ (09.06.2018), Տրիբուն (07.06.2018)

  11. #21
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ իմ՝ քաղաքականություն բաժնում գրառումներ անելու ցանկություն չունենալը բնավ պայմանավորված չի նրանով, որ քաղաքականության բաժնում քֆուր են տալիս։ Բայց հաշվի առնելով հայերենի սոցիոլինգվիստիկ առանձնահատկությունները՝ էնտեղ քֆուր հնչում ա, որովհետև արդեն ի սկզբանե կանանց ներկայությունը բացառված ա։ Ու անկախ նրանից քֆուրներ կան, թե չէ, քննարկման ամբողջ տոնայնությունը տղայական-տեստոստերոնային մակարդակի վրա ա, որը նախ տհաճ ա, երկրորդ ուղղակի չես ուզում, որ էդ նույն տոնայնությամբ քեզ էլ դիմեն։ Ու հա՛, հայերենը լինելով հայրիշխանական հասարակության լեզու՝ գործածված լեզվական առանձնահատկություններից շատ հեշտ կարելի ա նկատել սա տղամարդկանց ակու՞մբ ա, թե՞ կանանց մասնակցությունը բացառված չի։ Հայ տղամարդիկ, ցավոք, երկու տարբեր հայերեն են խոսում․ մեկը, երբ տղամարդկանցով են, մյուսը՝ երբ տարածքում կանայք կան։ Քաղաքականության բաժնում այ էդ առաջին հայերենն ա։ Ու անկեղծ ասած, որպես կին ես ոչ թե կնախընտրեի, որ ինձ հետ էլ նույն հայերենը խոսեն, ինչ տղամարդկանց հետ, ոչ էլ որ իրար մեջ էն հայերենը խոսեն, ինչ կանանց շրջապատում, այլ որ լիներ մի միջին լեզու, որը որևէ մեկի ներկայությունը չբացառեր։
    Բյուր ջան․ ես սենց եմ մտածում․ երբ որ օրինակ ինչ–որ սպեցիֆիկ մասնագիտության մարդիկ հավաքվում են իրար գլխի, երկար շփվում են, ձևավորվում ա մասնագիտական ժարգոն։ ՈՒ եթե դրսից մարդ մեջը հայտնվի, նեղվելու ա։ Նույն օրինաչափությամբ բարբառներն ու լեզուներն են ձևավորվել։ Բնական ու հետևաբար նորմալ ա տենց լեզուների, բարբառների, ժարգոնների ձևավորումը։ ՈՒ տրամաբանական ա նաև, որ տվյալ լեզուն ձևավորած խմբից դուրս մարդը էդ լեզվի միջավայրում խտրականացված ա զգալու։ Ինչ–ինչ պատճառներով, Հայաստանում քաղաքականությունը տղամարդկային թեմա ա համարվել, հիմնականում տղամարդիկ են խոսացել ու բնականաբար ձևավորված խոսելու տոնը, լեքսիկոնը ընդգծված տղամարդկային ա՝ մեր սեքսիստական հասարակությանը բնորոշ տղամարդկային։ Հիմա եկել հասել ենք նրան, որ ուզում ենք, որ կանայք էլ մասնակցեն։ Շատ լավ ա։ Բայց դրա լուծումը ո՞րն ա։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ լուծումը էն ա, որ նախ կին թե տղամարդ պիտի սկսենք ուզել, որ կանայք ավելի շատ ներգրավված լինեն քաղաքականության մեջ։ ՈՒ հետո արդեն կանայք պիտի ներգրավվեն ու եթե տղամարդիկ էլ են շահագրգռված, քիչ քիչ լեզուն ու մթնոլորտը համատեղ ջանքերով կփոխվի, ավելի պակաս ագրեսիվ կդառնա։ Չես կարող պահանջես՝ մինչև դուք լեզուն չփոխեք, ես ոտս չեմ դնի։ Տենց իրական կյանքում չի լինում։ էդ նույնն ա, որ ասես․ «մինչև լողալ չսովորես՝ ոչ մի ջուրը մտնել»։

