Կոնկրետ իմ՝ քաղաքականություն բաժնում գրառումներ անելու ցանկություն չունենալը բնավ պայմանավորված չի նրանով, որ քաղաքականության բաժնում քֆուր են տալիս։ Բայց հաշվի առնելով հայերենի սոցիոլինգվիստիկ առանձնահատկությունները՝ էնտեղ քֆուր հնչում ա, որովհետև արդեն ի սկզբանե կանանց ներկայությունը բացառված ա։ Ու անկախ նրանից քֆուրներ կան, թե չէ, քննարկման ամբողջ տոնայնությունը տղայական-տեստոստերոնային մակարդակի վրա ա, որը նախ տհաճ ա, երկրորդ ուղղակի չես ուզում, որ էդ նույն տոնայնությամբ քեզ էլ դիմեն։ Ու հա՛, հայերենը լինելով հայրիշխանական հասարակության լեզու՝ գործածված լեզվական առանձնահատկություններից շատ հեշտ կարելի ա նկատել սա տղամարդկանց ակու՞մբ ա, թե՞ կանանց մասնակցությունը բացառված չի։ Հայ տղամարդիկ, ցավոք, երկու տարբեր հայերեն են խոսում․ մեկը, երբ տղամարդկանցով են, մյուսը՝ երբ տարածքում կանայք կան։ Քաղաքականության բաժնում այ էդ առաջին հայերենն ա։ Ու անկեղծ ասած, որպես կին ես ոչ թե կնախընտրեի, որ ինձ հետ էլ նույն հայերենը խոսեն, ինչ տղամարդկանց հետ, ոչ էլ որ իրար մեջ էն հայերենը խոսեն, ինչ կանանց շրջապատում, այլ որ լիներ մի միջին լեզու, որը որևէ մեկի ներկայությունը չբացառեր։
Էջանիշներ