    Սխալ ե՞մ ասում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ասածիդ սկզբի մասի հետ համաձայն եմ։ Բայց համաձայն չեմ, որ Հայաստանում ավանդաբար տղամարդիկ են քաղաքականությունից խոսել։ Նախ, երևի ինձնից շատ ոչ ոք քաղաքական բանավեճերի կիզակետում չի մեծացել, իսկ իմ ընտանիքում էդ բանավեճերին տղամարդիկ ու կանայք հավասարապես են մասնակցում (չնայած իմ ընտանիքն էլ սեքսիզմից զուրկ չի, ու բազմաթիվ սեքսիստական արտահայտություններ լիքը լսել եմ): Երկրորդ, ակումբի պատմության ընթացքում էլ քաղաքականության բաժնում կանայք (էդ թվում՝ ես), բավական ակտիվ են էղել, ու ոնց որ Ուլուանան հիշեց, հիմիկվա տուրուդմփոցները ծաղիկներ են էն ժամանակների համեմատ։

    Բայց կա որոշակի լեզու ու բովանդակություն, որը տղամարդիկ գործածում են, երբ տարածքում կանայք չկան։ Ցավոք, բոլոր լեզուներում դա կա (անգամ ամենազարգացած Սկանդինավիայում), բայց հայերենում դա է՛լ ավելի ընդգրված ա։ Ու էս դեպքում պատճառ-հետևանքը շուռ ա գալիս․ տղամարդիկ սկսում են գործածել իրենց տղամարդկային լեզուն, որովհետև տարածքում կանայք չկան, բայց տարածքում կանայք չկան, որովհետև տղամարդիկ իրենց տղամարդկային լեզվով են խոսում։ Կարծում եմ՝ խնդրի մի պարզ լուծում էն կարա լինի, որ ուղղակի տղամարդիկ հիշեն, որ տարածքում նաև կանայք կան։ Ու էլի եմ ասում․ խոսքը հայհոյանքների մասին չի, այլ ընդհանրապես ընդհանուր ոճի ու բովանդակության, որովհետև հա՛, եթե տղամարդիկ սովոր են իրար վրա գոռալ, դիմացինին նսեմացնելու հաշվին խելոք երևալ և այլն, ապա մեկը ինձ համար քաղաքական բանավեճերն ավելի շատ մտքերի փոխանակման դաշտ են։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (08.06.2018)

  14. #23
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեց ու արեց էլի: Թեկուզ թեման քաղաքական չի, բայց քաղաքականություն բաժնում ա: Ու առնվազն երեք աղջիկ գրառում արեցին )))
    Չուկ ջան, թեքնիկլի էս գրառումները պտի տեղափոխվեն թեմայից դուրս բաժին, չէ՞

  15. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, թեքնիկլի էս գրառումները պտի տեղափոխվեն թեմայից դուրս բաժին, չէ՞
    Չգիտեմ, բաժնի մոդերը ես չեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (08.06.2018)

  17. #25
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, բաժնի մոդերը ես չեմ
    Եթե կանոնադրությամբ խախտել ա, ասա ահազանգեմ...

  18. #26
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածիդ սկզբի մասի հետ համաձայն եմ։ Բայց համաձայն չեմ, որ Հայաստանում ավանդաբար տղամարդիկ են քաղաքականությունից խոսել։ Նախ, երևի ինձնից շատ ոչ ոք քաղաքական բանավեճերի կիզակետում չի մեծացել, իսկ իմ ընտանիքում էդ բանավեճերին տղամարդիկ ու կանայք հավասարապես են մասնակցում (չնայած իմ ընտանիքն էլ սեքսիզմից զուրկ չի, ու բազմաթիվ սեքսիստական արտահայտություններ լիքը լսել եմ): Երկրորդ, ակումբի պատմության ընթացքում էլ քաղաքականության բաժնում կանայք (էդ թվում՝ ես), բավական ակտիվ են էղել, ու ոնց որ Ուլուանան հիշեց, հիմիկվա տուրուդմփոցները ծաղիկներ են էն ժամանակների համեմատ։
    Հա, դու միշտ էլ քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրված ես եղել։ Բայց դու միջին ստատիստիկ ավանդական հայ կին չես։ ՈՒ քո ասած էդ տեստեստերոնախառը լեզուն էլ Ակումբում չի ծնվել։ Էն ինչ ունենք Ակումբում, հայկական հասարակության, դրա պատմության հետևանք ա, այսինքն շատ ավելի խորը արմատներ ունի, քան Ակումբի մի քանի հոգու վարքը։ Մարդիկ քաղաքականությունից խոսելուց ծնված օրից էդ լեզուն են լսում, տենց են ընկալում քաղաքական բանավեճերը։ Հա, Ակումբը մեր հասարակության համեմատաբար ցիվիլ հատվածն ա, բայց ամեն դեպքում Հայաստանի հասարակությունից կտրված չենք, էդ հասարակության մեջ ենք մեծացել, որտեղ քաղաքականությունից խոսելը միշտ նենց ա եղել, ոնց նկարագրում ես։ ՈՒրիշ ոճ չենք տեսել։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կա որոշակի լեզու ու բովանդակություն, որը տղամարդիկ գործածում են, երբ տարածքում կանայք չկան։ Ցավոք, բոլոր լեզուներում դա կա (անգամ ամենազարգացած Սկանդինավիայում), բայց հայերենում դա է՛լ ավելի ընդգրված ա։ Ու էս դեպքում պատճառ-հետևանքը շուռ ա գալիս․ տղամարդիկ սկսում են գործածել իրենց տղամարդկային լեզուն, որովհետև տարածքում կանայք չկան, բայց տարածքում կանայք չկան, որովհետև տղամարդիկ իրենց տղամարդկային լեզվով են խոսում։ Կարծում եմ՝ խնդրի մի պարզ լուծում էն կարա լինի, որ ուղղակի տղամարդիկ հիշեն, որ տարածքում նաև կանայք կան։ Ու էլի եմ ասում․ խոսքը հայհոյանքների մասին չի, այլ ընդհանրապես ընդհանուր ոճի ու բովանդակության, որովհետև հա՛, եթե տղամարդիկ սովոր են իրար վրա գոռալ, դիմացինին նսեմացնելու հաշվին խելոք երևալ և այլն, ապա մեկը ինձ համար քաղաքական բանավեճերն ավելի շատ մտքերի փոխանակման դաշտ են։
    Հա, հավի ձվի պատմություն ա։ Բայց դու էլ հենց նույն լուծումն ես առաջարկում, ինչ ես էի ասում։ Տղամարդիկ պիտի հիշեն, որ տարածքում կանայք կան։ Այսինքն՝ տարածքում պիտի կանայք լինեն, իսկ տղամարդիկ էլ պիտի հիշեն, որ տարաքում կանայք կան։ Որ կանայք չլինեն, տղամարդիկ չեն հիշի։ Որ լինեն կանայք, քիչ–քիչ կսկսեն նկատել, հիշել։ Միանգամից լեզուն չի փոխվի, բնականաբար, բայց կլինի։ Ինչքան շատ կանայք լինեն, էնքան ավելի շուտ կնկատվեն, էնքան իրանց իսկ խոսելու ոճով կազդեն ընդհանուր ոճի վրա։
    Մի խոսքով, ասածս էն ա, որ էդ միահամուռ ջանքերով լուծելիք խնդիր ա, մենակ տղերքով չի լուծվի։ ՈՒ հասկանալի ա, որ կանայք որ ներգրավվեն, սկզբից տհաճ լեզուն լինելու ա, ստրեսային ա լինելու, տղամարդկանց համար էլ ա ստրեսային լինելու իրանց սովոր ոճը փոխելը, ամեն բառ ասելուց տեստեստերոնի քանակը ռեգուլիրովկա անելը։ Բայց համատեղ ուժերով քիչ–քիչ կփոխվի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (08.06.2018)

  20. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, բայց իմ հիշելով` «Քաղաքականություն» բաժնում երբեք էլ ակտիվ մասնակցող աղջիկների թիվը տենց մեծ չի եղել: Երևի միակ մարդը, որ համարյա միշտ ակտիվ ա եղել, Բյուրն ա: Կարծեմ 2007-2008-ին ա եղել ամենամեծ ակտիվությունը, էն էլ իմ հիշելով` ակտիվ մասնակցող մի քանի աղջիկ կար` Գալաթեան, Ծովը, Murmushka-ն, Ֆրեյան: Էպիզոդիկ մասնակցածներին չեմ հաշվում, չեմ էլ հիշում, բայց իմ իմանալով` էսքանն էին ակտիվ, գուցե էլի մի երկու հոգի, որոնք էս պահին մտքիս չեն գալիս, եթե գիտեք, ասեք:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքական ծլնգալայվություն

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Օք, հետաքրքրությունդ սպառեցիր: Հետո՞: Բայց դա քեզ հաճույք պատճառե՞ց:
    Ու հետո ի՞նչ պարզեցիր քո համար. դա արտոնությու՞ն էր, թե՞ թերություն:
    Ու հիմա, երկու հատ սիքտիր ասելով, դու էլ՝ արտոնյա՞լ ես:
    Սամ, իսկ քեզ քֆուրը հաճույք պատճառու՞մ ա:

  22. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ քանի որ դու լավ չես պատկերացնում դիսկրիմինացիան ինչ ա, քո գրածը դրա վառ օրինակն ա։

    Այսինքն դու գտնում ես որ կինը չի կարա մտածի որ կնոջ մոտ քֆուր տալը հարգանքի բացակայություն չի։
    Իհարկե կինը կարող է էդպես մտածել:
    Բայց կինը կարող է մտածել նաև, որ դա ընհակառակը, հենց հարգանքի առկայություն է:
    Ընտրության հարց է, սիրելիս: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ օծանելիք ես նախընտրում. շանե՞լ, թե դիխլոֆոս:

    Բայց արի ու տս որ եթե տղամարդու մոտ քֆուր տալը օքեյ ա, ու կնոջ մոտ չտալը անհարգալից սա արդեն տարբերություն դնել ա, առանց հիմնավոր պատճառների։
    Հիմնավոր պատճառներից մեկն այն է, որ նույնիսկ հարկադրված կնոջ առջև չհայհոյելը գոնե մի փոքր տղամարդուն զգաստացնում է կնոջ առջև: Եվ դա առաջին հերթին հենց ի հօգուտ կնոջ է: Վերջիվերջո կինն ինչ-որ բանով պե՞տք է ավելի վեհ, ավելի մաքուր թվա տղամարդուն, որ նա ցանկանա կնոջը նվաճել, սիրել... Իսկ միասին նույն ցեխաջրի մեջ թավալվելն ինչո՞վ պետք է նպաստի որևէ զգացմունքներ ծնվելուն:

    Համ էլ ես չասեցի, որ տղամարդու մոտ քֆուր տալն օքեյ ա: Առավել ևս, որ ոչ թե երկուսով ինչ-որ տեղ նստած են մենակ, այլ ելույթ են ունենում հրապարակայնորեն ֆորումում կամ մի ուրիշ տեղ, որտեղ լիովին հասանելի են թե իրենց մայրերին, թե իրենց չափահաս ու անչափահաս երեխաներին ու նրանց ընկերներին: Նախանձելի ծնողներ, որոնց երեխաները երջանիկ կլինեն ընդօրինակել:

    Սա էլ անատոմիա ու ֆիզիոլոգիա չի էլի, որ ասես բնությունն ա տենց ստեղծել։ Եթե սա էլ քեզ բան չի հուշում, ինչի վրա չեմ էլ կասկածում, ապա ես քեզ ոչինչ չունեմ ասելու։
    Մնացածում արի համոզմունքներդ չխորտակեմ ու պատրանքներդ չցրեմ, Լիզ ջան: Մնա նվաճածդ բարձունքներում և վայելիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. #30
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, իսկ քեզ քֆուրը հաճույք պատճառու՞մ ա:
    Տրիբ ջան, իմ բառապաշարն ինձ առանց քֆուր էլ է բավարարում:
    Իսկ եթե ինչ-որ մեկին չեմ քրֆում կամ ինչ-որ մեկի առջև չեմ քրֆում (ինչն ինձ համար համարյա նույն բանն է), դա չի նշանակում, որ ես նրան չեմ հարգում կամ ուզում եմ դիսկրիմինացիայի ենթարկել: Դա ուղղակի հարգանքի և սիրո տուրք է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական ուրացողներ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 18.09.2010, 19:06
  3. Քաղաքական զբոսանք
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 55
    Վերջինը: 16.04.2008, 16:55
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Քաղաքական ճնշումներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 16.11.2007, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •